Լրահոս
2025-02-07
-
ՀասարակականԱմաչում են և վճարում. նյարդերի պայքար կամ տրանսպորտային աննահանջ բոյկոտԵրևանում տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտն ու ուղեվարձը 100 դրամ դարձնելու համար պահանջով իրազեկման ակցիաները շարունակվում են: 7-րդ օրն է՝ քաղաքացիների մի մասը կամ չի վճարում 150 դրամ, կամ 100 դրամ է վճարում: Նրանք, ովքեր չեն բոյկոտում, փաթեթներից են բողոքում: Շատերը նշում են, որ փաթեթները ամենևին էլ ձեռնտու չեն: Ի դեպ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է նախաձեռնող խմբի նիստ հրավիրել՝ տրանսպորտի հարցով: ՔՊ-ի տարածած հաղորդագրությունից իմանում ենք, որ հանրային տրանսպորտի ռեֆորմն ու հանրային հաղորդակցությանն առնչվող հարցեր են քննարկել ՔՊ-ականները՝ առանց ՔՊ վարչության ղեկավարի: Ինչպես հայտնի է Փաշինյանը երկրում չէ:Ավելին23:1507.02.25 -
ՀասարակականԿատաղել են դանակի ու կացնի վարպետները. Շիրակում սպանդանոցներ չկան, տուգանքներ՝ որքան ուզեսԲունտ է հասունանում Հայաստանի հյուսիսում: Շիրակի մարզում մսավաճառների բողոքի ալիքը չի հանդարտվում: Մարզում գործող սպանդանոց չկա, բայց իրենցից սպանդանոցային մորթ է պահանջում իշխանությունը: Մսավաճառների բողոքին միացել են անասնապահությամբ չզբաղվող ֆերմերները:Ավելին23:0007.02.25 -
ՀասարակականՈ՞վ է իրավապահների կողմից բերման ենթարկված հայտնի դերասանը. ի՞նչ է պարզվել․ ArmLurԱվելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ Կոտայքի մարզում պարեկները կանգնեցրել են «Mazda 6» մակնիշի ավտոմեքենան, որից հետո այն վարած, Հայաստանում հայտնի դերասաններից մեկին բերման են ենթարկել ոստիկանություն։Ավելին22:4507.02.25 -
ՀասարակականԳործադուլը վերածվում է փողոցային պայքարի՞. ԶՊՄԿ-ն մասնակի վերագործարկվել էՀայաստանի թիվ մեկ հարկատուի աշխատողների գործադուլը փողոցային պայքար դառնալու ճանապարհին է: Մի քանի տասնյակ լեռնագործներ իրենց միանալու կոչերով՝ Քաջարանում ցույց են արել: Զասնգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պնդում է, որ ընկերության հետ առնչություն չունեցող մարդիկ են առաջնորդում իրենց աշխատողներին: 8 աշխատողի են այսօր ազատել աշխատանքից «արտադրության սաբոտաժ հրահրելու համար»:Ավելին22:3007.02.25 -
ՀասարակականՀրդեհ` Հալաբյան փողոցի շենքերից մեկում․ երեք քաղաքացի տարհանվել էՓետրվարի 7-ին՝ ժամը 16:53-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի առաջին հարկի բնակարաններից մեկում (մոտ 30 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:20-ին, մարվել՝ 17:38-ին։ Բնակարանի խոհանոցում և միջանցքում այրվել են կենցաղային իրեր, ջերմահարվել են բնակարանի պատերն ու հյուրասենյակը՝ գույքով (15 քմ)։ Հրշեջ-փրկարարները շենքի տարբեր հարկերից տարհանել են 3 քաղաքացու։Ավելին22:1507.02.25 -
ՀասարակականՄիջադեպ՝ 31 համարի ավտոբուսում․ ուղևորը կոտրել է ավտոբուսի կողային ապակինՔիչ առաջ Երևանի համար 31 ավտոբուսում տեղի ունեցած միջադեպի ընթացքում ուղևորներից մեկը, վճարման շուրջ ծագած խոսակցության ժամանակ, դիտավորյալ կոտրել է ավտոբուսի կողային ապակին։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։ ««Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի աշխատակիցները դեպքի վերաբերյալ անմիջապես տեղեկացրել են ոստիկանությանը, որի արդյունքում քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության բաժանմունք։ Հորդորում ենք մեր քաղաքացիներին պահպանել հասարակական կարգը և դրսևորել պատշաճ վարք հասարակական տրանսպորտում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։Ավելին22:0707.02.25 -
ՀասարակականՀայաստանի հյուսիսային գեղեցկուհին՝ Արփի լիճըՀայաստանի հյուսիսային գեղեցկուհին՝ Արփի լիճը: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հրապարակել է Կովկասի բնության հիմնադրամի տեսանյութը:Ավելին22:0007.02.25 -
ԻրավականԲաքվի նույն բանտախցում չեն եղել հայ գերիները. ադրբեջանական դատական շոուն շարունակվում էԲաքվի դատարանի առաջ կանգնած հայ ռազմագերիներին Ադրբեջանն օգտագործում է Հայաստանի իշխանության դեմ: Հայ իրավապաշտպանները կասկած չունեն, որ ճնշումների տակ են Արայիկ Հարությունյանն ու Դավիթ Բաբայանը դատական երրորդ լսումների ժամանակ հերքել, թե իրենց նկատմամբ ճնշում է կիրառվում: Ըստ ադրբեջանական քարոզչամեքենայի՝ Բաբայանն ու Հարությունյանը բոլոր հայ գերիների անունից են նման հայտարարույթուն արել: Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը կասկածում է, որ Արցախի ռազմաքաղաքական մյուս ղեկավարները տեղյակ են եղել Բաբայանի և Հարությունյանի հայտարարության մասին:Ավելին21:4507.02.25 -
ՔաղաքականՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը2025 թվականի փետրվարի 7-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից։ Հանդիպման ընթացքում Կողմերը կարծիքներ են փոխանակել անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանման հարցերի վերաբերյալ և համաձայնության եկել, որ հանձնաժողովների միջև փոխադարձ համաձայնությամբ քննարկումները կշարունակվեն:Ավելին21:4107.02.25 -
ՔաղաքականՍտուգել, տուգանել, սպանել կամ հարկային տեռոր՝ բիզնեսի դեմ. մեծ ցույցեր են խոստանում տնտեսվարողներըՇրջանառության հարկի կրկնակի բարձրացումը մերժող առևտրականները, որ մի քանի օր շարունակ բողոքի ակցիաներ էին անում կառավարության դիմաց, այսօր իրենց ձայնը բարձրացրել են խորհրդարանում: Ազգային ժողովում իշխանության հարկային քաղաքականության մասին լսումների ժամանակ առևտրականները ցույցերով են սպառնացել, եթե չվերացվի, նրանց խոսքով հարկային տեռորը:Ավելին21:3007.02.25 -
ՀասարակականԳյուղը բաժանել են երկու մասի, որդիս մարդու կյանք խլող չի․ Մերձավանում ավտոմատը ձեռքին պահած տղայի մայր. ArmLurՓարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում տեղի ունեցած դեպքի առթիվ քրեական հետապնդում է հարուցվել 9 անձի նկատմամբ, որոնցից 3-ը ձերբակալված են։Ավելին21:1507.02.25 -
ԻրավականԲողոքարկելու ենք․ Ջալալ Հարությունյանի եղբայրը՝ հետագա անելիքների մասին․ MediaHubՋալալ Հարությունյանի գործով վճիռը հրապարակվեց․ նա դատապարտվեց ազատազրկման՝ 5,5 տարի ժամկետով:Ավելին21:0007.02.25 -
ԻրավականՊարեկները բերման են ենթարկել Հայաստանում հայտնի դերասաններից մեկինԱյսօր՝ փետրվարի 7-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքում «Mazda 6» մակնիշի ավտոմեքենայի վարորդը երթևեկում է կեղծ համարանիշներով, հայտնում է Shamshyan.com-ը: Վարորդի ներկայացրած Ռուսաստանի Դաշնության կողմից տրված տրանսպորտային միջոցի հաշվառման վկայականի ստուգմամբ պարզվում է, որ փաստաթուղթը կեղծ է, իսկ նշված ավտոմեքենայի վրա պետք է լիներ ՀՀ-ի կողմից տրված համարանիշ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կեղծ փաստաթուղթ ներկայացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով պարեկների կողմից վարորդը ձերբակալվում և նշված ավտոմեքենայով տեղափոխվում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժին, ավտոմեքենան էլ տեղափոխվում է պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը Հայաստանում հայտնի դերասան է, ում ինքնությունը նախաքննության շահերից ելնելով չի հրապարակվում։Ավելին20:4507.02.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Բողոքի գործողություններ՝ Շիրակից մինչև Սյունիք. սոցիալական լարվածությունը մեծանում էՀայլուր 20։30 Բողոքի գործողություններ՝ Շիրակից մինչև Սյունիք. սոցիալական լարվածությունը մեծանում էԱվելին20:3007.02.25 -
ՄիջազգայինԻրանը նոր թևավոր հրեշներն է ցուցադրում. Թրամփը Թեհրանին հարվածե՞լ է պատրաստվումԻրանը պատասխան հարձակմամբ է սպառնում ԱՄՆ-ի հնարավոր ագրեսիային: Թեհրանը ցուցադրության է հանել դրոնների նոր արսենալը՝ հակառակ Թրամփի վստահեցմանը, թե Իրանը ոչնչացնելու մասին լուրերը ուռճացված են: Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները Թրամփին մեղադրում են երկակի խաղ խաղալու մեջ:Ավելին20:1507.02.25 -
