Լրահոս
2025-02-07
-
Մամուլի տեսությունԱշխարհը մերժում է ԱՀԿ-ին, իսկ Կառավարությունը սերտաճում է. «Ժողովուրդ»Փակվեց ամենախոշոր դոնոր հանդիսացող USAID-ն, քանի որ ԱՄՆ կառավարության արդյունավետության բարձրացման վարչության պետ Իլոն Մասկը հայտարարեց. «Գիտեք, USAID-ն ֆինանսավորել է կենսաբանական զենքի հետազոտությունը, ներառյալ` «ՔՈՎԻԴ 19»-ը, որը սպանել է միլիոնավոր մարդկանց»:Ավելին09:3407.02.25 -
Մամուլի տեսությունՔՊ-ականները չեն հավատում Անդրանիկ Քոչարյանին․ «Ժողովուրդ»ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը, որը կլոր տարին զբաղված է թիմում խարդավանքներ հյուսելով, իր թիմակիցներին վարկաբեկելով, հիմա փորձում է պարզերես անել իրեն ու, ինչպես թիմակիցներն են բնութագրում, լրիվ այլ մարդ երեւալ:Ավելին09:3007.02.25
2025-02-06
-
ՔաղաքականԵ՛վ Մոսկվայում, և՛ Կիևում սթափ գնահատել ու վերլուծել են իրավիճակը. քաղաքագետԹրամփի թիմն արդյունավետ աշխատում է Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու՝ իր նախընտրական խոստումը արագ իրագործելու համար: Իհարկե, ամբողջովին չի հանրայնացվում և գաղտնազերծվում երկկողմանի բանակցությունների բովանդակությունը Կիևի և Մոսկվայի հետ, բայց եղած տեղեկատվությունն էլ բավական է հասկանալու համար, որ ամերիկյան կողմը ճնշում/համոզում է պատերազմող կողմերին: Ներկայացվում է հետևյալ սցենարը. եթե համառեն և քմահաճորեն անտեսեն վաշինգ2ոնյան նարատիվներn, ապա Զելենսկին լրիվ կզրկվի ռազմա-տնտեսական օգնությունից, իսկ Պուտինը կառերեսվի նոր, էլ ավելի դաժան պատժամիջոցների հետ: Հավանաբար, և՛ Մոսկվայում, և՛ Կիևում սթափ գնահատել ու վերլուծել են իրավիճակը:Ավելին23:5806.02.25 -
ՄիջազգայինԱՄՆ հատուկ ներկայացուցիչը հերքել է Մյունխենում Ուկրաինայի խաղաղ կարգավորման ծրագիր ներկայացնելու մասին լուրերըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը հերքել է տեղեկությունները, թե Վաշինգտոնը պատրաստվում է Մյունխենի անվտանգության համաժողովում ներկայացնել Ուկրաինայի պատերազմի խաղաղ կարգավորման ծրագիր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Newsmax պարբերականը՝ հղում անելով Քելլոգի հայտարարությանը։ Ավելի վաղ, միջազգային լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, թե Քելլոգը Մյունխենում կներկայացնի պատերազմի դադարեցման նախագիծ, որը ենթադրում է հակամարտության սառեցում գործող ճակատային գծում՝ առանց Ուկրաինայի օկուպացված տարածքների նկատմամբ Ռուսաստանի իրավասության պաշտոնական ճանաչման։ Այդ ծրագրով քննարկվում էր նաև Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հնարավոր տրամադրումը։ Սակայն Քելլոգը հերքել է այս պնդումները՝ ընդգծելով, որ դա չի համապատասխանում իրականությանը։ «Այո, հաջորդ շաբաթ մենք պատրաստվում ենք մասնակցել Մյունխենի անվտանգության համաժողովին։ Սակայն տեղեկություններն այն մասին, թե մենք պատրաստվում ենք այնտեղ խաղաղության ծրագիր ներկայացնել, սխալ են։ Ոչ, մենք դա չենք անելու։ Ես ընդհանրապես չեմ շփվել այն լրատվամիջոցի հետ, որը տարածել է այդ լուրը», – ասել է Քելլոգը։ Նրա խոսքով՝ խաղաղության ծրագիր ներկայացնելը Միացյալ Նահանգների նախագահի լիազորությունն է, և դա իր նախաձեռնությունը չէ։ «Խաղաղության ծրագիրը կներկայացնի Միացյալ Նահանգների նախագահը, ոչ թե Քիթ Քելլոգը։ Մենք պարզապես օգնելու ենք նրան, աշխատելու ենք դրա վրա, հասցնելու ենք այն համապատասխան կետին։ Բայց դա ամենևին տեղի չի ունենա հաջորդ շաբաթ», – հավելել է Քելլոգը։ Մյունխենի անվտանգության համաժողովը նախատեսվում է փետրվարի 16-18-ը, որտեղ կքննարկվեն միջազգային անվտանգության հիմնական հարցերը, ներառյալ Ուկրաինայում տիրող իրավիճակը։Ավելին23:4506.02.25 -
ՀասարակականԵրկար ժամանակով ջուր չի լինելուԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին23:3006.02.25 -
ՔաղաքականԻ՞նչ է նշանակում գործնականում Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարումը. ՍաղաթելյանՀրաժարվելով Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցերից, Հայաստանի գործող իշխանությունները փաստացի օգնում են Ադրբեջանին լեգիտիմացնել Արցախի, Հայաստանի Հանրապետության և հայության դեմ իրագործած հանցագործությունները և սրբագրել պատերազմական հանցագործություններ ու էթնիկ զտումներ իրականացնող բռնապետի իմիջը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: «ԱՄՆ-ում Փաշինյանը դարձյալ խոսել է միջազգային դատարաններում Ադրբեջանի դեմ ՀՀ ներկայացրած հայցերը ետ կանչելու Ադրբեջանի պահանջին համաձայն լինելու վերաբերյալ։ Ի՞նչ է նշանակում գործնականում այդ հայցերից հրաժարումը։ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի 4 միջպետական գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Առաջինը վերաբերվում է 44-օրյա պատերազմին և դրանից անմիջապես հետո արձանագրված մարդու իրավունքների կոպտագույն խախտումներին, որտեղ նշվում է, որ Ադրբեջանը խախտել է Արցախի և ՀՀ-ի բնակչության կյանքի, խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու, անձեռնմխելիության, սեփականության, անձնական և ընտանեկան կյանքի, կրթության և մի շարք այլ իրավունքները: Հրաժարվել այս գանգատից, նշանակում է հրաժարվել Ադրբեջանական գործողությունների դատապարտումից և անուղղակի արդարացնել Ադրբեջանի ոտնձգությունները։ Երկրորդ գանգատը վերաբերվում է Ադրբեջանում գերեվարված հայերի նկատմամբ ապօրինի դատավարություններին ու բանտարկությանը։ Հրաժարվել այս գանգատից, նշանակում է հիմնավորել Արցախի գոյությունը հանցագործություն համարող Ադրբեջանի մեղադրանքը, դեռ ավելին՝ Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարությանն էլ ճանաչել հանցակիցներ։ Երրորդ գանգատը վերաբերվում է Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինված ուժերի ապօրինի ներկայությանը և դրա հետևանքով մարդու իրավունքների խախտումներին։ Հրաժարվել այս գանգատից, կնշանակի՝ լեգիտիմացնել ադրբեջանական զինուժի ապօրինի ներկայությունը Հայաստանի սուվերեն տարածքում։ Նշենք, որ այս պահին ՀՀ շուրջ 200 քառակուսի կիլոմետր տարածք գտնվում է ադրբեջանական զինուժի վերահսկողության ներքո։ Բացի սա, Հայաստանն ունի նաև 1990-ականներից Ադրբեջանի հսկողության ներքո գտնվող տարածքներ։ Չորրորդ գանգատը վերաբերվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում 2022 թվականի մարտից հետո ծավալված իրադարձություններին, որը ներառում է Փառուխ և Քարագլուխ գյուղերի մոտ տեղի ունեցած մարտերը, Լաչինի միջանցքի արգելափակումը, Արցախի շրջափակումը, 2023 թվականի սեպտեմբերին արցախահայերի բռնի տեղահանության փուլը: Հրաժարվել այս գանգատից, կնշանակի արդարացնել Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականությունն Արցախում, ռազմական ագրեսիան ՀՀ տարածքում։ Նշենք, որ մեկ գանգատ էլ ընդդեմ Ադրբեջանի քննվում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում, որը ներկայացվել է ռասսայական խտրականության բացառման կոնվենցիայի հիմքով։ Այս գանգատը վերաբերում է նաև արցախցիների գույքային պահանջներին։ Ադրբեջանի կողմից էթնիկ զտման ենթարկված արցախցիների մեծամասնությունը որպես գույքային պահանջ միջազգային դատարան առանձին հայցեր չի ներկայացրել այն ակնկալիքով, որ Հայաստանի կառավարությունն իրենց անունից կներկայացնի իրենց շահերը, իսկ այս գանգատից հրաժարվելու դեպքում արցախահայերի գույքային իրավունքները կմնան չպաշտպանված։ Նշենք, որ 2020 թվականի պատերազմի մասով հայցեր ներկայացնելու ժամկետներն անցել են, և եթե Հայաստանը հրաժարվի այս գանգատից, ապա անհատները զրկված են լինելու դատարան դիմելու հնարավորությունից։ Այսպիսով, հրաժարվելով Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցերից, Հայաստանի գործող իշխանությունները փաստացի օգնում են Ադրբեջանին լեգիտիմացնել Արցախի, Հայաստանի Հանրապետության և հայության դեմ իրագործած հանցագործությունները և սրբագրել պատերազմական հանցագործություններ ու էթնիկ զտումներ իրականացնող բռնապետի իմիջը»։Ավելին23:1506.02.25 -
ՔաղաքականՓող չի բերում «Կրթությունը». 27-ամյա թերթը փակում են, ուսուցիչների ատեստավորման ծրագիրը՝ նույնպե՞ս«Թերթն արդեն արդիական չէ». ասել է կառավարությունն ու լուծարել «Կրթություն» թերթը: 27-ամյա «Կրթությունը» 7 տարի ֆինանսավորելուց հետո Փաշինյանի թիմը հասկացել է, որ շաբաթաթերթը փող է տանում, բայց չի բերում: Որոշումը գործադիրը հիմնավորում է, թե «համացանցի դարաշրջան է դրսում»: Թերթի տպագրման համար նախատեսված ռեսուրսները ու՞ր է ուղղելու կառավարությունը, հայտնի չէ:Ավելին23:0006.02.25 -
ԻրավականԳյումրեցին քաղաքային այգիներից մեկում գտնվող և իր կողմից շահագործվող աղավնատանը պահել է թմրանյութՀունվարի 25-ին Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Գյումրիի բնակիչ 57-ամյա տղամարդը քաղաքային այգիներից մեկում գտնվող և իր կողմից շահագործվող աղավնատանը պահում է թմրանյութ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ «Ստացված տվյալներն իրացնելիս քրեակական ոստիկաններն այցելել են նշված վայր, որտեղ տղամարդը հայտնել է, թե ներկա պահին իր մոտ ոչինչ չկա, սակայն պատրաստ է թմրանյութ ներկայացնել աղավնատնից։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տղամարդը ներկայացրել է պարկ, որի մեջ կար 178 գրամ կանեփանման զանգված և մոտ 17 գրամ կանեփի սերմ: Նա հայտնել է, որ թմրամիջոցն իրենն է՝ անձնական օգտագործման համար։ Հաջորդ տեղեկությունը Շիրակի քրեական ոստիկանները ստացել են փետրվարի 3-ին: Ըստ տեղեկության` Գյումրի քաղաքի բնակիչ 50-ամյա տղամարդը պահում և օգտագործում է «Մեթադոն» տեսակի թմրամիջոց, որը նրան իրացրել է 34-ամյա Գյումրու բնակիչը։ Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, թմրանյութ պահելու, պատրաստելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով Գյումրիի Կարեն Դեմիրճյան փողոցում ձերբակալվել և Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչություն է տեղափոխվել 50-ամյա տղամարդը։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է պլաստիկ տարա՝ լցված 70 մգ թափանցիկ հեղուկով, չօգտագործված երկու ներարկիչ և մեկ ապակե սրվակ: Նույն օրը, արդեն թմրանյութ իրացնելու կասկածանքով, ձերբակալվել է նաև 34-ամյա տղամարդը։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 5 պլաստիկ տարա, 4-ը` լցված անգույն հեղուկով: Նա հայտնել է, որ հեղուկը մեթադոնային լուծույթ է։ Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն»,- ասվում է հաղորդագրությունում:Ավելին22:4506.02.25 -
