Լրահոս

2025-02-02
  • Img default alt hy
    Իրավական
    Ղարիբ Բաբայանը չի կալանավորվի, քանի որ քաղաքական խնդիրը լուծված է. Նարեկ Ալոյան
    Փաստաբան Նարեկ Ալոյանը գրել է. «Ղարիբ Բաբայանը չի կալանավորվի, քանի որ քաղաքական խնդիրը լուծված է, իսկ առնվազն կալանավորման հիմքերը բացակայում են. Գործող իշխանություններին արտաքին քաղաքական լսարանի համար անհրաժեշտ, ընդդիմադիր, առանձին դեպքերում էմոցիոնալ արձագանքը, այդ թվում` պրոադրբեջանական գործելակերպի մասին մեղադրանքները, ստացված են, հետևաբար դեպքի արտաքին քաղաքական կապիտալիզացիան ավարտված է։ Իրավական առումով ակնհայտ է առնվազն կալանավորման հիմքերի բացակայությունը, ուստի քաղաքական և քրեադատավարական գործընթացները կավարտվեն կալանավորման միջնորդության մերժմամբ։ Դեպքի արդյունքում իշխանությունը կարձանագրի արտաքին քաղաքական 1 և ներքաղաքական 2 ձեռքբերում, իսկ ընդդիմությունը 1 հաղթանակ, մասնավորապես. 1. Արտաքին քաղաքական հարթությունում կարձանագրվի, որ իշխանությունները հակված են խաղաղության համաձայնագիր կնքելուն, սակայն նրանց նկատմամբ առկա է ներքին մեծ ճնշում, 2. Ներքաղաքական հարթությունում կարաձանգրվի, որ Հանրապետության հրապարակում ադրբեջանցիներ չեն եղել և "չար ուժերը" իշխանությանը դարձյալ "զրպարտում" էին, 3. Ներքաղաքական հարթությունում կարձանագրվի, որ դատական համակարգը անկախ է և չի կատարում իշխանության "պրոադրբեջանական" քաղաքական պատվերները, 4. Ընդդիմությունը կարձանագրի, որ համատեղ հանրային ճնշումը կանխեց հերթական կալանքը` ինչը համահունչ է 3-րդ կետում նշված իշխանության շահի հետ։ Կապրենք, կտեսնենք»։
    01:15
    02.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ադրբեջանցիների Հայաստանում բնակեցնելու հարցը, ըստ էության, բանակցվում է և կարող է իրականություն դառնալ. Սևակ Հակոբյան
    «Հարյուր հազարավոր ադրբեջանցիների Հայաստանում բնակեցնելու հարցը, ըստ էության, բանակցվում է և կարող է իրականություն դառնալ։ Դա պարզ է Քննչական կոմիտեի, ԱԱԾ-ի գործողություններից։ 
    01:00
    02.02.25
    Ավելին
2025-02-01
  • Img default alt hy
    Սպորտ
    Սպերցյանն անկման եզրի՞ն է. Բերեզովսկին խորհուրդ է տվել հայ կիսապաշտպանին
    Հայաստանի հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին կարծում է, որ Էդուարդ Սպերցյանի` այլ ակումբ տեղափոխվելու ժամանակն է։ Նրա կարծիքով, «Կրասնոդարի» կիսապաշտպանը չափազանց սովորել է ՌՊԼ-ին և փոփոխության կարիք ունի։ «Հիմա թվում է, թե նա ավելի քիչ է ցուցադրում վառ հանդիպումներ։ Հնարավոր է՝ սովորել է ՌՊԼ-ին։ Վաղ շրջանում նա շատ կարևոր գոլեր էր խփում, թիմի առաջատարն էր։ Երբեմն անհրաժեշտ են ինչ-որ ցնցումներ, օրինակ՝ ակումբի փոփոխություն», – Armsport-ի փոխանցմամբ՝ ասել է Բերեզովսկին «Championat»-ին։ Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա կիսապաշտպանը Ռուսաստանի առաջնությունում անցկացրել է 18 հանդիպում՝ խփելով վեց գոլ և կատարելով երեք գոլային փոխանցում։ Ավելի վաղ իտալացի սպորտային ֆունկցիոներ Ջովանի Մաննան «РБ Спорт»-ին հայտնել էր, որ 2024 թվականի սկզբում «Յուվենտուսը» դիտարկում էր «Կրասնոդարի» ավագի տրանսֆերի տարբերակը։ Բացի այդ, «Սպարտակի» նախկին նախագահի նախկին խորհրդական Ֆրանկո Կամոցին ենթադրել է, որ հայ կիսապաշտպանը կարող է տեղափոխվել եվրոպական ակումբ 2025 թվականի ամռանը։
    23:58
    01.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանի ներքաղաքական թիվ մեկ խնդիրը մոտեցող ընտրություններն են. Գարիկ Քեռյան
