Լրահոս
2025-02-07
-
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․05 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․08 դրամ:Ավելին11:0007.02.25 -
ՀասարակականԱվտովթար՝ Երևանում. վարորդներից մեկը «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի կինն էԱյսօր՝ հունվարի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:00-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են 49-ամյա Ռաֆայել Բադալյանի վարած «Mitsubishi»-ն և ՌԴ քաղաքացի 44-ամյա Ելենա Գունկոյի վարած «Volkswagen ID6» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ, սակայն վթարի մեջ միմյանց են մեղադրում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ե. Գունկոն «Ուրարտու» ֆուտբոլային հավաքականի գլխավոր մարզիչի կինն է, ավտոմեքենան էլ հաշվառված է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի հաշվեկշռում:Ավելին10:5007.02.25 -
ՔաղաքականՍիրիայի ո՞ր բարեփոխումներին է պատրաստ աջակցել Հայաստանը. ԱԳՆ մեկնաբանությունը. Sputnik ԱրմենիաԴամասկոս կատարած այցի ընթացքում Սիրիային աջակցելու պատրաստակամություն է հայտնել ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալ Վահան Կոստանյանը:Ավելին10:4007.02.25 -
ՀասարակականՀրդեհ է բռնկվել Գյումրիի տներից մեկում. այրվել է գազի կաթսաՓետրվարի 7-ին, ժամը 01:17-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկի փողոցի վերջնամասում գտնվող տանն այրվում է գազի կաթսա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խրիմյան Հայրիկի փողոցի 6-րդ շարքի տներից մեկի և ավտոտնակի ընդհանուր տանիքում և ավտոտնակում (ընդհանուր 160 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:29-ին, մարվել՝ 03:15-ին: Մասամբ այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 80 քմ), ավտոտնակում 4 խմ կուտակած վառելափայտ, ավտոտնակից դեպի տան խոհանոց տանող միջանցքը (մոտ 4 քմ) և փայտե դարակաշարեր:Ավելին10:3007.02.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին հարավարևելյան 2-5մ/վ, փետրվարի 6-7-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 7-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով։Ավելին10:1507.02.25 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՔՊ-ում մտահոգություններ կան, որ Հայաստանը` ԵՄ-ին անդամակցելու հայտի մասին նախագծի ընդունումից հետո տնտեսական լրջագույն խնդիրներ է ունենալու` ՌԴ-ն կարող է դնել մինչեւ անգամ Հայաստանը ԵԱՏՄ-ից հեռացնելու հարցը, ինչը կարող է ծանր հարված հասցնել ՀՀ տնտեսությանը:Ավելին10:0507.02.25 -
ՀասարակականՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 311 տրանսպորտային միջոցՓետրվարի 6-ին, ժամը 11։24-ից սկսած ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։ Հանրապետության ավտոճանապարհներին և առաջնային օգնության կետերում ՓԾ ստորաբաժանումներն իրականացրել են շրջայցեր և հերթապահություններ , որոնց արդյունքում արգելափակումից դուրս են բերել 311 տրանսպորտային միջոց և 771 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:Ավելին10:0007.02.25 -
Մամուլի տեսությունՇունչը պահած սպասում են Ռուսաստանի արձագանքին․ «Հրապարակ»Չնայած իշխող խմբակցությունում ստվար զանգված պայքարում էր, որ Եվրաքվեի հեղինակած նախագծի ընդունումը խորհրդարանի կողմից հետաձգվի, որպեսզի իշխանությունները վերջնականապես ծանրութեթեւ անեն ռիսկերը, սակայն Նիկոլ Փաշինյանն անդրդվելի է եւ նախագիծը ընդգրկվել է փետրվարի 11-ին մեկնարկող հերթկան նիստերի օրակարգում:Ավելին09:5407.02.25 -
Մամուլի տեսությունՔաղաքացիները ֆինանսները չհայտարարագրելու նոր մեթոդ են գտել. «Ժողովուրդ»Համընդհանուր hայտարարագրումը ոսկոր է դարձել, ոչ միայն իշխանության, այլ նաեւ հանրության կոկորդին։ Քաղաքացիները ֆինանսական միջոցները չհայտարարագրելու նոր մեթոդ են գտել։Ավելին09:5007.02.25 -
Հասարակական«Լայվ շեֆ». բացառիկ ռեստորան՝ ձեր հեռախոսում կամ համակարգչի մեջՀայկական շուկայում բացառիկ ապրանքանիշ է հայտնվել. «Շեֆ» բարձրակարգ օնլայն ռեստորանը, որ նորույթ է համաշխարհային շուկայում։ Պատմություն, թե ինչպես է հնարավոր ուղիղ եթերում հետևել ձեր պատվիրած ուտեստի պատրաստմանը և ինչպես է բարձրակարգ ռեստորանը այցելում հաճախորդին, ոչ թե հակառակը:Ավելին09:4807.02.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:4507.02.25 -
Մամուլի տեսությունԱննա Հակոբյանի մեքենաները հետախուզվում են հարկադիրի կողմից. «Իրավունք»Հետախուզում է հայտարարվել Աննա Հակոբյանի երեք ավտոմեքենաների նկատմամբ: Մասնավորապես նրան պատականող` 2004 թվականիր արտադրության ՎԱԶ մակնիշի, 2006 թվականի արտադրության Ռենո, եւ 2008 թվականի արտադրության Նիսսան մակնիշի ավտոմեքենաները հետախուզվում են:Ավելին09:4207.02.25 -
Մամուլի տեսությունՀամայնքապետի խորհրդականն ինքնասպան է եղել. «Հրապարակ»Նախօրեին ինքնասպան է եղել Մեղրիի համայնքապետ Խաչիկ Անդրեասյանի երիտասարդ խորհրդական Նաիրի Զաքարյանը, որը խորհրդական նշանակվելուց առաջ զբաղեցում էր համայնքապետարանի կոմունալ բաժնի պետի պաշտոնը։ Մեղրեցիների պատմելով, 35–ամյա երիտասարդը մոտ մեկ ամիս անհետացած է եղել, իսկ նախօրեին նրան գտել են Վահրավար գյուղի իր ամառանոցում կախված։Ավելին09:3907.02.25 -
Մամուլի տեսությունԱշխարհը մերժում է ԱՀԿ-ին, իսկ Կառավարությունը սերտաճում է. «Ժողովուրդ»Փակվեց ամենախոշոր դոնոր հանդիսացող USAID-ն, քանի որ ԱՄՆ կառավարության արդյունավետության բարձրացման վարչության պետ Իլոն Մասկը հայտարարեց. «Գիտեք, USAID-ն ֆինանսավորել է կենսաբանական զենքի հետազոտությունը, ներառյալ` «ՔՈՎԻԴ 19»-ը, որը սպանել է միլիոնավոր մարդկանց»:Ավելին09:3407.02.25 -
Մամուլի տեսությունՔՊ-ականները չեն հավատում Անդրանիկ Քոչարյանին․ «Ժողովուրդ»ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը, որը կլոր տարին զբաղված է թիմում խարդավանքներ հյուսելով, իր թիմակիցներին վարկաբեկելով, հիմա փորձում է պարզերես անել իրեն ու, ինչպես թիմակիցներն են բնութագրում, լրիվ այլ մարդ երեւալ:Ավելին09:3007.02.25
2025-02-06
-
ՔաղաքականԵ՛վ Մոսկվայում, և՛ Կիևում սթափ գնահատել ու վերլուծել են իրավիճակը. քաղաքագետԹրամփի թիմն արդյունավետ աշխատում է Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու՝ իր նախընտրական խոստումը արագ իրագործելու համար: Իհարկե, ամբողջովին չի հանրայնացվում և գաղտնազերծվում երկկողմանի բանակցությունների բովանդակությունը Կիևի և Մոսկվայի հետ, բայց եղած տեղեկատվությունն էլ բավական է հասկանալու համար, որ ամերիկյան կողմը ճնշում/համոզում է պատերազմող կողմերին: Ներկայացվում է հետևյալ սցենարը. եթե համառեն և քմահաճորեն անտեսեն վաշինգ2ոնյան նարատիվներn, ապա Զելենսկին լրիվ կզրկվի ռազմա-տնտեսական օգնությունից, իսկ Պուտինը կառերեսվի նոր, էլ ավելի դաժան պատժամիջոցների հետ: Հավանաբար, և՛ Մոսկվայում, և՛ Կիևում սթափ գնահատել ու վերլուծել են իրավիճակը:Ավելին23:5806.02.25 -