ՄիջազգայինԹրամփը նախատեսում է պատժամիջոցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ստորագրել հրամանագիր, որով նախատեսվում է պատժամիջոցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դեմ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին, ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը։ Ըստ աղբյուրի՝ Թրամփը փետրվարի 6-ին կստորագրի հրամանագիր, որով նախատեսվում է ֆինանսական և վիզային սահմանափակումներ կիրառել այն անձանց և նրանց ընտանիքների նկատմամբ, որոնք աջակցում են ՄՔԴ-ի կողմից ԱՄՆ քաղաքացիների կամ նրա դաշնակիցների դեմ հետաքննությունների անցկացմանը։ Պատժամիջոցների սպառնալիքը ՄՔԴ-ի դեմ առաջացել է այն բանից հետո, երբ 2024 թվականի նոյեմբերին դատարանը ձերբակալման օրդեր էր տվել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Իսրայելի պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի դեմ՝ Գազայում ռազմական և մարդկության դեմ հանցագործությունների գործով։ Սպիտակ տան ներկայացուցիչը նշել է, որ Թրամփի վարչակազմը կոշտ միջոցներ կձեռնարկի՝ պաշտպանելու ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների շահերը միջազգային իրավական հարթակներում։Ավելին22:3006.02.25 -
ՔաղաքականԶանգեզուրի հարցը Իրանը համարում է իր անվտանգության հարց. նոր ազդակներ՝ ԹեհրանիցԱյսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» օրակարգը անընդունելի է միայն Հայաստանի ու Իրանի համար․ իր՝ այս տարվա առաջին ասուլիսում հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին: Նա բացատրել է, որ դա վնաս է և՛ Իրանին, և՛ Հայաստանին: Հայաստանն ու Իրանը տարակարծություններ չունեն ոչ միայն Զանգեզուրի միջանցքի, այլև Հայաստանում եվրադիտորդական առաքելության, հայ-ամերիկյան ռազմավարական կանոնադրության վերաբերյալ:Ավելին22:1506.02.25 -
ՀասարակականԵղանակային պայմաններից ելնելով՝ ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ծառայությանՀաշվի առնելով եղանակային գործոնները՝ հատկապես ձյան տեղումները, մառախուղը և մերկասառույցը, որոնք ավտոճանապարհները հաճախ դարձնում են դժվարանցանելի, վտանգավոր և պատճառ հանդիսանում տրանսպորտային միջոցների արգելափակման, ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի կարգադրությամբ Փրկարար ծառայության ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ծառայության։ Ավտոմեքենաների արգելափակումները, հատկապես միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներին, ամենատարածված խնդիրներից են, որոնք հաճախ խոչընդոտում են բնականոն երթևեկությանը և առաջացնում լրացուցիչ խնդիրներ: Բնակչության անվտանգություն ապահովելու և տեղումներով պայմանավորված արտակարգ դեպքերին արագ արձագանքելու նպատակով հանրապետության մի շարք միջպետական ավտոճանապարհներին հրշեջ-փրկարարական ջոկատների կողմից պարբերաբար իրականացվում են շրջայցեր, սահմանվում է հերթապահություն՝ անհրաժեշտության դեպքում ծավալվում հենակետեր։ Փրկարարներն