    «Հայաստանի ներքաղաքական թիվ մեկ խնդիրը մոտեցող ընտրություններն են»,-գրում է քաղաքագետ Գարիկ Քեռյանը։ Նրա խոսքով, պարզ է, որ կառավարող քաղաքական ուժի թիվ մեկ խնդիրն էլ կրկին վերարտադրվելն ու իշխանությունը պահելն է: «Իմ դիտարկումներով պետք է, որ 2025 թ. ամռանը կամ աշնան սկզբներին լինեին արտահերթ ընտրություններ: Ինչու՞, որովհետև Թրամփի հաղթանակն առավել հավանական է դարձնում ուկրաինական պատերազմի ավարտը, որն իր հերթին առավել հավանական է դարձնում ռուսական գործոնի ազդեցության ուժեղացումը: Ուրեմն իշխանությունը պահելու տրամաբանության համապատասխան պետք է վերարտադրվել քանի դեռ օտարերկրյա ազդեցության գործոնը չի ակտիվացել: Սա առաջին փաստարկը: Երկրորդը՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումն է: Պայմանագրի շուրջ քաղաքական գործընթացները հակասական բնույթ են կրում: Պայքար մոդերատորության համար Մոսկվայի և Բրյուսել/Վաշինգտոն տանդեմի միջև, էլեկտրոնային դիվանագիտություն Երևան- Բաքու ուղեգծով, Թեհրանի և Անկարայի անդրկուլիսյան բավականին կոշտ ճնշումներ և մեծ հավանականությամբ սեփական շահերից բխող պահանջներ ու նախապայմաններ: Վերջին թարմ լուրն այն է , որ 17 հոդվածից 15-ն արդեն համաձայնեցվել է: Հանրության և փորձագիտական շրջանակներն այդպես էլ տեղեկացված չեն և կռահելով են միայն կարծիքներ հայտնում: Ակնհայտ է, որ իշխող ուժի համար ավելի նպաստավոր է սկզբում ընտրությունները և հետո պայմանագիրը, որովհետև նրա բովանդակությունն ամենայն հավանականությամբ բացասաբար է անդրադառնալու կառավարողների վարկանիշի վրա: Սակայն վերջին հարցազրույցի ժամանակ վարչապետն ուղղակի նշեց, որ արտահերթ ընտրություններ չեն լինելու: Ինչպես կարելի է բացատրել այս հայտարարությունը, եթե իրողությունները այլ բան են թելադրում: Իմ կարծիքով վարկանիշային անկում նկատվեց կապված շրջանառության նոր հարկային օրենքի, եկամուտների համաընդհանուր հայտարարագրման, տրանսպորտի թանկացման և մի քանի այլ իրադարձություններ հետ կապված, ինչպես օրինակ, մսավաճառների միջադեպը, պաշտոնանկությունները և ներկուսակցական պառակտումները: Երևանի քաղաքային ավագանու ընտրությունների արդյունքները, երբ մի կերպ հաջողվեց պահել քաղաքապետի աթոռը արդեն հուշում է, որ առավել խնամքով պետք է վերաբերվել վարկանիշին, որպեսզի անակնկալներ չլինեն: Այդ նպատակով է, որ տրանսպորտի վարձավճարը իջեցվեց, իսկ հայտարարագրումն էլ հետաձգվեց: Մնում է հաղթահարել խաղաղության պայմանագրի ներքաղաքական բացասական ազդեցության հետևանքները, եթե իհարկե այն կնքվի: Իմ կարծիքով ցեղասպանության, Արարատ-Արագած և նմանատիպ այլ քննարկումները կարող են կապված լինել պայմանագրի որոշ հոդվածների բովանդակության հետ: Ամփոփելով նշեմ, որ վերոհիշյալ գործոնների հետ կապված արտահերթ ընտրությունների հարցը նորից կարող է օրակարգային դառնալ»։
    23:40
    01.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մեր նկատմամբ իրականացվում է էթնիկ ինքնության ոչնչացման ծրագիր․ Իշխան Սաղաթելյան
    Նախօրեին Լիբանանում նշվել է Հայ Յեղափոխական Դաշնակցության 134-րդ ամյակը։ Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, ով հանդես է եկել ծավալուն ելույթով: Yerkir.am-ը ներկայացրել է Իշխան Սաղաթելյանի ելույթն՝ ամբողջությամբ․ «Գերհաշնորհ Սրբազան հայր, hոգևոր հայրեր, սիրելի ընկերներ, հարգելի հայրենակիցներ․ այսօր հայկական սփյուռքի ամենակարևոր կենտրոններից մեկում մենք տոնում ենք հայ իրականության ամենազդեցիկ կառույցներից մեկի՝ Դաշնակցության 134-րդ ամյակը։ Վերջին տարիներին Լիբանանը և լիբանանահայությունը դիմագրավում է քաղաքական, տնտեսական, անվտանգության մի շարք դժվարություններ: Վստահ եմ, որ դուք, ինչպես մնացած պարագաներում, այս անգամ ևս պատվով կհաղթահարեք բոլոր փորձությունները։ Նախորդ 35 տարիներին լիբանանահայությունը մշտապես եղել է Հայաստանի և Արցախի կողքին՝ որպես համասփյուռ ազգային կառույցների կենտրոն, անգնահատելի ներդրում ունեցել հայկական ժառանգության պահպանման և զագմացման գործում։ Այստեղ են ապրել ու գործել Դաշնակցության մեծերից շատերը՝ Սիմոն Վրացյան, Նիկոլ Աղբալյան, Լևոն Շանթ և մեր մյուս ռահվիրաները։ Նրանք են վառ պահել Հայաստանի անկախության և պահանջատիրության գաղափարը, դպրոցով, մշակույթով ամրապնդել հայկականությունը։ Պատիվ ու խոնարհում նրանց և մեծ պարտքի ու պատասխանատվության գիտակցում։ Սիրելի՛ հայրենակիցներ, մեր 134-ամյա պատմության մեջ մենք շատ բան տեսանք, փայլուն հաղթանակներից մինչև ծանր պարտություններ, վերելքներից մինչև ցավոտ վայրէջքներ, սակայն այս 13 տասնամյակ ձգվող ճանապարհին մեզ հաջողվեց պահպանել ամենակարևորը՝ հայկական երազանքը։ Տեսլական, որ ամենամութ ժամանակներում փարոս դարձավ աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայերի համար։ Երազանք, որ անօրինակ քաջությունների մղեց հայ ժողովրդի հազարավոր զավակների։ Ու այսօր մենք կանգնած ենք նոր հանգրվանի առջև. հայկական Արցախը դավաճանված է, Հայաստանի ինքնիշխանությունը՝ վտանգված։ Սակայն միայն պարտությամբ ու տարածքային կորուստներով չեն ավարտվում մեր մարտահրավերները։ Մեր նկատմամբ այսօր իրականացվում է դենացիոնալիզացիայի՝ էթնիկ ինքնության ոչնչացման ծրագիր։ Այսօր մեզ պարտադրում են հաշտվել Արցախի օկուպացիայի հետ, ուրանալ Հայոց ցեղասպանությունը, հրաժարվել Անկախության հռչակագրից, փոխել ՀՀ Սահմանադրությունը, ջլատում են Սփյուռքը, մեր ակունքից փորձում են հանել Արարատը։ Եվ սա իրականացնում են Հայաստանի թշնամիները՝ Հայաստանում իշխող վարչախմբի հետ ձեռք ձեռքի տված։ Նրանք, ովքեր չեն հաշտվում ստեղծված իրավիճակի հետ, պայքարում են Հայաստանի վերականգնման և հզորացման համար, պիտակավորվում են որպես ռևանշիստներ կամ պատերազմական ուժեր։ Այս պայմաններում մենք կրկին պարտավոր ենք ուժ ու կամք դրսևորել, հույսի և փարոսի դեր կատարել հինգհազարամյա պատմություն ունեցող, Արցախ ազատագրած, հաղթանական բանակ ստեղծած, սակայն այսօր հուսահատ և հավատը վաղվա հանդեպ կորցրած մեր ժողովրդի համար։ Սա Դաշնակցությունն է, և սա է Դաշնակցության այսօրվա առաքելությունը։ Սիրելի՛ հայրենակիցներ, հենց այս ճանապարհին է, որ մենք առաջին հերթին հանդիպում ենք Հայաստանում իշխող խմբի հակազդեցությանը։ Դաշնակցության և Հայաստանի գործող վարչախմբի հակադրության պատճառը անձնական չէ՝ խորքային, գաղափարական է։ Մենք պնդում ենք՝ նոր որակի ազգային պետության կառուցումն այլընտրանք չունի, նրանք ասում են, թե մեր բոլոր ազգային նպատակներն ու ծրագրերն անիրագործելի են ու պաթոսային։ Մենք պնդում ենք՝ Հայաստանը պետք է ոտքի կանգնի, հզորանա, չզիջելով իր ժողովրդի անժամացելի իրավունքները, նրանք ասում են՝ այդպես հնարավոր չէ։ Մենք պնդում ենք, որ մեր հայրենիքում իրավունք և պատասխանատվություն ունեն աշխարհի բոլոր ծայրերում ապրող հայերը, նրանք Հայաստանի քաղաքացուն հակադրում են Սփյուռքում ապրող հայի հետ։ Մեր նպատակն է կերտել ազգային ուժեղ պետություն, որն ընդունակ է պաշտպանել մեր ինքնությունը, որի սահմաններն ամուր են, իսկ մարդիկ՝ անվտանգ, որտեղ պաշտպանված են մեր ազգային կառույցները, և իր առանձնահատուկ դերն ունի Հայ առաքելական սուրբ եկեղեցին։ Մեր հենց այս նպատակների համար է, որ այսօր մենք ներքին և արտաքին թշնամական հարվածների թիրախում ենք։ Սակայն սա է դաշնակցականի ճակատագիրը, սա է մեր ուղին՝ լինել ամենուր, որտեղ հայ մարդն է, անել ամեն ինչ հայկական շահը պաշտպանելու համար: Դաշնակցությունը հայության դիմադրողականությունն է, որն ուզում են կոտրել։ Չի՛ ստացվելու, չե՛ն կարողանալու: Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր Հայաստանում իշխող ուժը փորձում է հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից՝ առաջին հերթին անտեսելով Ցեղասպանության հետևանքով ձևավորված սփյուռքը, որը մեկ դար շարունակ պայքարել է իր իրավունքներին վերատիրանալու համար։ Վստահեցնում եմ ձեզ, սա միայն իշխող վարչախմբի տեսակետն է, ոչ երբեք հայ ժողովրդինը, ոչ Հայաստանում ապրող ձեր հայրենակիցներինը։ Այսօր Հայաստանի իշխանությունների կողմից Սփյուռք գործուղվող հանձնակատարները փորձում են իրականացնել Թուրքիայի և Ադրբեջանի վաղեմի երազանքները՝ պառակտել հայկական Սփյուռքը, նվազեցնել ավանդական կառույցների դերակատարությունը։ Նրանք Հայաստանի Հանրապետության Սփյուռքի հանձնակատարները չեն, նրանք Սփյուռքի պառակման հանձնակատարներ են, թշնամական օրակարգ սպասարկողներ։ Այսքանով հանդերձ, սիրելի՛ ներկաներ, մենք իրավունք չունենք նեղանալ կամ հիասթափվել մեր հայրենիքից, ամենածանր պահին երես թեքել նրանից։ Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է, մեր ընդհանուր տունը, հայրենիքը մե՛ր ծնողն է, որ ունի մեր խնամքի ու հոգածության կարիքը։ Երես թեքել Հայրենիքից, նշանակում է հրաժարվել ծնողից։ Իշխանությունները ժամանակավոր են, մնայունը հայրենիքն է և պետությունը: Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր Արցախը հայաթափված է, և Բաքվում դատում են մեզանից յուրաքանչյուրին՝ այս դահլիճում ներկաներիս, Հայաստանում ու աշխարհի ցանկացած տեղում ապրող ամեն մի հայի։ Բաց ու պարզ ասում եմ՝ սա մեր ամոթն ու խայտառակությունն է։ Եվ եթե պատիվ ու արժանապատվություն ունենք, պետք է ազատվենք այս խայտառակությունից։ Պետք է հեռացնենք Հայաստանն ու հայությունը այս կացության մատնած իշխանությանը և ձևավորենք ազգային ու կարող իշխանություն։ Մենք մեզ վերագտնելու, մեր ուժերին հավատալու, մեր ինքնավստահությունը նորոգելու, մեր միասնությունը վերակերտելու հրամայականի առջև ենք։ Մենք չունենք առանձին Հայաստանի, Արցախի կամ Սփյուռքի օրակարգեր։ Կա մեկ ազգ, մեկ Հայրենիք, մեկ պայքար։ Հայաստանը միայն հայրենիքում ապրող և ՀՀ քաղաքացիություն ունեցող անձնանց հայրենիքը չէ, Հայաստանը ողջ հայ ժողովրդի հայրենիքն է՝ անկախ նրանց բնակվելու վայրից և քաղաքացիությունից, նրանց, ովքեր Հայրենիքի նկատմամբ ունեն և իրավունքներ և պարտականություններ։ Հայրենիքի պաշտպանություն. սա պետք է լինի մեր ուղենիշը։ Գաղափար, որը պետք է դառնա համահայկական, պետք է մտնի յուրաքանչյուր հայի տուն, և որին պետք է զինվորագրվի յուրաքանչյուր հայ՝ անկախ աշխարհի որ ծայրում է ապրում։ Բոլոր տարաձայնությունները պետք է մի կողմ դնել և լծվել այս նպատակի իրագործմանը։ Այս պարագայում է, որ հուսալքությունը, վհատությունը չի՛ կարող տեղ ունենալ մեր կյանքում, ուժերի գերլարումը, համահայկական զորաշարժը և աննահանջ պայքարը պետք է դառնա մեր ապրելակերպը, որպեսզի ապրենք և ապրեցնենք։ Ուստի ՀՅԴ 134-ամյակը նշում ենք աննահանջ պայքարի, բոլոր ճակատներում աննահանջ կռիվ տալու խոստումով։ Այդ պայքարում մենք պատրաստ ենք գործակցել վճռական արդարի, հայի ուժեղ տեսակի, բոլոր ազգային, պետականամետ ուժերի հետ։ Բայց չարի հետ մենք չե՛նք գործակցելու, մեզ այս վիճակին բերողի հետ չենք գործակցելու։ ՀՅԴ պատմությունը չհանձնվելու, անխոնջ ու նվիրական պայքարի պատմություն է։ Մեր պատմությունը գրվել և գրվում է ոչ թե խոսքերով, այլ գործով։ Որեմն ի գո՛րծ, սիրելի՛ ընկերներ: Շարունակե՛նք նայել Արարատին, վճռական և ուժեղ լինենք։ Դժվարությունները մարդու, ազգերի, պետությունների համար են։ Ուժ, պատիվ, հավատ ունենանք, որ վերականգնենք մեր արժանապատվությունը, որ հզոր Հայաստան ու համախմբված հայություն ունենանք, որ մեզ հարգեն ու մեզ հետ հաշվի նստեն։ Ա՛յս է իմ ուղերձը։ Ես դաշնակցական եմ և հավատում եմ ազգային մեր հաղթանակներին»։
