Լրահոս
2025-01-07
-
ՀասարակականԽուժանություն ա լրիվ. փող ուտող և կտրոն չտվող տերմինալներ կամ տրանսպորտային մեծ խառնաշփոթ՝ ԵրևանումՄի խճճված պատմություն է դառնալու փետրվարից երևանյան տրանսպորտ նստելը: 8 տեսակի տոմս է գործելու: Ամենաքիչը 90 րոպե, ամենաշատը 1 տարի ժամկետով քարտեր են թողարկվելու՝ տարբեր արժողությամբ: Մեկ բան հստակ է. տրանսպորտն ամեն դեպքում թանկանալու է մայրաքաղաքում: Փետրվարը դեռ չեկած՝ արդեն տարբեր խնդիրների են բախվում Երևանի տրանսպորտից օգտվողները:Ավելին23:3007.01.25 -
ՔաղաքականԻմ ամենասարսափելի երազներում նման բան չէի պատկերացնի․ դա անթույլատրելի էր. Աղազարյան․ «Փաստինֆո»Մենք դիմել ենք դատախազություն՝ պարզելու, թե ինչպես է եղել, որ իմ հեռախոսի պարունակությունը հայտնվել է երրորդ անձանց մոտ։ Ընդ որում, մենք գիտենք, որ ոչ միայն պարոն վարչապետի, այլև այլ անձանց մոտ է հայտնվել։ Էլ չասեմ, որ հանրայնացում է տեղի ունեցել՝ ՔՊ վարչության և խմբակցության մակարդակով։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց ՔՊ-ից հեռացված, արդեն անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ «Դատախազությունը դիմել է Հակակոռուպցիոն կոմիտե, այնտեղից մերժել էին վարույթ հարուցելու գործընթացը։ Այնուհետև, դիմել ենք հսկող դատախազին, նրանք նույնպես պատասխանել էին, որ հիմքեր չեն տեսնում։ Հիմա դիմել ենք դատարան, որպեսզի դատարանը պարտադրի պատկան մարմիններին՝ վարույթ հարուցելու անձնական տվյալների հանրայնացման հարցով»։ Աղազարյանի արձանագրմամբ՝ Արգիշտի Քյարամյանի և իր մասնակցության միջադեպի շրջանակներում է իր հեռախոսն առգրավվել, սակայն, ըստ դատարանի որոշման, հեռախոսի պարունակությանը կարող էր ծանոթանալ միայն վարույթն իրականացնող մարմինը։ «Դատարանը ասել է, որ դուք՝ սիրելի քննիչ կամ ձեր վերադասը, կարող եք ծանոթանալ, բայց ոչ փոխանցելու այն վարչապետի կամ այլ անձանց։ Ինձ՝ որպես քաղաքացի, հետաքրքիր չի, թե որոշ մարդիկ կամ վարչապետը ոնց են ձեռք բերել որևէ տեղեկություն, որն իր մեջ պարունակում է պետությանը սպառնացող տեղեկատվություն կամ նկար։ ինձ սա չի հետաքրքրում, ոնց կարող են թող ձեռք բերեն, դա վերաբերում է պետությանը, ես այստեղ օքեյ եմ, բայց մյուս բաները ... անմարդկային»,- ասել է Աղազարյանը։ Հարցին, թե վիրավորված չէ՞ իր նախկին թիմից՝ իր նկատմամբ վերաբերմունքի համար՝ նա պատասխանեց, որ հպարտ է, որ եղել է այդ թիմում, որովհետև այդ թիմի մեծամասնությունը իրեն կոռեկտ է պահել։ «Մեծամասնությունն իրեն թույլ չի տվել այդքան իջնել ու կարդալ անձնական տվյալներ պարունակող նամակագրությունները, ուղղակի իրենք այն «պավլիկմարոզովներին» են լսել, ովքեր իրենց թույլ են տվել կարդալ դրանք։ Հետևաբար, ես հպարտ եմ, որ եղել եմ էդպիսի քաղաքացիների կողքին, ինչ վերաբերում է վարչապետին՝ պարոն վարչապետը կարող էր տեղեկանալ, բայց ոչ հրապարակել, կարող էր կանչել ինձ, ասեր՝ պարոն Աղազարյան, մեծ մարդ ես, անհարմար է, էլ տենց բաներ չանես, բայց էլի տարանջատենք՝ պետական գաղտնիք ու նեղ անձնական տիրույթը։ Ես իմ ամենասարսափելի երազներում նման բան չէի պատկերացնի, իմ կարդացած գրքերում տենց բան չկա, իմ լսած պատմություններում՝ ստալինյան 37 թվի հետ կապված, էդպիսի բանի չեմ հանդիպել, դա անթույլատրելի էր»,-ասաց Աղազարյանը։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։Ավելին23:1507.01.25 -
ՄիջազգայինՈւկրաինայի «արյունատար անոթը» ռուսների ձեռքում է. 115-օրյա մարտերից հետո Կիևը կորցրել է Կուրախովոն115 օր տևած մարտերից հետո Ռուսաստանը վերահսկողության տակ վերցրեց ուկրաինական բանակի համար ռազմավարական նշանակություն ունեցող Կուրախովոն, որտեղ արդեն մեկ օր է՝ Ռուսաստանի դրոշն է ծածանվում: Ռուսական աղբյուրները հայտնում են, որ դաժան մարտերի ընթացքում Ուկրաինան 12 հազար զինվոր ու 3 հազար զրահամեքենա է կորցրել, սակայն չի կարողացել պահպանել տրանսպորտային այդ հանգույցը, որով Ուկրաինան զենք էր տեղափոխում Դոնեցկում գտնվող զորքին:Ավելին23:0807.01.25 -
Իրավական33-ամյա տղամարդը Ծաղկաձորում շրջում էր դանակը գրպանում. պարեկները նրան ձերբակալել ենԿոտայքի պարեկները ծառայություն իրականացնելիս հունվարի 3-ին Ծաղկաձորում նկատել են 33-ամյա տղամարդու, որի տաբատի գրպանում ակնհայտ տեսանելի էր սառը զենքի նմանվող առարկա։ Ոստիկանությունից հայտնում են, որ պարեկային ծառայողները սառը զենք պահելու հիմնավոր կասկածով երիտասարդին ձերբակալել և տեղափոխել են Հրազդանի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա գրպանում հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ՝ ընդհանուր 21 սմ շեղբի երկարությամբ: Երիտասարդը, հայտնաբերվածը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն:Ավելին23:0007.01.25 -
ՀասարակականՄի տուն էլ Եռաբլուրում ունենք. նրանց լուռ պատասխանը՝ մեր հարցերինԱյսօր Հայաստանում մեռելոց է: Առավոտից «Եռաբլուր» զինվորական պանթեոնը սովորականից մարդաշատ էր. խնկաբույրն էր տարածված հերոս ննջեցյալների շուրջ:Ավելին22:4507.01.25 -
ԻրավականԱնչափահասը մեծ քանակությամբ դեղահաբ է խմել, օրեր անց՝ մահացել․ նոր մանրամասներ` անչափահաս աղջկան բռնության ենթարկելու դեպքիցԱվելի վաղ հայտնել էինք, որ երկու անչափահաս աղջիկ՝ 13 և 15 տարեկան, տանից դուրս են եկել դպրոց գնալու նպատակով, և հարազատներն ու դպրոցի անձնակազմը նրանց գտնվելու վայրի մասին այլևս տեղեկություններ չի ունեցել։ Iravaban.net-ին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ 2024 թվականի դեկտեմբերի 21-ին անչափահասը՝ անհայտ քանակությամբ կոլխիցին խմելու հետևանքով դեղորայքային թունավորում ախտորոշմամբ տեղափոխվել է «Մուրացան» մանկական բժշկական կենտրոն։ «Պարզվել է, որ անչափահասը ինքնասպանություն գործելու նպատակով խմել է կոլխիցին տեսակի թվով 60 դեղահաբ: 2024 թվականի դեկտեմբերի 24-ին վերջինս մահացել է: Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ արժանապատվությունը նվաստացնելու եղանակով անձին անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը, որը կատարվել է անչափահասի նկատմամբ), 187-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով (Բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք): Մահացած անձը ճանաչվել է տուժող: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Մեղադրանք է ներկայացվել 1 անձի: Միջնորդություն ենք ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը մերժվել է: Վերջինիս նկատմամբ որպես այլընտանքային խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ դեպքի իրական հանգամանքները, ինչպես նաև անչափահասի ինքնասպանության շարժառիթը պարզելու ուղղությամբ: Հաշվի առնելով քրեական վարույթի առանձնահատկությունը, ինչպես նաև անչափահասների լավագույն շահն ապահովելու առաջնահերթությունը, այս պահին զերծ կմնանք հավելյալ տեղեկատվություն տրամադրելուց»,-նշեցին ՔԿ-ից:Ավելին22:3007.01.25 -