ՄիջազգայինԱՄՆ հատուկ ներկայացուցիչը հերքել է Մյունխենում Ուկրաինայի խաղաղ կարգավորման ծրագիր ներկայացնելու մասին լուրերըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը հերքել է տեղեկությունները, թե Վաշինգտոնը պատրաստվում է Մյունխենի անվտանգության համաժողովում ներկայացնել Ուկրաինայի պատերազմի խաղաղ կարգավորման ծրագիր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Newsmax պարբերականը՝ հղում անելով Քելլոգի հայտարարությանը։ Ավելի վաղ, միջազգային լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, թե Քելլոգը Մյունխենում կներկայացնի պատերազմի դադարեցման նախագիծ, որը ենթադրում է հակամարտության սառեցում գործող ճակատային գծում՝ առանց Ուկրաինայի օկուպացված տարածքների նկատմամբ Ռուսաստանի իրավասության պաշտոնական ճանաչման։ Այդ ծրագրով քննարկվում էր նաև Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հնարավոր տրամադրումը։ Սակայն Քելլոգը հերքել է այս պնդումները՝ ընդգծելով, որ դա չի համապատասխանում իրականությանը։ «Այո, հաջորդ շաբաթ մենք պատրաստվում ենք մասնակցել Մյունխենի անվտանգության համաժողովին։ Սակայն տեղեկություններն այն մասին, թե մենք պատրաստվում ենք այնտեղ խաղաղության ծրագիր ներկայացնել, սխալ են։ Ոչ, մենք դա չենք անելու։ Ես ընդհանրապես չեմ շփվել այն լրատվամիջոցի հետ, որը տարածել է այդ լուրը», – ասել է Քելլոգը։ Նրա խոսքով՝ խաղաղության ծրագիր ներկայացնելը Միացյալ Նահանգների նախագահի լիազորությունն է, և դա իր նախաձեռնությունը չէ։ «Խաղաղության ծրագիրը կներկայացնի Միացյալ Նահանգների նախագահը, ոչ թե Քիթ Քելլոգը։ Մենք պարզապես օգնելու ենք նրան, աշխատելու ենք դրա վրա, հասցնելու ենք այն համապատասխան կետին։ Բայց դա ամենևին տեղի չի ունենա հաջորդ շաբաթ», – հավելել է Քելլոգը։ Մյունխենի անվտանգության համաժողովը նախատեսվում է փետրվարի 16-18-ը, որտեղ կքննարկվեն միջազգային անվտանգության հիմնական հարցերը, ներառյալ Ուկրաինայում տիրող իրավիճակը։Ավելին23:4506.02.25 -
ՀասարակականԵրկար ժամանակով ջուր չի լինելուԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին23:3006.02.25 -
ՔաղաքականԻ՞նչ է նշանակում գործնականում Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարումը. ՍաղաթելյանՀրաժարվելով Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցերից, Հայաստանի գործող իշխանությունները փաստացի օգնում են Ադրբեջանին լեգիտիմացնել Արցախի, Հայաստանի Հանրապետության և հայության դեմ իրագործած հանցագործությունները և սրբագրել պատերազմական հանցագործություններ ու էթնիկ զտումներ իրականացնող բռնապետի իմիջը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: «ԱՄՆ-ում Փաշինյանը դարձյալ խոսել է միջազգային դատարաններում Ադրբեջանի դեմ ՀՀ ներկայացրած հայցերը ետ կանչելու Ադրբեջանի պահանջին համաձայն լինելու վերաբերյալ։ Ի՞նչ է նշանակում գործնականում այդ հայցերից հրաժարումը։ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի 4 միջպետական գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Առաջինը վերաբերվում է 44-օրյա պատերազմին և դրանից անմիջապես հետո արձանագրված մարդու իրավունքների կոպտագույն խախտումներին, որտեղ նշվում է, որ Ադրբեջանը խախտել է Արցախի և ՀՀ-ի բնակչության կյանքի, խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու, անձեռնմխելիության, սեփականության, անձնական և ընտանեկան