Լրահոս
Քաղաքական
23:15
08.01.25
618

Ալեն Սիմոնյանն այսօրվանից արձակուրդում է

Img default alt hy

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել իր արձակուրդի մասին, փաստաթղթում նշված է․

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 163-րդ հոդվածով եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով՝ կարգադրում եմ.

1. 2025 թվականի հունվարի 8-14-ը ներառյալ գտնվելու եմ ամենամյա արձակուրդում:

2. 2025 թվականի հունվարի 8-10-ը ներառյալ Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն ՌՈՒԲԻՆՅԱՆԻՆ, իսկ մնացած մասը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանին:

3. Ազգային ժողովի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Առաքելյանին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարման կատարումը»: