Լրահոս
2025-02-01
-
ՍփյուռքԼիբանանում սպանել են հայ հոգևոր հովիվ Տ․ Անանիա ծայրագույն Վարդապետ ԳուջանյանինԼիբանանի Բսալիմ քաղաքում այսօր իր տանը սպանված են գտել երիտասարդ հայ հոգևորական Բեքաայի շրջանի հոգևոր հովիվ Տ․ Անանիա ծայրագույն վարդապետ Գուջանյանին, հայտնում է Լիբանանի Հայոց թեմը։ Նշվում է, որ երիտասարդ հոգևորականը հավանաբար ավազակային հարձակման զոհ է դարձել։Ավելին18:4501.02.25 -
ՀասարակականԹալանել, հետո փորձել են այրել պատգամավոր Գառնիկ Դանիելյանի մեքենան․ «Հրապարակ»Դաշնակցության գրասենյակի մոտ թալանել, ապա փորձել են այրել պատգամավոր Գառնիկ Դանիելյանի մեքենան։ Մեքենայի վրայից գողացել են մոտ 2000 դոլարանոց ավտոպահեստամաս, գրում է «Հրապարակ»-ը։ «Երկար ժամանակ է՝ մեքենան այստեղ է կայանված, գաղափար չունեմ, թե ով է արել»,- մեզ հետ զրույցում ասաց Գառնիկ Դանիելյանը։ Մանրամասն՝ տեսանյութում։Ավելին18:3401.02.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Սահմանային լարվածության կանխատեսում՝ «Զանգեզուրի միջանցքի» շուրջ պնդումների ֆոնինՀայլուր 18։30 Սահմանային լարվածության կանխատեսում՝ «Զանգեզուրի միջանցքի» շուրջ պնդումների ֆոնինԱվելին18:3001.02.25 -
ՍպորտՀենրիխ Մխիթարյանը գերխելացի խաղացող է. Սիմոնե ԻնձագիՄիլանի «Ինտեր»-ը շարունակում է գերիշխող դիրք զբաղեցնել եվրոպական և իտալական ֆուտբոլում գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի ղեկավարությամբ, ով օրեր առաջ տոնեց իր 200-րդ հաղթանակը Սերիա A-ում՝ գերազանցելով Մասիմիլիանո Ալեգրիի ռեկորդը և դառնալով այս արդյունքին ամենաարագ հասած մարզիչը՝ «Ինտեր»-ում և «Լացիո»-ում աշխատած տարիների հաշվարկով։ Իտալական թիմի խորը և տաղանդավոր կազմի մեջ առանձնանում է Հենրիխ Մխիթարյանը՝ փորձառու կիսապաշտպան, ում վարպետությունն ապահովում է «Ինտեր»-ի մեկնարկային կազմի համար անհրաժեշտ հավասարակշռությունը։ Շատ իտալացի լրագրողներ ընդգծում են, որ Մխիթարյանի մշտապես առկայությունը մեկնարկային կազմում կարևորագույն նշանակություն ունի Ինտերի հաջողության համար։ Քանի դեռ Մխիթարյանը շարունակում է առանցքային դեր խաղալ «Ներաձուրիի» կազմում, «Արմենպրես»-ը բացառիկ հնարավորություն ունեցավ լսելու անձամբ Սիմոնե Ինձագիի կարծիքը հայ ֆուտբոլիստի ունեցած ներդրման, խաղի վրա ազդեցության և «Ինտեր»-ի տակտիկական կառուցվածքում նրա կարևորության մասին։ Ակումբի մամուլի ծառայության միջոցով մենք երեք հարց ենք ուղղել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Ինտեր»-«Մոնակո» հանդիպումից առաջ։ - Պարոն Ինձագի, սա Մխիթարյանի երրորդ մրցաշրջանն է «Ինտեր»-ում, որտեղ նա ապահովում է սահուն կապ պաշտպանության և հարձակման միջև։ Որո՞նք են Մխիթարյանի այն որակները, որոնք Դուք ամենից շատն եք գնահատում՝ «Ինտեր»-ի խաղերում նրան մեկնարկային կազմում ընդգրկելու համար։ - Մխիթարյանը գերխելացի խաղացող է. միշտ թիմին ծառայելու պատրաստակամություն ունի։ Ես շատ ուրախ եմ նրան մարզելու համար։ Նա ինձ համար բացահայտում չէր, քանի որ դեռևս «Լացիո»-ում աշխատելու տարիներին տեսել էի, թե որքան ուժեղ է նա «Ռոմա»-ի կազմում, հատկապես դերբիների ընթացքում։ Ես գիտեի, որ նա իսկապես ուժեղ խաղացող է, բայց երբ սկսեցի նրան մարզել, հասկացա, որ նա շատ-շատ ուժեղ է, սպասվածից ավելին։ - Իհարկե, խաղային որակներն ամենակարևորն են ֆուտբոլիստի համար, սակայն ի՞նչ կասեք Մխիթարյանի անհատականության մասին։ Նա արդյո՞ք Ձեզ համար ֆուտբոլիստի իդեալ է։ - Նա մեծ անհատականություն ունի և թիմում առաջատարներից մեկն է։ Միշտ գիտի ճիշտ ձևով արտահայտվել և ճիշտ պահին։ - Մխիթարյանն ունի խաղը կարդալու լավ ունակություն, ճիշտ պահին նկատելու խաղընկերներին, փոխանցումներով գտնելու նրանց ազատ գոտիներում, սակայն երիտասարդ տարիներին նա ավելի շատ գոլեր էր խփում։ Նա Ուկրաինայի առաջնության մեկ մրցաշրջանի լավագույն ռմբարկուն է դեռևս։ Ձեր կարծիքով, կարո՞ղ է նա այս մրցաշրջանում ավելի շատ գոլեր խփել «Ինտեր»-ի համար, թե՞ դա նրա առաջնային խնդիրը չէ Ձեր տակտիկական կառուցվածքում։ - Նա հսկայական աշխատանք է կատարում թիմի համար։ «Ռոմա»-ում և «Արսենալ»-ում նա այլ դիրքում էր խաղում։ Մեր սխեմայում՝ երեք կիսապաշտպանով, դաշտում խաղացողները հաճախ ռոտացիայի են ենթարկվում, ուստի նա հաճախ հեռու է լինում մրցակցի դարպասից։ Այնուամենայնիվ, նա մեզ մշտապես գոհացնում է իր խաղով և շարունակելու է նպաստել թիմի հաջողություններին, այդ թվում՝ գոլային պահեր ստեղծելով և արդյունավետությամբ։Ավելին18:1501.02.25 -
Քաղաքական«Խաղաղության խաչմերուկ» կոչվող կոմիքսում հատուկ շեշտվում էր Տավուշից դեպի Ադրբեջան ձգվող երկաթգծի շահագործման առաջարկը. Արմեն Աշոտյան«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանն այս շաբաթ անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի ասուլիսի կարևոր թեմաներին: «Հարգելի հայրենակից, արդեն ավանդական դարձած այս ձևաչափում այսօր մի փոքր փոփոխություն եմ անում՝ հարցերիդ փոխարեն Փաշինյանի երեկվա ասուլիսում հնչած հինգ թեմաներին անդրադառնալով։ Հուսով եմ, մի փոքր օգտակար կլինեմ քո պայքարում։ Հայցում եմ ըմբռնումդ և սպասում հաջորդ շաբաթվա քո հարցերին»,-նշել է նա։ «Անդրադառնալով Ադրբեջանի պահանջի կատարմանը և դեպի Նախիջևան հաղորդակցման տարբերակներին՝ Նիկոլն ասաց, որ մյուս երկաթուղին, որ կա Հայաստանի ու Ադրբեջանի միջև, Հաղարծնի հատվածում այնպիսի մեծ ավերվածություններ են, որ եկաթուղին վերականգնելը բավականին մեծ խնդիր է։ Հիշեցնեմ, որ «Խաղաղության խաչմերուկ» կոչվող կոմիքսում և նրա հիման վրա նկարահանված մուլտիկում հատուկ շեշտվում էր Տավուշից դեպի Ադրբեջան ձգվող երկաթգծի շահագործման առաջարկը, որը հայկական ապրանքների համար դեպի Ռուսաստան Ադրբեջանով ամենակարճ ճանապարհն է։ Երեկ Նիկոլը խոստովանեց, որ այդ ուղղությունն իրատեսական չէ, որ մինչ այդ նա ստում էր։ Հատկապես, որ Դիլիջան-Իջևան հատվածը վթարի պատճառով փակ է դեռեւս 1994 թվականից։ Մյուս զավեշտը և սուտը կապված է այն հանգամանքի հետ, որ Ադրբեջանը Մեղրիով ճանապարհ է ստանում ոչ այնքան դեպի Նախիջևան, որքան դեպի Թուրքիա։ Այնինչ, ըստ Նիկոլի, մենք դրա փոխարեն Երասխից ընդամենը հասնելու ենք Մեղրի և ոչ թե Ադրբեջանով՝ ելք դեպի Ռուսաստան, ինչպես խոստացվում էր»,- շեշտել է Աշոտյանը։Ավելին18:0001.02.25 -
ՀասարակականՄանրամասներ՝ Մաշտոց-Ամիրյան խաչմերուկում տեղի ունեցած վթարիցԱյսօր՝ փետրվարի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:20-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոցի խաչմերուկում բախվել են «Nissan» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը:Ավելին17:4001.02.25 -
ՏնտեսականՀայկական գինին իր որակով կարող է արժանի տեղ զբաղեցնել համաշխարհային շուկայում. ՊապոյանՀիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը ներկայացրել է 2024 թվականին իրականացված և 2025 թվականին նախատեսվող ծրագրերը, որոնք միտված են հայկական գինու ճանաչելիության բարձրացմանը, արտահանման շուկաների դիվերսիֆիկացմանը և ոլորտի մրցունակության ամրապնդմանը։Ավելին17:2001.02.25 -
ՀասարակականՔաղաքապետարանի վարչական աշխատողներին հրահանգել են երթևեկել տրանսպորտով և ընդդիմանալ բոյկոտին․ «Հայաքվե»«Քաղաքապետարանի վարչական աշխատողներին առավոտից հրահանգել են երթևեկել տրանսպորտով և ընդդիմանալ բոյկոտին:Ավելին17:0001.02.25 -
ՄիջազգայինԱրևմուտքը կարող է կորցնել Ուկրաինայում հանքային կարևոր պաշարները. Էստոնիայի ԱԳ նախարարԷստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահկնան հայտարարել է, որ Արևմուտքը կարող է կորցնել Ուկրաինայում կարևոր օգտակար հանածոների հսկայական պաշարներ՝ շեշտելով, որ այդ համատեքստում Միացյալ Նահանգները պետք է շահագրգռված լինի հսկողություն սահմանելու հսկայական տարածքների վրա, որոնք հարուստ են շատ կարևոր հանքային պաշարներով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Էստոնիայի արտաքին գործերի նախարարն այդ մասին ասել է The National Interest ամսագրում հրապարակված հոդվածում։ «Համաշխարհային տնտեսությունն ավելի ու ավելի է կախված կարևոր օգտակար հանածոներից՝ ռեսուրսներից, որոնք անհրաժեշտ են տեխնոլոգիական առաջընթացի, էներգետիկ անցման և նույնիսկ ռազմական ներուժի համար: Ուկրաինան ունի այդ օգտակար հանածոների հսկայական պաշարներ»,- գրում է Էստոնիայի ԱԳՆ նախարարը: Նրա խոսքով՝ Ուկրաինայում կարևոր օգտակար հանածոների հանքավայրերը շատ մոտ են առաջնագծին: «Եթե այդ տարածքները հայտնվեն Ռուսաստանի ձեռքում, Մոսկվան և նրա գործընկերներն իրենց տրամադրության տակ կունենան հսկայական գանձարան, որը թույլ կտա նրանց ամրապնդել իրենց դիրքերն առանցքային ոլորտներում, ինչպիսիք են պաշտպանությունն ու էներգետիկան, և իրականացնել իրենց աշխարհաքաղաքական հավակնությունները»,- հավաստիացրել է Ցահկնան։Ավելին16:4501.02.25 -
ՀասարակականՋերմուկում այսօր գեղեցիկ շոու է լինելու. Արայիկ ՀարությունյանՋերմուկում այսօր գեղեցիկ շոու է լինելու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: «Մենք պատրաստ ենք Համահայկական երկրորդ ձմեռային խաղերին: Ջերմուկում այսօր գեղեցիկ շոու է լինելու բացման արարողության ժամանակ և հրավառություն: Տաք կհագնվեք»,-գրել է նա:Ավելին16:3001.02.25 -
ՀասարակականՈղբերգական ավտովթար՝ Գեղարքունիքում. բժիշկներին չի հաջողվել փրկել 20-ամյա ուղևորի կյանքըՀունվարի 31-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 29-ամյա Վահե Սուքիասյանը իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 50 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշներին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Վայոց Ձորի մարզի բնակիչ Կարեն Սուքիասյանը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Ճամբարակ» բժշկական կենտրոն, որտեղ այսօր՝ փետրվարի 1-ին, գիտակցության չգալով մահացել է։ Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Ճամբարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։Ավելին16:1501.02.25 -
