Լրահոս

2025-01-08
  • Img default alt hy
    Տնտեսական
    2025 թվականին արտոնյալ պայմաններով Հայաստան կներկրվի 8 հազար էլեկտրամոբիլ
    Նախորդ տարվա օրինակով, 2025 թվականին արտոնյալ պայմաններով Հայաստան կներկրվի 8 հազար էլեկտրամոբիլ: Միայն թե, նշված քվոտայի բաշխումն իրականացվելու է նոր սկզբունքով, որի մանրամասները «Արմենպրես»-ին ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության առևտրի և ինտեգրացիայի վարչության պետ Էմմա Մովսիսյանը: 
    12:15
    08.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Օրենքի խախտմամբ օտարված` 20 հազար քմ մակերեսով հողամասը վերադարձվեց պետությանը
    2025 թվականի հունվարի 7-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի մարզի Աղավնաձոր համայնքի Աղավնու աղբյուր թաղամասի 8 հասցեում գտնվող՝ 37 միլիոն 554 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 20 հազար քմ մակերեսով հողամասի նկատմամբ:
    12:00
    08.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ալիևի հարցազրույցը ևս մեկ անգամ ապացուցեց, որ ՔՊ վերնախավը ՀՀ-ն դրել է միակողմանի թելադրանքի ներքո
    Ադրբեջանի նախագահի երեկվա հարցազրույցը նրա նախկին սպառնալիքների զարգացումն էր և ևս մեկ անգամ ապացուցեց, որ ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է նրա միակողմանի թելադրանքի ներքո: Երկիրը կանգնել է գոյութենական սպառնալիքների առաջ, և ՔՊ իշխանությունն այս հարցում միայն նպաստել է Ադրբեջանին՝ նրա նվաճողական նկրտումներն առաջ մղելու հարցում, գրում է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։
    11:46
    08.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
    Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ:
    11:32
    08.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Լլադրոն» արտադրում է «Ղարաբաղյան նժույգ» ճենապակե արձանիկներ՝ Ադրբեջանի քարոզչության համար․ Հարութ Սասունյան
    Ցավոք, այս աշխարհում կարևորվում են միայն փողն ու ուժը: Մյուս բոլոր հարցերը, որոնք միամիտ մարդիկ արժևորում են, ինչպիսիք են ճշմարտությունը, արդարությունը և մարդու իրավունքները, ինքնակործան խաբկանքներ են: Հարուստ ու հզոր մարդիկ և երկրները կարող են անել գրեթե ամեն ինչ: Նրանց կարող են կանգնեցնել միայն ավելի հզորները։ Թույլերը հզոր գայլերի ողորմության ներքո են։
    11:19
    08.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Եթե 1996-ին Արցախն արդեն հանձնել էին, ապա ինչո՞ւ Ադրբեջանն այն չէր վերցնում ու դա փուլերով արեց 2020 և 2023 թվականներին, այն էլ` պատերազմի միջոցով. Տիգրան Աբրահամյան
    Ադրբեջանի նախագահը, ի թիվս այլ ուշագրավ հայտարարությունների, նաև դժգոհությամբ նշել է, որ «2004 թվականից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի դիրքորոշումն են պաշտպանել», այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
    11:07
    08.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ալիևը միայն վերահաստատել է, որ չեն պատրաստվում Թուրքիայի հետ միասին հանդուրժել ՀՀ գոյությունը՝ որպես պետություն. Վարուժան Գեղամյան
    «Թշնամական Ադրբեջան պետության նախագահ Ալիևի երեկվա ծավալուն ելույթին արդեն հավանաբար ծանոթ եք։ Ալիևը, ըստ էության, նոր բան չի ասել։ Միայն վերահաստատել է, որ չեն պատրաստվում Թուրքիայի հետ միասին հանդուրժել Հայաստանի գոյությունը որպես պետություն և առավել ևս՝ նրա հետ խաղաղ ապրել։
    10:58
    08.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյանը դեմ առ դեմ կհանդիպի՞ դատավորների, թե՞ կխուսափի․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն հունվարի 12-ին դատական համակարգը Նիկոլ Փաշինյանի հետ հավաքվելու է՝ նշելու դատական համակարգի օրը։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն դատական համակարգում քննարկում է եղել մասնակցե՞լ, թե՞ ոչ. արդյունքում շատ դատավորներ ներքին քննարկման ժամանակ կարծիք են հայտնել, որ չնայած Փաշինյանի իշխանության կողմից դատական համակարգը թիրախավորելու դրսեւորումներին պետք է մասնակցել, քանի որ դա իրենց օրն է, ոչ թե Փաշինյանի։
    10:40
    08.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ալիևը որևէ կերպ չի ուզում հրաժարվել իր օրեցօր աճող պահանջներից․ Արա Պողոսյան
