Լրահոս
2025-02-06
-
ՀասարակականՈղբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. կան զոհեր և վիրավորներԱյսօր՝ փետրվարի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի Բազմաբերդ բնակավայրի վարչական տարածքում բախվել են «ՎԱԶ 2121» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն: Մահացածներին փրկարարները պատգարակներով մոտեցրել են դիատարներին: Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք:Ավելին16:3006.02.25 -
ՄիջազգայինԱպօրինի միգրանտ հնդիկների վտարումը. Հնդկաստանը սիրով է ընդունել ԱՄՆ-ից արտաքսված իր 100 քաղաքացունԱվելի քան 100 հնդիկ միգրանտի է արտաքսել Թրմափի վարչակազմը: Նրանք արդեն Հնդկաստան են հասել: Հնդկաստանի քաղաքացիների արտաքսումը նախորդում է Թրամփ-Մոդի սպասվող հանդիպմանը: Հաջորդ շաբաթ է Հնդկաստանի վարչապետը Վաշինգտոն մեկնելու՝ ԱՄՆ նախագահի հետ հանդիպման:Ավելին16:1506.02.25 -
ՀասարակականՓրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատվածՓետրվարի 6-ին, ժամը 09:13-ին քաղաքացին դիմել է Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Ճամբարակի հրշեջ-փրկարարական ջոկատ առ այն, որ Աղբերք գյուղի սկզբնամասում «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, առկա է շրջվելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները փակել են ավտոմեքենայի (վարորդ՝ Ս․ Ն․, 1 ուղևոր) գազի բալոնի փականը, հոսանքազրկել այն և դուրս բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված։Ավելին16:0006.02.25 -
ՀասարակականTellcell + մետրո. երբ իշխանության փնթիությունը շարքային քաղաքացուն կրակն է գցել․ MediaHubՏրանսպորտային իբր թե բարեփոխումները նոր պատուհաս են դարձել քաղաքացիների համար, և խոսքն այս դեպքում ամենևին էլ ուղեվարձի թանկացման մասին չէ, կան ավելի լուրջ ու մարդու նյարդային համակարգը քայքայող խնդիրներ, որոնք հատկապես նկատելի են դառնում մետրոյում։Ավելին15:4506.02.25 -
ԻրավականՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Երևանում գտնվող 1 բնակարանի և Կոտայքում գտնվող 1 բնակելի տան նկատմամբ, բռնագանձվել է նաև 22 միլիոն դրամԳլխավոր դատախազությունը 2025 թվականի հունվարի 27-ին տեղեկացրել էր, որ Հակակոռուպցիոն դատարանի՝ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմումն ամբողջությամբ բավարարելու վերաբերյալ վճիռը մտել է օրինական ուժի մեջ: Սա ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով օրինական ուժի մեջ մտած առաջին վճիռն է: Այս մասին հայտնում են Դատախազությունից։ Վճռի հիման վրա՝ 2025 թվականի փետրվարի 5-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող 1 բնակարանի և Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող 1 բնակելի տան նկատմամբ: Հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է նաև 50 հազար 720 եվրոյին համարժեք շուրջ 22 միլիոն դրամ: Վճռի մնացած մասի կատարման համար Գլխավոր դատախազությունը դիմել է Հակակոռուպցիոն դատարան՝ խնդրելով տրամադրել կատարողական թերթ:Ավելին15:3606.02.25 -
ՀայլուրՀայլուր 15։30 Հայաստանը ցնցած Մերձավանի զինված հարձակման գործով 9 մարդ մեղադրվում է. նոր տվյալներՀայլուր 15։30 Հայաստանը ցնցած Մերձավանի զինված հարձակման գործով 9 մարդ մեղադրվում է. նոր տվյալներԱվելին15:3006.02.25 -
