Լրահոս

2025-02-08
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանի Վաշինգտոնյան այցը քաղաքական առումով ոչինչ չտվեց Հայաստանին. Սուրեն Սարգսյան
    «Շարունակում եմ պնդել, որ Փաշինյանի այցը Վաշինգտոն ուներ մեկ հիմնական նպատակ՝ հասկանալ, թե արդյո՞ք Թրամփի վարչակազմը շարունակելու է տրամադրել իրեն այն քաղաքական աջակցությունը, որը նա ստանում էր Բայդենի վարչակազմից։
    11:04
    08.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Զինված ուժեր
    Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Հնդկաստան
    Փետրվարի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Հնդկաստանի Հանրապետություն։
    10:52
    08.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոշոր հրդեհ՝ Ստեփանավանում․ 27 բնակիչ է տարհանվել
    Փետրվարի 8-ին, ժամը 04։42-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի շենքերից մեկում։
    10:40
    08.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ԱՊՊԱ-ն էլի թանկացել է․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանում ԱՊՊԱ-ի վճարները զգալիորեն աճել են։ 2023-ին, օրինակ, միջին տարիքի ավտոմեքենայի համար 3 ամսվա ԱՊՊԱ-ն կազմում էր 20-22 հազար դրամ՝ կախված մեքենայի տարիքից եւ այլ գործոններից։ 10-15 տարեկան ավտոմեքենայի համար սեփականատերերը 2023-ի վերջին արդեն վճարում էին 25-27 հազար դրամ՝ 3 ամսվա համար, 2024-ին 3 ամսվա ԱՊՊԱ-ի վճարը հասավ 30-32 հազար դրամի։ Ընդ որում, գները բարձրանում են միաժամանակ բոլոր ընկերություններում։
    10:24
    08.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Հաջորդը Օնիկ Գասպարյա՞նն է. «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը երեկ առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվեց 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Հիշեցնենք, որ մեղադրանքը վերաբերում է 2020 թ. հոկտեմբերի 12-ին Ցորի զորամասի Դ-20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման հետեւանքով ունեցած կորուստներին։
    10:11
    08.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Հյուրանոցատերերին ասվել է, որ մուսուլմանական աղոթատեղիներ պետք է սարքել․ «Հրապարակ»
    Հրապարակ» թերթը գրում է. «Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Լուսինե Գեւորգյանն օրերս հանդիպել է հյուրանոցային բիզնեսով զբաղվող սեփականատերերի հետ եւ շոկի է ենթարկել նրանց՝ ասելով, որ հյուրանոցներում պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից։ Ոմանք հակադարձել են, թե սահմանված չափորոշիչների մեջ նման պահանջ չկա:
    10:06
    08.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔՊ-ականները «օրենքով գողերին» են քննարկել․ «Հրապարակ»
    Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանության ներսում բուռն քննարկումների թեմա է դարձել քրեական ենթամշակույթի դեմ պայքարի իմիտացիան։ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը ՔՊ նիստերից մեկի ժամանակ խոսել է դրա մասին՝ հարցնելով, թե ինչպես ստացվեց, որ հայտարարում ենք, թե անհաշտ պայքար ենք մղում քրեական ենթամշակույթի` օրենքով գողերի եւ գողականների դեմ, իսկ այսօր ընդամենը 1 օրենքով գող է նստած, մինչդեռ Հայաստանում նրանք 21-ն են։
    10:01
    08.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Իրականում ո՞վ է Եռաբլուրի հողերը վաճառել․ «Ժողովուրդ»
    Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում Արմեն Սարգսյանի նկատմամբ 19 դրվագ մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, որ նա Եռաբլուր պանթեոնին հարակից հողակտորները հերթով վաճառել է։
    09:56
    08.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Անդրանիկ Քոչարյանը անհետ կորածների ծնողներին մոլորեցրել է ու հոխորտում է․ «Ժողովուրդ»
    Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը անհետ կորած զինվորների ծնողներին անորոշ վիճակի մեջ է դրել. խոստացել է տեղեկություններ տրամադրել, սակայն հիմա չի կարողանում տալ դրանք
    09:52
    08.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին հարավարևելյան 2-5մ/վ, փետրվարի 8-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14- 17մ/վրկ։
    09:45
    08.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լույս չի լինի. հասցեներ
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    09:30
    08.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանի հետ:
    09:25
    08.02.25
    Ավելին
2025-02-07
  • Img default alt hy
    Հասարակական
    Դավիթ Բեկ փողոցում բախվել են «Tesla»-ն և «Nissan Altima»-ն․ կան վիրшվnրներ
    Այսօր՝ փետրվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում ճակատ ճակատի բախվել են Երևանի բնակիչներ 26-ամյա Գեղամ Համբարձումյանի վարած «Tesla» մակնիշի և 24-ամյա Էրիկ Կարապետյանի վարած «Nissan Altima» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաները հայտնվել են նույն երթևեկելի գոտում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Tesla»-ի վարորդն ու 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են «Tesla»-ի վարորդի հետ հիվանդանոց տեղափոխված վիրավորի ինքնությունը, ով, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, «Nissan Altima»-ի ուղևորն է։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
    23:58
    07.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Տիրան Խաչատրյանին ներկայացված մեղադրանքը փուչ է․ փաստաբան․ «Փաստինֆո»
    Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հունվարի 4-ին ձերբակալվել, ապա՝ կալանավորվել է Տիրան Խաչատրյանը։ Վերջինիս մեղադրանք է առաջադրվել 44-օրյա պատերազմի օրերին՝ ռազմական դրության ընթացքում, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ իբրև անփույթ վերաբերմունքի համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ, սակայն գեներալ-լեյտենանտը մեղադրանքը չի ընդունում։
    23:45
    07.02.25
    Ավելին
  • Միջազգային
    ՌԴ ՊՆ-ում պայթուցիկ դնելու համար 1000 դոլար ավանս է ստացել. 4 ուկրաինուհիներ բերման են ենթարկվել
    Ռուսաստանում ուկրաինացի 4 կնոջ են ձերբակալել՝ ռուս պաշտոնյաների դեմ ահաբեկչություն պատրաստելու կասկածանքով: Նրանք խոստովանել են, որ վերապատրաստվել են Կիևում՝ ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից: Ռուսաստանը երկրի ներսում ահաբեկիչների է որսում, իսկ ռազմաճակատում նոր հաջողությունների մասին է հայտնում: Չերկասկայա Կոնոպելկա և Ուլանոկ բնակավայրերում ուկրաինական հակահարձակումը անհաջողության է մատնվել, ուկրաինական կողմը 200 զինվոր է կորցրել:
    23:40
    07.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Աննա Վարդապետյանը ԵԽ բարձրաստիճան պաշտոնյայի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները
    Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության չափանիշների կիրարկման դեպարտամենտի ղեկավար Լիլյա Գրետարսդոտիրի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում են եղել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության չափանիշների իրականացման վարչության իրավական բարեփոխումերի և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, այլք, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Աննա Վարդապետյանը ողջունել է Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաներին Գլխավոր դատախազությունում և նշել, որ նման հանդիպումները հնարավորություն են ընձեռում ընդգծել ՀՀ դատախազության և ԵԽ համապատասխան մարմինների