ԱռողջապահականՎիրուսային նոր հարձակում՝ Չինաստանից. սխտո՛րը կբուժի ՀայաստանըՀայաստանում խուճապ է առաջացրել մետապնևմավիրուսը, որը այս օրերին շատ տարածված է Չինաստանում ու անգամ Ռուսաստան է հասել: Սա սուր շնչառական վիրուս է, որը վերին շնչուղիները ախտահարող այլ վիրուսների նման հիմնականում օդակաթիլային եղանակով է տարածվում: Վերջին շաբաթում մեր երկրում ակտիվացել են սուր շնչառական վարակները, սակայն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից վստահեցնում են, որ սա Չինաստանում տարածված վիրուսը չէ: Մետապնևմավիրուսը Հայաստանում վերջին անգամ հայտնվել է անցած տարի ապրիլին:Ավելին22:2507.01.25 -
ՀասարակականՀրդեհ է բռնկվել «Opel»-ում․ այն դարձել է ոչ շահագործելիՀունվարի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բյուրեղավան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում գտնվող 1-ին դպրոցի մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենա է այրվում, հայտնում է Shamshyan.com-ը։ Հրշեջ-փրկարարները մարել են Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Մարգար Թ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն դարձել է ոչ շահագործելի։ Հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։ Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում։Ավելին22:1507.01.25 -
ՔաղաքականՓաշինյանը հանձնարարել է «գույքագրել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը». «Ազատություն»«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արտգործնախարարին հանձնարարել է գույքագրել արտգործնախարարությունում առկա բանակցային թղթերը, և փաթեթի հնարավոր հրապարակումը Հայաստանի պետական անվտանգության շահերի դիտանկյունից քննարկելուց և գնահատելուց հետո որոշում կկայացվի այն հրապարակել/չհրապարակելու մասին»,- «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ փոխանցել են վարչապետի աշխատակազմից։ Նախորդ տարեվերջին Նիկոլ Փաշինյանին կոչով դիմել էր նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ բանավիճելու փոխարեն նրան առաջարկելով հրապարակել ղարաբաղյան բանակցություններին վերաբերող բոլոր փաստաթղթերը։ «Ազատության» հարցման պատասխանում վարչապետ Փաշինյանը միաժամանակ հենց նախկին նախագահներին հորդորում է հրապարակել այդ փաստաթղթերը. «Ակնհայտ է, որ երեք նախագահները իրենց ձեռքի տակ ունեն բանակցային բոլոր փաստաթղթերը, և եթե դրանցում կա իրենց ընթացիկ պնդումները հիմնավորող որևէ փաստ, անհասկանալի է, թե ինչու չեն հրապարակում։ Վարչապետ Փաշինյանը տարբեր ժամանակներում ունեցած իր հրապարակային ելույթներոմ բանավոր կերպով հրապարակել է բանակցային գործընթացի առանցքային դրվագները»։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։Ավելին22:0507.01.25 -
ՔաղաքականԱռաջին կինը, որ կղեկավարի Հայաստանի բանտերը և սարսափելի գիշեր՝ «Արմավիր» ՔԿՀ-ումՈւժային ու իրավական կառույցների մեծ մասում կին ղեկավարներ նշանակելուց հետո Փաշինյանը հիմա էլ բանտերի կառավարումն է կնոջ վստահում՝ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ: Քրեակատարողական ծառայության պետ է դառնում Ծովինար Թադևոսյանը: Այս նշանակման մասին հայտնի դարձավ, երբ լուրեր տարածվեցին, որ մեկ օրում ինքնավնասման երկու դեպք է եղել ազատազրկման վայրերում: Դատաապարտյալներից մեկը լեզուն է կտրել, մյուսը՝ նախաբազուկը:Ավելին22:0007.01.25 -