ԱշխարհԷստոնիայում զինված պահպանության տակ են վերցրել էլեկտրաէներգետիկայի օբյեկտներըԷստոնիայի էլեկտրաէներգետիկայի օբյեկտները զինված պահպանության տակ են վերցվել, ինչը պայմանավորված է առաջիկա հանգստյան օրերին ԲՌԷԼԼ (Բելառուս-Ռուսաստան-Էստոնիա-Լատվիա-Լիտվա) էլեկտրահամակարգից երկրի անջատման հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով էստոնական ԶԼՄ-ները: Նշվում է, որ Կայտսելիյտը (կամավոր ռազմականացված կազմավորում) և ոստիկանությունը զինված պահպանություն են տեղակայել երկրի էլեկտրաէներգետիկական ենթակառուցվածքի առանցքային օբյեկտներում, այդ թվում՝ ենթակայաններում և էլեկտրահաղորդման կարևորագույն գծերում: Անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են՝ կապված ռուսական էլեկտրահամակարգից Էստոնիայի անջատվելուց առաջ առկա «մեծ սպառնալիքի հետ». Էստոնիան ԲՌԷԼԼ-ից կանջատվի փետրվարի 8-ին: Ոստիկանությունը, համագործակցելով կլիմայի նախարարության հետ, ամբողջ Էստոնիայում ավելի քան 40 օբյեկտ է նշել, որոնք առավել կարևոր նշանակություն ունեն էլեկտրամատակարարման համար: Նրանց մի մասն ընդգրկված է ոստիկանության պարեկային երթուղիներում, իսկ մի քանիսն ապահովված է զինված պահպանությամբ՝ Կայտսելիյտի հետ համատեղ, հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը։ Ռուսաստանի գլխավորած ԲՌԷԼԼ ցանցից անջատումը կսկսվի Լիտվայում և կավարտվի Էստոնիայում։ Այնուհետև բալթյան երկրները կանցկացնեն ցանցի աշխատանքի, հաճախականության համատեղ փորձարկում: Բալթյան երկրները փետրվարի 9-ին կմիացվեն Եվրոպայի սինքրոն գոտուն, հայտնել է էստոնական Elring էներգետիկ ընկերությունը։ Էստոնիայի իշխանությունները կոչ են արել բնակիչներին սննդամթերքի, ջրի և դեղորայքի պաշար կուտակել էլեկտրականության հնարավոր անջատումների ֆոնին:Ավելին15:1506.02.25 -
ՀասարակականՉպայքարենք, վաղը շինելու են 300 դրամ. գլխացավանք փաթեթներ և տրանսպորտային շարունակվող բոյկոտԵրևանի տրանսպորտային բոյկոտի 6-րդ օրը ավտոբուսներից գրեթե իսպառ վերացել է վալիդատորների տհաճ ձայնը: Դրան QR մոտեցնող ուղևորներ գրեթե չկան: Թանկարժեք այդ սարքավորումները դհոլչիների ընտանիքի տան պատից կախված ջութակի են նմանվել: Առավոտից երեկո լուսաբանվող տրանսպորտային բոյկոտը մի միֆ էլ է հօդս ցնդեցրել. իշխանականների այն պնդումը, թե մարդիկ թանկ են վճարում և արժանապատիվ երթևեկում: Նույն խցկված վիճակն է քաղաքային տրանսպորտում:Ավելին15:0006.02.25 -
ՀասարակականԿադրեր՝ Մերձավանի վարչական ղեկավարի տան ուղղությամբ զինված հարձակումիցՀամացանցում տեսանյութ է տարածվել Մերձավանի վարչական ղեկավարի տան ուղղությամբ զինված հարձակումից:Ավելին14:4506.02.25 -
ԻրավականՄերձավանի ղեկավարի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չի հարուցվել. ՔԿՄերձավանի ղեկավարի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չի հարուցվել. այս մասին Tert.am-ին տեղեկացրեց ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը ի պատասխան հարցի, արդյոք Մհեր Ախտոյանին մեղադրանք է առաջադրվել: Ավելի վաղ հայտնել էինք, որ Մերձավան բնակավայրում տեղի ունեցած դեպքի առթիվ քրեական հետապնդում է հարուցվել 9 անձի նկատմամբ, որոնցից 3-ը ձերբակալված են: Նախաքննությունը շարունակվում է: Հիշեցնենք, որ երեկ զինված հարձակում էր եղել Մերձավանի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ, կա 1 զոհ, 1 վիրավոր:Ավելին14:4006.02.25 -
Առողջապահական40-ից բարձր տարիքի կանանց խորհուրդ է տրվում անցնել կրծքագեղձի ամենամյա հետազոտությունԿրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում ամենատարածված չարորակ նորագոյացությունների տեսակներից մեկն է։ Դեպքերի շուրջ 99%-ը արձանագրվում է կանանց մոտ, տղամարդկանց մոտ հանդիպում է հազվադեպ։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Բուժումն առավել արդյունավետ է, երբ հիվանդությունը հայտնաբերվում է վաղ փուլերում և կիրառվում է համապատասխան բուժում։ Կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի գործոնները բազմազան են՝ 🔹ընտանեկան նախատրամադրվածություն, 🔹վաղաժամ կամ ուշացած դաշտանադադար, 🔹մարմնի ավելորդ քաշ և ճարպակալում, 🔹ցածր ֆիզիկական ակտիվություն, 🔹խրոնիկ սթրեսային իրավիճակներ, 🔹ծխախոտի, ալկոհոլի և անառողջ սննդի օգտագործում և այլն։ Կարևոր է հիշել՝ ✔️ Ամսական անհրաժեշտ է կատարել կանոնավոր ինքնազննում: ✔️ Եթե կրծքում անսովոր գոյացություն է շոշափվում, անհրաժեշտ է դիմել բժշկի, անգամ եթե այն Ձեզ ցավ չի պատճառում։ ✔️40-ից բարձր տարիքի կանանց խորհուրդ է տրվում անցնել կրծքագեղձի ամենամյա հետազոտություն: ✔️ Կրծքի գոյացությունների մեծ մասը կարող են քաղցկեղային չլինել։ Կրծքագեղձի քաղցկեղի բուժման եղանակներն են՝ 🔹կրծքագեղձի քաղցկեղի դեղորայքային թերապիան՝ որը կարող է նշանակվել վիրահատությունից առաջ կամ հետո, 🔹 վիրահատական բուժումը, 🔹 ռադիոթերապիան: Կրծքագեղձի քաղցկեղի բուժման արդյունավետությունը կախված է ամբողջական բուժման կուրսից։Ավելին14:3006.02.25 -
ՀասարակականՕդի ջերմաստիճանն այսօր կնվազիՔամին հարավարևելյան 2-5մ/վ, փետրվարի 6-7-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ։Ավելին14:1506.02.25 -
ԻրավականԴատարանից վերադարձված կալանավորված անձն անդրավարտիքում թաքցրել էր կասկածելի փաթեթ. ՔԿԾՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները փետրվարի 5-ին՝ ժամը 20։20-ի սահմաններում, խուզարկության են ենթարկել դատարանից վերադարձված կալանավորված անձ Զ․Ս․-ին։ Վերջինիս անդրավարտիքի միջից ծառայողները հայտնաբերել են թաքցված պոլիէթիլենային փաթեթ, որում առկա է եղել թմրամիջոցի նմանվող, 0,87 գրամ բուսական զանգված։ Հայտնաբերված փաթեթն ուղարկվել է ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։Ավելին14:0006.02.25 -
ՀասարակականԼարվաճ իրավիճակ՝ տրանսպորտում. վարորդը բորբոքվեցՎաղ առավոտից քաղաքացիները շարունակում են տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտը՝ հրաժարվելով վճարել 150 դրամ: Քաղաքացիներին են միացել մի շարք հասարակական-քաղաքական ուժեր, ակտիվիստներ, պատգամավորներ: Բոյկոտի ընթացքում վարորդներից մեկը բորբոքվեց՝ պահանջելով տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտն իրականացնել տրանսպորտից դուրս: «Որ վաղն իմ աշխատավարձը պակաս տան, դո՞ւ ես տալու իմ աշխատավարձը»,- «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Գրիգոր Իսկանդարյանին հարցրեց բարկացած վարորդը: Ավագանու անդամը երաշխավորեց, որ վարորդը նման խնդիր չի ունենա, իսկ ունենալու դեպքում ինքը կլուծի այդ հարցը: Մանրամասն՝ տեսանյութում:Ավելին13:5006.02.25 -
ԻրավականՄեկ օրում գրանցվել է 12 պատահար․ 2 մարդ զոհվել էԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 5-6-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 106 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես, թմրանյութի հայտնաբերման՝ 20, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 11, հոգեկան ներգործության ու խարդախության՝ 7-ական, ֆիզիկական ներգործության՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության՝ 5-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ծառերը, թփերը ապօրինի հատելու ու պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափելու՝ 3-ական, սպանության, բնակարանային գողության, համակարգչային հափշտակության, զենք-զինամթերքի առգրավման և բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտավորությունները չկատարելու՝ 2-ական, վստահված գույքի հափշտակման, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, թմրանյութի իրացման, ինքնավնասսման, հետաքննության մարմնի նկատմամբ սպառնալիքի, 16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, երեխայի, կամ անօգնական վիճակում գտնվողի թրաֆիքինգի կամ շահագործման, կեղծ փաստաթղթի, անհետաձգելի միջամտություն որոշման պահանջները խախտելու, քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից կյանքի կամ առողջության համար վտանգ ներկայացնող առարկաներ պատրաստելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, բնական գազին ապօրինի միացում կատարելու և ինքնավնասման՝ 1-ական դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, ապօրինի ծառահատման՝ 1 դեպք։ Հայտնաբերվել է 8 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար․ 2 մարդ զոհվել է․ 11-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։Ավելին13:4506.02.25 -