միջև համագործակցության արդյունավետությունն ու նախանշել փոխգործակցության հեռանկարները: Այդ համատեքստում ՀՀ գլխավոր դատախազը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության գործընկերների հետ համատեղ կազմակերպված բարձրաստիճան խորհրդաժողովները՝ «Դատախազության անկախությունը՝ որպես իրավունքի գերակայության երաշխավոր» և «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմաներով, ինչպես նաև 2024 թվականի նոյեմբերի 15-ին Երևանում կազմակերպված՝ Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի կարծիքների հայերեն ժողովածուի շնորհանդեսը: Լիլյա Գրետարսդոտիրը շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին ընդունելության, համատեղ իրականացված ծրագրերի արդյունքներին անդրադառնալու համար և ընդգծել, որ ՀՀ դատախազության հետ համագործակցությունը, ի թիվս այլնի, բովանդակային առումով լավագույն օրինակներից է: Պատասխանելով ԵԽ բարձրաստիճան ներկայացուցչի՝ Դատախազության առաջնահերթությունների վերաբերյալ հարցին՝ ՀՀ գլխավոր դատախազն առանձնացրել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և կիբերհանցավորության դեմ պայքարի ոլորտներն ու ներկայացրել այդ ուղղություններով իրականացված աշխատանքները և արձանագրված արդյունքները: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ, անդրադարձել են համատեղ նոր ծրագրեր իրականացնելու հեռանկարներին:
    23:30
    07.02.25
    Ավելին
  • Հասարակական
    Ամաչում են և վճարում. նյարդերի պայքար կամ տրանսպորտային աննահանջ բոյկոտ
    Երևանում տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտն ու ուղեվարձը 100 դրամ դարձնելու համար պահանջով իրազեկման ակցիաները շարունակվում են: 7-րդ օրն է՝ քաղաքացիների մի մասը կամ չի վճարում 150 դրամ, կամ 100 դրամ է վճարում: Նրանք, ովքեր չեն բոյկոտում, փաթեթներից են բողոքում: Շատերը նշում են, որ փաթեթները ամենևին էլ ձեռնտու չեն: Ի դեպ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է նախաձեռնող խմբի նիստ հրավիրել՝ տրանսպորտի հարցով: ՔՊ-ի տարածած հաղորդագրությունից իմանում ենք, որ հանրային տրանսպորտի ռեֆորմն ու հանրային հաղորդակցությանն առնչվող հարցեր են քննարկել ՔՊ-ականները՝ առանց ՔՊ վարչության ղեկավարի: Ինչպես հայտնի է Փաշինյանը երկրում չէ:
    23:15
    07.02.25
    Ավելին
  • Հասարակական
    Կատաղել են դանակի ու կացնի վարպետները. Շիրակում սպանդանոցներ չկան, տուգանքներ՝ որքան ուզես
    Բունտ է հասունանում Հայաստանի հյուսիսում: Շիրակի մարզում մսավաճառների բողոքի ալիքը չի հանդարտվում: Մարզում գործող սպանդանոց չկա, բայց իրենցից սպանդանոցային մորթ է պահանջում իշխանությունը: Մսավաճառների բողոքին միացել են անասնապահությամբ չզբաղվող ֆերմերները:
    23:00
    07.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ո՞վ է իրավապահների կողմից բերման ենթարկված հայտնի դերասանը. ի՞նչ է պարզվել․ ArmLur
    Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ Կոտայքի մարզում պարեկները կանգնեցրել են «Mazda 6» մակնիշի ավտոմեքենան, որից հետո այն վարած, Հայաստանում հայտնի դերասաններից մեկին բերման են ենթարկել ոստիկանություն։
    22:45
    07.02.25
    Ավելին
  • Հասարակական
    Գործադուլը վերածվում է փողոցային պայքարի՞. ԶՊՄԿ-ն մասնակի վերագործարկվել է
    Հայաստանի թիվ մեկ հարկատուի աշխատողների գործադուլը փողոցային պայքար դառնալու ճանապարհին է: Մի քանի տասնյակ լեռնագործներ իրենց միանալու կոչերով՝ Քաջարանում ցույց են արել: Զասնգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պնդում է, որ ընկերության հետ առնչություն չունեցող մարդիկ են առաջնորդում իրենց աշխատողներին: 8 աշխատողի են այսօր ազատել աշխատանքից «արտադրության սաբոտաժ հրահրելու համար»:
    22:30
    07.02.25
    Ավելին