Լրահոս
2025-02-23
-
ՀասարակականԽոշոր ավտովթար` Կոտայքի մարզում. կա վիրավոր, վարորդը եղել է ոչ սթափՓետրվարի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում Արտաշատի խճուղում՝ «Ծիրանի» ռեստորանի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ 43-ամյա Արտյոմ Մ․-ի վարած «Mercedes» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 47-ամյա Կարեն Հ․-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Ford Transit»-ի ուղևոր, Արագածոտնի մարզի բնակիչ 36-ամյա Արա Պ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ «Ford Transit»-ի վարորդ Կարեն Հ․-ն տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ և ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի ծառայողների կողմից 1 տարով զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ճանապարհը ամբողջովին պատված է եղել մերկասառույցով և ճանապարհն սպասարկող ընկերությունը աշխատանքներ չի կատարել այն աղ ու ավազով մշակելու ուղղությամբ։Ավելին15:3023.02.25 -
ՀասարակականԴպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ հայտարարությունըՀիշեցնենք՝ հաշվի առնելով եղանակային պայմանները և սպասվող տեղումները, դպրոցներում դասերը հետաձգվել էին՝ կիսամյակի ընթացքում լրացնելու պայմանով։Ավելին15:1523.02.25 -
ՔաղաքականԿովկասը նորից օրակարգում է․ ամեն ինչ եռում է․ ԳեղամյանԹյուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամի իր ալիքում գրում է․ «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է Թուրքիա` բանակցությունների: Ըստ թուրքական մեդիաների` գլխավոր թեման Ուկրաինան է: Բայց հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է: Առաջիկա օրերին Լավրովը այցելելու է նաև Իրան: Բնականաբար, Կովկասը նորից օրակարգում է: Զուգահեռ բանակցային գերակտիվ աշխատանք է ընթանում ամերիկյան կողմի հետ: Ամեն ինչ եռում է»:Ավելին15:0023.02.25 -
ՄիջազգայինԶոհեր և վիրավորներ. Պերուում առևտրի կենտրոնի տանիք է փլուզվելՊերուում առևտրի կենտրոններից մեկի տանիքի փլուզման հետևանքով զոհվել է 8, վիրավորվել՝ առնվազն 80 մարդ, հաղորդում է APA-ն՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ-ն։ «Ոստիկանության աշխատակիցներն ու հրշեջները որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում Տրուխիլիոյի առևտրի կենտրոնի ֆուդ-կորտի տանիքի փլուզման տարածքում»,-նշվում է հաղորդագրության մեջ։ Ողբերգության պառճառներն առայժմ հայտնի չեն, դեպքի վայրում աշխատում են դատախազության աշխատակիցները։Ավելին14:3023.02.25 -
ՀասարակականՀարկերը բարձրանում են, գնորդները չեն ավելանում. դռները փակվում են փոքր բիզնեսիԹանկ երկրում շատ էժան ապրանք է վաճառում այս ռեպորտաժի հերոսը, բայց մեծ եկամուտ այդպես էլ չի ստանում: Գնորդ չկա: Այս տարվանից բարձր հարկերն ու տուրքերը հնարավոր է փակեն իր փոքրիկ կրպակի դռները: Հայաստանում փոքր ու միջին տնտեսվարողների բողոքը չի լռում՝ ժամանակ առ ժամանակ կառավարության շենքի բակ է հասնում, շենքում նստած նախարարների ականջներին՝ ոչ:Ավելին14:0023.02.25 -
ՍփյուռքԲողոքի ակցիա՝ Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջևՎաշինգտոնում ՀՅԴ երիտասարդները հայ համայնքի հետ միասին բողոքի ակցիա են կազմակերպել Ադրբեջանի դեսպանատան առջև՝ դատապարտելու համար Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի և Մարաղայի զանգվածային ջարդերի 37-րդ տարելիցը։Ավելին13:4023.02.25 -
ՔաղաքականՆոր սահմանադրությամբ դա էլ կգրեք, որ իրենց ապօրինություն, քաղաքական հրահանգ կատարել կարելի է, իսկ մյուսներին դա արձանագրել` ոչ․ պատգամավորՆոր սահմանադրությամբ դա էլ կգրեք, որ իրենց ապօրինություն, քաղաքական հրահանգ կատարել կարելի է, իսկ մյուսներին դա արձանագրել` ոչ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը․ «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը: Փաստացի, այն տիրույթը, որտեղ Էդգարը խոսում և գործում էր` «ականապատվեց», որովհետև ցանկացած շարժ, այդ սեկտորից դուրս, կարող է բերել վերջինիս կալանավորմանը: Իշխանությունը վարչական վերահսկողության սահմանմամբ և´ սահմանափակեց Ղազարյանի խոսքի իրավունքը, և´ օպերացիա նախապատրաստեց հետագայում նրան ազատությունից զրկելու համար: Հետո էլ թե` քննիչներին, դատախազներին, դատավորներին բան մի ասեք: Նոր սահմանադրությամբ դա էլ կգրեք, որ իրենց ապօրինություն, քաղաքական հրահանգ կատարել կարելի է, իսկ մյուսներին դա արձանագրել` ոչ»։Ավելին13:3023.02.25 -
ՀասարակականՀրդեհ՝ Արտաշատում․ բնակարաններից մեկի խոհանոցում առաջացած կրակը հրշեջների շնորհիվ տունը մոխրակույտի չվերածեցԱյսօր՝ փետրվարի 23-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցի շենքերից մեկում բնակարան է այրվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները նախ կանխել են 5 հարկանի շենքի 2-րդ հարկի բնակարանի խոհանոցում առաջացած կրակի տարածումը, ապա մարել այն։ Հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։ Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են բնակարանի սեփականատիրոջ ինքնությունը։Ավելին13:0023.02.25 -
ԻրավականՊարզ չդարձավ՝ Էդգար Ղազարյանը կարո՞ղ է քննադատել ադրբեջանցի դատավորներին. «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն»Դատարանի որոշմամբ սահմանափակվել է Էդգար Ղազարյանի կողմից իր հրապարակային ելույթներում ներկայացնել բացառապես դատավորի, դԱվելին12:4523.02.25 -
ՀասարակականՀալիձորի մոտակայքում չորս բեռնատար արգելափակվել է ձյան շերտումՓետրվարի 22-ին՝ ժամը 17:38-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալիձոր գյուղի «Դոմիկիներ» կոչվող հատվածում ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գորիս-Տաթև ավտոճանապարհի 26-րդ կմ-ին՝ Հալիձոր գյուղի մոտակայքում, չորս բեռնատար ավտոմեքենա արգելափակվել է ձյան շերտում: Փրկարարները քարշակման եղանակով արգելափակումից դուրս են բերել բեռնատարները, ինչի արդյունքում 51 բեռնատար շարունակել է ընթացքը: Ավտոճանապարհահատվածը դարձել է միակողմանի երթևեկելի:Ավելին12:3023.02.25 -
ՀասարակականԴպրոցում ծեծկռտուք է տեղի ունեցել ուսուցչի և աշակերտների միջև․ ուսուցիչը ձերբակալվել էՓետրվարի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Չարենցի անվան թիվ 67 հիմնական դպրոցում ծեծկռտուք է, հայտնում է Shamshyan.com-ը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 11։00-ի սահմաններում նշված դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ, Երևանի բնակիչ 27-ամյա Համլետ Մ․-ն դիտողություն է արել նշված դպրոցի աշակերտներ 14-ամյա Է․ Հ․-ին, 14-ամյա Մ․ Մ․-ին, 14-ամյա Ն․ Տ․-ին և 13-ամյա Ա․ Բ․-ին, ինչի արդյունքում առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում վերջիններս բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորելելով հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտել են դպրոցի բնականոն աշխատանքը, փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց: Ֆոտոլրագրողի տեղեկություններով Համլետ Մ․-ն խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին, իսկ աշակերտները ներկայացվել են ոստիկանության Կենտրոնական բաժին: Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։Ավելին12:0023.02.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին11:3023.02.25 -
ՀասարակականՄեծ թյուրիմացություն կամ ո՞ւմ համար են անվճար դեղերը. կառավարության նոր որոշման հետքերովՀայաստանում դեղորայքն անվճար է կամ արտոնյալ պայմաններով՝ կառավարության որոշմամբ սահմանված մի քանի խմբերի համար, այդ թվում՝ սահմանափակ կարողություններով մարդկանց համար: Կա դեղերի, անգամ՝ հիվանդությունների ցանկ, որոնց դեպքում դեղերն անվճար են: Առողջապահության նախարարության այս ծրագրերի շահառուներից շատերը, սակայն, պնդում են, որ երբևէ իրենց հասանելիքից չեն օգտվել: Ինչո՞ւ:Ավելին11:0023.02.25 -
ԻրավականԴատարանը սահմանափակեց Էդգար Ղազարյանի խոսքը՝ կիրառելով վարչական վերահսկողություն. պաշտպանԴատարանը սահմանափակեց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի խոսքը՝ կիրառելով վարչական վերահսկողություն: Այս մասին դատական նսիտից հետո հայտնեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ «Էդգար Ղազարյանի խոսքի ազատությունը սահմանափակվեց, խոսքը վերաբերում է դատավորներին, դատախազներին, քննիչներին, փաստաբաններին, հարկադիր անդամներին և նրանց ընտանիքի անդամներին։ Աբսուրդն այն է, որ Էդգար Ղազարյանն այլևս չի կարող ասել, որ, օրինակ, Վահե Գրիգորյանը ՍԴ փոխնախագահ է ընտրվել ոչ լեգիտիմ։ Նման կարծիքի համար կգան ու կասեն՝ Էդգար ջան, գնացինք:Ցավում ենք այս որոշման համար: Սա հերթական անգամ ցույց տվեց, որ կարող են սահմանափակել խոսքի ազատությունը և դատական իշխանությունը դրա համար բավարար երաշխավորող մարմին չէ»,- հայտնել է Ռուբեն Մելիքյանը: Հիշեցնենք` Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 490-րդ հոդվածի երկրորդ մասով՝ դատավորներին արատավորելն իրենց գործունեության համար, սա ենթադրում է 2-5 տարի ազատազրկում:Ավելին10:4023.02.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին հարավարևմտյան 3-6մ/վ, սպասվում է քամու ուժգնացում փետրվարի 24-ին և 26-ին` 15-18 մ/վ արագությամբ, 25-ին՝ 17-20մ/վ։Ավելին10:3023.02.25 -
ՀասարակականԵրևանում տեխնիկական միջոցներով բացել են Սոֆի Դևոյանի թոռան բնակարանի դուռը և պատճառել վնասՓետրվարի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Շինարարների փողոց 15/2 շենքի 82 բնակարան գողեր են մուտք գործել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ մասին ոստիկաններին հայտնել է նշված բնակարանի սեփականատիրոջ՝ Գևորգ Պողոսյանի հայրը՝ Կոտայքի մարզի բնակիչ 50-ամյա Հովհաննես Պողոսյանը։ Օպերատիվորեն նշված հասցե է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության տեսուչի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ նույն օրը ժամը 17։40-ի սահմաններում 67-ամյա Հասմիկ Է․-ն տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել է Գ.Պողոսյանին պատկանող Շինարարների փողոցի 15/2 շենքի 82 բնակարանի մուտքի դռան փականը և ապօրինի մուտք գործել բնակարան՝ պատճառելով 45 հազար դրամի նյութական վնաս: Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժին։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Հովհաննես Պողոսյանը «Սոֆի Դևոյան Մշակույթի Կենտրոն» ՍՊԸ-ի տնօրենն է։Ավելին10:0023.02.25
2025-02-22
-
ՀասարակականԵրևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է -15․․․-17 աստիճան ցուրտ․ Լևոն ԱզիզյանՄայրաքաղաք Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է -15...-17 աստիճան։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ Հանրապետության տարածքում փետրվարի 22-ի ցերեկը, 23-ին և 27-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 23-24-ի հատկապես գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի ևս՝ 7-10 աստիճանով։Ավելին23:5822.02.25 -
ՀասարակականՀոսպիտալում կյանքից զրկված զինվորը Սիսիանից էր, հորը վերջերս էր կորցրել. News.amԵրեկ Երևանի զինվորական հոսպիտալում մահացած ժամկետային զինծառայող Արտակ Վարդանյանը Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից էր, ընտանքի միակ որդին: Սիսիանի բնակիչները News.am-ի հետ զրույցում հայտնեցին, որ նախնական տեղեկություններով տղան մահացել է թոքաբորբի հետևանքով:Ավելին23:4522.02.25 -
ՄիջազգայինԶելենսկին այլևս Ուկրաինայի նախագահը չէ․ Իլոն ՄասկԱմերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին այլևս Ուկրաինայի նախագահը չէ։ «Զելենսկին հեռացվել է այն աշխատանքից, որը նա անում է»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ գրել է նա։ Չորեքշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուղերձ է հրապարակել, որում Զելենսկին անվանել է «բռնապետ առանց ընտրությունների» և աջակցել Ուկրաինայում ընտրությունների անհրաժեշտությանը։ Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ Զելենսկու վարկանիշն իջել է մինչև 4 տոկոս։ Զելենսկու լիազորությունների ժամկետը լրացել է անցյալ տարվա մայիսի 20-ին։ Ուկրաինայում 2024 թվականի նախագահական ընտրությունները չեղարկվել են՝ ռազմական դրության և համընդհանուր մոբիլիզացիայի պատճառաբանությամբ։Ավելին23:3022.02.25 -
ՔաղաքականՔննարկվել են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման հեռանկարները, տարածաշրջանային անվտանգության հարցերըՓետրվարի 22-ին ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի հետ։ Այդ մասին հայտնել է Իրանում ՀՀ դեսպանությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման հեռանկարները, տարածաշրջանային անվտանգության հարցերը և երկկողմ համագործակցության խորացման հնարավորությունները։ Կողմերը կարևորել են քաղաքական ակտիվ երկխոսության շարունակականությունը, ինչպես նաև տնտեսական, ենթակառուցվածքային կապերի ամրապնդումը։ Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան վերահաստատել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունն անվերապահորեն հարգելու Իրանի Իսլամական Հանրապետության հստակ դիրքորոշումը՝ ընդգծելով Թեհրանի պատրաստակամությունը տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու ուղղությամբ: Դեսպան Հակոբյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության խաղաղության օրակարգը և տարածաշրջանային կայունության հաստատմանն ուղղված ջանքերը՝ վերահաստատելով Երևանի հանձնառությունը կառուցողական երկխոսության ու փոխշահավետ համագործակցության ճանապարհով հասնելու տարածաշրջանային խաղաղության:Ավելին23:1522.02.25