Լրահոս
Առողջապահական
14:45
07.01.25
1 073

Ի՞նչ է մետապնևմավիրուսը․ որքանո՞վ է այն վտանգավոր

Img default alt hy

Հիվանդություների վերահսկման և կանխարգելա ազգային կենտրոնը հրապարակել է տեղեկատվություն մետապնևմավիրուսի մասին:

«Մարդու մետապնևմավիրուսը (HMPV) սուր շնչառական վարակ է, որը տարածվում է հիմնականում օդակաթիլային եղանակով, հազվադեպ նաև՝ կենցաղային իրերի հետ շփման միջոցով: 

Հայաստանում գործադրված դետքային համաճարակաբանական համակարգի շրջանականերում իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում 2023 թվականին հայտնաբերվել է մետապնևմովիրուսի 10 դեպք, իսկ 2024 թ. հունվար-ապրիլ ամիսներին՝ 50 դեպք։ Ապրիլից մինչ այժմ իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում մետապնևովիրուս չի հայտնաբերվել։ 

Ախտանշանները նույնն են, ինչ բոլոր սուր շնչառական վարակների դեպքում՝

- ջերմություն.

- հազ.

- քթահոսություն.

- դժվարացած շնչառություն.

- գլխացավ:

Սուր շնչառական վարակների, այդ թվում՝ մետապնևմովիրուսի կանխարգելման նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է.

- Ձեռքերը պարբերաբար և մանրակրկիտ լվացե՛ք օճառով, հատկապես հասարակական վայրեր այցելելուց հետո և ուտելուց առաջ։

- Խուսափե՛ք սերտ շփումից մարդկանց հետ, ովքեր ունեն շնչառական վարակների ախտանիշներ:

- Պարբերաբար մաքրե՛ք և ախտահանե՛ք ձեր տան և աշխատավայրում իրերի և առարկաների մակերեսները:

- Մի՛ դիպչեք ձեր դեմքին կեղտոտ ձեռքերով:

- Պարբերաբար օդափոխե՛ք տարածքները:

- Պատվաստվե՛ք գրիպի նկատմամբ:

Եթե դուք նկատում եք սուր շնչառական վարակին բնորոշ ախտանիշներ, հետևե՛ք հազի վարվելակարգի կանոններին. կրե՛ք բժշկական դիմակներ և փոխե՛ք դրանք յուրաքանչյուր 4 ժամը մեկ, մնացե՛ք տանը և հնարավորինս շուտ դիմե՛ք բժշկի»: