Լրահոս

2025-02-07
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՀ և Նորվեգիայի ԱԳ նախարարները քննարկումը շարունակել են ընդլայնված կազմով. ԱԳՆ
    Հայաստանի և Նորվեգիայի ԱԳ նախարարները քննարկումը շարունակել են ընդլայնված կազմով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
    14:45
    07.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    3 զոհ, 1 վիրավոր․ վթար Երևան-Գյումրի ճանապարհին
    Փետրվարի 6-ին, ժամը 15.10-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 67-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «ՎԱԶ -2121» մակինիշի մեքենաներ: «ՎԱԶ-2107»-ի 57-ամյա ուղևորուհի Զվարթ Պ.-ն և «ՎԱԶ 2121»-ի 58-ամյա ուղևոր Գառնիկ Խ․-ն մահացել են տեղում, իսկ «ՎԱԶ-2107»-ի վարորդը՝ 63-ամյա Վաչագան Պ.-ն, մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին: «ՎԱԶ -2121»-ի 35-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:
    14:30
    07.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Կերած-խմածներդ անուշ լինի»․ ուղևորները խորոված կծու բիբարի համար վճարված չեկով փորձում են տրանսպորտի ուղեվարձը վճարել
    Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրել է. «Հասարակական տրանսպորտի վճարից խուսափելու ինքնատիպ լուծում են գտել մեր ուղևորները։ Խորոված կծու բիբարի, կծու նագեթսի համար վճարված չեկով անհույս փորձում են վալիդատորի միջոցով վճարում կատարել։ Կերած-խմածներդ անուշ լինի, բայց վճարումը՝ կա՛մ բանկային քարտով, կա՛մ տրանսպորտային քարտով, կա՛մ TelCell հավելվածով, կա՛մ TelCell տերմինալի միջոցով ձեռք բերված QR-ով»։
    14:19
    07.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գոհ եմ, որ ինձ ճանաչելով տուգանել են պարեկները․ էկոնոմիկայի փոխնախարար
    Էկոնոմիկայի փոխնախարար Էդքար Զաքարյանն այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է իր վերջին գրառմանը, որտեղ իր գոհունակությունն էր հայտնում այն մասին, որ պարկները տուգանել են իրեն։ «Գոհ եմ, որ ինձ էլ են տուգանում պարեկները, ժամանակին մարդկանց չեն տուգանել։ Ինձ ճանաչելով տուգանել են։ Շատ լավ են արել, որ տուգանել են, դրա համար էլ արձանագրեցի, որ մարդիկ հասկանան, որ շատ ճիշտ է ամեն ինչ գնում»,–լրագողի հարցին ի պատասխան՝ ասաց Զաքարյանը։ Մանրամասն՝ տեսանյութում։
    14:10
    07.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ջալալ Հարությունյանի գործով վճիռը կհրապարակվի այսօր․ դատախազը պահանջել է 6 տարվա ազատազրկում, տուժող կողմը՝ 8․ «Փաստինֆո»
    Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, մեղադրական վերդիկտ է կայացրել՝ Ջալալ Հարությունյանին մեղավոր ճանաչելով ՀՀ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով։ Նշենք, որ հանրային մեղադրանքի և տուժող կողմը պահանջել էին մեղավոր ճանաչել Ջալալ Հարությունյանին, պաշտպանության կողմը՝ արդարացնել։
    14:00
    07.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանի հերթական թիրախը Հադրութի Մարիամաձոր գյուղն է (տեսանյութ)
    Ժամանակավորապես բռնազավթված Արցախում Ադրբեջանի ֆաշիստական վարչակարգը շարունակում է ոչնչացնել համաքրիստոնեական նշանակություն ունեցող պատմա-ճարտարապետական կոթողներ, ամբոջական բնակավայրեր և բնակելի թաղամասեր: Այդ քաղաքականության հերթական թիրախն է դարձել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Մարիամաձոր գյուղը, այս մասին հայնտում են «Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն» էջում։ «Այս բոլոր փաստերը ևս մեկ անգամ վկայում են, որ Արցախի տարածքում գտնվող ամբողջ համամարդկային արժեք ներկայացնող ժառանգությունը գտնվում է ամբողջական ոչնչացման և յուրացման վտանգի տակ, ինչը նույնպես ցեղասպանության դրսևորում է։ Հիշեցնենք, որ Ադրբեջանն այն երկիրն է, որը տարիներ առաջ պետական մակարդակով ոչնչացրեց Ջուղայի հազարամյա խաչքարերը և մնաց անպատիժ։ Բնավ էլ անսպասելի չէ, որ նույնը կատարվելու է բռնազավթված Արցախում, որտեղ Ադրբեջանն իրեն վերապահում է գործողությունների ազատություն։ Եվ Արցախում հայկական մշակութային ժառանգության հանդեպ կատարվող վանդալիզմը արձանագրում են նաև միջազգային գիտական կենտրոնները, որոնք մեզ կարևոր հիմք են տալիս ադրբեջանական` ցեղասպան և ահաբեկիչ պետությանը միջազգային դատարանի առաջ կանգնեցնելու համար»,- նշվում է հաղորդագրությունում։
    13:45
    07.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իսրայելի վարչապետը պատրաստ է դադարեցնել պատերազմը, եթե ՀԱՄԱՍ-ի առաջնորդները լքեն Գազայի հատվածը
    Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պատրաստ է դադարեցնել պատերազմը Գազայի հատվածում, եթե պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման առաջնորդներն արտաքսվեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Axios լրատվական հարթակը՝ հղում անելով իրազեկ աղբյուրների։ Ըստ հրապարակման՝ Նեթանյահուն Վաշինգտոն կատարած այցի ժամանակ ներկայացրել է Գազայում պատերազմը դադարեցնելու պլան, եթե ՀԱՄԱՍ-ը հրաժարվի իշխանությունից և նրա առաջնորդները հեռանան հատվածից: Հարթակի ամերիկյան աղբյուրների փոխանցմամբ՝ Նեթանյահուն ցանկանում է երկարաձգել ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագրի առաջին փուլը, որպեսզի ավելի շատ պատանդների ազատ արձակի։ Դրա դիմաց Իսրայելը պատրաստ է էլ ավելի շատ պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակել: Հրատարակության զրուցակիցների խոսքով՝ եթե դա հաջողվի, ապա գործարքի երկրորդ փուլի բանակցությունների ընթացքում Նեթանյահուն պլանավորում է ՀԱՄԱՍ-ին առաջարկել պատերազմի դադարեցում Գազայի հատվածում և այն բարձրաստիճան պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակում, որոնց Իսրայելը չի համաձայնել ազատ արձակել գործարքի առաջին փուլում։ Փոխարենը Իսրայելի վարչապետը ՀԱՄԱՍ-ից կպահանջի ազատ արձակել մնացած պատանդներին, հրաժարվել իշխանությունից Գազայի հատվածում, իսկ նրա առաջնորդները, այդ թվում՝ բանտից ազատվածները, աքսորվեն, հայտնել են աղբյուրները։ Միևնույն ժամանակ Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաները պնդում են, որ ՀԱՄԱՍ-ն արդեն համաձայնել է հրաժարվել Գազայի նկատմամբ քաղաքացիական վերահսկողությունից և վերականգման գործընթացի պատասխանատվությունը հանձնել Պաղեստինի ազգային վարչակազմին կամ անկախ կոմիտեին: Հրատարակության աղբյուրներից մեկի կարծիքով, սակայն, շանսերը, որ անկլավում գտնվող ՀԱՄԱՍ-ի առաջնորդները կհամաձայնեն աքսորի, «չափազանց փոքր են»: Նա նշել է, որ դա կարող է հանգեցնել պատանդների ազատ արձակման ու հրադադարի մասին համաձայնագրի խզման և, ընդհանրապես, պատերազմի վերսկսման։ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարը ուժի մեջ է մտել հունվարի 19-ին։
    13:30
    07.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե արգելապատնեշին
    Փետրվարի 6-ին, ժամը 23։18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հյուսիս-հարավ ավտոճանապարհին՝ ՀԱԹ-ից դեպի 15-րդ թաղամաս տանող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ (արգելափակված)։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Ա․, ծնված 1983 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե արգելապատնեշին։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորներից մեկը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, մյուս ուղևորին դուրս բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս և վարորդ Ռ. Ա․-ն հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։
    13:15
    07.02.25
    Ավելին
  • Քաղաքական
    Հայ գերիների ցուցմունքները՝ Բաքվի դատարանում. Ալիևը շարունակում է շոուն
    Բաքվի ռազամական դատարանում շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական իշանության ներկայացուցիչների շինծու դատավարությունը: Նոր ցուցմունքներ են տվել երրորդ լսումների ժամանակ Արսայիկ Հարությունյանն ու Դավիթ Բաբայանը: Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ նրանք հերքել են Հայատսանի վարչապետին, թե Ադրբեջանում պահվող հայ գերիներից հավանաբար ցուցմունքներ են կորզվում հոգեներգործուն դեղերի միջոցով: Ռուբեն Վարդանյանի գործով էլ նոր իրողություններ են պարզվել:
    13:09
    07.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում վարորդների համար տեղադրված մոտ 5000 դոլար արժողությամբ բիոզուգարանը նետել են ձորը
    Երբ ամիսներ առաջ Երևանում քաղաքային տրանսպորտի վարորդները բողոքի ակցիա էին կատարում, պահանջում աշխատավարձի բարձրացում, նաև ուզում էին, որ իրենց համար տարրական պայմաններ ապահովեն, այդ թվում դիսպետչերական կետերում պարտադիր լինեն զուգարաններ։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այսօր՝ փետրվարի 7-ին, բազմաթիվ ահազանգեր է ստացել Իսակովի պողոտայի` ժողովրդին հայտնի Արգավանադում, երթակարգավարական կետի համար 34 վերջնամասում `«կոնեցում», աշխատող վարորդներից, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում են, որ անհայտ անձը կամ անձինք անշնորհք վերաբերմունք են ցուցաբերել ու օրեր առաջ Երևանի քաղաքապետարանի կողմից դիսպետչերական կետից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա տեղադրված, եվրոպական չափանիշներին համապատասխան բիո զուգարանը տարել ու շպրտել են ձորը։
    13:00
    07.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլին անհրաժեշտ էր որևէ լուսանկար, որպեսզի իր թիմին խաբելու կամ հուսադրելու բան ունենա․ Արտակ Զաքարյան
    ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի կյանքում տեղի է ունեցել երևի, թե ամենաանկարևոր իրադարձություններից մեկը: Երկար ու տարբեր խնդրանքներից հետո, Վենսը յոթ-ութ րոպեանոց քաղաքավարական հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպումն այնքան չի կարևորվել, որ ԱՄՆ փոխնախագահի՝ սոցցանցերում ակտիվ գրասենյակն այդ մասին տեղեկատվություն դեռ չի տեղադրել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը։
    12:47
    07.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Նորվեգիա
    Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Նորվեգիա: Օսլոյում՝ կառավարության հյուրերի ընդունելությունների տանը, կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Նորվեգիայի ԱԳ նախարար Բարթ Էյդենի առանձնազրույցը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
    12:35
    07.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Փաշինյանը Սպիտակ տուն է մտել. Հայաստանի վարչապետի ամերիկյան այցի 4-րդ օրը
    Հայլուր 12։30 Փաշինյանը Սպիտակ տուն է մտել. Հայաստանի վարչապետի ամերիկյան այցի 4-րդ օրը
    12:30
    07.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Շղթայական վթար՝ Տանձավեր գյուղում. 150 ավտոմեքենա հայտնվել է խցանման մեջ
    Փետրվարի 6-ին՝ ժամը 20:50-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տանձավեր-Աղվանի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ երկու խումբ ու հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Տանձավեր գյուղի վերջնամասում տեղի է ունեցել շղթայական ավտովթար՝ 6 տրանսպորտային միջոցի մասնակցությամբ, ևս 9 տրանսպորտային միջոց հայտնվել է ճանապարհամերձ հատվածում․ 150 ավտոմեքենա հայտնվել է խցանման մեջ: Փրկարարների և պարեկների համատեղ ուժերով բոլոր տրանսպորտային միջոցները դուրս են բերվել խցանումից։
    12:25
    07.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Սիդնեյում տանտերն իր բակում 102 թունավոր օձ է գտել
    Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի տներից մեկի բակում 102 օձ է հայտնաբերվել։ Դրանք եղել են սև իժեր, որոնք թունավոր են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը։ Սիդնեյի արվարձաններում գտնվող տան սեփականատեր Դեյվիդ Սթեյնն իր բակում տեսել է մի քանի օձ և զանգահարել Սողունների տեղափոխման կենտրոն։ Կենտրոնի ղեկավարը CNN-ին հայտնել է, որ իրենց մասնագետը բակում գտել է 5 չափահաս և 97 նորածին օձի։ Նրանց հեռացնելու համար պահանջվել է շուրջ երեք ժամ։ Սև իժերի էգերը սովորաբար ձագ ունենալիս հավաքվում են մեկ տեղում։ Ըստ հրապարակման՝ այս միջադեպի հետ կապված արտասովորն այն է, որ ինչ-որ մեկն ականատես է եղել տասնյակ օձերի հավաքական ծնունդին։ Բակից հեռացված օձերից մեկն էլ մի քանի ձագ է ունեցել, երբ արդեն տոպրակում էր գտնվում։ Օձերին գտել են ճիշտ ժամանակին, քանի որ կարճ ժամանակ անց նրանք կցրվեին ամբողջ տարածքով մեկ։ Սև իժերին բաց կթողնեն ազգային զբոսայգում։
    12:15
    07.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ահազանգ․ քաղաքացուց խոշոր գումար են կորզել ու անհետացել․ ArmLur
    «Ես ու իմ նման շատ քաղաքացիներ խաբվել ենք EuroJob consulting ընկերության կողմից։ Մի քանի տարի առաջ դիմել եմ այդ ընկերությանը, քանի որ ուզում էի մեկնել արտագնա աշխատանքի, որ ֆինանսապես ապահովեմ ընտանիքիս։ Պայմանագիր եմ կնքել նրանց հետ, ըստ որի՝ փաթեթի արժեքը 600․000 դրամ է։ Դեսպանի մերժելու դեպքում այդ ընկերությունը պետք է պահում անի 120․000 դրամ, իսկ մնացած գումարը պետք է հետ վերադարձնի ինձ, բայց այդպես էլ իմ գումարը հետ չեն տալիս, անընդհատ խաբում են ինձ»,- ArmLur.am-ին պատմեց ահազանգած քաղաքացին։
    12:00
    07.02.25
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 07.02.2025
    Մամուլի տեսություն 07.02.2025
    11:48
    07.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Թարգմանիչը սխալ է թարգմանում Ռուբեն Վարդանյանի գործի 100-ավոր հատորները. նրան բացարկ է հայտարարվել․ News.am
    Բաքվի զինվորական դատարանը երեկ՝ փետրվարի 6-ին, շարունակել է Ռուբեն Վարդանյանի և Արցախի մյուս պաշտոնյաների գործի քննությունը: Վարդանյանի գործը քննվում է առանձնացված և կշարունակվի փետրվարի 10-ին: Արցախի մյուս գործիչների գործի քննությունն այսօր է: Երեկվա նիստերում, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ներկայացվել են հատվածներ մեղադրական եզրակացություններից, իսկ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին և նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանին նաև խոսք ասելու հնարավորություն են տվել: Ռուբեն Վարդանյանի մասով ևս ներկայացվել է նրա մեղադրական եզրակացության մի մասը: ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, փաստաբան Սիրանուշ Սահակյանը NEWS.am-ի հետ զրույցում որոշ մանրամասներ հաղորդեց Ռուբեն Վարդանյանի դատավարությունից, որը Վարդանյանի ընտանիքին է փոխանցել տեղի փաստաբանը: «Ռուբեն Վարդանյանի գործով նիստից ունենք որոշակի այլընտրանքային տեղեկություն, որն ընտանիքն ստացել է նրա փաստաբան Աբրահամ Բերմանի միջոցով: Նիստում պաշտպանը երկու բացարկ է ներկայացրել, որից մեկը՝ թարգմանչի մասով: Բացի նրանից, որ շինծու գործը պարունակում է 422 հատոր ադրբեջաներենով, պարզվել է, որ նրան հատկացված թարգմանիչը, որը պետք է գործի նյութերի գոնե բանավոր թարգմանություն ապահովեր (քանի որ գրավոր թարգմանություն, անգամ՝ նշումներ անել թույլ չեն տալիս), անգամ նորմալ բանավոր թարգմանություն չի ապահովել և լրջագույն սխալներ է թույլ տվել: Անգամ որոշ տեղերում հղումներ են եղել ոչ թե Ադրբեջանի, այլ Բելառուսի օրենսդրությանը: Ըստ ինձ փոխանցված տեղեկությունների՝ դատարանը կարգադրել է Ռուբեն Վարդանյանին և նրա պաշտպանին տրամադրել ադեկվատ թարգմանություն։ Ու սա՝ միայն երրորդ նիստի ընթացքում, երբ սկսվել է գործի ըստ էության քննությունը: Բացի այդ, մերժվել են պաշտպանական կողմի բոլոր միջնորդությունները՝ գործի պատճենները ստանալու և տեսաերիզների բովանդակությանը ծանոթանալու մասին։ Բնականաբար, այս մասին ադրբեջանական լրատվամիջոցները չեն հայտնում»,-նշեց Սիրանուշ Սահակյանը: Ինչ վերաբերում է Արայիկ Հարությունյանի և Դավիթ Բաբայանի հայտարարություններին, ապա Սիրանուշ Սահակյանը նշեց, որ դրանք, բնականաբար, արվում են ճնշումների ներքո. «Ոչ մի միջազգային մասնագետի համար այդ ցուցմունքները արժանահավատ չեն հնչում»: Սահակյանը նկատեց, որ մեղադրական եզրակցության հրապարակված հատվածներից պարզ է դառնում, որ այս դատավարության ընդհանուր իմաստը Արցախի ինքնորոշման իրավունքի սկզբունքի անթույլատրելիության հասնելն ու ինքնորոշման բոլոր ջանքերը ոչնչացնելն է: Փորձում են ամեն կարպ ցույց տալ, որ այս ամենը եղել «տարածքների զավթման հանցավոր գործունեություն»:
    11:45
    07.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բաքվի նպատակը ոչ այնքան գերեվարության մեջ հայտնված 23 հայերն էին, որքան ՀՀ-ի դեմ նոր օպերացիան․ Տիգրան Աբրահամյան
    Հայաստանի հետ «խաղաղ» բանակցություններ վարող Ադրբեջանում ընթացող «դատավարության» ժամանակ, գործով դատախազի շուրթերով, հիմնական սլաքն ուղղվել է Հայաստանին, իսկ բուն գործով անձինք, մեծ առումով, ներկայացվում են որպես իրագործողներ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Ի սկզբանե պարզ էր, որ Բաքվի նպատակը ոչ այնքան գերեվարության մեջ հայտնված 23 հայերն էին, որքան նրանց մասնակցությամբ «դատավարությամբ» Հայաստանի դեմ նոր օպերացիայի իրագործումը: Պատահական չէր, որ առաջին նիստերից, Ադրբեջանն առաջին պլան բերեց Գյանջայի օդանավակայանի ուղղությամբ իրականացված հրթիռակոծման հանգամանքը, այն «ցուցմունքներով» վերագրելով Հայաստանի իշխանությանը: Հետայսու էլ, ողջ պրոցեսն ու «դատավճիռն» այս տրամաբանության շուրջ է լինելու` Հայաստանի շուրջ օղակը սեղմելու, «ագրեսորի» և «օկուպանտի» պիտակն ամուր կպցնելու համար: Ի դեպ, Ադրբեջանը եղածով չի սահմանափակվելու: Հետագայում այդ «դատավճռի» հիման վրա Ադրբեջանը 2-րդ, 3-րդ, 4-րդ քայլն է անելու ու այդպես շարունակ, քանի դրա հնարավորությունը ունի և չեղած իրողությունները որպես փաստ կարողանում է ծառայեցնել տարբեր նպատակների: Մինչ փաշինյանական թիմը տարբեր հակահայ ձևակերպումներով շողոքորթում և ծառայություններ է մատուցում Թուրքիային ու Ադրբեջանին, Հայաստանի դեմ նորանոր «պապկաներ» են ավելանում»,-գրել է նա։
    11:30
    07.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը Հայաստանում գտել է այն, ինչ կարող է հետաքրքրել ԱՄՆ իշխանություններին․ մոլիբդեն` իշխանության դիմաց․ «Հրապարակ»
    Փաշինյանին պետք է ամեն գնով սիրաշահել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Չունենալով հայ հանրության աջակցությունը` ներքին լեգիտիմություն, նրան պետք է արտաքին լեգիտիմություն, ԱՄՆ աջակցությունը` սեփական իշխանությունը պահելու համար: Իսկ ի՞նչ կարող է առաջարկել Փաշինյանն այդ աջակցության դիմաց, որովհետև միամտություն կլիներ մտածել, որ ԱՄՆ գործող կոմերսանտ նախագահը կարող է գնալ միակողմանի գործարքի` ի վնաս ԱՄՆ շահերի, տալով մի բան` դիմացը չստանալ ոչինչ: Փաշինյանը Հայաստանում գտել է այն, ինչ կարող է հետաքրքրել ԱՄՆ իշխանություններին, համենայն դեպս` իր կարծիքով: Դա կարող է լինել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, գրում է «Հրապարակ»-ը։
    11:15
    07.02.25
    Ավելին