Լրահոս
Հասարակական
18:45
07.01.25
644

Հրդեհ է բռնկվել Դավիթաշենում գործող ավտովերանորոգման կետում. ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի

Img default alt hy

Այսօր՝ հունվարի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է  ստացվել, որ Դավիթաշեն 4-րդ թաղամասում գործող ավտոտեխսպասարկման կետում հրդեհ է բռնկվել և ներսում կա ատոմեքենան, հայտնում է Shamshyan.com-ը:  

Մինչ հրշեջների ժամանումը՝ ավտոտեխսապասարկման կետում կրակի տարածման դեմ պայքարել են կետի աշխատակիցներն ու, ըստ դեպքի վայրում հավաքվածների, նաև կայանված «Suzuki» մակնիշի ավտոմեքենայի տերը, ապա ժամանած հրշեջները մարել են այն: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:  

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դավիթաշեն 4-րդ թաղամասի 40/2 հասցեում գործող ավտովերանորոգման կետում:  

Դեպքի փաստով ոստիկանության Դավիթաշենի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վերանորոգման կետի սեփականատիրոջ և կայանված ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը: