Լրահոս
2025-02-07
-
ՔաղաքականԲոյկոտը շարունակվում է. մի ամաչեք բոյկոտելուց. Հայկ ՄարությանԺողովուրդ ջան, բոյկոտը շարունակվում է։ ԱՄՈԹ ՉԷ՛ վճարել 100 դրամ, հակառակը՝ ամոթ է մարդկանց դրա համար ճնշելն ու ամաչեցնելը։ Այս մասին հայտարարել է Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, ով լայվ է մտել տրոլեյբուսից: «Այն ժամանակ, երբ իշխանավորները բյուջեի գումարները չեն խնայում իրենց կոմֆորտի ու ճոխությունների վրա, նրանք չեն կարող ստիպել, օրինակ, տրոլեյբուսի ուղեւորին եռակի անգամ թանկ վճարել»,-ասել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում։Ավելին18:4507.02.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Առաջին դատավճիռը՝ 44-օրյա պատերազմից հետո. ազատազրկվել է Ջալալ ՀարությունյանըՀայլուր 18։30 Առաջին դատավճիռը՝ 44-օրյա պատերազմից հետո. ազատազրկվել է Ջալալ ՀարությունյանըԱվելին18:3007.02.25 -
ՍպորտՊՍԺ-ն այսօր կերկարաձգի պայմանագիրը գլխավոր մարզիչ Էնրիկեի հետԱյսօր՝ փետրվարի 7-ին, ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն» ակումբը կհայտարարի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի հետ պայմանագրի երկարաձգման մասին։ Armsport-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է RMC Sport-ը։ 54-ամյա Լուիս Էնրիկեն «Պարի Սեն Ժերմենը» գլխավորում է 2023 թվականից։ Մասնագետի նախկին աշխատավայրը եղել է Իսպանիայի հավաքականը։ Իսպանացի մարզիչը ՊՍԺ-ի հետ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն (2023/2024), գավաթակիր (2023/2024) և երկրի սուպերգավաթի կրկնակի հաղթող (2023, 2024)։ ՊՍԺ-ն գլխավորում է 2024/2025 թվականների Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։ Լուիս Էնրիկեի թիմը 20 խաղից հետո ունի 50 միավոր։ Ամենամոտ հետապնդողը «Մարսելն» է, որն ունի 40 միավոր։Ավելին18:1507.02.25 -
ՀասարակականԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն 8 հոգու ազատել է աշխատանքիցԶՊՄԿ–ն սկսել է անօրինական գործողությունների և արտադրության սաբոտաժը հրահրող և կազմակերպող մասնակիցների աշխատանքային պայմանագրերի լուծման գործընթաց՝ խստորեն պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջները։ Այս մասին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հայտարարություն է տարածել։ «Աշխատանքից ազատման հրամաններ են տրվել թվով ութ աշխատակիցների վերաբերյալ՝ Մարգարյան Շավարշ Հովհաննեսի Արշակյան Կարեն Մարութի Մխիթարյան Վահե Սամվելի Բաբաջանյան Գոռ Վրեժի Բաբաջանյան Վահե Վրեժի, Բաբաջանյան Արթուր Վրեժի Անդրեասյան Կարեն Արկադիի Աթայան Տիգրան Արշամի Վերոնշյալ անձինք այլևս չեն հանդիսանում Ընկերության աշխատակիցներ և այս պահից սկսած նրանք չունեն Ընկերության հետ որևէ աշխատանքային հարաբերություն, իսկ նրանց հայտարարությունները կրում են մասնավոր բնույթ։ Աշխատանքից բացակայող մյուս աշխատակիցներին Ընկերությունը հորդորում է օգտագործել այս հնարավորությունը՝ այսօր իրենց հերթափոխին ներկայանալ աշխատավայր և կատարել իրենց աշխատանքային պարտականությունները: ԶՊՄԿ-ում աշխատանքը պահպանելու Ձեր երաշխիքը կախված է Ձեր կողմից աշխատանքը անհապաղ վերսկսելուց: Բոլոր աշխատակիցների, նրանց ընտանիքների և Ընկերության շահերից է բխում արտադրական գործընթացի շուտափույթ վերսկսումը։ Դրանից է կախված աշխատակիցներին աշխատավարձ և նպաստներ վճարելու հնարավորությունը»,–ասված է հայտարարության մեջ։Ավելին18:0007.02.25 -
ՄիջազգայինԼիբանանում Իսրայելի հարվածի հետևանքով ընտանիք է զոհվելԼիբանանի հարավում գտնվող Տայր Հարֆա քաղաքում ընտանիք է զոհվել իսրայելական զորքերի կողմից իրականացված պայթյունի հետևանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է լիբանանյան Al Mayadeen-ը։ Ըստ տեղեկությունների՝ Տայր Հարֆա քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է չորս խաղաղ բնակիչ, այդ թվում՝ հայրը և նրա երեք դուստրերը։ Իսրայելական ուժերը անցած գիշեր ևս մի շարք հարձակումներ են իրականացրել Լիբանանի հարավում և Բեքաայի հովտում։ Հաղորդվել է, որ Իսրայելի բանակը թիրախավորել է լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորմանը պատկանող ռազմական օբյեկտներ։ Չնայած Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնագրին՝ իսրայելական ուժերը շարունակում են հարձակումները Լիբանանի հարավում։Ավելին17:4507.02.25 -
ԻրավականՋալալ Հարությունյանը դատապարտվեց 5,5 տարի ժամկետով ազատազրկմանՊաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը դատապարտվեց 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Դատական ակտը քիչ առաջ հրապարակել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը: Տեղեկությունը «Լուրերի» հետ զրույցում հաստատել են դատախազությունից: Հանրային մեղադրողը միջնորդել էր Հարությունյանին դատապարտել 6 տարվա ազատազրկման: Դատախազությունից տեղեկացրել են, որ դատական ակտը ստանալուց հետո կքննարկի վերաքննիչ բողոք ներկայացնելու հարցը: ՊԲ նախկին հրամանատարը մեղավոր է ճանաչվել 44-օրյա պատերազմի՝ ռազմական դրության ժամանակ՝ 2020 թ. հոկտեմբերի 12-ին, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ` Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի 20 զինծառայող է զոհվել, իսկ մեկ զինծառայողի գտնվելու վայրը մինչև օրս անհայտ է:Ավելին17:3007.02.25 -
ՔաղաքականՀայ դատի Ամերիկայի հանձնախումբն Ադրբեջանին միջազգային պատասխանատվության ենթարկելու կոչ է արելՀայ դատի Ամերիկայի հանձնախումբը Միջազգային կրոնական ազատության գագաթաժողովի շրջանակներում ԱՄՆ ղեկավարությանը կոչ է արել որոշակի գործողություններ ձեռնարկել Արցախի վերականգնման, Հայաստանի անվտանգության և Սիրիայից ու Լիբանանից մինչև Երուսաղեմի հայկական թաղամաս հայ համայնքների պաշտպանության հարցերում: Այս մասին հայտնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը: «Հայաստանին նվիրված պանելային քննարկումը, որը վարում էր “American Enterprise Institute”-ից Մայքլ Ռուբինը, մասնակցում էին Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության նախկին ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը, իրավապաշտպան Քրիստինե Առաքելյանը և կոնգրեսական Քրիս Սմիթը։ Քննարկման մասնակիցներն ընդգծել են, որ 2023 թ․ Ադրբեջանի հարձակումը և Արցախից 150.000 հայերի հարկադիր տեղահանումն իրականացվել է ամերիկյան քաղաքական գործիչների աջակցությամբ և հրահրմամբ։ Նրանք Կոնգրեսին և Թրամփի վարչակազմին կոչ են արել կիրառել նպատակային պատժամիջոցներ, պահանջել հայ ռազմագերիների ազատ արձակումը և ապահովել տեղահանված արցախահայերի անվտանգ ու արժանապատիվ վերադարձը։ Քննարկման մասնակիցները նախանշել են այն միջոցառումները, որոնք Միացյալ Նահանգները պետք է իրականացնի կրոնական ազատության պահպանման և հայերի դեմ Ադրբեջանի հետագա ագրեսիան կանխելու համար: Համբարյանն ընդգծել է, որ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու ձախողումը քաջալերում է ավտորիտար ռեժիմներին ամբողջ աշխարհում: Նա ԱՄՆ-ին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին, կիրառել «Մագնիցկու ակտով» սահմանված պատժամիջոցներ՝ ռազմական հանցագործությունների և մշակութային ժառանգության ոչնչացման համար պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ, ինչպես նաև ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև, որը կապահովի հայերի անվտանգ, պաշտպանված և արժանապատիվ վերադարձը Արցախ։ Համբարյանը նկատել է․ «Լավ քաղաքականությունը սկսվում է բարոյական մաքրությունից։ ԱՄՆ-ը պետք է վճռական գործողություններ ձեռնարկի, այլ ոչ թե պարզապես մտահոգիչ հայտարարություններ անի»: Կոնգրեսական Քրիս Սմիթը ԱՄՆ կառավարությանը կոչ է արել խստորեն դատապարտել հայկական եկեղեցիների և մշակութային ժառանգության ոչնչացումն Ադրբեջանի կողմից՝ զգուշացնելով, որ Բաքվի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի շարունակական օկուպացիան հետագա ագրեսիայի նախերգանք է: «Մշակութային ոչնչացումը պետք է դադարեցվի։ Ադրբեջանական ուժերը զբաղեցնում են Հայաստանի 75 մղոն տարածքը. Աստված մի արասցե սա էլ ավելի մեծ ագրեսիայի նախերգանք լինի»․ - ասել է Սմիթը: Նա պետդեպարտամենտին կոչ է արել Ադրբեջանին որակել որպես «Հատուկ մտահոգության երկիր» (CPC)՝ հայ քրիստոնյաների նկատմամբ սիստեմատիկ հալածանքների համար։ Քրիստինե Առաքելյանն իր հերթին պնդել է, որ Մերձավոր Արևելքի քրիստոնյա բնակչությունը կարող է կարևոր դեր խաղալ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ամերիկյան ջանքերում: Նա մասնավորապես նկատել է․ «Մերձավոր Արևելքում քրիստոնյա բնակչության կայունացումը մեծապես օժանդակող և իրականում անհրաժեշտ պայման կլինի խաղաղություն ստեղծելու համար ոչ միայն Կովկասում Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև, այլ նաև պաղեստինյան հարցում»: Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը կարևորել է Արցախում միջազգային դիտորդական խմբերի տեղակայման հրատապությունը՝ փաստաթղթավորելու Ադրբեջանի կողմից հայկական եկեղեցիների և հոգևոր կոթողների համակարգված ոչնչացումը։ Նա նաև կոչ է արել պաշտպանելու միջազգային վերահսկողության ներքո՝ արցախահայության վերադարձի իրավունքը»:Ավելին17:1507.02.25 -
ՍպորտՀամահայկական ձմեռային խաղերին տեսանք մրցակցություն, միասնություն և եղբայրություն. Արայիկ ՀարությունյանՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական խաղերի անցկացման կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Ջերմուկում ներկա է գտնվել Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի փակման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Վայոց Ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանը, «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» ՀԿ գործադիր կոմիտեի անդամներ, կազմկոմիտեի անդամներ: Այս մասին հայտնում են Կառավարությունից: Արայիկ Հարությունյանը ողջունել է ներկաներին և նշել. «Ես, անկեղծ ասած, չէի սպասում, որ այսքան լուսավոր մի տոնի կվերածվի Ձմեռային երկրորդ խաղերը, որովհետև բացման խոսքի ընթացքում ասացի, թե որքան դժվար տրվեց մեզ այդ որոշումը: Բայց, կարծում եմ, երբ երկու տարի առաջ այդ որոշումը կայացնում էինք, մենք հաջողեցինք: Հաջողեցինք, որովհետև բոլոր խաղերին մենք տեսանք մրցակցություն, բոլոր խաղերին մենք տեսանք միասնություն, բոլոր խաղերին մենք տեսանք եղբայրություն: Յուրաքանչյուր այսպիսի միջոցառում մեզ համար կարողությունները զարգացնելու հնարավորություն է, որովհետև գիտեք, որ Հայաստանը հատկապես վերջին տարիներին և առաջիկա տարիներին մարզական մեծ միջոցառումներ է հյուրընկալելու»,-ասել է Արայիկ Հարությունյանը և հավելել, որ 2027թ. Հայաստանը հյուրընկալելու է Համահայկական խաղերը, Ֆրանկոֆոնիայի խաղերը և մի շարք այլ մեծ միջոցառումներ: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նաև շնորհակալություն է հայտնել Վայոց Ձորի, հատկապես՝ Ջերմուկ քաղաքի հայրենակիցներին այս հյուրընկալության համար: «Կարծում եմ, որ Ջերմուկը մի նոր տիտղոս ստացավ, և Ջերմուկը այսուհետ կհիշվի նաև՝ որպես Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի մայրաքաղաք, այնպես՝ ինչպես օլիմպիական քաղաքներն են հիշում»,-իր խոսքն ամփոփել է Արայիկ Հարությունը:Ավելին17:0007.02.25 -
ԻրավականԿեղծ թղթադրամով վճարում կատարած անձը հայտնաբերվել էՓետրվարի 6-ին Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժին 28-ամյա մի կին հաղորդում է տվել, որ անհայտ անձը Որոտանի փողոցում գտնվող իրենց խանութ-սրահից կատարել է 2,500 դրամի գնում՝ վճարելով 10 հազար կեղծ թղթադրամ: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ կեղծ թղթադրամով վճարումը կատարել է 29-ամյա մի երիտասարդ կին։ Նա հրավիրվել է բաժին և խոստովանել արարքը: Փաստաթղթերը ներկայացվել են Սիսիանի քննչական բաժին, կատարվում է նախաքննություն:Ավելին16:4507.02.25 -
ՀասարակականՏեառնընդառաջի տոնին կկատարվի նորապսակների օրհնության կարգՓետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Տեառնընդառաջի՝ մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնը, որը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է նաև որպես նորապսակների օրհնության օր: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից։ Տոնի առիթով Սուրբ Պատարագից հետո կատարվելու է նորապսակների օրհնության հատուկ կարգ։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հրավիրում է 2024-2025թթ․ նորապսակ զույգերին Մայր Տաճարում մասնակից դառնալ օրհնության արարողությանը։ Մասնակցության և լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք կապվել Լուսարարապետության գրասենյակ (010) 51 71 90 կամ (093) 02 51 63 հեռախոսահամարներով:Ավելին16:3007.02.25 -
Հասարակական66-ամյա կինը ցած է նետվել Կիևյան կամրջիցԱյսօր՝ փետրվարի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում և ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում տեղեկություններ են ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացին իրեն ցած է նետել, հայտնում է Shamshyan.com-ը։ Փրկարարները Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետից դուրս են բերել կնոջ մարմինը, պատգարակով տեղափոխել անվտանգ վայր և ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է կնոջ մահը։ Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, Մաշտոցի ոստիկանները ու Երևանի գնդի պարեկները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 66-ամյա Աննա Մ.-ն է։ Դեպքի փաստով Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին16:2107.02.25 -
ՄիջազգայինԻրանը սպառնացել է ԱՄՆ-ինԻրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Իրանը հայելային պատասխան կտա ԱՄՆ-ի ոչ բարեկամական գործողություններին, հաղորդում է IRNA գործակալությունը։ «Եթե (ԱՄՆ-ն) մեզ սպառնա, մենք կսպառնանք նրանց: Եթե նրանք իրականացնեն այդ սպառնալիքը, մենք նույնպես կիրականացնենք սպառնալիքը: Եթե նրանք գրոհեն մեր ժողովրդի անվտանգության վրա, մենք, անկասկած, նույնպես կգրոհենք նրանց անվտանգության վրա»,- ասել է Խամենեին երկրի ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության ուժերի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանը: Խամենեին նաև հայտարարել է, որ Իրանը ոչ մի բանակցություն չպետք է վարի ԱՄՆ-ի հետ, քանի որ «նրանք մեկ անգամ արդեն խաբել են Թեհրանին. նրա հետ կնքել են միջուկային գործարք, չեն կատարել դրա պայմանները, չեն հանել հակաիրանական պատժամիջոցները և միակողմանիորեն խզել են համաձայնագիրը»։ Փետրվարի 4-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Իրանի դեմ առավելագույն ճնշում գործադրելու մասին։ Դրա հետ մեկտեղ նա հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն ստիպված չի լինի հաճախակի կիրառել դա։ Արձագանքելով Դոնալդ Թրամփի հայտարարությանը՝ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտնել էր, որ Թեհրանի վրա ճնշում գործադրելու փորձը կձախողվի։ Նա նաև նշել է, որ եթե միակ խնդիրն այն է, որ Իրանը միջուկային զենք չստեղծի, ապա դրան հնարավոր է հասնել։ Ավելի ուշ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ կցանկանար Իրանի հետ կնքել միջուկային հաշտության համաձայնագիր, որը թույլ կտա Թեհրանին զարգանալ և բարգավաճել խաղաղ պայմաններում: Թրամփը կոչ է արել անհապաղ սկսել աշխատանքը նման փաստաթղթի վրա։Ավելին16:1507.02.25 -
ՄիջազգայինԻսրայելը Գազան կփոխանցի ԱՄՆ-ին. Թրամփը ցնցում է աշխարհըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկնել է Գազան դատարկելու կոչը պաղեստինցիներին: Թրամփի թեզը շարունակել է պետքարտուղարը: Մարկո Ռուբիոն Գազան անվանել է «անբնակելի» վայր: Նա հասկացրել է արաբական երկրներին, որ պաղեստինցիներին իրենց երկրներում բնակեցնելու Թրամփի առաջարկի մերժումը լավ տեղ չի տանի:Ավելին16:0007.02.25 -
ՀասարակականԵրևանում «Էվոլուշն» ընկերության դիլլերը հարթաշուրթով հարվածել է 16-ամյա տղային. նա հոսպիտալացվել էՓետրվարի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Իսակով պողոտա 24/7 հասցեում գործող «Էվոլուշն» կազմակերպությունում տեղի է ունեցել վիճաբանություն և կա վիրավոր, իսկ քիչ անց տեղեկություն է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ նշված հասցեից «Աստղիկ» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել Երևանի բնակիչ 16-ամյա Էրիկ Վ․-ն, ով բժիշկներին հայտնել է, որ նշված վնասվածքը ստացել է վայր ընկնելու հետևանքով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնած ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները հիվանդանոցում պարզել են, որ Իսակովի պողոտայի թիվ 24/9 հասցեում գործող «Էվոլուշն» ընկերության ավտոկայանատեղիում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում Երևանի բնակիչ 21-ամյա Ստյոպա Հ․-ն իր մոտ եղած հարթաշուրթով հարվածել է Էրիկ Վ․-ին՝ պատճառելով վնասվածք: Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները նշված հասցեից ձերբակալել են Ստյոպա Հ․-ին և տեղափոխել ոստիկանության Մալաթիայի բաժին: Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ստյոպա Հ․-ն աշխատում է «Էվոլուշն» ընկերությունում՝ որպես դիլլեր։Ավելին15:4507.02.25 -