օպերատիվորեն արձագանքել են քաղաքացիների կողմից ստացված բազմաթիվ ահազանգերին. փետրվարի 6-ին հանրապետության ավտոճանապարհների խնդրահարույց հատվածներում արձանագրվել է արգելափակման կամ խցանման մեջ հայտնված տրանսպորտային միջոցների 8 դեպք։ Փրկարարներն ընդհանուր առմամբ արգելափակումից դուրս են բերել 78 տրանսպորտային միջոց, 204 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Փրկարար ծառայությունը հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, լինել առավել զգոն՝ խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները:Ավելին22:0006.02.25 -
ՀասարակականՀաշվեհարդարի սպառնալիքներ՝ ԶՊՄԿ-ո՞ւմ. աշխատավորական ընդվզում և հանցագործության մասին հաղորդումներՀայաստանի առաջին հարկատուի շուրջ բողոքի ձայնը վերածվում է ահազանգի: Արդեն 7 օր գործադուլ անող մարդիկ պնդում են, որ ղեկավարությունը սպառնում է աշխատանքից հեռացնել իրենց, ֆիզիկական հաշվեհարդար տեսնել, եթե աշխատանքի չվերադառնան: Այսօր հայտարարություն է տարածել նաև կոմբինատը՝ պնդելով, թե գործադուլավորների մի մասը կապ չունի կոմբինատի հետ, ու նրանք իրենց փոքրաթիվ խմբով թույլ չեն տալիս աշխատակիցներին վերադառնալ աշխատանքի:Ավելին21:4506.02.25 -
ԻրավականՆԳՆ-ից հերքում են, որ ստորագրության մեջ Արարատ լեռան պատճառով հրաժարվել են սոցքարտ տրամադրելՆԳՆ-ից հերքում են, որ քաղաքացուն ստորագրության մեջ Արարատ լեռան պատճառով հրաժարվել են սոցքարտ տրամադրել․ «ԶԼՄ-ներից մեկում տարածվել է հետևյալ վերտառությամբ նյութ՝ «ՀՀ քաղաքացի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի բնակչի սոցիալական քարտը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Նոր Նորքի բաժնում մերժել են տրամադրել նախադեպը չունեցող պատճառաբանությամբ՝ անձնագրում քաղաքացու ստորագրության վրա եղել է Արարատ լեռը»։ Նշվածի առնչությամբ հայտնում ենք, որ քաղաքացու հայտնածը չի համապատասխանում իրականությանը։ Հրապարակմամբ նշված անուն-ազգանունով քաղաքացի չի սպասարկվել տվյալ ստորաբաժանումում: Նկատենք նաև, որ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալ ստորաբաժանման 8-րդ պատուհանը, որին ըստ քաղաքացու մոտեցել է, սպասարկում է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց, այսինքն՝ նշված պատուհանին մոտենալիս քաղաքացին չէր էլ կարող սպասարկվել։ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ծառայողների կողմից անմիջապես կապ է հաստատվել քաղաքացու հետ, որի ընթացքում քաղաքացին տվել է իրարամերժ տեղեկություններ՝ չնշելով տվյալ ստորաբաժանում այցելելու կոնկրետ օր ու ժամ։ Կոչ ենք անում զերծ մնալ իրականության հետ աղերս չունեցող տեղեկություններ հրապարակելուց, ինչպես նաև անհիմն չթիրախավորել ծառայության աշխատակիցներին»։Ավելին21:3506.02.25 -
ՔաղաքականՊետություն ունենալու բանաձևից հեռանում ենք, այսպես չի կարող շարունակվել. ԱԱԾ նախկին տնօրենԱԱԾ նախկին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը գրում է․ «2009 թվականին նկարահանված ամերիկյան «Կամավորները» ֆիլմում պատմվում է, թե ԱՄՆ-ում ինչպես են ուղեկցում զոհված զինվորի աճյունը իր հայրենի քաղաքում հուղարկավորման համար: Բանակը, սովորական մարդիկ, պետության և տեղական մարմինների ներկայացուցիչները արարողակարգային ինչպիսի պատվի են արժանացնում՝ գիտակցմամբ, որ զինվորը զոհվել է հանուն հայրենիքի, հանուն իրենցից յուրաքանչյուրի այսօրվա և վաղվա օրվա: Զուգահեռ անցկացնելով մեր իրականության հետ` ակամայից մտաբերում ես «ազգային հերոսը հարկ վճարողն է» ամոթալի, կործանարար, կեղծ օրակարգը, գաղափարախոսությունը: Պետություն ունենալու բանաձևից հեռանում ենք օր օրի, այսպես չի կարող շարունակվել...»,- գրել է նա։Ավելին21:3006.02.25 -