ՄիջազգայինՄակրոնը Սիրիայի նորանշանակ նախագահին հրավիրել է ՖրանսիաՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի հետ հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է նրան երկրի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և իր լիակատար աջակցությունն է հայտնել Սիրիային անցումային այս փուլում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է սիրիական SANA լրատվական գործակալությունը։ Մակրոնն աշ-Շարաային հրավիրել է առաջիկա շաբաթներին այցելել Ֆրանսիա։ Նա նաև ընդգծել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու ուղղությամբ իր երկրի կողմից ձեռնարկվող քայլերը։ Նախագահներն անդրադարձել են Սիրիայի անվտանգության մարտահրավերներին՝ շեշտելով անվտանգության ու կայունության պահպանման համար համատեղ աշխատելու անհրաժեշտությունը։ Իր հերթին, նախագահ Ահմեդ աշ-Շարաան շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային վերջին տասնչորս տարիների ընթացքում սիրիական ժողովրդին ցուցաբերած աջակցության համար, և ընդգծել, որ Սիրիան կդառնա տարածաշրջանի և աշխարհի ակտիվ մաս։ Խոսելով նոր վարչակազմի կողմից որդեգրած զարգացման և ազգային տեսլականի մասին՝ աշ-Շարաան նշել է, որ հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովելու է Սիրիայի և նրա ժողովրդի բարգավաճումն ու վերականգնումը:Ավելին13:3006.02.25 -
ՏարածաշրջանԹուրքիայում զինված խմբավորման պարագլուխը Բագրատաշենով է մտել Հայաստան. աղմկոտ սահմանախախտումներՀայաստանի ազգային անվտանգության ծառայությունը գրեթե 2 ամիս է՝ փորձում է պարզել, թե արդյոք Հայաստանի և Թուրքիայի պետական սահմանի՝ Արարատի Ռանչպար բնակավայրի հատվածում ապօրինի սահմանահատում եղել է: Դեկտեմբերի12-ին էր ԱԱԾ-ն հայտնել, որ տվյալներ են ստացվել այդ մասին: Թե ինչ փուլում է այդ գործը, «Հայլուրը» փորձել էր պարզել, երբ հունվարի 19-ին հայտնի դարձավ, որ Երևանը Թուրքիային երկու քաղաքացու է արտահանձնել:Ավելին13:1506.02.25 -
ԻրավականԲաքվում այսօր կշարունակվի Արցախի նախկին ղեկավարների դեմ շինծու մեղադրանքներով դատավարությունըԲաքվի ռազմական դատարանում այսօր կշարունակվի օկուպացված Արցախի Հանրապետության նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների և քաղաքացիական անձանց դեմ շինծու գործերով դատավարությունը: Նրանց մեղադրում են «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների», «ցեղասպանության» և այլ «հանցանքների» համար: Ընդհանուր առմամբ, դատարանի առաջ կանգնելու է 15 հայ` Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի ԶՈւ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, քաղաքացիական անձինք՝ Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը: Հիշեցնենք, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործն» առանձին են քննում։ Ռուբեն Վարդանյանն օրեր առաջ ուղերձ է հղել, որում պնդում էր, որ իրեն առաջադրված մեղադրանքները կեղծ են, և դատավարությունն իրականացվում է խախտումներով, իրեն չեն տրամադրել բավարար ժամանակ ու հնարավորություն՝ գործի նյութերին ծանոթանալու համար։ Վարդանյանը պահանջում է, որ իր և մյուս մեղադրյալների դատավարությունները լինեն բաց՝ միջազգային լրատվամիջոցների և հումանիտար կազմակերպությունների մասնակցությամբ։ Արցախի նախկին պետնախարարը դիմել է միջազգային հանրությանը՝ աջակցելու իր պահանջներին և ուշադրություն հրավիրելու Ադրբեջանի դատական համակարգում առկա անարդարություններին։Ավելին13:1006.02.25 -
