Լրահոս

2025-01-07
  • Img default alt hy
    Հասարակական
    Ռազմական ոստիկանությունը զորակոչիկների հարազատներին հորդորում է զերծ մնալ ապօրինի գործողություններից
    Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «2025 թվականի հունվարի 7-ին մեկնարկած շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը զորակոչիկների ծնողներին, հարազատներին և ընկերներին հորդորում է զերծ մնալ ապօրինի գործողություններից, խուսափել ՊՆ հանրապետական հավաքակայանում անհարկի կուտակումներ ստեղծելուց, չթույլատրվող իրեր, այդ թվում՝ սմարթֆոն տիպի բջջային հեռախոսներ զորակոչիկներին փոխանցելուց, ինչպես նաև զորակոչիկներին տեղափոխող շարասյուներն ուղեկցող իրավապահների աշխատանքը խոչընդոտելուց»։
    19:30
    07.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դատախազը դատարան է հանձնել կենդանու նկատմամբ առանձին դաժանություն դրսևորած անձի վերաբերյալ քրեական գործը
    Դատախազը 2025 թվականի հունվարի 7-ին հաստատել է Արարատի մարզում կենդանու նկատմամբ առանձին դաժանություն դրսևորած անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել իրավասու դատարան: Հիշեցնենք, որ դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել վերոնշյալ անձի նկատմամբ այն արարքի համար, որ նա կազմակերպել, ղեկավարել և անմիջականորեն մասնակցել է կատվի նկատմամբ՝ մեկ այլ անձի հետ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ դաժան վերաբերմունք դրսևորելու գործողություններին, որոնք արտահայտվել են առանձին դաժանությամբ: Անձի հետ խմբի կազմում հանցանք կատարած և ինքնությունը չպարզված այլ անձի վերաբերյալ վարույթն անջատվել է, նշանակվել է դատատեսաձայնագրային փորձաքննություն: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    19:15
    07.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՀ ԱԺ իմ գործընկերները հանդիպելիս ուղղակի «չեն ճանաչում». արցախցի նախին պատգամավոր
    Շունը այդպես չի վարվի, այդպես կվարվի երևի խոզը։ Այս մասին իր էջում գրել է Արցախի ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Սեյրան Հայրապետյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Երբ դեռ փաստացի կար Ղարաբաղը` Հայաստանի Ազգային Ժողովի մեր գործընկեր պատգամավորների այցերի ժամանակ փորձում էինք հնարավորինս մենակ չթողնել նրանց. զրուցել, ուղեկցել, թեկուզև մի բաժակ սուրճ հյուրասիրել։ Արցախի կորստից հետո նրանցից համարյա ոչ մեկը չզանգեց գոնե հարցնի ողջ ենք, թե մեռած։ Երբեմն էլ, եթե տեղահանված մեր որևէ քաղաքացու հարցով զանգում էի` չէին պատասխանում։ Ներկայումս աշխատում եմ մի շենքի անվտանգության պահպանման ծառայությունում, որտեղ իշխող ուժը ունի գրասենյակ և շաբաթը մի քանի անգամ նիստ են անում։ Ու իմ գործընկերները հանդիպելիս ուղղակի «չեն ճանաչում»: Եթե մարդկանց համեմատենք կենդանիների հետ, իմ կարծիքով, այդպիսի վարքագիծ կդրսևորի խոզը»:
    19:00
    07.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ է բռնկվել Դավիթաշենում գործող ավտովերանորոգման կետում. ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի
    Այսօր՝ հունվարի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն 4-րդ թաղամասում գործող ավտոտեխսպասարկման կետում հրդեհ է բռնկվել և ներսում կա ատոմեքենան, հայտնում է Shamshyan.com-ը: Մինչ հրշեջների ժամանումը՝ ավտոտեխսապասարկման կետում կրակի տարածման դեմ պայքարել են կետի աշխատակիցներն ու, ըստ դեպքի վայրում հավաքվածների, նաև կայանված «Suzuki» մակնիշի ավտոմեքենայի տերը, ապա ժամանած հրշեջները մարել են այն: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դավիթաշեն 4-րդ թաղամասի 40/2 հասցեում գործող ավտովերանորոգման կետում: Դեպքի փաստով ոստիկանության Դավիթաշենի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վերանորոգման կետի սեփականատիրոջ և կայանված ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը:
