Լրահոս
2025-02-06
-
ԱշխարհՏղամարդը թալանել է ոսկերչական խանութը և երեք օր թաքնվել օդափոխության համակարգումԹուրքիայում տղամարդը ոսկերչական խանութը թալանելուց հետո երեք օր շարունակ թաքնվել է առևտրի կենտրոնում, Shantnews-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Haberler-ը։ Ոստիկանության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 2-ին, ժամը 23:00-ի սահմաններում: Մի տղամարդ ներխուժել է Ադանայի առևտրի կենտրոնում գտնվող ոսկերչական խանութ, շրջել է սրահով և հափշտակել 3 կգ ոսկյա զարդեր և 100 հազար լիրա։ Հաջորդ երեք օրերը գողն անցկացրել է օդափոխության համակարգում՝ չցանկանալով հայտնվել անվտանգության տեսախցիկներին: Դրանից հետո նա ի վերջո դուրս է եկել: Տղամարդը փորձել է փախչել, սակայն ոստիկաններն ու անվտանգության աշխատակիցները բռնել են նրան առևտրի կենտրոնի մոտ։ Նրա մոտ գումար կամ թանկարժեք իրեր չեն հայտնաբերվել։ Հյուծված կասկածյալին տեղափոխել են հիվանդանոց, ապա ոստիկանական բաժանմունք: Ոսկերչական ընկերությունը սկզբում հայտնել է ոսկու և փողի գողության մասին, սակայն ավելի ուշ, առանց բացատրության, հետ է վերցրել իր բողոքը։ Դեպքի հանգամանքները պարզվում են։Ավելին20:1506.02.25 -
Արտաքին քաղաքականությունԱդրբեջանը դատի է տալիս Ռուսաստանին՝ հատուկ նպատակով. Բաքվի «հաթաթան»՝ ՄոսկվայինԱդրբեջանական օդանավի կործանման համար Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու համար Ադրբեջանը ոտքը գազի ոտնակից չի հանում: Միջազգային դատարան դիմելու համար փաստեր ու ապացույցներ է հավաքում Բաքուն: Ռուս-ադրբեջանական հարաբերությունները շարունակում են այնքան սրվել, որ Ադրբեջանը պաշտոնական ծանուցմամբ Դաշնությանը տեղեկացրել է՝ դադարեցնում է իր տարածքում «ՌՈՍՍՈՏՐՈՒԴՆԻՉԵՍՏՎՈ» գործակալության աշխատանքը՝ այն որակելով հետախուզական գործունեությամբ զբաղվող կառույց:Ավելին20:0006.02.25 -
ՀասարակականՄանրամասներ՝ Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարիցՓետրվարի 6-ին, ժամը 15։05-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բազմաբերդ գյուղի աշտարակի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 66-րդ կմ-ին բախվել են «VAZ-2121» (վարորդ՝ Վ․ Պ․, ծնված 1991 թ․) և «VAZ-2107» (վարորդ՝ Ա․ Խ․, ծնված 1961 թ․) մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր է․ Խ․-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենայից դուրս է բերվել Գ․ Խ․-ի (ծնված 1967 թ․) դին, իսկ վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, հատուկ տեխնիկայի միջոցով «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել վարորդին և ուղևոր Զ․ Պ․-ի դին։ Վարորդը ևս հոսպիտալացման ճանապարհին մահացել է։Ավելին19:4506.02.25 -
ԻրավականՄետրոյում խուլիգանություն կատարած անձինք կալանավորվել ենԱյսօր՝ փետրվարի 6-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Լիտվայի Հանրապետության քաղաքացի 36-ամյա Լուկաս Ռևինսկասի, ՌԴ քաղաքացիներ 20-ամյա Գեորգի Րադգինի, 20-ամյա Սավելիյ Բիրյուկովի, 27-ամյա Նիկիտա Վոլչենկովի, 19-ամյա Ստեփան Սայի նկատմամբ, ովքեր բռնվել էին Հայաստանի սահմանում՝ Բագատաշենի անցակետից, երբ փորձել էին լքել ՀՀ տարածքը, հայտնում է Shamshyan.com-ը։ Նրանք կասկածվում էին խուլիգանություն կատարելու, մետրոյի գնացքը ներկելու մեջ: Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը և նշած 5 անձինք կալանավորվել և դատարանից տեղափոխվել են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համապատասխան հիմնարկ: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:Ավելին19:3806.02.25 -
ԻրավականՍպանություն՝ մեքենան արագ քշելու շուրջ ծագած վեճի պատճառով. Մերձավանի արյունոտ «ռազբորկան»Հայաստանը ցնցած Մերձավանի զինված հարձակման գործով 3 ձերբակալված կա: 9 հոգու նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել: Նրանց թվում չէ Մերձավանի վարչական ղեկավարը: Քննչական կոմիտեն հերքել է լուրը, թե Մհեր Ախտոյանը ևս անցնում է այս գործով:Ավելին19:3006.02.25 -
ԻրավականՄԻՊ-ն անդրադարձել է Արցախից բռնի տեղահանված անձանց վերաբերելի տարատեսակ հարցերիՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 6-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հարցերով զբաղվող հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանին։ Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանն ընդգծել է քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարևորությունը, քանի որ դրա արդյունքում վեր են հանվում հրատապ լուծում պահանջող խնդիրներ և համատեղ մշակվում լուծման ուղիներ։ Պաշտպանը կարևորել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության հարցում քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը: Անդրադարձ է կատարվել բռնի տեղահանված անձանց վերաբերելի տարատեսակ հարցերի և այդ առումով իրականացվող աշխատանքների հետագա ուղղություններին: Իր հերթին Լիաննա Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության և արդյունավետ քննարկման համար։Ավելին19:1506.02.25 -
ՔաղաքականՔրեական ոստիկանության պետ Վարդան Վարդանյանը գնացել է ԱԺ․ ՔՊ-ականները բացատրություն են ուզել․ ArmLurԵրեկ Մերձավանի կրակոցներից հետո ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ ԱԺ է հրավիրելու եւ բացատրություն է ուզելու Քրեական ոստիկանության պետ Վարդան Վարդանյանից Հանրապետությունում ապօրինի զենք-զինամթերքի գործընթացում տարվող աշխատանքների վերաբերյալ։Ավելին19:0506.02.25 -
ՄիջազգայինՄեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն ռուս դիվանագետին զրկել է հավատարմագրումիցՄեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը հավատարմագրումից զրկել է ռուս դիվանագետներից մեկին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Interfax»-ը։ Նշվում է, որ Մեծ Բրիտանիայում ՌԴ դեսպան Անդրեյ Քելինին կանչվել է ԱԳՆ։ «Մենք ՌԴ դեսպանին կանչել ենք բրիտանացի բարձրաստիճան պաշտոնյայի հետ հանդիպման, որպեսզի տեղեկացնենք ռուս դիվանագետին հավատարմագրումից զրկելու մասին»,- նշված է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն չի նշել ռուս դիվանագետի անունը, ում հավատարմագրումը չեղարկվել է։ Անգլիական կողմը նշում է, որ այս որոշումը Ռուսաստանի ձեռնարկած քայլերի պատասխանն է։ Մասնավորապես, անցյալ տարվա նոյեմբերին Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը Մոսկվայում հավատարմագրումից զրկել էր Մեծ Բրիտանիայի դեսպանատան քաղաքական բաժնի երկրորդ քարտուղար Ուիլքս Էդվարդ Փրայորին։ Պաշտոնական Մոսկվայի պնդմամբ՝ նա Ռուսաստան մուտք գործելու թույլտվություն ստանալիս ներկայացրել էր կեղծ տվյալներ։Ավելին19:0006.02.25 -
Արտաքին քաղաքականությունԶախարովան հրաժարվել է մեկնաբանել Փաշինյանի՝ ԱՄՆ այցի շուրջ ադրբեջանցի լրագրողի հարցըՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հրաժարվել է մեկնաբանել Փաշինյանի՝ ԱՄՆ այցի շուրջ ադրբեջանցի լրագրողի հարցը և նշել, որ պետք է մնալ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգում: «Նախ, մենք դա մեկնաբանել ենք արդեն նախորդ ճեպազրույցներում, և երկրորդ, որքան հիշում եմ, դուք հանդիսանում եք «Москва-Баку» գործակալության պարբերականը և դառնում եք 10 տարեկան։ Դուք, որքան հասկանում եմ, չեք պատրաստվում վերափոխել ձեր անունը և դարձնել այն «Москва-Ереван»: Դրանում ոչ մի վատ բան չկա, բայց ինձ թվում է, որ դուք պետք է մնաք Ռուսաստանի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների օրակարգում, որը լուսաբանում եք։ Մենք այս օրակարգում մեկնաբանելու բան ունենք, մենք շատ ծրագրեր ունենք, հարցեր ունենք, խնդիրներ ունենք, ահա թե ինչով ենք ուզում զբաղվել», — ասել Է Զախարովան։Ավելին18:4506.02.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Լարված իրավիճակ՝ Քաջարանում. գործադուլի 7-րդ օրը Պղնձամոլիբդենայինում թեժ են կրքերըՀայլուր 18։30 Լարված իրավիճակ՝ Քաջարանում. գործադուլի 7-րդ օրը Պղնձամոլիբդենայինում թեժ են կրքերըԱվելին18:3006.02.25 -
ՀասարակականԳազի բալոնի պայթյուն՝ Երասխ գյուղում․ կան տուժածներՓետրվարի 6-ին, ժամը 16:02-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երասխ գյուղի շրջանաձև խաչմերուկի տներից մեկում տեղի է ունեցել գազի պայթուն. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գյուղի Գործարանային փողոցի տներից մեկում 20 կգ-անոց գազի բալոնից արտահոսքի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն։ Տուժել է տան երեք բնակիչ՝ Է․ Ա․-ն (ծնված 2007 թ․), Ա․ Ա․-ն (ծնված 1976 թ․) և Թ․ Խ․-ն (ծնված 1969 թ․), ովքեր տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարպվելը։ Պայթյունի հետևանքով վնասվել են տան պատուհանները և դռները։Ավելին18:2006.02.25 -
ՄիջազգայինՖրանսիական կործանիչներ և սկանդալային հայտարարություններ.Կիևում համոզված են՝ Պուտինը կշարունակի կռվելԲելառուսին ռուս-ուկրաինական պատերազմ ներքաշելու վտանգի մասին է ահազանգում Ուկրաինայի նախագահը: Ըստ ուկրաինական աղբյուրների՝ չորեքշաբթի Զելենսկին հայտարարել է, թե Վլադիմիր Պուտինը «փորձելու է ամեն ինչ անել Բելառուսի ժողովրդին և զորքերին պատերազմի մեջ ներքաշելու համար»:Ավելին18:1006.02.25 -
ՔաղաքականՍտորագրությունս Արարատն էր, անձնագրայինում մերժեցին սոցքարտս տալ. ահազանգ․ Yerkir.amՀՀ քաղաքացի, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ Սարո Լալայանի սոցիալական քարտը Միգրացիայի եվ քաղաքացիության ծառայության Նոր Նորքի բաժնում մերժել են տրամադրել նախադեպը չունեցող պատճառաբանությամբ՝ անձնագրում քաղաքացու ստորագրության վրա եղել է Արարատ լեռը (Մեծ և Փոքր Մասիսները): Yerkir.am-ը է զրուցել է նշված քաղաքացու հետ, ով վրդովված ներկայացրել է կատարվածը: - Պարո՛ն Լալայան, կպատմե՞ք, թե ինչ է կատարվել Ձեզ հետ: - Ես կորցրել էի սոցիալական քարտս, կինս համոզեց, թե առանց գումարի է, գնա նորը վերցրու: Գնացի Նոր նորքի անձնագրային բաժին: - Դուք Երևանու՞մ եք ապրում: - Այո, իմ գրանցումը Նոր Նորքում է: - Շատ լավ, կներկայացնե՞ք, թե ինչ տեղի ունեցավ այնուհետև: - Հերթագրվեցի, կտրոն քաշեցի, հերթս երեկոյան հասավ: Մոտեցա 8-րդ լուսամուտին, ասացին պետի մոտ պետք է մտնեք: Մտա, մի երիտասարդ կին էր (բաժնի պետ՝ Նատալի Կոստանդյան-Վ․Ս․), բարևեցի, ասացի, որ ուզում եմ սոցիալական քարտ վերցնեմ: Բացեց անձնագիրս ու ստորագրությունս նայեց: Հիմի թե աչքովն ընկավ, թե հատուկ նայեց՝ չգիտեմ: Թե բա՝ էս խնդիր է: Ես անմիջապես հասկացա, որ իմ ստորագրությանս վրա կենտրոնացավ, քանի որ նրա վրա Մասիս սարն է: Ասի՝ կարող է՞ էս ապուշը բլթցրել է, որ Արարատը մերը չի, սրանք էլ ընդունել են: Վերջը, էդպիսի բաներ մտքովս անցավ, ու հարցրի, ասի՝ ներողություն, էդ ստորագրության էդ Մասիս սարը… Ասաց՝ հա, դե չի կարելի, գիտեք, հիմա սա խնդիր է, սա էս է, սա էն է, ասի՝ ի՞նչ անեմ, ասաց՝ չէ, չենք կարող, պիտի… Ասի՝ բա ես 40 տարի ես էս տիպի եմ ստորագրել, իմ դիպլոմի, զագսի, սեփականաշնորհման թղթերի մեջ, բոլոր տեղերում էսպես եմ ստորագրել: Ասաց՝ դա խնդիր է, պիտի ինչ-որ նոտարական գրասենյակով փոխես, մենք դրանով խնդրի առաջ կկանգնենք, և այլն, և այլն: - Լավ, իսկ ի՞նչ ասացին վերջիվերջո, հրաժարվեցի՞ն ձեր գործող և ժամկետի մեջ գտնվող անձնագիրը ստորագրության պատճառով հիմք ընդունել և տրամադրել նոր սոցիալական քարտ: - Դե, ես էլ ջղայնացա, վեր կացա, ասի՝ էս լրիվ ծիծաղում եք ազգի վրա: Մի քիչ էլ իմ տարիքին չէր սազում, բայց կոպտեցի, ասի՝ այսի՞նքն, մի հիմար մի բան է գցել ջուրը, երեք միլիոն խելոքը չի կարանալու հանի, ու էդպես դուրս եկա: - Պետն ասաց, որ իրենք խնդի՞ր կունենան: - Դե, ասաց՝ սա կարող է պատմություն դառնա, սա էսպես լինի, նա էնպես լինի, գիտեք՝ հիմա սա խնդիր է, սա էսպես է, նա էնպես է, ինչ-որ բաներ էր բացատրում: Ասի՝ 60 տարեկան մարդ եմ, ինձ մի էլի, արդեն հոգեկանս խանգարվում է: Ու տենց թողի դուրս եկա: Էդ էր: - Շնորհակալություն Ձեզ:Ավելին18:0006.02.25 -
ԻրավականԹաղապետարանի աշխատակիցները բնակիչներից գումար են գանձել ու յուրացրել․ 13 մլն 953 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել էԵրևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի աշխատակիցները համայնքի բնակիչներից հավաքագրել և համայնքի բյուջե չեն մուտքագրել ընդհանուր 13 մլն 953 հզր 417 ՀՀ դրամ գումար, հայտնում են ՔԿ-ից։ Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Գ.Մ.-ն և Երևան համայնքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի մի շարք աշխատակիցները յուրացման եղանակով հափշտակել են համայնքին պատկանող առանձնապես խոշոր չափերով գումար, ինչպես նաև պատրաստել և օգտագործել են վճարման չափն ու փաստը հաստատող ակնհայտ կեղծ անդորրագրեր։ Մասնավորապես՝ Գ.Մ.-ն 2019 թվականի օգոստոսի 14-ից 2021 թվականի հունվարի 12-ն ընկած ժամանակահատվածում իր սպասարկման ենթակա տարածքի բնակիչներից՝ որպես աղբահանության վճար, գանձված գումարների դիմաց տվել է նրանցից ստացված գումարներին համապատասխան, իր կողմից կատարված ձեռագիր նշագրումներով անդորրագրեր, սակայն դրանց երկրորդ օրինակների վրա կատարել է կեղծիք՝ դրանցում նշելով փաստացի գանձվածից քիչ գումարներ, որոնք ներկայացրել է Երևան համայնքի Նոր Նորք վարչական շրջան: Արդյունքում, համայնքին պատճառվել է 13 մլն 953 հզր 417 ՀՀ դրամի գույքային վնաս, որն ամբողջությամբ վերականգնվել է: Երևան համայնքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի մի շարք աշխատակիցների նկատմամբ կայացվել են քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշումներ՝ Քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածի հիմքով (քրեական պատասխանատվությունից ազատելը գործուն զղջալու հիմքով): Գ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը) և 267-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (իրացնելու նպատակով կեղծ արժույթ, արտարժույթ, արժեթղթեր, վճարահաշվարկային այլ փաստաթղթեր կամ վճարային գործիքներ պատրաստելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, ձեռք բերելը կամ դրանք իրացնելը): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին17:4506.02.25 -
Քաղաքական21,3 մլն դրամի պայմանագիր․ պետգնման մրցույթում հաղթել է Սուրեն Պապիկյանի ազգականը․ «Հետք»Լոռի Բերդ համայնքի կազմում ընդգրկված Բովաձոր, Կողես, Լեջան, Յաղդան և Ուռուտ բնակավայրերի համայնքային կետրոնների ամբողջական վերանորոգման և բաեկարգման համար համայնքապետարանը 2023 թվականի հուլիսին կազմակերպել է մրցույթ։ Մրցույթն անցկացվել է «գնանշման հարցում» ընթացակարգով։ Գնառաջարկ է ներկայացրել մեկ ընկերություն՝ «Լոռշին» ՍՊԸ-ն, գրում է «Հետք»-ը։ «Լոռշին» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2023 թվականի հունվարին՝ նշված մրցույթում հաղթելուց կես տարի առաջ։ Այս ընկերության հիմնադիրը և միակ սեփականատերը Վահագն Պապիկյանն է՝ Լոռի Բերդի համայնքապետի առաջին տեղակալ Վահրամ Պապիկյանի եղբայրը։ Վահրամ Պապիկյանը նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռի Բերդի տարածքային խորհրդի նախագահն է։ Ի դեպ, Վահագն և Վահրամ Պապիկյանները պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ազգականներն են։ Համայնքապետի առաջին տեղակալի եղբորը պատկանող ընկերության հետ 2023-ի օգոստոսի 1-ին կնքված պայմանագրի ընդհանուր գումարը 21 մլն 304 հազար դրամ է։ Պայմանագրի կնքումից հետո այն փոփոխվել է երկու անգամ։ Առաջին անգամ վերանայվել է գումարի վճարման ժամանակացույցը, երկրորդ անգամ աշխատանքների կատարման ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով։ Լոռի Բերդ խոշորացված համայնքը ձևավորվել է 2017 թվականին։ Համայնքն իր կազմում ներառում է 8 բնակավայր՝ Ագարակ, Բովաձոր, Լեջան, Կողես, Յաղդան, Սվերդլով, Ուռուտ, Հովնանաձոր և Լոռի Բերդ։ Վերջինս համայնքի կենտրոնն է։ «Հետքը» զրուցեց Լոռի Բերդ համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի հետ։ Ներսիսյանն ասաց, որ այս գործարքում շահերի բախում չի տեսնում, և այն փաստը, որ հաղթած ընկերության սեփանակատերն իր առաջին տեղակալի եղբայրն է, որևէ ազդեցություն չի ունեցել «Լոռշին» ՍՊԸ-ի մրցույթում հաղթելու գործում։ «Վահագն Պապիկյանը նույնիսկ Հայաստանում չի ապրում, եղբոր հետ էլ կապ չունի, իրենք առանձին են ապրում»,- հավելեց համայնքապետը։Ավելին17:3006.02.25 -
ԻրավականԻջևանում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվելՀամայնքային ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները փետրվարի 5-ին Այգեհովիտ բնակավայրի վարչական տարածքում կանգնեցրել են փայտով բարձված մի բեռնատար։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանաությունից: 34-ամյա վարորդը հայտնել է, որ մեքենան բեռնված է մոտ 5 խմ փայտանյութով, որի վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել: Մեքենան տեղափոխվել է Իջևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Տավուշի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են։Ավելին17:1506.02.25 -
Քաղաքական«Zogovurti varcapete» ժամանակի մեքենա է հայտնագործել․ պատգամավորԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է․ «Այսօր Երևանի ժամանակով վաղ առավոտյան, երբ Վաշինգտոնում փետրվարի 5-ի գիշերվա 10-ի կողմերն էր, Փաշինյանը նկար է հրապարակում և գրում, որ ելույթ է ունեցել ԱՄՆ Ազգային աղոթքի նախաճաշի բացման արարողությանը: Նախաճաշը սկսվելու է այսօր, մոտ 6 ժամից, Վաշինգտոնի ժամանակով փետրվարի 6-ի առավոտյան 8-ին: Փաստորեն, zogovurti varcapete ժամանակի մեքենա է հայտնագործել, կամ էլ ելույթ է ունեցել ու նախաճաշել, երբ մնացած բոլորը դեռ քնած էին.…»։Ավելին17:0006.02.25 -
ՔաղաքականԻրանը կտրականապես դեմ է տարածաշրջանային խնդիրների լուծման համար ուժի կիրառմանըԻրանի Իսլամական Հանրապետությունը վճռականորեն աջակցում է հատկապես Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փետրվարի 6-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ Դեսպանի դիտարկմամբ՝ Իրանի Իսլամական Հանրապետությունն իր հիմնական հանձնառությունն է համարում տարածաշրջանում հարատև խաղաղության և կայունության հաստատումը։ Նա նաև վերահաստատել է Թեհրանի դիրքորոշումն այն մասին, որ Իրանը դեմ է Հարավային Կովկասում միջազգային սահմանների փոփոխությանը և սահմանների անխախտելիությանը։ «Իրանի Իսլամական Հանրապետությունը կտրականապես դեմ է միջազգային սահմանների փոփոխությանը, աշխարհաքաղաքական փոփոխություններին և տարածաշրջանային խնդիրների լուծման համար ուժի կիրառմանը»,-ընդգծել է ՀՀ-ում Իրանի դեսպանը։ Սոբհանիի խոսքով՝ Իրանը վճռականորեն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ «Կեղծ նարատիվների, սպառնալիքների և կասկածների ու տեսանյութերի ստեղծումը չի կարող խաթարել երկու երկրների միջև առկա ամուր հարաբերությունները կամ պառակտում ու կասկածներ սերմանել մեր միջև»,-շեշտել է Մեհդի Սոբհանին։Ավելին16:5406.02.25 -
ԻրավականՌուբեն Վարդանյանի շինծու դատավարությունը շարունակվում էԲաքվի ռազմական դատարանում փետրվարի 6-ին շարունակվում է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ նիստը վարում է դատավոր Զեյնալ Աղաևը, և դրա ընթացքում «պարզաբանվում են» Վարդանյանի իրավունքները։ Նախատեսվում է, որ փետրվարի 6-ին կշարունակվի Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության մյուս անդամների նկատմամբ շինծու դատավարությունը։ Ադրբեջանն ապօրինի ձերբակալել և շինծու մեղադրանքներ է առաջադրել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Իշխանյանին, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին, Պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Կեղծ մեղադրանքներ են առաջադրվել նաև Վասիլի Բեգլարյանին, Էրիկ Ղազարյանին, Դավիթ Ալահվերդյանին, Գուրգեն Ստեփանյանին, Լևոն Բալայանին, Մադաթ Բաբայանին, Գարիկ Մարտիրոսյանին, Մելիքսեթ Փաշայանին։ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու քրեական գործն անջատվել է մյուսների գործից, դատաքննությունն անցկացվել է առանձին։ Թե Ռուբեն Վարդանյանի, թե մյուս մեղադրյալների գործով դատական առաջին նիստն անցկացվել է հունվարի 17-ին։ Մյուս մեղադրյալների գործով ևս մեկ նիստ կայացել էր հունվարի 21-ին։ Հունվարի 27-ին ևս կայացել էին թե՛ Ռուբեն Վարդանյանի, թե՛ մյուս մեղադրյալների գործով դատական նիստեր։Ավելին16:4506.02.25 -
ՔաղաքականԱրարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի ՆորվեգիաՓետրվարի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Նորվեգիա: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Ծրագրված է Արարատ Միրզոյանի հանդիպումը Նորվեգիայի ԱԳ նախարար Էսպեն Բարթ Էյդեի հետ: Այցի օրակարգը ներառում է քննարկումներ նաև խորհրդարանական և փորձագիտական շրջանակների հետ:Ավելին16:3506.02.25