ՔաղաքականUSAID-ից ֆինանսավորվող կազմակերպությունների գործունեությունը մի օր քննության առարկա է դառնալու․ Էլինար ՎարդանյանԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) գործունեության հնարավոր դադարեցման, ինչպես նաև հնարավոր վերակազմավորման (իսկ դա առավել հավանական հանգուցալուծումն է) ազդեցությունը ինչպես բազմաթիվ երկրների, այնպես էլ Հայաստանի համար էական է լինելու։ Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ, ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը։ «Գործակալության ֆինանսավորմամբ Հայաստանում իրականցվել են բազմաթիվ ծրագրեր, որոնց նպատակն է եղել օժանդակել Հայաստանին հասնել կայուն զարգացման` մրցունակության աճի, բարելավված ժողովրդավարական կառավարման, անվտանգ և ապահով էներգետիկ ռեսուրսների, որակյալ առողջապահական և սոցիալական ծառայությունների հասանելիության միջոցով: 2022թ. գործակալության և Հայաստանի միջև կնքվել էր պայմանագիր 120 մլն դոլար դրամաշնորհ տրամադրելու մասին, իսկ 2024թ. սեպտեմբերին որոշում էր կայացվել տրամադրել լրացուցիչ 130 մլն, ինչի արդյունքում ՀՀ տրամադրվող դրամաշնորհի ընդհանուր գումարը կազմում է 250 մլն դոլար։ Անհնար է թերագնահատել այն ահռելի աշխատանքը, որ USAID-ն տասնամյակներ շարունակ իրականացրել է բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։ Բազմաթիվ դրամաշնորհների շրջանակներում իրականացվել են կրթական, մեդիա և իրավապաշտպան ծրագրեր՝ Հետքը, Սիվիլնեթը դրա վառ օրինակն են։ Բայց սրան զուգահեռ ձևավորվել է գործակալության կողմից ֆինանսավորվող քաղհասարակության կազմակերպությունների և անհատների մի մեծ խումբ, որոնց գործունեությունը պետական և ազգային շահի տեսակետից մի օր քննության առարկա է դառնալու։ ԱՄՆ ՄԶԳ գործունեության դադարեցումը էապես փոխելու է քաղաքացիական հասարակության մթնոլորտն ու ներկապնակը։ Ի վերջո պարզվելու են ջրերը, որովհետև Հայաստանը, հայ ժողովուրդը նվազագույնը վերջին հինգ-վեց տարիներին գտնվում է դեզինֆորմացիայի, լեգենդների, կեղծ նարատիվների ահռելի ազդեցության տակ։ Տեսնում է՝ չի հավատում, լսում է՝ չի հասկանում։ Եվ այս գործում իրենց «լուրջ ներդրումն» ունեն քաղհասարակության մի շարք կազմակերպություններ և անհատներ։ Հենց վերջիններն էլ մի քանի օր է, ինչ ցայտնոտի մեջ են, քանի որ հասկանում են, որ ԱՄՆ ՄԶԳ վերակազմավորումից հետո նրանցից շատերը մնալու են առանց ֆինանսավորման։ Այս առումով լուրջ փոփոխություն է լինելու հասարակության մեջ։ Ֆինանսավորման բացակայության պայմաններում այդ ցանցի բազմաթիվ իդեաներ և նարատիվներ՝ հակահայկական, հակաարցախյան, ցեղասպանությունը կասկածի տակ դնելու և այլն սպասարկման ռեսուրսներ չեն ունենալու։ Իհարկե, մեծ է հավանականությունը, որ իշխանությունը ֆինանսավորման «սուրբ գործը» կվերցնի իր վրա, քանի որ վերջին հաշվով այս կազմակերպությունների գոյությունը իշխանության գաղափարների տարածման և պաշտպանության գրավականն է, իշխանության ապազգային գործողությունների արդարացումը, բայց ֆինանսավորման ծավալը նույնը լինել չի կարող։ Արդյունքում տեղի է ունենալու քաղհասարակության պլատֆորմի վերակազմավորում։ Շատ կարևոր է, որ բացը լրացվի ոչ թե ծայրահեղ գաղափարներով՝ պոպուլիստական կամ արկածախնդիր, այլ գրագետ իդեաներով։ Սա կարող է հասարակության առողջացման լուրջ սկիզբ դառնալ»,- գրել է նա։Ավելին13:0006.02.25 -
Քաղաքական«Նոր, մաքուր ու դատարկ»․ Փաշինյանի կոդավորված առաջարկն Ալիևին․ 168.amԱնցած օրերին տարբեր հարթակներում ունեցած նրա բոլոր ելույթներն ընդհանուր առմամբ մի նպատակ ունեն՝ հավաստիացնել, որ ինքը պատրաստ է կատարելու Ադրբեջանի բոլոր, առանց բացառության՝ ԲՈԼՈՐ պահանջները։ Դրանցից վերջինը միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցերի հետքաշումն է, որի հետ ևս, փաստորեն ասաց՝ «մենք խնդիր չունենք»։Ավելին12:4506.02.25