    Անգամ Հայաստանի համար մահացու` փաշինյանական խաղաղության կոնցեպտը կարելի է ասել, որ ձախողված է։ Ալիևը որևէ կերպ չի ուզում հրաժարվել իր օրեցօր աճող պահանջներից։
    10:32
    08.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ինչ նվերներով է Փաշինյանը վերադարձել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստից․ «Ժողովուրդ»
    Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռուսաստանի Դաշնությունում անցկացված Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին Նիկոլ Փաշինյանի այցելությունը, կարծես թե, թանկ է արժեցել
    10:19
    08.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյանի «կացինը» հասել է շարքային աշխատակիցներին․ «Ժողովուրդ»
    նոյեմբերի 22-ին Նիկոլ Փաշինյանը տեսանյութ էր հրապարակել և գրել, որ կրճատում է ծառայողական մեքենաների թիվը. «Գերատեսչությունների մեքենաների ցուցակն ուզել եմ և գրիչով խազեր քաշել։ Սա կացնային մոտեցում է։ 80-90%–ը կացնով կկտրեմ»։
    10:05
    08.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին հյուսիսարևմտյան 2-4մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 9-10-ին աստիճանաբար կբարձրանա 2-4, Լոռիում, Տավուշում և Սյունիքում 7-10 աստիճանով։
    10:00
    08.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Պետբյուջեից ահռելի հատկացում է արվում Ալեն Սիմոնյանի կնոջ և երեխաների համար. «Ժողովուրդ»
    Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Պետբյուջեից ամեն տարի հսկայական գումար՝ շուրջ 1.5 մլն դոլար է հատկացվում մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների կեցավայր հանդիսացող կառավարական առանձնատների պահպանության ծախսերի համար։
    09:50
    08.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երկար ժամանակով լույս չի լինելու
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    09:45
    08.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վիճաբանություն-ծեծկռտուք` հանդիսությունների սրահում․ կան վիրավորներ
    Բացահայտվել է օրեր առաջ Կոտայքի մարզում տեղի ունեցած մի խումբ անձանց միջև վիճաբանություն, ծեծկռտուքի և մարմնական վնասվածք պատճառելու դեպքը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հունվարի 5-ին՝ գիշերը ժամը 02։15-ի սահմաններում, «Սևան» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժին են ահազանգել և հայտնել, որ Լճաշեն բնակավայրի մանկապարտեզի մոտակայքից ծեծի ենթարկվելու հետևանքով «Ստորին ծնոտի բեկորային կոտրվածք, ձախ այտի և ծոծրակային շրջանի պատռված վերքեր, ձախ ստորին ակնակապճային շրջանի հեմատոմա և այտուց, փակ գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։ Մինչ բժիշկները անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել վիրավորին, Սևանի ոստիկանները պարզել են, որ նա Գեղարքունիքի մարզի բնակիչ 28-ամյա Արման Նավասարդյանն է։ Դեպքի փաստով ոստիկանության Սևանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել: Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել հունվարի 4-ին Կոտայքի մարզի Հրազդան խոշորացված համայնքի Վանատուր թաղամասում գործող «Ադամ» հանդիսությունների սրահի մոտ: Գեղարքունիքի մարզի բնակիչ 36-ամյա Ա. Նավասարդյանը «Ադամ» հանդիսությունների սրահում մասնակցել է ինչ-որ միջոցառման, որի ժամանակ վիճաբանություն է տեղի ունեցել նրա և Կոտայքի մարզի բնակիչներ 20-ամյա Դ. Խաչատրյանի և 24-ամյա Մ. Թադևոսյանի միջև, որից հետո Ա․ Նավասարդյանը զանգահարել և Հրազդան է կանչել Ա. Նավասարդյանին, Գեղարքունիքի մարզի բնակիչներ 37-ամյա Ա. Նավասարդյանին, 37-ամյա Ի. Քոլոզյանին, 25-ամյա Գ. Սահակյանին և 26-ամյա Խ. Մելիքյանին: Նրանք, ժամանելով «Ադամ» հանդիսությունների սրահ, բակում վիճաբանել են մի խումբ անձանց հետ (որոնց ինքնությունը պարզվում է), և այդ վիճաբանություն-ծեծկռտուքի ժամանակ Ա․ Նավասարդյանը ստացել է նշված, իսկ Ս․ Մելիքյանը, Արսեն և Արթուր Նավասարդյանները՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Դեպքի փաստով ոստիկանության Հրազդանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ նշված և անձանց և դեռևս անհայտ անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։
    09:30