    18:45
    07.01.25
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 18։30 Ինչո՞ւ է կատաղի հակառուս դարձել Ալիևը. ահագնացող ճնշումներ «Զանգեզուրի միջանցքի» համար
    Հայլուր 18։30 Ինչո՞ւ է կատաղի հակառուս դարձել Ալիևը. ահագնացող ճնշումներ «Զանգեզուրի միջանցքի» համար
    18:30
    07.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ավազակություն և բնակարանային գողություն Այգեկցու փողոցում․ ձերբակալվել է օտարերկրյա 3 քաղաքացի
    Հունվարի 3-ին մայրաքաղաքի քրեական ոստիկանները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով պարզել են, որ հունվարի 1-ին օտարերկրյա երեք քաղաքացի ապօրինի մտել են Այգեկցու փողոցի տներից մեկը, ծեծել համերկրացի 27-ամյա երիտասարդին, հափշտակել 200 հազար դրամ և դիմել փախուստի։ Պարզվել է նաև, որ նույն անձանցից երկուսը, դեռևս դեկտեմբերի 31-ին, տեխնիկական միջոցի գործադրմամբ դուռը կոտրելով` մտել են նույն 27-ամյա երիտասարդի տուն, գողացել բջջային հեռախոսներ և 50 հազար դրամ։ Հետագա գործողություններով պարզվել է նաև ավազակություն ու բնակարանային գողություն կատարած անձանց ինքնությունը. 36-ամյա տղամարդը Մանուշյան փողոցում, իսկ 24 և 28 տարեկան երիտասարդները` Կոմիտասի պողոտայում հայտնաբերվել ու ձերբակալվել են։ Տուժողը հրավիրվել է Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն և կատարվածի վերաբերյալ հաղորդում տվել։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արաբկիրի քննչական բաժին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    18:15
    07.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քաղաքապետարանում աշխատանքիս 19-րդ տարում ազատման դիմում եմ գրել. գլուխս բարձր եմ հեռանում. Տարոն Գևորգյան
    Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Տարոն Գևորգյանը, ով այսօր ազատման դիմում է գրել, Facebook-ի իր էջում գրառում է արել: Նա, մասնավորապես, նշել է. «Հարգելի՛ գործընկերներ, ընկերներ ու հարազատներ, Անցյայ տարի այս օրը ու այս նկարով տեղեկացրեցի, որ նշանակվել եմ Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի պաշտոնակատար։ Հիմա էլ տեղեկացնում եմ, որ քաղաքապետարանում աշխատանքիս 19-րդ տարում ազատման դիմում եմ գրել։ Նույն այս նկարն եմ տեղադրում, քանի որ գլուխս բարձր եմ հեռանում։ Փորձել եմ լինել մաքսիմալ ազնիվ, բարեխիղճ ու նվիրված իմ աշխատանքին, թե ինչքանով է հաջողվել, երևի դուք կասեք։ Ներողություն, եթե ոչ միշտ է հաջողվել ավելի արագ արձագանքել, քանի որ ձեր ու քաղաքապետարանի միջև կապող օղակ եմ հանդիսացել, այսինքն' առանձին դեպքերում ավելի արագ արձագանքելը օբյեկտիվ պատճառներով հնարավոր չի եղել։ Այս հրապարակմանս նպատակը առավելապես տեղեկացնելն է , որ դեռ հանդիպելու ենք, գուցե' ձեզանից ոմանց հետ նույն հարկի տակ։ Այս պահին դեռ չկա կոնկրետ որոշում իմ հետագա աշխատանքի մասին։ Կան հնարավոր տարբերակներ, բայց դեռ որոշում չեմ ընդունել։ Կդիտարկեմ հնարավոր առաջարկներ, հասկանալու, թե որն է ինձ ամենաընդունելին։ Շնորհակալ եմ բոլորին, ու առաջնահերթ' լրատվության վարչության իմ ընկերներին։ Սիրով' Տ.Գևորգյան։
    18:00
