Լրահոս
2025-02-02
-
ԻրավականՓաստաբանների իրավունքներն իշխանությունը փորձում է սահմանափակել, դիմել ենք ՍԴ․ Գեղամ Մանուկյան«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․Ավելին17:5702.02.25 -
ՔաղաքականՍեղմված զսպանակ է Արարատի, Ցեղասպանության խնդրի և «հայերի ու թուրքերի» հակադրության հիմնահարցի միջև․ Վարդան Ոսկանյան«Մեզանում, ըստ իս, դեռևս չհիմնավորված տպավորություն կա, թե դրսից և, ցավալիորեն, նաև ներսից մեր ինքնությանը հասցվող պարբերական կացնային հարվածներն անդառնալիորեն կործանել են դրա մի քանի հիմնասյուներ՝ զրկելով այդ ինքնությունը դիմադրողական ողջ ներուժից։Ավելին17:3402.02.25 -
ՀասարակականԵրևանի դպրոցներից մեկում թուրքական քարոզչություն է անցկացվել՝ Կարո Փայլանի մասնակցությամբ. Yerkir.amԵրևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Ավետիսյան դպրոցում (դպրոցը ոչ պետական միջնակարգ հանրակրթական հաստատություն է, որը գործում է 1999 թվականից) թուրքական քարոզչություն է անցկացվել Թուրքիայի Մեջլիսի նախկին պատգամավոր, ներկայում Միջազգային խաղաղության «Քարնեգի» հիմնադրամի ներկայացուցիչ Կարո Փայլանի մասնակցությամբ: Այս մասին ահազանգ է ստացել Yerkir.am-ը:Ավելին16:4702.02.25 -
ՀասարակականԵրևանում ավտովթար է տեղի ունեցել․ 4 վիրավորներից մեկը անչափահաս էԱյսօր՝ փետրվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:30-ի սահմաններում Աճառյան փողոցում բախվել են «Mitsubishi» և «Ford» մակնիշի ավտոմեքենաները։Ավելին16:2502.02.25 -
ՀասարակականՀայ հայտնի երգիչ-դերասանի մեքենայում «կրիստալ» թմրամիջոց է հայտնաբերվելSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 31-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները «Վահագնի» թաղամասի դիմաց ստուգման նպատակով կանգնեցրել են «Infinity» մակնիշի ավտոմեքենան։Ավելին15:4502.02.25 -
ՔաղաքականՌոբերտ Քոչարյանը բանակցել է միայն ի շահ Հայաստանի Հանրապետության․ Արթուր ՍուքոյանՏարոն-Սծյոպա «ծաղիկ» զույգը այդ 1999 թ. սենյակի կողպեքը դրսից փակողներից են, որոնք, չնայած իրենց մտավոր իմպոտենտությանը, հասկանում են, թե ինչ կկատարվի, եթե իրենց էժան մանիպուլիացիաների ազդեցության տակ գտնվող մոլորված մարդիկ բացահայտեն, որ Քոչարյանը բանակցել է միայն ի շահ ՀՀ-ի։ Այս մասին գրում է ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը:Ավելին15:2202.02.25 -
ՀասարակականՏավուշի մարզի Լուսահովիտ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՓետրվարի 3-ին՝ ժամը 10:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Լուսահովիտ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:Ավելին14:5402.02.25 -
ՔաղաքականՓաշինյանը ձախողած առաջնորդ է. Վարդան ՕսկանյանՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը դիմել է ամերիկահայերին՝ կոչ անելով չհանդիպել Նիկոլ Փաշինյանին և լեգիտիմություն չտալ նրան։Ավելին14:3502.02.25 -
ԻրավականՀայաստանում փոխվել է պետական քաղաքականությունը․ ԱԱԾ նախկին տնօրենԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանի գնահատմամբ՝ Հանրապետության հրապարակում ադրբեջաներենով հայերին վիրավորող երգը երգող օտարերկրացիների մասնակցությամբ տեսանյութը հրապարակելու համար ձերբակալված Ղարիբ Բաբայանի հետ կատարվածում ՀՀ ԱԱԾ-ի դերակատարությունը առերևույթ է։Ավելին13:2902.02.25 -
ՀասարակականՈղբերգական դեպք՝ Արարատի մարզում. տներից մեկում հայտնաբերել է 6 ամսական երեխայի մարմինՓետրվարի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արարատի մարզի տներից մեկում երեխայի դի կա, հայտնում է Shamshyan.com-ը։Ավելին13:0302.02.25 -
ՀասարակականԱբովյանում կրակոցներ են հնչել. վիրավոր կաՀունվարի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի Տարտուի փողոցի 1-ին շենքի բակում կրակոցներ են հնչել։Ավելին12:4102.02.25 -
ՀասարակականԱրցախցի 2 կանանց «վերադարձը» տուն՝ «Վերջին կարմիր շրթներկով» և «Հրաժեշտի աչքերով»«Հայլուր»-ի՝ արցախցի թղթակից Ծովինար Բարխուդարյանի հեղինակած «Ականատեսը» հաղորդումն արդեն նաև տպագիր է: «Վերջին կարմիր շրթներկ»-ը շուտով կհայտնվի ընթերցողների գրապահարաններում:Ավելին12:3402.02.25 -
ՀասարակականՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 13 ավտոմեքենա և 30 քաղաքացու ցուցաբերել օգնությունՀունվարի 31-ից փետրվարի 2-ը ՆԳՆ ՓԾ Կոտայքի, Արագածոտնի, Շիրակի, Լոռու մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ, մասնավորապես՝ Բյուրեղավան, Ծաղկաձոր, Ապարան, Գյումրի, Վանաձոր քաղաքներում, Ձորաղբյուր, Աշոցք և Հանքավան գյուղերում։Ավելին12:2002.02.25 -
ՀասարակականԵրևանում քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել՝ նետվելով բնակարանի պատուհանիցՓետրվարի 1-ին, ժամը 20։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Արզումանյան փողոցում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով բնակարանի պատուհանից։Ավելին12:0002.02.25 -
ՀասարակականՇիրակի մարզում թալանել են «Արթիկի գլխավոր պանրագործարանը»՝ պատճառելով խոշոր չափի նյութական վնասՀունվարի 28-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արթիկի բաժին է դիմել Շիրակի մարզի բնակիչ 78-ամյա Գևորգ Ավդալյանը և հայտնել, որ Արթիկի պանրագործարանից գողություն է տեղի ունեցել։Ավելին11:5402.02.25 -
ՔաղաքականՀայաստանում գնալով փորձելու են արգելել բոլոր այն գործողությունները, որոնք հակասում են Թուրքիային ու Ադրբեջանին. Վարուժան ԳեղամյանԹյուրքագետ Վարուժան Գեղամյանի գնահատմամբ՝ Հայաստանում գնալով փորձելու են արգելել բոլոր այն գործողությունները, ծրագրերը, քայլերը, նախաձեռնությունները, որոնք հակասում են Թուրքիային ու Ադրբեջանին։Ավելին11:1702.02.25 -
ՀասարակականՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց էՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ:Ավելին10:4502.02.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին հյուսիսարևմտյան 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանն փետրվարի 5-6-ին գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով։Ավելին10:2002.02.25 -
ՀասարակականԷջմիածին-Արմավիր ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներՓետրվարի 1-ին՝ ժամը 22:41-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են Toyota (վարորդ՝ Ա․ Բ․, ծնված 1969 թ.) և KIA (վարորդ՝ Գ․ Վ․) մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Toyota մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևոր Ա․ Մ․-ն և KIA մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս․ Հ․-ն (ծնված 1983 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:Ավելին10:0002.02.25 -
ԻրավականՂարիբ Բաբայանը չի կալանավորվի, քանի որ քաղաքական խնդիրը լուծված է. Նարեկ ԱլոյանՓաստաբան Նարեկ Ալոյանը գրել է. «Ղարիբ Բաբայանը չի կալանավորվի, քանի որ քաղաքական խնդիրը լուծված է, իսկ առնվազն կալանավորման հիմքերը բացակայում են. Գործող իշխանություններին արտաքին քաղաքական լսարանի համար անհրաժեշտ, ընդդիմադիր, առանձին դեպքերում էմոցիոնալ արձագանքը, այդ թվում` պրոադրբեջանական գործելակերպի մասին մեղադրանքները, ստացված են, հետևաբար դեպքի արտաքին քաղաքական կապիտալիզացիան ավարտված է։ Իրավական առումով ակնհայտ է առնվազն կալանավորման հիմքերի բացակայությունը, ուստի քաղաքական և քրեադատավարական գործընթացները կավարտվեն կալանավորման միջնորդության մերժմամբ։ Դեպքի արդյունքում իշխանությունը կարձանագրի արտաքին քաղաքական 1 և ներքաղաքական 2 ձեռքբերում, իսկ ընդդիմությունը 1 հաղթանակ, մասնավորապես. 1. Արտաքին քաղաքական հարթությունում կարձանագրվի, որ իշխանությունները հակված են խաղաղության համաձայնագիր կնքելուն, սակայն նրանց նկատմամբ առկա է ներքին մեծ ճնշում, 2. Ներքաղաքական հարթությունում կարաձանգրվի, որ Հանրապետության հրապարակում ադրբեջանցիներ չեն եղել և "չար ուժերը" իշխանությանը դարձյալ "զրպարտում" էին, 3. Ներքաղաքական հարթությունում կարձանագրվի, որ դատական համակարգը անկախ է և չի կատարում իշխանության "պրոադրբեջանական" քաղաքական պատվերները, 4. Ընդդիմությունը կարձանագրի, որ համատեղ հանրային ճնշումը կանխեց հերթական կալանքը` ինչը համահունչ է 3-րդ կետում նշված իշխանության շահի հետ։ Կապրենք, կտեսնենք»։Ավելին01:1502.02.25