Լրահոս
2025-02-06
-
ՀասարակականՆԳՆ Ոստիկանությունն ու ՓԾ-ն ճանապարհներին ուժեղացված ծառայություն են իրականացնումՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Սարավան-«Զանգեր» կոչվող ճանապարհահատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար: Սյունիքի, Տավուշի մարզերում, Արագածի տարածաշրջանում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Վարդենյաց լեռնանցքում, Տիգրանաշենի ոլորաններում, Վանաձոր, Ստեփանավան, Տաշիր, Սպիտակ, Հրազդան քաղաքներում տեղում է ձյուն: «Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է, ինչը զգալիորեն նվազեցնում է տեսանելիությունը։ Գորայք-«Զանգեր» կոչվող հատվածում և Աշոցքի տարածաշրջանում բուք է: Հաշվի առնելով եղանակային պայմաններն ու տեղումները՝ ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնում են ուժեղացված ծառայություն՝ ապահովելով երթևեկության մասնակիցների անվտանգությունը։ «Հարգելի՛ քաղաքացիներ հորդորում ենք. - երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, - լինել առավել զգոն և ուշադիր՝ պահպանելով երթևեկության կանոնները։ Մաղթում ենք անվտանգ երթևեկություն»,- ասված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։Ավելին12:3506.02.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Ռուս-ադրբեջանական նոր թեժացումներ. Ալիևը լուրջ խնդիրներ ունի Ռուսաստանի երկնքումՀայլուր 12։30 Ռուս-ադրբեջանական նոր թեժացումներ. Ալիևը լուրջ խնդիրներ ունի Ռուսաստանի երկնքումԱվելին12:3006.02.25 -
ՀասարակականԱրմավիրում 20-ամյա վարորդը իր առջև հայտնված շներից խույս տալով բախվել է գազախողովակին և շրջվելԱյսօր՝ փետրարի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:10-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 20-ամյա Աշոտ Պ.-ն իր վարած «Nissan Murano» մակնիշի ավտոմեքենայով Արագածոտնի մարզից դեպի Արմավիրի մարզ ընթանալիս՝ Շահումյան բնակավայրի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին, և գլխիվայր հայտնվել դաշտում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել հերթապահություն, քանի որ վթարի հետևանքով գազախողովակից առաջացել էր գազի արտահոսք և օպերատիվորեն ժամանած «Գազպրոմ Արմենիա» տարածքը սպասարկող գազի վթարային ծառայության աշխատակիցները արդեն դադարեցրել են գազի արտահոսքը և փորձում են խնդիրը արագ կարգավորել: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: Ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ վթարի պատճառը եղել է այն, որ թափառող մի քանի շուն հայտնվել են վարորդի ավտոմեքենայի առջև, ու վարորդը, որպեսզի չհարվածի կենդանիներին, խույս է տվել, սակայն կորցրել է մեքենայի կառավարումն ու տեղի է ունեցել վթարը:Ավելին12:1506.02.25 -
ՀասարակականԱԱՏՄ-ն սահմանել է սուր շնչառական վարակների նվազեցման և տարածումը կանխարգելելու կանոններՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է. գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնայնությամբ պայմանավորված՝ հիվանդացության նվազեցման և վարակի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով նախադպրոցական և դպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավարներին հակահամաճարակային աշխատանքները կազմակերպել՝ հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի 2024 թվականի փետրվարի 12-ի N 50-Ն հրամանով հաստատված «Նախադպրոցական ուսումնական հաստատություններին ներկայացվող պահանջներ» 2.1.2.001-24 սանիտարական կանոններով և հիգիենիկ նորմատիվներով, ՀՀ առողջապահության նախարարի 2017 թվականի մարտի 28-ի N 12-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատութ յուններին ներկայացվող պահանջներ» N 2.2.4-016-17 սանիտարական կանոններով և նորմերով, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի N 34-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակաբանական հսկողություն» սանիտարահամաճարակային կանոններով և նորմերով սահմանված պահանջները։ Մասնավորապես՝ Նախադպրոցական ուսումնական հաստատություններին. - Առավոտյան ընդունելության ժամանակ ծնողներից հարցման եղանակով տեղեկանալ երեխայի առողջական վիճակի մասին: - Իրականացնել սուր շնչառական վարակներին բնորոշ (հարբուխ, հազ, ջերմություն, փռշտոց) ախտանշաններով հիվանդ երեխաների ամենօրյա ակտիվ հայտնաբերումը: - Զննման ժամանակ հայտնաբերված հիվանդ և հիվանդության կասկածով երեխաներին չընդունել կազմակերպություն, օրվա ընթացքում հայտնաբերված վատառողջ երեխաներին