կյանքի, կրթության և մի շարք այլ իրավունքները: Հրաժարվել այս գանգատից, նշանակում է հրաժարվել Ադրբեջանական գործողությունների դատապարտումից և անուղղակի արդարացնել Ադրբեջանի ոտնձգությունները։ Երկրորդ գանգատը վերաբերվում է Ադրբեջանում գերեվարված հայերի նկատմամբ ապօրինի դատավարություններին ու բանտարկությանը։ Հրաժարվել այս գանգատից, նշանակում է հիմնավորել Արցախի գոյությունը հանցագործություն համարող Ադրբեջանի մեղադրանքը, դեռ ավելին՝ Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարությանն էլ ճանաչել հանցակիցներ։ Երրորդ գանգատը վերաբերվում է Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինված ուժերի ապօրինի ներկայությանը և դրա հետևանքով մարդու իրավունքների խախտումներին։ Հրաժարվել այս գանգատից, կնշանակի՝ լեգիտիմացնել ադրբեջանական զինուժի ապօրինի ներկայությունը Հայաստանի սուվերեն տարածքում։ Նշենք, որ այս պահին ՀՀ շուրջ 200 քառակուսի կիլոմետր տարածք գտնվում է ադրբեջանական զինուժի վերահսկողության ներքո։ Բացի սա, Հայաստանն ունի նաև 1990-ականներից Ադրբեջանի հսկողության ներքո գտնվող տարածքներ։ Չորրորդ գանգատը վերաբերվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում 2022 թվականի մարտից հետո ծավալված իրադարձություններին, որը ներառում է Փառուխ և Քարագլուխ գյուղերի մոտ տեղի ունեցած մարտերը, Լաչինի միջանցքի արգելափակումը, Արցախի շրջափակումը, 2023 թվականի սեպտեմբերին արցախահայերի բռնի տեղահանության փուլը: Հրաժարվել այս գանգատից, կնշանակի արդարացնել Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականությունն Արցախում, ռազմական ագրեսիան ՀՀ տարածքում։ Նշենք, որ մեկ գանգատ էլ ընդդեմ Ադրբեջանի քննվում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում, որը ներկայացվել է ռասսայական խտրականության բացառման կոնվենցիայի հիմքով։ Այս գանգատը վերաբերում է նաև արցախցիների գույքային պահանջներին։ Ադրբեջանի կողմից էթնիկ զտման ենթարկված արցախցիների մեծամասնությունը որպես գույքային պահանջ միջազգային դատարան առանձին հայցեր չի ներկայացրել այն ակնկալիքով, որ Հայաստանի կառավարությունն իրենց անունից կներկայացնի իրենց շահերը, իսկ այս գանգատից հրաժարվելու դեպքում արցախահայերի գույքային իրավունքները կմնան չպաշտպանված։ Նշենք, որ 2020 թվականի պատերազմի մասով հայցեր ներկայացնելու ժամկետներն անցել են, և եթե Հայաստանը հրաժարվի այս գանգատից, ապա անհատները զրկված են լինելու դատարան դիմելու հնարավորությունից։ Այսպիսով, հրաժարվելով Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցերից, Հայաստանի գործող իշխանությունները փաստացի օգնում են Ադրբեջանին լեգիտիմացնել Արցախի, Հայաստանի Հանրապետության և հայության դեմ իրագործած հանցագործությունները և սրբագրել պատերազմական հանցագործություններ ու էթնիկ զտումներ իրականացնող բռնապետի իմիջը»։Ավելին23:1506.02.25 -
ՔաղաքականՓող չի բերում «Կրթությունը». 27-ամյա թերթը փակում են, ուսուցիչների ատեստավորման ծրագիրը՝ նույնպե՞ս«Թերթն արդեն արդիական չէ». ասել է կառավարությունն ու լուծարել «Կրթություն» թերթը: 27-ամյա «Կրթությունը» 7 տարի ֆինանսավորելուց հետո Փաշինյանի թիմը հասկացել է, որ շաբաթաթերթը փող է տանում, բայց չի բերում: Որոշումը գործադիրը հիմնավորում է, թե «համացանցի դարաշրջան է դրսում»: Թերթի տպագրման համար նախատեսված ռեսուրսները ու՞ր է ուղղելու կառավարությունը, հայտնի չէ:Ավելին23:0006.02.25