    23:20
    01.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Թրքահպատակ իշխանությունը շարունակում է իր որսն իրական հայերի նկատմամբ․ փաստաբան
    Ամոթի զգացումը սահմաններ չունի։ Այսպես է արձագանքել փաստաբան Աբգար Պողոսյանը ՔԿ-ի տարածած հաղորդագրությանը, ըստ որի Հանրապետության հրապարակում մի խումբ օտարերկրացիների մասնակցությամբ տեսանյութ տարածող անձը ձերբակալվել է։ «Թրքահպատակ իշխանությունը շարունակում է իր որսն իրական հայերի նկատմամբ։ Սա պարզապես աննկարագրելի է, սա չունի բացատրություն։ Պատրաստ եմ անվճար ստանձնել հիշյալ քաղաքացու շահերը։ Հիշում եք չէ՞, նման հոդվածով, ինչպես դատարանում սպանեցին մեր հայրենակցին, և հիմա էլ հայասպանները շարունակում են նույն ձև, որովհետև չեն արժանանում դիմադրության»,-նշել է փաստաբանը։ Նշենք, որ ձերբակալված Ղարիբ Բաբայանն արցախցի է։
    23:00
    01.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արայիկ Հարությունյանն երթևեկում է փարոսիկներով. որտե՞ղ է ՆԳՆ-ն. «Փաստինֆո»
    «Նիկոլ Փաշինյանյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, որը նախկինում վաստակել էր «դդում» մականունը, այսօր երթևեկում է փարոսիկներով»,-այս մասին գրում է «Փաստինֆո»-ն ու մանրամասնում. «Եթե տարիներ առաջ նույն Ա. Հարությունյանը շրջում էր մետրոյով՝ փորձելով ցույց տալս թե ինքը քաղաքացիներից մեկն է, ապա այսօր ջանք չի խնայում ցուցադրելու իր առավելությունը նույն քաղաքացիների նկատմամբ։ Համենայն դեպս՝ փաստն այն է, որ նա շրջում է փարոսիկներով՝ իրեն համարելով օրենքից բարձր։ Լուսանկարը, որը «Փաստինֆո»-ին է տրամադրել մեր քաղաքացիներից մեկը, փաստում է, որ նա փարոսիկ է տեղակայել ոչ օպերատիվ պետհամարանիշով ավտոմեքենայի վրա, ինչը նախատեսված չէ օրենսդրությամբ։ Սպասում ենք՝ ՆԳՆ-ի ու դատախազության արձագանքին՝ լիազորության չարաշահման հերթական դրսևորման վերաբերյալ»։
    22:40
    01.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իսրայելն ազատ է արձակել ավելի քան 180 պաղեստինցի բանտարկյալների
    ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի համաձայնագրի շրջանակում Իսրայելի իշխանությունները շաբաթ օրը ազատ են արձակել 183 պաղեստինցի բանտարկյալների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է The Times of Israel-ը: Ազատ արձակված պաղեստինցիների մի մասը տեղափոխվել է Հորդանան գետի արևմտյան ափ, իսկ մյուսը՝ Գազայի հատված։ Փետրվարի 2-ին ՀԱՄԱՍ-ը իսրայելական կողմին էր փոխանցել երեք պատանդների: Վերջին շաբաթների ընթացքում կողմերը պարբերաբար նման փոխանակումներ են կատարում՝ Գազայի հատվածում հրադադարի առաջին փուլի մասին պայմանավորվածության շրջանակներում:
    22:20
    01.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսական բանակի մահացու հարվածները. խուճապ է Ուկրաինայում
    Ռուսական բանակը լուսադեմին մահացու հարվածներ է հասցրել Պոլտավային ու Խարկովին: 5 մարդու մահվան մասին է հայտնում ուկրաինական կողմը: Ըստ Կիևի՝ ռուսները ԱԹՍ-ներով հարվածել են Զապորոժիեին և Օդեսային: Օդեսայում մշակութային կենտրոններ են ոչնչացրել: Հարվածների էպիկենտրոնում նորվեգացի դիվանագետներ են եղել: Այս հարձակումից հետո Զելենսկին նորից ՀՕՊ է պահանջել աջակիցներից:
    22:00
