Լրահոս
2025-02-01
-
ԻրավականՀայերի հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրած տրանսգենդերը կալանավորվել էՀայերի հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրած «Ռիժուլյա» օգտանունով տրանսգենդերը կալանավորվել է։ Երևանի Զաքյան փողոցում գտնվող «Վայբ» սրճարանում ազգությամբ ռուս «Ռիժուլյա» օգտանունով տրանսգենդերը, «Տիկ Տոկ» հարթակում դուրս գալով ուղիղ եթեր, սրճարանի ներսում հայերի հասցեին հնչեցրել էր սեռական բնույթի հայհոյանքներ։ Ոստիկանները նշված սրճարանից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին էին տեղափոխել ՌԴ քաղաքացի 22-ամյա Կիրիլ Ատաևին՝ «Ռիժուլյա»-ին: ՀՀ քննչական կոմիտեից Aysor.am-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով: «Կա մեկ կալանավորված անձ»,- հայտնեցին ՔԿ-ից։ Նշենք, որ «Ռիժուլյա»-ն Երևանում մի քանի անգամ հայտնվել է սկանդալի կենտրոնում: Նա շաբաթներ առաջ ՀՀ ոստիկանությունից տեսանյութ է հրապարակել, որտեղ նկարահանումներ էր իրականացրել և ծաղրել ոստիկաններին: 2023 թվականին էլ ՀՀ ոստիկանությունը ձերբակալել էր երկու բլոգերի, որոնք Երևանի կենտրոնում ծաղրում էին մարդկանց, մրգեր շպրտում նրանց ուղղությամբ, կոտրում ծաղկի կրպակներից մեկի ծաղիկները: Նրանցից մեկը «Ռիժուլյա»-ն էր:Ավելին15:0001.02.25 -
ՀասարակականՕդի ջերմաստիճանն կբարձրանա․ եղանակը՝ առաջիկա օրերինՔամին հյուսիսարևմտյան 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանն փետրվարի 5-6-ին գիշերը կբարձրանա 3-5 աստիճանովԱվելին14:4501.02.25 -
ՀասարակականՄեկնարկել է հայկական ուռուցքաբանական 5-րդ կոնգրեսըՄեկնարկել է հայկական ուռուցքաբանական 5-րդ կոնգրեսը: Հայաստանը հյուրընկալել է եվրոպական երկրների, ԱՄՆ-ի, Ռոուսաստանի, Չինաստանի, Վրաստանի և այլ երկրների առաջատար մասնագետների: Կոնգրեսի բացմանը ելույթով հանդես է եկել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:Ավելին14:3001.02.25 -
ՀասարակականՏան տանիքից կախված տղամարդու են հայտնաբերել Աստղաձոր գյուղում․ նա նամակ էր թողել․ Oragir.NewsԳյուղացիների խոսքով՝ Ռ․ Կ-ն շատ հավասարակշռված, հանգիստ, ոչ մեկին նեղություն չտվող, իր գործով զբաղվող մարդ է եղել։ Բոլորը զարմացած են, թե ինչը կարող էր լիներ նրա կողմից այդ քայլին դիմելու պատճառը։Ավելին14:1501.02.25 -
ՍպորտԾանրորդ Սամվել Գասպարյանը նշանակվել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարՀայաստանի ծանրամարտի հավաքականի նախկին անդամ, Եվրոպայի չեմպիոն Սամվել Գասպարյանն աշխատանքի է անցել Ծանրամարտի ազգային ֆեդերացիայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գասպարյանն այսուհետ կլինի Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը: Մինչ այս այդ պաշտոնը զբաղեցնում էր հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը: «Մեծ սիրով ու պատասխանատվությամբ եմ սկսելու աշխատանքս հարազատ թիմում ( ֆեդերացիայում), ինչպես մարզական կարիերայիս ընթացքում, այնպես էլ հիմա ծառայելու եմ հանուն մեր պետության ու գալիք հաղթանակների համար։ Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանին վստահության համար։ Շնորհակալ եմ նաև մեր բոլոր մարզիչներին իմ հաջողություններում մեծ ներդրում կատարելու համար։ Վստահ եմ մեր գրագետ և համերաշխ համագործակցության արդյունքում կհասնենք էլ ավելի մեծ հաջողությունների»,-սոցցանցերի իր էջերում գրել է Գասպարյանը: Ծանրամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն, եռակի արծաթե մեդալակիր, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր ծանրորդ Սամվել Գասպարյանը սպորտային կարիերան ավարտել էր 2024 թվականի սեպտեմբերին:Ավելին14:0001.02.25 -
ԱռողջապահականՍուր շնչառական վարակների պիկ է Հայաստանում. վիրուսների թիրախում հիմնականում երեխաներն ենՀանրապետությունում մեծ թիվ են կազմում սուր շնչառական վարակներով հոսպիտալացվածները: Բժշկական կենտրոններում գրեթե տեղ չկա: Վիրուսի այս տեսակը անչափահասներին է սիրում: Ինչպե՞ս պաշտպանվել վարակից ու վարակակիր չդառնալ:Ավելին13:4501.02.25 -
ՔաղաքականՎարորդները լիարժեք աջակցում և որևէ կերպ չեն խոչընդոտում քաղաքացիների բոյկոտին․ պատգամավոր«Վաղ առավոտից գործընկերների հետ շրջում ենք Երևան քաղաքի հանրային տրանսպորտով և զրուցում ենք քաղաքացիների հետ տրանսպորտի գնի անհիմն թանկացման վերաբերյալ։Ավելին13:3001.02.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․99 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․04 դրամ:Ավելին13:1501.02.25 -
ՄիջազգայինՌուսաստանը փետրվարի 5-ից արտաքսելու է անօրինական միգրանտներինՊետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է միգրացիոն քաղաքականության կատարելագործմանն ուղղված երկու փոփոխությունների ներդրման մասին, որոնք ուժի մեջ են մտնելու փետրվարի 5-ից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։ Առաջին օրենքով նախատեսվում է անօրինական միգրանտների արտաքսման ռեժիմ։ Երկրորդով՝ վարչական պատասխանատվություն է սահմանվում երկիր մուտքի և ելքի կանոնները խախտելու, ինչպես նաև վերահսկվող անձանց ռեգիստրում ընդգրկված միգրանտին արգելված ծառայություններ մատուցելու համար: Բացի այդ, վարչական պատասխանատվություն է սահմանվում երկիր մուտք գործելու կամ երկրից դուրս գալու կանոնները խախտելու համար։Ավելին13:0001.02.25 -
Մամուլի տեսությունԳոնե պետքարտուղարն ընդունի․ «Հրապարակ»Փաշինյանը փորձել է փաստի առաջ կանգնեցնել ամերիկացիներին և մեկնել Վաշինգտոն, ասելով`արդեն եկել եմ` ընդունեք ինձ: Առիթն էլ է գտնվել` կրոնական համաժողովը և Ազգային աղոթքի նախաճաշ կոչվող միջոցառումը, բայց սցենարը չի աշխատել: Համայնքում տարակուսած են նրա «աղոթելու» ձգտման հետ կապված, բոլորն էլ գիտեն նրա վերաբերմունքը կրոնի և եկեղեցու հանդեպ:Ավելին12:4501.02.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Կատաղեցնում է երևանցիներին անորոշությունը. տրանսպորտային բոյկոտն սկսվել էՀայլուր 12։30 Կատաղեցնում է երևանցիներին անորոշությունը. տրանսպորտային բոյկոտն սկսվել էԱվելին12:3001.02.25 -
ԻրավականԱԱԾ-ն նոր մանրամասներ է ներկայացրել Հանրապետության հրապարակի աղմկահարույց տեսանյութիցՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել՝ ի լրումն 2025 թվականի հունվարի 31-ի հայտարարության: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Ս.թ. հունվարի 30-ին համացանցում տարածվել էր տեսանյութ մի խումբ ԻԻՀ քաղաքացիների մասնակցությամբ Երևանի Հանրապետության հրապարակում: ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ համացանցում տարածված և լայն արձագանք գտած տեսագրությունը հրապարակվել է «Ռազմավարական Հետազոտությունների Անկախ Կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Ղ․ Բ-ի կողմից՝ համանուն ֆեյսբուքյան օգտահաշվում, իսկ տեսագրությանը կից Ղ․ Բ-ն տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ հանդես է եկել անձի կամ անձանց խմբի նկատմամբ քաղաքական և սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված՝ ատելություն և անհանդուրժողականություն հրահրելուն և/կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքով։ Ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված փաստական տվյալների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի (Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) 2-րդ մասի 3-րդ կետով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե»: Հիշեցնենք՝ հունվարի 30-ի երեկոյան համացանցում տարածվել և լայն արձագանք էր գտել տեսանյութ, որտեղ մի խումբ անձինք Երևանի Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն «Ղարաբաղ» են երգում: ԱԱԾ-ն պարզաբանում էր տարածել՝ հայտնելով, որ տեսանյութում պատկերված անձինք իրականում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են:Ավելին12:2001.02.25 -
Մամուլի տեսությունԻշխանության տեղը նեղ է․ «Հրապարակ»Երեկվա ասուլիսում Փաշինյանը հայտարարեց, որ հայտարարագրման վերջնաժամկետը երկարացվում է մինչեւ նոյեմբեր, սակայն մի խոստովանություն արեց՝ ասելով, որ բանկային գաղտնիքը «սրբազան կով» չէ, այն կարող է բացահայտվել։ Մինչդեռ ՔՊ-ականները վերջին օրերին, քաղաքացիների մտահոգություններին ի պատասխան, պարզաբանումներ են տարածում, թե բանկային գաղտնիքը չի կարող բացահայտվել:Ավելին12:1501.02.25 -
ՔաղաքականԲոլորս բոյկոտում ենք անհիմն թանկացումը. Մարությանը 100 դրամ վճարեց տրանսպորտի համար (տեսանյութ)Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը կոչ է անում բոյկոտել տրանսպորտի սակագնի անհիմն թանակցումը։ «Ես բոյկոտում եմ, համոզված ենք՝ 100 դրամով հնարավոր կլինի տրանսպորտ պահել։ Եթե ժողովուրդը միասնական լինի՝ կհասնենք մեր ուզածին»,- նշեց Մարությանը։Ավելին12:0001.02.25 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 01. 02. 2025Մամուլի տեսություն 01. 02. 2025Ավելին11:5001.02.25 -
ՀասարակականՈղբերգական ավտովթար՝ Կոտայքում․ կա 1 զոհ․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարԱյսօր՝ փետրվարի 1-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 34-ամյա Էդգար Ազարյանը իր վարած «Maserati Levante» մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքից դեպի Ակունք գյուղ տանող ճանապարհահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ծառերին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացիների և օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և պատգարակով մոտեցվել օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային։ Բժիշկները տեղում անհրաժեշտ բուժօգնութուն են ցուցաբերել նրան, ապա տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները հատուկ տեխնիկայի օգտագործմամբ մահացածին դուրս են բերել ավտոմեքենայից և պատգարակով մոտեցրել դիատարին։ Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով՝ մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։Ավելին11:4501.02.25 -
Մամուլի տեսությունԴատախազությունը Ցեղասպանության մասին Փաշինյանի հայտարարության մասով վարույթ չի հարուցել. կաշկանդվածություն ունի. «Ժողովուրդ»Նշենք, որ «ցեղասպանություն» տերմինը 1944 թվականին շրջանառության մեջ է դրել հրեական ծագումով լեհ, քրեական և միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Ռաֆայել Լեմկինը: Հետևաբար, 1939 թվականին Հայոց ցեղասպանության օրակարգ լինել չէր կարող՝ իրադրությունների այդ մեկնաբանմամբ. սա` «ցեղասպանություն» տերմինի ծագումնաբանության վերաբերյալ:Ավելին11:3001.02.25 -