    07.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վեհափառն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
    Հունվարի 7-ին՝ Սուրբ Ծննդյան տոնին հաջորդող մեռելոց հիշատակության օրը, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը եպիսկոպոսաց և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու հանուն հայրենիքի իրենց կյանքն ընծայաբերած քաջորդիների հիշատակին և աղոթելու նրանց հոգիների հանգստության ու խաղաղության համար։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից: Ծաղկեպսակի զետեղումից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ։
    17:45
    07.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Պարզվել են մասնակիցների, վիրավորի և կրակողի ինքնությունը․ նոր մանրամասներ՝ Վանաձորում հնչած կրակոցներից
    Երեկ՝ հունվարի 6-ին, կրակոցներ էին հնչել Լոռու մարզում, ինչի հետևանքով «Վանաձոր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հունվարի 7-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Խորեն Բարխոյանի գլխավորությամբ, համագործակցելով ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչների հետ՝ վարչության պետ Սահակ Մկրտչյանի, վարչության պետի տեղակալներ Դավիթ Ղազախեցյանի և Արման Գալստյանի գլխավորությամբ, կատարելով հսկայածավալ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել են դեպքի որոշ հանգամանքներ, ինչպես նաև վիրավորի, մասնակիցների և կրակոց արձակողի ինքնությունը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ երեկ՝ ժամը 13:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտա 18 հասցեի մոտ վիճաբանություն և ծեծկռտուք է առաջացել, որն այնուհետև շարունակվել է Տերյան փողոցում՝ Վանաձորի բնակիչներ 45-ամյա Միկիտ Մարկոսյանի, 43-ամյա Դավիթ Մարկոսյանի և 38-ամյա Տիգրան Էվոյանի միջև: Այն տևել է մոտ 10-15 րոպե և վիճաբանության ժամանակ, ըստ ստացված օպերատիվ հավաստի տեղեկությունների՝ Մ. Մարկոսյանը իր մոտ եղած ատրճանակով մի քանի անգամ կրակոցներ է արձակել Տ. Էվոյանի ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով մարմնական վնասվածք, ապա Մ. Մարկոսյանը իր կողմից շահագործվող «Volkswagen Touareg» մակնիշի ավտոմեքնայով դեպքի վայրից դիմել է փախուստի: Տ. Էլոյանը տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը: Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասին, 297-րդ հոդվածի 3-րդ մասի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշնեով նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործություն կատարած անձանց և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ, ինչպես նաև քննչական մարմնի կողմից հանձնարարական է տրվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակին, որպեսզի հայտնաբերեն «Volkswagen Touareg» մակնիշի ավտոմեքենան: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուվարի 6-ին կրակոցներ էին հնչել Լոռու մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտա-Տերյան փողոցի խաչմերուկում մի խումբ անձանց միջև վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։ Տեղում պարզվել էր, որ օպերատիվ տեղեկությունները հավաստի են, իսկ դեպքի վայրից էլ 1 հոգի ձեռքի հատվածում ստացած հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներին հաջողվել էր փրկել նրա կյանքը, ով գտնվել է շոկային վիճակում։ Ոստիկանները, քննիչներն ու փորձաքրեագետը դեպքի վայրում հայտնաբերել էին ատրճանակից կրակված 4 պարկուճ, արնանման հետքեր, քարեր, որոնց վրա նույնպես առկա արնանման հետքեր, կայանված «Volkswagen» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաներ՝ Տերյան փողոցի հատվածում, որոնց վրա նույնպես կան արնանման հետքեր։ Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռվել էր քրեական վարույթ։