    08.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հնչեցրած վերջին սպառնալիքները հանդգնության և լկտիության գագաթնակետն են. Ոսկանյան
    Իրանագետ Վարդան Ոսկանյանը Տելեգրամի իր ալիքում գրում է․ «Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հնչեցրած վերջին սպառնալիքները հանդգնության և լկտիության գագաթնակետն են։ Հայաստանում բոլոր օրակարգերը պետք է ծառայեցվեն հասնելու մեկ խնդրի լուծման, և այդ խնդիրը մեր հայրենիքի՝ այսինքն հենց մեր բոլորի, անվտանգությունն է։ Բոլոր ճղճիմ խոսույթները մի կողմ պետք է դրվեն՝ անվտանգություն, անվտանգություն և էլի անվտանգություն»։
    00:22
    08.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բախվել են «Օպել»-ն ու մարդատար «Գազել»-ը, կարճ ժամանակ անց վերջինին հարվածել է «BMW»-ն. կան վիրավորներ
    Հունվարի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19:00-ի սահմաններում Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են մարդատար «Գազել» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Մինչ դեպքի վայրում ծառայություն էին կատարում պարեկները, ժամը 20:00-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան բախվում է «Գազել»-ի հետնամասին, ինչի հետևանքով 3 հոգի տեղափոխվում են «Սպիտակ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասնում քաղաքացիները, տվյալ վայրում ծառայություն կատարող պարեկներն ու օպերատիվորեն ժամանած «Սպիտակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Ահազանգով դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Այս պահին պարեկները, ապա հիվանդանոց ժամանած ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները` բաժնի պետ Մալաքյանի գլխավորությամբ, պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
    00:01
    08.01.25
    Ավելին
2025-01-07
  • Img default alt hy
    Սպորտ
    Թուրքական Սուպերլիգան թունավոր ու սկանդալային է․ Մոուրինյուն կրկին ուշադրության կենտրոնում է
    «Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կրկին ուշադրության կենտրոնում է հայտնվել իր սուր հայտարարություններով։ Պորտուգալացի մասնագետը քննադատել է թուրքական Սուպերլիգան՝ այն անվանելով «թունավոր» և «սկանդալային»։ Նա հատկապես ընդգծել է «Գալաթասարայի» վերջին հաղթանակը «Գյոզթեփեի» նկատմամբ, որն ավարտվեց 2:1 հաշվով և առաջացրեց վիճահարույց կարծիքներ։ Մոուրինյուն նշել է, որ իր 25-ամյա կարիերայում նման իրավիճակ չի տեսել, և քննադատել է «Գալաթասարայի» հաղթանակը՝ ընդգծելով, որ այսպիսի հաղթանակները չեն համապատասխանում մարզական արժեքներին։ Հավելենք, որ «Ֆեներբահչեն» ներկայումս 8 միավորով հետ է իր մրցակից «Գալաթասարայից», և պորտուգալացի մասնագետը բազմիցս քննադատել է մրցավարությունը՝ պնդելով, որ իր թիմը պայքարում է «համակարգի» դեմ, փոխանցում է Armsport-ը։
    23:52
    07.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Եթե Երևանին խաղաղության պայմանագիր պետք չէ, ապա Բաքվին էլ պետք չէ. Ալիև
    Եթե Երևանին խաղաղության պայմանագիր պետք չէ, ապա Բաքվին էլ պետք չէ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Մենք կարող ենք ապրել առանց խաղաղության պայմանագրի», — հայտարարել է նա՝ տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում: Ադրբեջանի նախագահը խոսելով Ղազախի 4 գյուղերի մասին ասել է․ «2024-ին Ղազախի 4 գյուղերի ազատագրումը ոչ թե երկխոսության, այլ մենախոսության արդյունք էր։ Հայաստանը չէր պատրաստվում ազատել ադրբեջանական ոչ մի սանտիմետր տարածք»։ Ալիևն անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերին․ «Մեր նախաձեռնությամբ՝ մինչև հունվարի վերջ կանցկացվի նաև սահմանազատման հարցերով հայաստանյան և ադրբեջանական հանձնաժողովների նիստ։ Համենայնդեպս, մենք այդպես ենք առաջարկել»,-նշել է նա։
    23:40
    07.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում մեքենաներ են բախվել. վիրավորներից 3-ը երեխաներ են
    Այսօր՝ հունվարի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:00-ի սահմաններում Բագրատունյաց - Սողոմոն Տարոնցի փողոցների խաչմերուկում բախվել են «Opel Vectra» և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Վիրավորներին, որոնցից 3-ը երեխաներ են, առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
    23:37
    07.01.25
    Ավելին