    01.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Զզվցրին իրանց դեբիլ օրենքներով. Երևանում սկսվել է տրանսպորտային բոյկոտը
    Եվ այսպես, Երևանում սկսվել է տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտը: Ավտոբուսներ բարձրացող քաղաքացիների մեծ մասն այսօր 100 դրամ է վճարել երթևեկության համար՝ բոյկոտելով քաղաքապետարանի երեկվա որոշումը, որով Երևանի ավագանին 150 դրամ է դարձրել ուղեվարձը: Քաղաքացիների բոյկոտին են միացել «Մայր Հայաստան» խմբակցությունը, պատգամավորներ, Երևանի նախկին քաղաքապետը: Ընդդիմությունը նաև կոչ է արել քաղաքացիներին 100 դրամ վճարել, նշելով, որ դա իրենց սահմանադրական իրավունքն է:
    21:40
    01.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քաղաքացու մոտ հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրամիջոցներ, ատրճանակ
    Հունվարի 30-ին թմրանյութի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Նորայր Խալաթյանը, Արթուր Ավետիսյանը և Համլետ Սարգսյանը՝ վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ, ծառայություն իրականացնելիս ժամը 01:30-ի սահմաններում Երևան քաղաքի Դավիթ Բեկ փողոցից ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, օգտագործելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Մխիթար Զ․-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն ոստիկանությունում նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 1 հատ դեղին գույնի կպչուն ժապավենով փաթեթ, որի մեջ առկա է եղել «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող սպիտակ բյուրեղանման զանգված, որի քաշը փաթեթի հետ միասին կազմել է 1,86 գրամ, ինչպես նաև թվով 2 հատ դեղին կպչուն ժապավենով փաթեթավորված փաթեթ, որոնց մեջ առկա է եղել «մեթամֆետամինին» նմավող սպիտակ բյուրեղանման զանգված, որոնց քաշը փաթեթների հետ միասին կազմել է 3,53 գրամ։ Հայտնաբերվել է թվով 1 հատ պոլիէթիլենային թափանցիկ տոպրակ, որի մեջ առկա է եղել «կոկային» տեսակի թմրամիջոցին նմանվող սպիտակ փոշենման զանգված, որի ընդհանուր քաշը կազմել է 0,15 գրամ: Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ գրպանի մեջ առկա է եղել նաև «մարիխուանային» նմանվող դեղնականաչավուն զանգված, որի ընդհանուր քաշը կազմել է 0,29 գրամ, 1 հատ բժշկական ներարկիչ, որի ներսի պատերին եղել է սպիտակ հետքեր, հայտնաբերվել է նաև սիգարոն գրառմամբ թղթե փաթեթ, որի մեջ առկա է եղել դեղնականաչավուն սուր հոտով զանգված, որի ընդհանուր քաշը կազմել է 0,60 գր։ Հայտնաբերվել է նաև թվով 1 հատ բժշկական կաթուցիչ՝ մոխրացված հետքերով, 1 հատ ապակյա գլանակ մոխրացված հետքերով, 1 հատ դեղին գույնի կպչուն ժապավեն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով Մխիթար Զ․-ն իր մեքենայի միջից ոստիկաններին է ներկայացրել տոպրակ, որի մեջ առկա է եղել թղթյա տուփ, տուփի մեջ առկա է եղել զիփ փականով փաթեթավորված թափանցիկ պոլիէթիլենային տոպրակ՝ լցված թվով 32 թափանցիկ պոլիէթիլենային տոպրակներով, փաթեթավորված փաթեթներ՝ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող սպիտակ բյուրեղանման զանգվածով և թվով 33 հատ թղթյա փաթեթ՝ փաթաթված թափանցիկ կպչուն ժապավենով, որոնք նույնպես լցված են եղել «մեթամֆետամինին» նմանվող սպիտակ բյուրեղանման զանգվածով, որոնց ընդհանուր քաշը կազմել է 86.36 գրամ, նույն ավտոմեքենայի հետևի նստատեղից նա ներկայացրել է նաև ատրճանակ՝ փամփշտատուփով որի մեջ առկա է եղել թվով 7 փամփուշտ: Դեպքի փաստով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուրարաշեն վարչական շրջանի քննչական բաժին:
    21:20
    01.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այս ստորությունը կարող է անել միայն Փաշինյանը. թուրքերը «միջանցք են բացում», հայերը Մեղրիից են խոսում
