Լրահոս
Միջազգային
14:30
23.02.25
360

Զոհեր և վիրավորներ. Պերուում առևտրի կենտրոնի տանիք է փլուզվել

Img default alt hy

Պերուում առևտրի կենտրոններից մեկի տանիքի փլուզման հետևանքով զոհվել է 8, վիրավորվել՝ առնվազն 80 մարդ, հաղորդում է APA-ն՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ-ն։

«Ոստիկանության աշխատակիցներն ու հրշեջները որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում Տրուխիլիոյի առևտրի կենտրոնի ֆուդ-կորտի տանիքի փլուզման տարածքում»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Ողբերգության պառճառներն առայժմ հայտնի չեն, դեպքի վայրում աշխատում են դատախազության աշխատակիցները։