ՔաղաքականՊետք է հասկանալ՝ ինչու՞ է Ադրբեջանն արհեստականորեն ձգում «խաղաղության» մասին փաստաթուղթ ստորագրելու պրոցեսը. պատգամավորՊետք է հասկանալ, թե ինչու՞ է Ադրբեջանն արհեստականորեն ձգում «խաղաղության» մասին փաստաթուղթ ստորագրելու պրոցեսը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Ես շարունակում եմ պնդել, որ եթե Ադրբեջանը նպատակ ունենա ստորագրելու «Խաղաղության» մասին փաստաթուղթը, ապա որևէ էական խնդիր, սեղանին դրված դրույթների հետ չունի: Կողմերն ասում են, որ փաստաթղթի 15 հոդվածը համաձայնեցված է ու քննարկում են չհամաձայնեցված` տակը մնացած 2 հոդվածները: Երբ ներկայացվում է, թե որոնք են այդ հոդվածները` սահմանին երրորդ երկրի զորքեր չտեղակայելու և միջազգային վեճերից երկկողմ հետ կանգնելու մասին, ապա սկնհայտ է, որ դրանք ոչ միայն օրակարգի ամենաբարդ հարցերը չեն, այլ կողմերի «հակասություններն» առանձնապես սուր կամ ակնհայտ մերժող տարրեր չեն պարունակում: Պետք է հասկանալ, թե ինչու՞ է Ադրբեջանը արհեստականորեն ձգում պրոցեսը: Այստեղ տարբեր պատճառներ կարող են լինել, բայց երկուսին կանդրադառնամ: Առաջին, Ադրբեջանն իր պահանջների վերաթարմացման կամ ընդլայնման հերթական շրջափուլում է: Երկրորդ, ուժի կիրառման պլանը որպես տարբերակ ունենալով, Ադրբեջանը ուսումնասիրում է պատերազմի վերսկսման ներքին և արտաքին գործոնները, գնահատում դրա հետևանքները: Այստեղ նպատակը կարող է լինել Սյունիքի ուղղությամբ հնարավոր օպերացիան և «միջանցքի»` ուժով բացման անվան տակ Սյունիքի կամ դրա մի հատվածի օկուպացիան: Չմոռանանք, որ «միջանցքի» թեման «խաղաղության» փաստաթղթից հանված է և դրված է առանձին քննարկման օրակարգում»,- գրել է նա։Ավելին11:1501.02.25 -
ՀասարակականԼույս չի լինելու․ հասցեներՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին11:0001.02.25 -
ԻրավականԶՈւ-երում մարդու իրավունքների արժևորման ու պատշաճ երաշխավորման գաղափարն ու ընկալումները ձևախեղող ցանկացած վարքագիծ պետք է բացառվի․ ՄԻՊՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն անդրադարձել է սոցիալական ցանցերում լայն տարածում գտած՝ զինծառայողի համազգեստով անձանց և կնոջ նկատմամբ բռնության տեսարան պատկերող տեսանյութին, որն, ըստ պաշտպանի, առիթ է դարձել տարբեր սոցիալական հարթակներում զինված ուժերին և զինծառայողներին թիրախավորելու, զինված ուժերում մարդու իրավունքները խախտող և զինծառայողների արժանապատվությունը նվաստացնող, կնոջ նկատմամբ բռնությունն արդարացնող տարատեսակ մեկնաբանություններ տարածելու համար։ «Մարդու իրավունքների տեսանկյունից խնդրահարույց նման տեսանյութի տարածումը խիստ անթույլատրելի է։ Զինված ուժերում մարդու իրավունքների արժևորման ու պատշաճ երաշխավորման գաղափարն ու ընկալումները ձևախեղող ցանկացած վարքագիծ պետք է բացառվի։ Ավելին, պետք է նկատի ունենալ, որ զինծառայողների անձնուրացությունը, հոգատար ծառայությունն արժանի են բարձր գնահատանքի: Միաժամանակ, Պաշտպանն անթույլատրելի է համարում կնոջ նկատմամբ բռնությունը և բռնության քարոզ պարունակող ցանկացած նյութի պատրաստումն ու տարածումը։ Կանանց իրավունքների պաշտպանությունը, կնոջ նկատմամբ ցանկացած տեսակի բռնության կանխումը, դրա դեմ պայքարը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղություներից են։ Պաշտպանը հորդորում է զերծ մնալ նման նյութերի պատրաստումից, հրապարակումից և տարածումից»,- նշել է Մանասյանը:Ավելին10:4501.02.25