    Հայաստանի իշխանությունը Սահմանադրությունը փոխելու հանձնաժողով է ստեղծել: Փաշինյանն էլ երեկվա ասուլիսում հաստատել է, որ նույն բանի մասին են խոսում Հայաստանն ու Ադրբեջանը, երբ մեկն ասում է պարզեցված ընթացակարգով ճանապարհ, մյուսը՝ «Զանգեզուրի միջանցք»: Այդ ճանապարհը, որ անցնելու է Մեղրիով, իրար է կապելու Ադրբեջանն ու Թուրքիան: Անկարայի վաղնջական այդ նախագիծը, ըստ թուրքական պետական լրատվամիջոցի, ավարտական փուլ է մտել՝ Անկարան ու Բաքուն ամեն ինչ անում են «Զանգեզուրի միջանցքով երկաթուղու և ավտոմայրուղու նախագծերի շինարարությունն ավարտին հասցնելու համար»:
    21:00
    01.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում հրդեհ է բռնկվել վագոն-տնակում
    Փետրվարի 1-ին, ժամը 16:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թոթովենցի փողոցում գտնվող ավտոտնակներից մեկում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է վագոն-տնակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։06-ին, մարվել՝ 17։36-ին։ Այրվել է տնակի գույքը (մոտ 20 քմ)։
    20:45
    01.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20։30 Ռուսական բանակի վճռական հարձակումը. ԱՄՆ-Ռուսաստանը «լուրջ քննարկումներ» են սկսվել
    Հայլուր 20։30 Ռուսական բանակի վճռական հարձակումը. ԱՄՆ-Ռուսաստանը «լուրջ քննարկումներ» են սկսվել
    20:30
    01.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հանրապետության հրապարակում մի խումբ օտարերկրացիների մասնակցությամբ տեսանյութ տարածող անձը ձերբակալվել է. ՔԿ
    Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն և քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի, ինչպես նաև այդ նպատակով նյութեր տարածելու դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ներկայացված հանցագործության մասին պատշաճ հաղորդման հիման վրա 2025 թվականի հունվարի 31-ին ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։ «Քրեական վարույթով կատարված քննչական գործողությունների և ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ղ․Բ․-ն 2025 թվականի հունվարի 30-ին իր կողմից օգտագործվող «Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոն» անվամբ բաց հասանելիություն ունեցող ֆեյսբուքյան էջում հրապարակել է Հանրապետության հրապարակում օտարերկրյա մի խումբ քաղաքացիների մասնակցությամբ կատարված տեսագրություն և դրա էությունը խեղաթյուրող մեկնաբանություններ՝ այդ կերպ տարածելով քաղաքական և այլ հայացքներով, անձնական և սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված՝ ՀՀ իշխանությունների և ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ ատելություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն ու քարոզելուն ուղղված նյութ և հրապարակային խոսք։ Նշված արարքը կատարելու համար Ղ․Բ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը)։ Վերջինս ձերբակալվել է և նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացվել դատարան»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    20:25
    01.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Լատինամերիկյան պարող Ալեն Սիմոնյանն ասում ա՝ եկել եք դեղատուն, հաց եք ուզում. անհետ կորածի ծնող
    Ազգային ժողովում անհետ կորած զինծառայողների հարազատների և պաշտոնյաների թեժ հանդիպումից հետո հանգիստը կորցրել են անհետ կորածների ծնողները: Սրտները տակնուվար է լինում, երբ հիշում են Ալեն Սիմոնյանի խոսքերը, թե՝ դեղատուն եք եկել՝ հաց եք ուզում: «Հայլուր»-ի հետ զրույցում վշտացած ծնողներից մի քանիսը նշել են՝ իրենց ուզածը մեկն է՝ պարզել, թե որտեղ են իրենց զավակները:
    20:15
    01.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը
    Բելգիայի նոր դաշնային կառավարությունը կոչ է անում Ադրբեջանին ապահովել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգ վերադարձը։ Այս մասին գրված է կառավարության ծրագրում։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ 236 օր տևած բանակցություններից հետո ձեռք է բերվել համաձայնություն նոր ֆեդերալ կառավարություն կազմելու վերաբերյալ՝ ապագա վարչապետ Բարտ Դը Վևերի գլխավորությամբ։ Բելգիայի աջակողմյան նոր կառավարության ծրագիրը 200 էջանոց փաստաթուղթ է, որը ներառում է բոլոր դաշնային ոլորտները՝ հարկային քաղաքականություն, աշխատանք և գործազրկություն, կենսաթոշակային համակարգ, անվտանգություն, ներգաղթ, շարժունակություն, կլիմա, պաշտպանություն և արտաքին քաղաքականություն։ Ծրագրում անդրադարձ կա նաև Հարավային Կովկասին։ Ըստ նոր կառավարության՝ Հարավային Կովկասը արժանի է Եվրոպայի կողմից ավելի մեծ ուշադրության։ «Այս ռազմավարական կարևոր տարածաշրջանի հետ ոչ միայն խորը մշակութային կապեր ունենք, այլ նաև այն կարևոր դեր է խաղում մեր ապագա էներգամատակարարման և Ասիա տանող տրանսպորտային միջանցքի տեսանկյունից։ Լարված հարաբերությունները և շարունակվող հակամարտությունները, հատկապես Հայաստանի և Ադրբեջանի միջև, պահանջում են Եվրոպայի և Բելգիայի թիրախային մոտեցումը։ Մենք հստակորեն պահանջում ենք հարգել ներգրավված կողմերի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և կոչ ենք անում Ադրբեջանին ապահովել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգ վերադարձը։ Տնտեսական, քաղաքական և հումանիտար համագործակցության շարունակմամբ մենք նպաստում ենք տարածաշրջանի կայունությանը», - ամրագրված է Բելգիայի նոր կառավարության քաղաքական ծրագրում։ Բելգիայի նոր կառավարությունը պետությունը կկառավարի մինչև 2029 թվականը, եթե նոր ճգնաժամ չլինի և կառավարությունը չփլուզվի։
    20:00
    01.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ոստիկանները մեր տղերքին կծեծեն, բայց տրանսգենդեր Ռիժուլյային չեն կպնի․ Oragir News
    Քաղաքացին նաև նշեց, որ զարմանում է, թե ինչպես են տրանսգենդերին ապրելու տեղ տալիս, թողնում հանգիստ մտնել սրճարան ու հաց ուտել։
    19:40
    01.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Էլի անմեղ հոգիներ կորցրինք. ԱՄՆ-ում կործանված օդանավը ծանր հիվանդ երեխայի էր տեղափոխում
    Երկրորդ անընդմեջ ավիաաղետը՝ Միացյալ Նահանգներում: Ֆիլադելֆիայում կործանվել է ծանր հիվանդ երեխայի տեղափոխող շտապօգնության ինքնաթիռը: Օդանավում եղած բոլոր 6 մարդիկ զոհվել են:
    19:20
    01.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Արաբական հինգ երկրի արտգործնախարարներ հայտնել են Պաղեստինի վերաբերյալ համաժողովին մասնակցության մասին
    Եգիպտոսը, Հորդանանը, Կատարը, ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան հայտարարել են, որ ակտիվորեն մասնակցելու են Պաղեստինի վերաբերյալ 2025 թվականի հունիսին կայանալիք միջազգային համաժողովին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին ասված է արտգործնախարարների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Կահիրեում կայացած հանդիպման արդյունքներով։ «Մենք ակտիվորեն կմասնակցենք Պաղեստինի խնդրին և երկու պետությունների ստեղծման գաղափարի իրականացմանը նվիրված միջազգային խորհրդաժողովին, որը նախագահում են Սաուդյան Արաբիան և Ֆրանսիան»,- ասվում է տեքստում։
    19:00
    01.02.25
    Ավելին