ՄիջազգայինՄիացյալ Նահանգները երկարաձգել է Ռուսաստանում հարկեր մուծելու և այլ վճարումներ կատարելու թույլտվությունըՄիացյալ Նահանգները երկարացրել է ամերիկացիների՝ Ռուսաստանում հարկեր, տուրքեր, ներմուծման տուրքեր մուծելու և այլ վճարումներ կատարելու թույլտվության վավերականությունը մինչև 2025 թվականի ապրիլի 9-ը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին նշված է ԱՄՆ գանձապետարանի արտոնագրում։ «ԱՄՆ-ի քաղաքացիներին թույլատրվում է վճարել հարկեր, տուրքեր կամ ներմուծման տուրքեր և ձեռք բերել կամ ստանալ թույլտվություններ, արտոնագրեր, գրանցումներ, վկայականներ կամ հարկերի վերադարձ»,- նշված է գանձապետարանի արտոնագրում: Թույլտվությունը վերաբերում է գործարքներին, որոնք արգելված են ԱՄՆ-ի Նախագահի թիվ 14024 գործադիր հրամանով, որն արգելում է գործարքները Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի, Ազգային բարեկեցության հիմնադրամի և Ռուսաստանի Դաշնության Ֆինանսների նախարարության մասնակցությամբ: ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության որոշումը ներառում է ոչ միայն Միացյալ Նահանգների քաղաքացիներին, այլև ԱՄՆ-ում մշտապես բնակվող օտարերկրացիներին, կազմակերպություններին, կորպորացիաներին և գործընկերություններին, ինչպես նաև ԱՄՆ-ի իրավասության ներքո ստեղծված և գործող ընկերություններին:Ավելին21:4507.01.25 -
Արտաքին քաղաքականությունԹուրք-ադրբեջանական ակտիվացում՝ «Զանգեզուրի միջանցքի» շուրջ. Թեհրանը հերքում է, Մոսկվան դիտորդ էԱդրբեջանը սկսել է ահագնացնել ճնշումը Հայաստանի վրա՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ը ստանալու համար: Ըստ փորձագետների՝ դա են վկայում Երևանին ուղղված Բաքվի վերջին օրերի մեղադրանքները, թե հայկական բանակը Սյունիքում կրակում է ադրբեջանական դիրքերի վրա:Ավելին21:3007.01.25 -
ԻրավականՄահվան ելքով ավտովթար՝ Երևան-Արմավիր ճանապարհինՀունվարի 5-ին, ժամը 21-ին, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 20-րդ կիլոմետրին իրար են բախվել «ԶԻԼ» և «Նիսան» մակնիշի մեքենաներ։ «Նիսանի» 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին:Ավելին21:1507.01.25 -
ՄիջազգայինՍտորագրողը հեռանում է. գուլպաներով հայտնի Ջասթին Թրյուդոն հրաժարվում է Կանադայի վարչապետի պաշտոնիցԱվելի քան 5 տասնյակ կուսակիցների ճնշման տակ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն կհեռանա պաշտոնից: Նրա որոշումը համընկնում է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի սկանդալային հայտարարության հետ, թե Կանադան կարող է դառնալ ԱՄՆ 51-րդ նահանգը, եթե չի կարողանում առանց Վաշինգտոնի տված սուբսիդիաների պահել տնտեսությունը: Սակայն որոշ վերլուծաբաններ կարծում են, որ Թրյուդոյի հեռանալու պատճառը ներքաղաքական է:Ավելին21:0007.01.25 -
ՀասարակականՄահացու ձնաբուքը վրա է հասել ԱՄՆ-ին․ Լևոն ԱզիզյանԱռնվազն 4 մարդ է մահացել ԱՄՆ-ի տարածք երկրի կենտրոնական հատվածից մինչև Միջատլանտյան շրջան ներխուժած ձնաբքի պատճառով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։ «Միսսուրիի, Իլինոյսի, Ինդիանայի, Կենտուկիի, Արևմտյան Վիրջինիայի և Վիրջինիայի նահանգների մոտ 300 հազար բնակիչներ մնացել են առանց էլեկտրականության։ Միացյալ Նահանգներում ընդհանուր առմամբ չեղարկվել կամ հետաձգվել է ավելի քան 23 հազար չվերթ: ԱՄՆ Ազգային Եղանակային Ծառայությունը (NWS) երկուշաբթի նախազգուշացրել է, որ փոթորիկը շարունակում է շարժվել Միջինատլանտյան տարածաշրջանով, ինչը լուրջ խափանումներ է առաջացնում ճանապարհային հաղորդակցության մեջ: Ըստ կանխատեսողների՝ ամենաառատ տեղումները սպասվում են Արևմտյան Վիրջինիա, Մերիլենդ, Վիրջինիա, Վաշինգտոն և Դելավեր նահանգներում»,-նշել է նա։Ավելին20:4507.01.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Նոր վիրուս՝ Չինաստանից. մահաբեր Քովիդն է հիշում ՀայաստանըՀայլուր 20։30 Նոր վիրուս՝ Չինաստանից. մահաբեր Քովիդն է հիշում ՀայաստանըԱվելին20:3007.01.25 -