ՀասարակականՀՀ ՄԻՊ-ը Շվեյցարիայի դեսպանի հետ զրույցում կարևորել է գերիների վերադարձըՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 7-ին ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Լուկաս Ռոզենկրանցին։ Անահիտ Մանասյանը դեսպանին է ներկայացրել մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակը, աշխատանքի ուղղությունները, որոնք, ի թիվս այլնի, ներառում են՝ կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, զինված ուժերում մարդու իրավունքների, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի և այլ ոլորտները։ Պաշտպանն անդրադարձել է նաև իրավահավասարության երաշխավորման և հակախտրականության ոլորտում առկա մարտահրավերներին՝ ընդգծելով ատելության խոսքի, խտրականության, անհանդուրժողականության մթնոլորտի անթույլատրելի ծավալները մեր երկրում և դրա դեմ պայքարի շրջանակում իրականացվող աշխատանքների կարևորությունը: Անահիտ Մանասյանը դեսպանին է ներկայացրել նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը, ներկայումս առկա խնդիրները և իրականացվող աշխատանքները։ Իր խոսքում Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է գտնվելու վայրն անհայտ անձանց ճակատագրերը պարզելուն միտված աշխատանքների, գերության մեջ հայտնված անձանց իրավունքների պաշտպանության, նրանց վերադարձի ապահովման կարևորությունը՝ այս հարցերում շեշտելով մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող կառույցների դերը: Իր հերթին դեսպան Լուկաս Ռոզենկրանցը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել Պաշտպանի հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության առաքելության իրականացման գործում։Ավելին20:0007.02.25 -
ՀասարակականՄասիսի երկաթգծի մոտակայքում ավտոմեքենա է այրվելՓետրվարի 7-ին, ժամը 13։52-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի երկաթգծի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ քաղաքի Հանրապետության փողոցում այրվում է «Toyota» մակնիշի ավտոմեքենա (վարորդ` Վ. Ս., ծնված 1964 թ․)։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Բ․ Ս․-ն դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։01-ին, մարվել՝ 14։20-ին: Այրվել է ավտոմեքենան։Ավելին19:4507.02.25 -
ՔաղաքականՉորս օր՝ Վաշինգտոնում և միայն մեկ նկար՝ Սպիտակ տանը. Փաշինյանի գործերը՝ Թրամփի ԱմերիկայումՀայաստանի ռազմավարական գործընկեր ԱՄՆ-ից մի սիրողական լուսանկար է հասել Երևան՝ ԱՄՆ փոխնախագահի հետ Հայաստանի վարչապետի հանդիպումից: «Ճանաչողական հանդիպում» է անվանել Փաշինյանը Վենսի հետ «խոսակցությունը»: Պետական արարողակարգի մասնագետներին անծանոթ բառերով է Փաշինյանը ներկայացրելՎենսի հետ հանդիպումը, որը ամենայն հավանականությամբ ԱՄՆ փոխնախագահի աշխատասենյակում է եղել, ոչ թե հանդիպումների համար նախատեսված առանձին սենյակում: Փաշինյանն ավելի ուշ հայտարարել է, որ ավարտել է այցը ԱՄՆ ու տուն է վերադառնում:Ավելին19:3007.02.25 -
ՀասարակականՓաստաբանները դեմ են խտրական հարկային քաղաքականությանը, բողոքի ակցիա և գործադուլ են անելուՓաստաբանների պալատից հայտնում են․ «Փետրվարի 10-ին տեղի է ունենալու Փաստաբանների Ընդհանուր ժողով, որի արդյունքներով ձևավորվելու է Փաստաբանների պալատի գործադիր մարմնի՝ Պալատի խորհրդի կազմը, ինչպես նաև քվեարկության է դրվելու իրավասու պետական մարմինների կողմից իրականացվող, մարդու իրավունքների պաշտպանության համակարգը խաթարող և փաստաբանական համայնքի նկատմամբ խտրական հարկային քաղաքականության կիրառումը դատապարտող հայտարարությունը: Նույն օրը փաստաբաններն իրականացնելու են բողոքի ակցիա «գործադուլ»՝ հրաժարվելով պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց: Փաստաբանները պահանջում են ՀՀ կառավարությունից օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ՀՀ Ազգային ժողով ուղարկելու միջոցով՝ փաստաբանական գործունեություն համարվող ծառայությունների մատուցումը, հատկապես անվճար (անհատույց) և կամավոր անհատույց իրավաբանական օգնության տրամադրումը ազատել ավելացված արժեքի հարկից»:Ավելին19:1507.02.25 -
ՔաղաքականՀենց ունենանք ազգային իշխանություն, նորից կլինենք անվտանգ պետություն․ Վարուժան Գեղամյան«Ռուսաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները նորից մտել են լարվածության շրջան: Ընդ որում` հրապարակային լարվածության:Ավելին19:0007.02.25