ՀասարակականՄետրոյում քաղաքացու գնած ուղետոմսը բոլոր սարքերը մերժել են․ Oragir.NewsԱյսօրվանից՝ փետրվարի 1-ից, Երևանում հասարակական տրանսպորտը թանկացել է։ Մեկ ուղևորության համար Երևանի քաղաքապետարանը սահմանել է 150 դրամ՝ նախնական սահմանված 300 դրամի փոխարեն։Ավելին16:0001.02.25 -
ՔաղաքականԿառավարությունը մտնում է քաղաքացու գրպանը․ ի՞նչ է մեզ սպասվում իրականում․ Նաիրի ՍարգսյանԴեմ ենք պարտադիր հայտարարագրմանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։ «Մենք դեմ ենք պարտադիր հայտարարագրմանը, որովհետև այդպես՝ Կառավարությունը մտնում է քաղաքացու գրպանը, Ստեղծում է անտեղի հարկերի հիմք, որը հարկման ենթակա չէ, Դառնում է մարդկանց կառավարելու և վախեցնելու գործիք։ Տեղեկություն են ստանում բանկային գաղտնիքի վերաբերյալ, ինչն անթույլատրելի է»,- գրել է Սարսգյանը։ Նաիրի Սարգսյանն առաջարկում է քննարկում հայտարարագրման վտանգավոր հետևանքների, հետագա քայլերին մասին։ «Ի՞նչ է մեզ սպասվում իրականում։ Եկեք այս հարցի պատասխանն ստանանք միասին։ Փետրվարի 5, 19:00 Անի Պլազա, Անի սրահում քննարկելու ենք Հայտարարագրման վտանգավոր հետևանքները, Ինչպես են իշխանությունները կեղծում և մանիպուլացնում իրականությունը, Արդեն գրանցած հաջողությունները և հետագա քայլերը։ Շարունակում ենք պայքարը, շարունակում ենք մինչև չեղարկում»,- գրել է նա։Ավելին15:4501.02.25 -
ՀասարակականՉորս զոհ՝ միայն հունվարին. բանտային մահերի ահասարսուռ պատկերՀայաստանյան բանտերում մահվան ցավոտ պատկեր է հենց տարեսկզբից: Միայն հունվարին 4 մարդ է մահացել, այդ թվում՝ ծանր հանցագործության համար մեղադրվող մի կալանավոր, որի մեղքը դատարանով դեռ վճռված չի եղել: Ո՞ւր են տանում ճաղերի հետևում գոյացող շ ողբերգական վիճակագրության հետքերը:Ավելին15:3001.02.25 -
ՔաղաքականՄանր ժուլիկություններ՝ մեծ փողերի հետ խաղում. 168.amԲայց քաղաքային իշխանությունները, որոնք իրենց բարձր հովանավորների հետ լծվել են տրանսպորտի թանկացման «հայրենանվեր» գործին՝ տարբեր ձևերով համառորեն փորձում են հասնել իրենց բաղձալի նպատակին։ Կտրուկ բարձրացնում են ուղեվարձը, հետո ժողովրդավարություն են խաղում՝ մի քիչ նվազեցնում են ու ուզում են համոզել, թե ինչպիսի մեծահոգություն են ցուցաբերել ժողովրդի նկատմամբ։ Լսել են քաղաքացիների դժգոհությունները, բողոքները ու հետևություններ են արել, նվազեցրել են նախկին առաջարկները։Ավելին15:1501.02.25 -