ԻրավականԱդրբեջանական դատական շոուի 3-րդ ակտը. Բաքուն ժամանակ չի տալիս հայ գերիներինԱդրբեջանում այսօր Արցախի ռազմական ու քաղաքական ղեկավարների գործով երրորդ դատական լսումն է եղել: Ադրբեջանական լրատվամիջոցները սուղ տեղեկություններ են հայտնում Ռուբեն Վարդանյանի ու արցախցի մյուս պաշտոնյաների դատավարության մասին: Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում:Ավելին21:1506.02.25 -
Հասարակական«Կգնաս, ձեր տան տղամարդու վրա մունաթ կգաս». 15 համարի երթուղայինի վարորդը կանգնել ու հրաժարվում է վարելԱյս րոպեներին 15 համարի երթուղում լարված իրավիճակ է։ Վարորդի և ուղևորի միջև վեճ առաջացավ այն բանից հետո, երբ ուղևորը փորձեց վճարել, սակայն վալիդատորի անսարքության պատճառով QR-ը մերժվեց։ Մանրամասները՝ տեսանյութում։Ավելին21:0506.02.25 -
ՄիջազգայինԱշխարհը սարսափում է Թրամփի «դրախտից». Գազային տիրելու ամերիկյան ծրագիրԳազան վերահսկողության տակ առնելու Թրամփի վերջին հայտարարությունը, կարծես, աշխարհն իրար է խառնել: Բրազիլիայից Գերմանիա՝ նախագահները սարսափած են Թրամփի մտադրությունից, Բրազիլիայի ղեկավարն անգամ «ցեղասպան» է անվանում Դոնալդ Թրամփին:Ավելին21:0006.02.25 -
ՄիջազգայինՍաուդյան Արաբիան մարտին կտրուկ կբարձրացնի նավթի գները ԱՄՆ-ի, Ասիայի և Եվրոպայի համարՍաուդյան Արաբիայի նավթ արդյունահանող խոշորագույն Saudi Aramco ընկերությունը մարտին կտրուկ կբարձրացնի նավթի գները ԱՄՆ-ի, Ասիայի և Եվրոպայի գնորդների համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Attaqa տնտեսական ուղղվածության լրատվական կայքը։ Ասիա մատակարարվող հիմնական՝ Arab Light ապրանքանիշի գինը մեկ բարելի դիմաց կբարձրանա 2,4 դոլարով։ Սա ամենաբարձր դինամիկան է 2022 թվականի օգոստոսից ի վեր։ Այս գնաճի արդյունքում Arab Light նավթի մեկ բարելի գինը 3,9 դոլարով կգերազանցի Օման/Դուբայ նավթային զամբյուղի գինը։ Նախորդ ամիս ռուսական նավթի դեմ ԱՄՆ-ի խիստ պատժամիջոցները ստիպել են ասիական վերամշակողներին շտապել այլընտրանք գտնելու հարցում: Մերձավոր Արևելքի նավթը տեղակայման և որակի առումով ամենամոտ այլընտրանքն է, ինչը հանգեցրել է տարածաշրջանի հումքի գնի բարձրացման:Ավելին20:4506.02.25 -
ՏարածաշրջանԼավրովն ու Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել․ ի՞նչ են քննարկելԹուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ աղբյուրներին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Սիրիայում ստեղծված իրավիճակի զարգացումները և Ուկրաինայում ընթացող պատերազմը։ «Նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Սիրիայում իրավիճակի զարգացումը և Ուկրաինայում տիրող իրավիճակը»,- հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից։Ավելին20:3806.02.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Հայաստանն ու Իրանը ստրատեգիական փաստաթուղթ են մշակում. Թեհրանի նոր ուղերձներըՀայլուր 20։30 Հայաստանն ու Իրանը ստրատեգիական փաստաթուղթ են մշակում. Թեհրանի նոր ուղերձներըԱվելին20:3006.02.25