մեկուսացնել: - Ամեն օր օդափոխել տարածքը, խմբերում օդափոխությունը կատարել միայն երեխաների բացակայության ժամանակ: - Օդի ջերմային ռեժիմի հսկողությունը իրականացնել սենքերի պատերի ներքին մակերեսին, 0,8-ից 1,2մ բարձրության վրա ամրացված կենցաղային ջերմաչափերի (սնդիկ չպարունակող) միջոցով: - Հնարավորինս սահմանափակել զանգվածային միջոցառումները: - Պահպանել խմբային մեկուսացումը, սահմանափակել երեխաների միջխմբային շփումները: - Կատարել ամենօրյա խոնավ մաքրում օրը 2 անգամ: - Հիվանդացած երեխաներին թույլատրել հաճախել ապաքինումից հետո՝ առաջնային պահպանման հաստատության կողմից տրված տեղեկանքով: Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին. - Սուր շնչառական վարակների սեզոնի ընթացքում հաստատությունում ապահովել սուր շնչառական վարակներին բնորոշ (հարբուխ, հազ, ջերմություն, փռշտոց, տկարություն) ախտանշաններով հիվանդ երեխաների ամենօրյա ակտիվ հայտնաբերումը միջին բուժաշխատողի կողմից: - Հայտնաբերված հիվանդ երեխաներին և ուսուցչական անձնակազմին անմիջապես տեղափոխել բուժկետ՝ տեղեկացնելով համապատասխան ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողին և անհրաժեշտության դեպքում տեղեկացնել երեխայի ծնողին կամ նրա օրինական ներկայացուցչին՝ երեխային տուն ուղեկցելու համար: - Հաստատության ուսումնական սենքերը լիարժեք օդափոխել դասամիջոցներին, իսկ դասերի ավարտից հետո և դասերից առաջ, ինչպես նաև առաջին ու երկրորդ հերթափոխերի միջև ընդմիջման ժամանակ կատարել սենքերի միջանցիկ օդափոխություն: - Հաստատության սենքերում ապահովել օդի համապատասխան ջերմաստիճանները: - Կատարել սենքերի ամենօրյա խոնավ մաքրում օրը առնվազն երկու անգամ։Ավելին12:0006.02.25 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 06.02.2025Մամուլի տեսություն 06.02.2025Ավելին11:5006.02.25 -
ԻրավականՄերձավանի դեպքով հետապնդվում է 9 անձ, կա 3 ձերբակալված. ՔԿ-ն մանրամասներ է հայտնումՄերձավան բնակավայրում տեղի ունեցած դեպքի առթիվ քրեական հետապնդում է հարուցվել 9 անձի նկատմամբ, որոնցից 3-ը ձերբակալված են: Այս մասին Tert.am-ին ասաց ՔԿ նախագահի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը: «Նախաքննությունը շարունակվում է»,- նշեց նա։ Նշենք, որ երեկ զինված հարձակում է եղել Մերձավանի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ, կա 1 զոհ, 1 վիրավոր:Ավելին11:4506.02.25 -
Մամուլի տեսությունՔաղաքական իշխանության միակ խնդիրը Վահան Քերոբյանից ազատվե՞լն էր․ «Ժողովուրդ»Ինչպես հայտնի է, ՀՀ Քննչական կոմիտեն էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանի եւ մյուսների դեմ հարուցված քրեական գործը ուղարկել է Հակակոռուպցիոն դատարան։Ավելին11:3406.02.25 -
Հասարակական«Ուտելիքս պիտի կրճատեմ, որ տրանսպորտով գնամ-գամ». քաղաքացիները դժգոհ են ուղեվարձի թանկացումից․ News.amԵս ամեն օր տրանսպորտով գնում-գալիս եմ, տեսնում եմ, որ մարդիկ 100 դրամը դնում են, շոֆերը չի թողնում, բայց իրենք չեն վճարում, նստում են։ Ես քարտով եմ վճարում, ստիպված վճարում եմ՝ ինձ թույլ չեմ տալիս չվճարել: Դե պետք է մի քիչ 100 հատ պակաս ուտեմ, որ տեղը դուրս գա, իմ ուտելիքից ես պետք է կրճատեմ, որ կարողանամ տրանսպորտով գնամ-գամ»,-ասաց նա:Ավելին11:2506.02.25 -
Մամուլի տեսությունՍպառնում են Հայ Առաքելական եկեղեցուն, բայց պետբյուջեի միջոցներով ԱՄՆ են մեկնում` կրոնական գագաթնաժողովի. «Ժողովուրդ»Հիշեցնենք, որ փետրվարի 1-ից Փաշինյանը, իր տիկինն ու էլի ուղեկցողներ մեկնեցին ԱՄՆ, որ փետրվարի 3-7-ը մասնակցեն Կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովին եւ Ազգային աղոթքի նախաճաշին: Այս միջոցառումները ամեն տարի անցկացվում են ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում։ Ֆորմալ առումով սա հիմք հանդիսացավ Փաշինյանի վաշինգտոնյան այցի համար, որը սկսվեց փետրվարի 1-ից։Ավելին11:1506.02.25 -