ԻրավականՀայերի հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրած տրանսգենդերը կալանավորվել էՀայերի հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրած «Ռիժուլյա» օգտանունով տրանսգենդերը կալանավորվել է։ Երևանի Զաքյան փողոցում գտնվող «Վայբ» սրճարանում ազգությամբ ռուս «Ռիժուլյա» օգտանունով տրանսգենդերը, «Տիկ Տոկ» հարթակում դուրս գալով ուղիղ եթեր, սրճարանի ներսում հայերի հասցեին հնչեցրել էր սեռական բնույթի հայհոյանքներ։ Ոստիկանները նշված սրճարանից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին էին տեղափոխել ՌԴ քաղաքացի 22-ամյա Կիրիլ Ատաևին՝ «Ռիժուլյա»-ին: ՀՀ քննչական կոմիտեից Aysor.am-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով: «Կա մեկ կալանավորված անձ»,- հայտնեցին ՔԿ-ից։ Նշենք, որ «Ռիժուլյա»-ն Երևանում մի քանի անգամ հայտնվել է սկանդալի կենտրոնում: Նա շաբաթներ առաջ ՀՀ ոստիկանությունից տեսանյութ է հրապարակել, որտեղ նկարահանումներ էր իրականացրել և ծաղրել ոստիկաններին: 2023 թվականին էլ ՀՀ ոստիկանությունը ձերբակալել էր երկու բլոգերի, որոնք Երևանի կենտրոնում ծաղրում էին մարդկանց, մրգեր շպրտում նրանց ուղղությամբ, կոտրում ծաղկի կրպակներից մեկի ծաղիկները: Նրանցից մեկը «Ռիժուլյա»-ն էր:Ավելին15:0001.02.25 -
ՀասարակականՕդի ջերմաստիճանն կբարձրանա․ եղանակը՝ առաջիկա օրերինՔամին հյուսիսարևմտյան 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանն փետրվարի 5-6-ին գիշերը կբարձրանա 3-5 աստիճանովԱվելին14:4501.02.25 -
ՀասարակականՄեկնարկել է հայկական ուռուցքաբանական 5-րդ կոնգրեսըՄեկնարկել է հայկական ուռուցքաբանական 5-րդ կոնգրեսը: Հայաստանը հյուրընկալել է եվրոպական երկրների, ԱՄՆ-ի, Ռոուսաստանի, Չինաստանի, Վրաստանի և այլ երկրների առաջատար մասնագետների: Կոնգրեսի բացմանը ելույթով հանդես է եկել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:Ավելին14:3001.02.25 -
ՀասարակականՏան տանիքից կախված տղամարդու են հայտնաբերել Աստղաձոր գյուղում․ նա նամակ էր թողել․ Oragir.NewsԳյուղացիների խոսքով՝ Ռ․ Կ-ն շատ հավասարակշռված, հանգիստ, ոչ մեկին նեղություն չտվող, իր գործով զբաղվող մարդ է եղել։ Բոլորը զարմացած են, թե ինչը կարող էր լիներ նրա կողմից այդ քայլին դիմելու պատճառը։Ավելին14:1501.02.25 -
ՍպորտԾանրորդ Սամվել Գասպարյանը նշանակվել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարՀայաստանի ծանրամարտի հավաքականի նախկին անդամ, Եվրոպայի չեմպիոն Սամվել Գասպարյանն աշխատանքի է անցել Ծանրամարտի ազգային ֆեդերացիայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գասպարյանն այսուհետ կլինի Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը: Մինչ այս այդ պաշտոնը զբաղեցնում էր հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը: «Մեծ սիրով ու պատասխանատվությամբ եմ սկսելու աշխատանքս հարազատ թիմում ( ֆեդերացիայում), ինչպես մարզական կարիերայիս ընթացքում, այնպես էլ հիմա ծառայելու եմ հանուն մեր պետության ու գալիք հաղթանակների համար։ Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանին վստահության համար։ Շնորհակալ եմ նաև մեր բոլոր մարզիչներին իմ հաջողություններում մեծ ներդրում կատարելու համար։ Վստահ եմ մեր գրագետ և համերաշխ համագործակցության արդյունքում կհասնենք էլ ավելի մեծ հաջողությունների»,-սոցցանցերի իր էջերում գրել է Գասպարյանը: Ծանրամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն, եռակի արծաթե մեդալակիր, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր ծանրորդ Սամվել Գասպարյանը սպորտային կարիերան ավարտել էր 2024 թվականի սեպտեմբերին:Ավելին14:0001.02.25