ԻրավականԳլխավոր դատախազի որոշմամբ դատախազի նկատմամբ նշանակվել է «դասային աստիճանի իջեցումՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի նոյեմբերի 26-ի որոշման հիման վրա՝ Լոռու մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Վարույթի շրջանակում հաստատվել է, որ դատախազը ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունները: Մասնավորապես՝ պատասխանատու լինելով քրեական հետապնդման հարուցման իրավաչափության, մինչդատական վարույթի օրինականության ապահովման համար՝ հանցանքի կատարումը վկայող փաստերի առկայության պայմաններում, տևական ժամանակ ձեռնամուխ չի եղել անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու և ընթացքը լուծելու հարցին: Կարգապահական վարույթի արդյունքները 2025 թվականի հունվարի 31-ին ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողով: Էթիկայի հանձնաժողովը 2025 թվականի փետրվարի 5-ի որոշմամբ հաստատված է համարել կարգապահական խախտման առկայությունը և դատախազի մեղավորությունը: Գլխավոր դատախազի՝ 2025 թվականի փետրվարի 6-ի որոշմամբ՝ Լոռու մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «դասային աստիճանի իջեցում՝ մեկ աստիճանով» տեսակի կարգապահական տույժ:Ավելին15:3007.02.25 -
ՏարածաշրջանԹուրքիայում տասնյակ մարդիկ են մահացել կեղծ ալկոհոլիցԱնկարայի նահանգապետ Վասիփ Շահինը հայտնել է, որ կեղծ ալկոհոլ օգտագործելուց հետո Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում գրանցվել է մահվան 33 դեպք։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»֊ը, այդ մասին հայտնում են թուրքական ԶԼՄ֊ները։ «33 մարդ մահացել է կեղծ ոգելից խմիչք օգտագործելու պատճառով, 20 հոգի գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,- Շահինի խոսքերն է մեջբերել թուրքական NTV հեռուստաալիքը։ Նահանգապետը նաև նշել է, որ շուկայում կեղծ ալկոհոլի հայտնվելու հետ կապված իրավիճակի հետաքննության ընթացքում 32 անձ բերման է ենթարկվել, որոնցից 13-ը կալանավորվել են։Ավելին15:1607.02.25 -
ԻրավականԳյումրու նախկին քաղաքապետի որդու՝ Խաչատուր Բալասանյանի տնային կալանքի ժամկետը երկարացվել էԻնչպես արդեն տեղեկացրել ենք՝ 2025թ․ հունվարին Խաչատուր Բալասանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը՝ համակցված գրավով։ Մինչ այդ նրա նկատմամբ ընտրված այլընտրանքային խափանման միջոցը փոխարինվել էր կալանավորմամբ, որը դեկտեմբեր ամսին երկարացվել էր, իսկ հունվարին, ինչպես արդեն արձանագրվեց, փոխվել է գրավով և տնային կալանքով։Ավելին15:0807.02.25 -
ՔաղաքականՍերժ Սարգսյանի քրեական գործը քննող քննիչը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածու, ով է նա․ ArmLurՔիչ առաջ ArmLur.am-ը հայտնեց, թե ովքեր են Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուները։ Թեկնածուների թվում են Կարեն Բատիկյանը, Արտաշես Մաիլյանը, Արթուր Նահապետյանը, Պետրոս Մարտիրոսյանը։Ավելին15:0007.02.25 -
ՔաղաքականՀՀ և Նորվեգիայի ԱԳ նախարարները քննարկումը շարունակել են ընդլայնված կազմով. ԱԳՆՀայաստանի և Նորվեգիայի ԱԳ նախարարները քննարկումը շարունակել են ընդլայնված կազմով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:Ավելին14:4507.02.25 -
Իրավական3 զոհ, 1 վիրավոր․ վթար Երևան-Գյումրի ճանապարհինՓետրվարի 6-ին, ժամը 15.10-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 67-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «ՎԱԶ -2121» մակինիշի մեքենաներ: «ՎԱԶ-2107»-ի 57-ամյա ուղևորուհի Զվարթ Պ.-ն և «ՎԱԶ 2121»-ի 58-ամյա ուղևոր Գառնիկ Խ․-ն մահացել են տեղում, իսկ «ՎԱԶ-2107»-ի վարորդը՝ 63-ամյա Վաչագան Պ.-ն, մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին: «ՎԱԶ -2121»-ի 35-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:Ավելին14:3007.02.25