ԻրավականՔաղաքապետարանից ձերբակալված պաշտոնյաները կալանավորվել են. News.amԵրեկ ձերբակալված անձանցից 4-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառվելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, բոլոր միջնորդությունները բավարարվել են։ Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, NEWS.am–ին հայտնեցին ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։ Հակակոռուպցիոն կոմիտեից նաև հայտնեցին, որ կալանավորված անձանցից 3-ը քաղաքապետարանի պաշտոնյաներ են։ Ավելի վաղ հայտնել էինք, որ NEWS.am–ի տեղեկություններով Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած ձերբակալությունները կապված են կաշառքի գործի հետ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ NEWS.am-ի տեղեկություններով երեկ՝ փետրվարի 5-ին, Երևանի քաղաքապետարանից ձերբակալվածների թվում են Երևանի Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության նախկին պետ Ռոբերտ Դարբինյանը, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային 2-րդ բաժնի պետ Միքայել Ղիմոյանը, Հասարակական կարգի պահպանության ծառայության պետ՝ Արամ Գյուլզադյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ։ Հակակոռուպցոին կոմիտեից NEWS.am–ի հարցմանն ի պատասխան հայտնել էին, որ քննչական գործողությունները կատարվում են հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում, կան ձերբակալված անձինք՝ այդ թվում քաղաքապետարանի պաշտոնյաներ։Ավելին11:0806.02.25 -
ՀասարակականՀյուսիս-hարավ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը տեղում մահացել էՓետրվարի 5-ին` ժամը 20։36-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հյուսիս-hարավ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Հյուսիս-hարավ ավտոճանապարհի չշահագործվող հատվածում բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Լ․ Ե․) և «BMW» (վարորդ՝ Գ․ Գ․) մակնիշների ավտոմեքենաները. «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է: Փրկարարները «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Ս․ Ե․-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ իսկ Գ․ Գ․-ի դին մոտեցրել դի տեղափոխող մեքենային․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները։Ավելին11:0006.02.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․7 դրամ:Ավելին10:4506.02.25 -
ՀասարակականՄի շարք հասցեներում գազամատակարարումը կդադարեցվիԸնկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։Ավելին10:3006.02.25 -
ՄիջազգայինԿուղարկեն թե՛ միգրանտներին, թե՛ ահաբեկիչներին. Սալվադորի առատաձեռն առաջարկն՝ ԱՄՆ-ինԱմերիկան ողողած միգրանտների հարցը, կարծես, լուծել է Թրամփը: ԱՄՆ նախագահը համաձայնության է եկել Սալվադորի հետ, այդ երկիրը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ոչ միայն միգրանտներին, այլև՝ ԱՄՆ բանտերում պահվող ահաբեկիչներին:Ավելին10:1506.02.25 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովUSAID դրամաշնորհներից զրկված ՀԿ-ներին կֆինանսավորեն իշխանությանը կից օլիգարխների գումարներով։Ավելին10:0506.02.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին հարավարևմտյան 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 6-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։Ավելին10:0006.02.25 -
Մամուլի տեսությունԱրսեն Թորոսյանը «ռեմոնտ» է սկսել. «Լուլուն» արդեն լքել է իր սենյակը. «Հրապարակ»Նարեկ Զեյնալյանի հեռանալուց հետո ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահին հատկացված ընդարձակ՝ մի քանի սենյականոց տարածքը երեկ ավերակ էր հիշեցնում, ամբողջությամբ քարուքանդ էր արված, գույքը, տեխնիկան «ապամոնտաժել», դրել էին ԱԺ միջանցքում, քանի որ բուռն վերանորոգման աշխատանքներ են սկսվել։Ավելին09:5106.02.25 -
Մամուլի տեսությունԻշխանությունը քաղաքացիական պատերազմ է հրահրում․ «Հրապարակ»Ի դեպ, երեկ համացանցում եւ լրատվամիջոցներում տարածված տեսանյութերից էլ ակնհայտ դարձավ, որ վարորդները սկսել են ավելի ագրեսիվ պահվածք դրսեւորել։ 49 համարի ավտոբուսի վարորդը մետաղադրամը շպրտել է բոյկոտող կնոջ վրա, ինչին ի պատասխան՝ ավտոբուսի ուղեւորներից մի քանիսը վարորդին նույնկերպ են պատասխանել։Ավելին09:4806.02.25 -
ՄիջազգայինՍարսափ էր, խուճապ էր, սով էր. մահից պրծած Գազայի նոր հույսերը՝ փլատակների վրաԹեև Միացյալ նահանգների նախագահը պնդում է, որ Գազա մարդիկ վերադառնում են, որովհետև այլընտրանք չունեն, լրատվամիջոցների տեսախցիկները ֆիքսում են Գազայի բնակիչների անկեղծ ուրախությունը՝ անկախ նրանից, որ տների փոխարեն փլատակներ են գտել:Ավելին09:4506.02.25 -
Մամուլի տեսությունԻ՞նչ գործով են ձերբակալվել Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները, և ի՞նչ է նախորդել ձերբակալություններին. «Փաստ»Երեկ հայտնի դարձավ, որ ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի մի քանի աշխատակիցներ: Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ գործողություններն իրականացվում են կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում:Ավելին09:4206.02.25