    17:30
    07.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բացահայտվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր․ 3 անձ ձերբակալվել է
    Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, մայրաքաղաքի Նելսոն Ստեփանյան փողոցում հայտնաբերել ու ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել են մայրաքաղաքի բնակիչ, 39-ամյա մի տղամարդու։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է շուրջ 25 գրամ մեթամֆետամին։ Հաջորդ դեպքում մայրաքաղաքի քրեական ոստիկանները Բեկնազարյան փողոցում հայտնաբերել ու ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել են Երևանի բնակիչ, 41-ամյա մի տղամարդու։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մեթամֆետամինով, հերոինով ու մարիխուանայով չորս փաթեթ և ծալովի դանակ։ Հերթական օպերատիվ տեղեկությունն իրացնելով` քրեական ոստիկանները Կաշեգործների փողոցում հայտնաբերել, թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, օգտագործելու, այս դեպքում` նաև իրացնելու կասկածանքով ձերբակալել են Երևանի բնակիչ 28-ամյա մի երիտասարդի։ Ձերբակալման ժամանակ նա գրպանից նետել է մարիխուանայով լցված 14 փաթեթ։ Բոլոր դեպքերով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները պարզվում են։
    17:15
    07.01.25
    Ավելին
  • Հասարակական
    Վեց փոփոխություն, որի մասին կարևոր է իմանալ հենց տարվա սկզբին
    Հարկերի բարձրացման ֆոնին՝ Հայաստանի քաղաքացիների աշխատավարձերն ու թոշակը նույնն են մնալու: Ակնհայտ է՝ կյանքը թանկանում է Հայաստանում՝ բարձրանում է գույքահարկը, աղբի տուրքը, շրջանառության հարկ են բերում բոլորին: Սրան գումարած՝ Փաշինյանի իշխանությունը նաև վերահսկելու է բոլորի եկամուտները: Հայաստանի բոլոր քաղաքացիներն այս տարվանից պետք է հայտարարագրեն իրենց ունեցվածքը:
    17:00
    07.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    44-օրյա պատերազմից 4 տարի անց Արմենը կրկին խոսում է (տեսանյութ)
    Պատերազմից 4 տարի անց Արմենը կրկին խոսում է, այս մասին հայտնում են «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնից։ 44-օրյա պատերազմի ժամանակ ստացած գանգուղեղային ծանր վիրավորումից հետո, երբ ավարտվեց կյանքի ու մահվան պայքարը, Արմենը ոչ միայն հենաշարժողական խնդիրներ ուներ, այլև ընդհանրապես խոսել չէր կարողանում: «Այսօր այդ խնդիրների մեծ մասն անցյալում է, բայց մեր մասնագետները շարունակում են աշխատել Արմենի հետ: Ի դեպ, վերականգնողական բուժումը միայն կինեզոթերապիան չէ: Մուլտիդիսցիպլինար թիմի աշխատանքի բաղադրիչ է նաև լոգոպեդի գործառույթը, ինչը շատ կարևոր է: Մեր մասնագետներն օգնել են խոսքը վերականգնել նաև բազմաթիվ ոչ զինվորական՝ քաղաքացիական անձանց, օրինակ, ինսուլտից հետո»,- ասվում է հաղորդագրությունում։
    16:45
    07.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ինչպե՞ս պատրաստվել նոր սակագներով միասնական վճարային համակարգին
    2025թ. հունվարի 1-ից գործում են միասնական տոմսային համակարգի մաս կազմող նոր սակագները։ Անցումային շրջանը հնարավորինս դյուրին կազմակերպելու նպատակով մինչև ս.թ. փետրվարի 1-ը պահպանվում է Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակի և Telcell վճարային տերմինալների միջոցով տոմս ձեռք բերելու հնարավորությունը հետևյալ սակագներով. ● ավտոբուսի և մետրոյի համար՝ 100 դրամ, ● տրոլեյբուսի համար՝ 50 դրամ։ Որպեսզի փետրվարի 1-ից պատրաստ լինեք օգտվել հանրային տրանսպորտի ծառայություններից, ծանոթացնում ենք ձեզ՝ նախապես ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել արդեն այսօր։ Ինչպե՞ս պատրաստվել նոր սակագներով միասնական վճարային համակարգին Transport.yerevan.am կայքի միջոցով կարող եք. 1. ծանոթանալ և ընտրել ձեզ և ձեր հարազատների համար ամենամատչելի տոմսային փաթեթները, 2. ստուգել արտոնության հասանելիությունը՝ մուտքագրելով հանրային ծառայության համարանիշը և ծննդյան ամսաթիվը, 3. արդեն այսօր ձեռք բերել նոր տոմսային փաթեթը՝ այն կցելով ձեր ֆիզիկական բանկային կամ տրանսպորտային քարտին, որն ունի անհպում վճարման հնարավորություն։ Մինչ տոմսային փաթեթ ձեռք բերելը ստուգեք, որ. 1. ֆիզիկական բանկային քարտի վավերականության ժամկետը, որում ցանկանում եք լիցքավորել տոմսային փաթեթը, չի ավարտվում մինչև տոմսային փաթեթի ժամկետի ավարտը, 2. Ֆիզիկական բանկային քարտն ունի անհպում վճարման հնարավորություն։ Կարևոր է հաշվի առնել նաև, որ Apple Pay-ով կամ Google Pay-ով վճարումները չեն ակտիվացնում տոմսային փաթեթը, քանի որ այն հասանելի է միայն ֆիզիկական քարտում։ Արտոնությամբ տոմսային փաթեթները transport.yerevan.am կայքով ձեռք բերելու համար անհրաժեշտ է. 1. գրանցվել transport.yerevan.am կայքում, 2. անցնել առցանց նույնականացում, 3. արտոնյալ խմբին պատկանելիությունը հաստատելու պարագայում տոմսերը հասանելի կլինեն արտոնյալ գներով։ Այն քաղաքացիների համար, որոնք համակարգչից կամ բջջային հեռախոսից օգտվելու դժվարություններ ունեն և արտոնությունների խմբի շահառու են, սկսած 08․01․2025թ․-ից ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև 21:00-ն գործելու են Telcell ընկերության սպասարկման կետերը (հասցեներին կարող եք ծանոթանալ transport.yerevan.am կայքի միջոցով)։ Սպասարկման կետերի միջոցով դուք կարող եք․ 1. ձեռք բերել տրանսպորտային քարտ, 2. անցնել անձի նույնականացում՝ արտոնության հասանելիության ստուգման համար, 3. արտոնության հասանելիության հաստատման դեպքում ձեռք բերել տոմսային փաթեթ՝ կցելով այն ֆիզիկական անհպում վճարման հնարավորություն ունեցող բանկային կամ տրանսպորտային քարտին։ Արտոնությամբ տոմս գնելու համար սպասարկման կետեր անհրաժեշտ է մոտենալ անձը հաստատող փաստաթղթով և հանրային ծառայության համարանիշով։ Տրանսպորտային քարտ ձեռք բերելիս վճարվում է 500 ՀՀ դրամ երաշխիքային գումար։ Գումարը կարող եք հետ ստանալ քարտը վերադարձնելու դեպքում։ Վերադարձը պետք է իրականացնել Telcell ընկերության սպասարկման կետերում։ Նոր տրանսպորտային քարտ ձեռք բերելու դեպքում պետք է հաշվի առնել, որ այն կակտիվանա դրան տոմսային փաթեթ կցելուց հետո 3 ժամվա ընթացքում։ Նաև խնդրում ենք և հորդորում այն անձանց, որոնք ինքնուրույն կամ այլ անձի օգնությամբ կարող են փաթեթները ձեռք բերել առցանց եղանակով, ցուցաբերել հոգատարություն դրա հնարավորությունը չունեցող քաղաքացիների նկատմամբ և լրացուցիչ չծանրաբեռնել սպասարկման գրասենյակները՝ հերթերի գոյացումից խուսափելու նպատակով։ Տեղեկացնենք նաև, որ մոտ օրերս արտոնյալ խմբերի սպասարկում կիրականացվի նաև վարչական շրջանների մասնաշենքերում (թաղապետարաններում), որի մանրամասները լրացուցիչ կհայտնվի։ Առաջիկա օրերին կհայտարարենք նաև արտոնություն չունեցող անձանց կողմից նոր տոմսային փաթեթների ձեռքբերման եղանակների մասին։ Հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ transport.yerevan.am կայքի միջոցով։
    16:30
    07.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ողբերգական վթար՝ Երևան-Արմավիր ճանապարհին․ 29-ամյա վարորդ է մաhացել
    Հունվարի 5-ին, ժամը 21-ին, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 20-րդ կիլոմետրին իրար են բախվել «ԶԻԼ» և «Նիսան» մակնիշի մեքենաներ։ «Նիսանի» 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին:
    16:15
    07.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Սյունիքում պարեկները ձերբակալել են ապօրինի փայտանյութ տեղափոխող վարորդին
    Հունվարի 3-ին Սյունիքի պարեկները ծառայություն իրականացնելիս Շրվենանց բնակավայր տանող ճանապարհին կանգնեցրել են 21-ամյա երիտասարդի վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան: Պարզվել է, որ ավտոմեքենայի թափքում առկա է մոտ 2,5 խ/մ փայտանյութ՝ առանց օրինականությունը հաստատող փաստաթղթերի: Վարորդը հայտնել է, թե իբր փայտանյութը հափշտակել է Վերին Խոտանան բնակավայրը շրջանցող նորակառույց ճանապարհից: Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում երիտասարդը խոստովանել է, որ նախորդ օրը ապօրինի հատել է հացի և կաղնի տեսակի ծառեր՝ տուն տանելու և որպես վառելափայտ օգտագործելու նպատակով։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:
    16:00
    07.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված միջին ակտիվություն
    Վերջին շաբաթում (30.12-05.01.2025թ) Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված միջին ակտիվություն: Այս մասին տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: «Այս ընթացքում առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ ՍՇՎ-ով դիմել է 2758 պացիենտ, նախորդ շաբաթվա 5146 արձանագրված դեպքերի համեմատ հիվանդացությունը նվազել է 1․8 անգամ, իսկ 2024 թվականի նույն ժամանակահատվածում արձանագրված թվով 4682 դեպքերի համեմատ նվազել է 1․6 անգամ։ Ընդհանուր դեպքերի 85%-ն արձանագրվել է մինչև 18 տարեկանների շրջանում։ Առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ նշված ժամանակահատվածում թոքաբորբով դիմել է 267 պացիենտ, նախորդ շաբաթվա՝ թվով 663 դեպքերի համեմատ հիվադացությունը նվազել է 2․4 անգամ: Ընդհանուր դեպքերի 75%-ը մինչև 18 տարեկաններն են։ Նշված ժամանակահատվածում ծանր սուր շնչառական վարակներով և թոքաբորբով վերակենդանացման բաժանմունքներ թվով 62 հոսպիտալացումները նախորդ շաբաթվա 38-ի համեմատ աճել են 1․6 անգամ։ Վերջին 14 օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի 34 դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9 դեպքով: Վերջին 7 օրվա ընթացքում արձանագրվել է հիվանդության 10 դեպք, ինչը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ (24 դեպք) նվազել է 14 դեպքով»,- ասված է հաղոդրագրության մեջ:
    15:45
    07.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
    Հունվարի 1-6-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 360 դեպք, որից 98-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 77, պայթյունի, մերկասառույցի, երկրաշարժի՝ 1-ական, բնական հրդեհի, թունավորման՝ 2-ական, ինքնասպանության փորձի՝ 3, կեղծ ահազանգի՝ 4, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 14, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 152, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 23, հրդեհի կեղծ կանչի՝ 16, 64 այլ դեպքեր: Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 47 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 119 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 51 տրանսպորտային միջոց: Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 43, զոհվել՝ 14 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 10 մարդ:
    15:30
    07.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    20-ամյա կինը փորձել է նետվել «Հաղթանակ» կամրջից
    Այսօր՝ հունվարի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի կին Հաղթանակ կամրջի վտանգավոր եզրագիծն անցել է ու սպառնում է ցած նետվել, հայտնում է Shamshyan.com-ը: Փրկարար հոգեբանը, պարեկները, բժիշկներն ու 2 քաղաքացի մոտ 1 ժամ բանակցություններ են վարել կամրջի վտանգավոր եզրագծում կանգնած 20-ամյա Ս. Մ.-ի հետ, որպեսզի նա հրաժարվի այդ մտքից ու չդիմի ծայրահեղ քայլի: Ի վերջո փրկարար-հոգեբանին ու պարեկներին հաջողվում է համոզել այդ կնոջը, ում այնուհետև դուրս են բերում անվտանգ վայր, տեղափոխում շտապօգնութան ավտոմեքենան, որտեղ բժիշկները օգնություն են ցուցաբեում, ապա նրան տեղափոխում Երևանի հիվանդանոցներից մեկը: Դեպքի փաստով ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կինը փորձում էր ինքնասպան լինել, քանի որ, ըստ իր հայտնածի, օրեր առաջ ինքը երեխա է ունեցել ու նորածինը մահացած է ծնվել, ինչից հետո, գտնվելով հոգեպես անհավասարակշիռ վիճակում, փորձում էր այսօր իր կյանքին վերջ տալ:
    15:15
    07.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Օդի ջերմաստիճանը կբարձրանա
    Քամին հյուսիսարևմտյան 2-4մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 9-10-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 , Լոռիում, Տավուշում և Սյունիքում 7-10 աստիճանով։
    15:00
    07.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ի՞նչ է մետապնևմավիրուսը․ որքանո՞վ է այն վտանգավոր
    Հիվանդություների վերահսկման և կանխարգելա ազգային կենտրոնը հրապարակել է տեղեկատվություն մետապնևմավիրուսի մասին: «Մարդու մետապնևմավիրուսը (HMPV) սուր շնչառական վարակ է, որը տարածվում է հիմնականում օդակաթիլային եղանակով, հազվադեպ նաև՝ կենցաղային իրերի հետ շփման միջոցով: Հայաստանում գործադրված դետքային համաճարակաբանական համակարգի շրջանականերում իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում 2023 թվականին հայտնաբերվել է մետապնևմովիրուսի 10 դեպք, իսկ 2024 թ. հունվար-ապրիլ ամիսներին՝ 50 դեպք։ Ապրիլից մինչ այժմ իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում մետապնևովիրուս չի հայտնաբերվել։ Ախտանշանները նույնն են, ինչ բոլոր սուր շնչառական վարակների դեպքում՝ - ջերմություն. - հազ. - քթահոսություն. - դժվարացած շնչառություն. - գլխացավ: Սուր շնչառական վարակների, այդ թվում՝ մետապնևմովիրուսի կանխարգելման նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է. - Ձեռքերը պարբերաբար և մանրակրկիտ լվացե՛ք օճառով, հատկապես հասարակական վայրեր այցելելուց հետո և ուտելուց առաջ։ - Խուսափե՛ք սերտ շփումից մարդկանց հետ, ովքեր ունեն շնչառական վարակների ախտանիշներ: - Պարբերաբար մաքրե՛ք և ախտահանե՛ք ձեր տան և աշխատավայրում իրերի և առարկաների մակերեսները: - Մի՛ դիպչեք ձեր դեմքին կեղտոտ ձեռքերով: - Պարբերաբար օդափոխե՛ք տարածքները: - Պատվաստվե՛ք գրիպի նկատմամբ: Եթե դուք նկատում եք սուր շնչառական վարակին բնորոշ ախտանիշներ, հետևե՛ք հազի վարվելակարգի կանոններին. կրե՛ք բժշկական դիմակներ և փոխե՛ք դրանք յուրաքանչյուր 4 ժամը մեկ, մնացե՛ք տանը և հնարավորինս շուտ դիմե՛ք բժշկի»:
    14:45
    07.01.25
    Ավելին