ԻրավականՎեճ, ծեծկռտուք և խուլիգանություն՝ Ակնաշենում. մեկն ատրճանակի կոթով հարվածել է դիմացինի գլխին, վերջինս էլ քարով խփել էՀունվարի 5-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում մի քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղում երկու մեքենայով 6-7 անձինք հարձակվել, կոտրել են դռները, պատուհանները և հեռացել: Ոստիկանությունից հայտնում են, որ քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում և Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունվարի 5-ին Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղի գերեզմանատանը կենցաղային հարցի շուրջ ակնաշենցի 31-ամյա տղամարդը վիճաբանել է համագյուղացու և նրա որդու հետ, փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց: Այդ ընթացքում 31-ամյա տղամարդը իրեն պատկանող օդաճնշիչ ատրճանակի կոթով հարվածել է համագյուղացու գլխին, վերջինս էլ գետնից վերցրած քարով խփել է նրա գլխին: Նույն օրը, վիճաբանությունը շարունակելու նպատակով, 31-ամյա տղամարդը եղբոր և ընկերոջ հետ այցելել է համագյուղացու տուն: Հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով և հայհոյանքներ հնչեցնելով` նրանք քարերով հարվածել և կոտրել են համագյուղացու տան մուտքի դռան ապակիները և վնասել դուռը: Տղամարդկանցից մեկի ձեռքին եղել է դանակ, մյուսի ձեռքին` փայտե մահակ, երրորդի ձեռքին՝ օդաճնշիչ ատրճանակ։ Նույն օրը տղամարդիկ ձերբակալվել և կազմված փաստաթղթերով հանդերձ ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին: Օդաճնշիչ ատրճանակը և փայտե մահակը հայտնաբերվել են: Հանգամանքները պարզվում են:Ավելին20:1507.01.25 -
ՔաղաքականԻրաքում ՀՀ-ի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահինՀունվարի 7-ին Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Ռուբեն Սողոյանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդին: Շնորհավորելով ՀՀ նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ռաշիդը մաղթել է հաջողություն և արդյունավետ առաքելություն: Դեսպան Սողոյանը հաստատել է Հայաստանի պատրաստակամությունը Իրաքի հետ զարգացնելու բազմաոլորտ համագործակցություն, մասնավորապես` երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում: Հանդիպմանը առանձնահատուկ ընդգծվել է երկու երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունների բարեկամական բնույթը:Ավելին20:0007.01.25 -
Արտաքին քաղաքականությունԱլիևի նոր հարձակումները Պուտինի վրա. ինչո՞ւ են լարվում ռուս-ադրբեջանական հարաբերություններըՍյունիքի շուրջ սեղմվող օղակի ֆոնին՝ լարվում են Ռուսաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները: Ալիևը չի հոգնում մեղադրանքներ տեղալ Ռուսաստանի գլխին, պնդել թե ռուսական տարածքից է խոցվել Ղազախստանում անցած տարեվերջին կործանված ադրբեջանական ինքնաթիռը:Ավելին19:5007.01.25 -
ՔաղաքականՓաշինյանն ու Պապիկյանն աշխատանքային հանդիպում են ունեցել․ ի՞նչ են քննարկելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային հանդիպում է ունեցել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ: Այս մասին Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և կից տեսանյութ հրապարակել։Ավելին19:4507.01.25