Լրահոս

2025-02-23
  • Img default alt hy
    Հասարակական
    Դպրոցում ծեծկռտուք է տեղի ունեցել ուսուցչի և աշակերտների միջև․ ուսուցիչը ձերբակալվել է
    Փետրվարի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Չարենցի անվան թիվ 67 հիմնական դպրոցում ծեծկռտուք է, հայտնում է Shamshyan.com-ը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 11։00-ի սահմաններում նշված դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ, Երևանի բնակիչ 27-ամյա Համլետ Մ․-ն դիտողություն է արել նշված դպրոցի աշակերտներ 14-ամյա Է․ Հ․-ին, 14-ամյա Մ․ Մ․-ին, 14-ամյա Ն․ Տ․-ին և 13-ամյա Ա․ Բ․-ին, ինչի արդյունքում առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում վերջիններս բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորելելով հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտել են դպրոցի բնականոն աշխատանքը, փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց: Ֆոտոլրագրողի տեղեկություններով Համլետ Մ․-ն խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին, իսկ աշակերտները ներկայացվել են ոստիկանության Կենտրոնական բաժին: Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
    12:00
    23.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    11:30
    23.02.25
    Ավելին
  • Հասարակական
    Մեծ թյուրիմացություն կամ ո՞ւմ համար են անվճար դեղերը. կառավարության նոր որոշման հետքերով
    Հայաստանում դեղորայքն անվճար է կամ արտոնյալ պայմաններով՝ կառավարության որոշմամբ սահմանված մի քանի խմբերի համար, այդ թվում՝ սահմանափակ կարողություններով մարդկանց համար: Կա դեղերի, անգամ՝ հիվանդությունների ցանկ, որոնց դեպքում դեղերն անվճար են: Առողջապահության նախարարության այս ծրագրերի շահառուներից շատերը, սակայն, պնդում են, որ երբևէ իրենց հասանելիքից չեն օգտվել: Ինչո՞ւ:
    11:00
    23.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դատարանը սահմանափակեց Էդգար Ղազարյանի խոսքը՝ կիրառելով վարչական վերահսկողություն. պաշտպան
    Դատարանը սահմանափակեց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի խոսքը՝ կիրառելով վարչական վերահսկողություն: Այս մասին դատական նսիտից հետո հայտնեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ «Էդգար Ղազարյանի խոսքի ազատությունը սահմանափակվեց, խոսքը վերաբերում է դատավորներին, դատախազներին, քննիչներին, փաստաբաններին, հարկադիր անդամներին և նրանց ընտանիքի անդամներին։ Աբսուրդն այն է, որ Էդգար Ղազարյանն այլևս չի կարող ասել, որ, օրինակ, Վահե Գրիգորյանը ՍԴ փոխնախագահ է ընտրվել ոչ լեգիտիմ։ Նման կարծիքի համար կգան ու կասեն՝ Էդգար ջան, գնացինք:Ցավում ենք այս որոշման համար: Սա հերթական անգամ ցույց տվեց, որ կարող են սահմանափակել խոսքի ազատությունը և դատական իշխանությունը դրա համար բավարար երաշխավորող մարմին չէ»,- հայտնել է Ռուբեն Մելիքյանը: Հիշեցնենք` Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 490-րդ հոդվածի երկրորդ մասով՝ դատավորներին արատավորելն իրենց գործունեության համար, սա ենթադրում է 2-5 տարի ազատազրկում:
    10:40
    23.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին հարավարևմտյան 3-6մ/վ, սպասվում է քամու ուժգնացում փետրվարի 24-ին և 26-ին` 15-18 մ/վ արագությամբ, 25-ին՝ 17-20մ/վ։
    10:30
    23.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում ​​​​​​​տեխնիկական միջոցներով բացել են Սոֆի Դևոյանի թոռան բնակարանի դուռը և պատճառել վնաս
    Փետրվարի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Շինարարների փողոց 15/2 շենքի 82 բնակարան գողեր են մուտք գործել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ մասին ոստիկաններին հայտնել է նշված բնակարանի սեփականատիրոջ՝ Գևորգ Պողոսյանի հայրը՝ Կոտայքի մարզի բնակիչ 50-ամյա Հովհաննես Պողոսյանը։ Օպերատիվորեն նշված հասցե է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության տեսուչի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ նույն օրը ժամը 17։40-ի սահմաններում 67-ամյա Հասմիկ Է․-ն տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել է Գ.Պողոսյանին պատկանող Շինարարների փողոցի 15/2 շենքի 82 բնակարանի մուտքի դռան փականը և ապօրինի մուտք գործել բնակարան՝ պատճառելով 45 հազար դրամի նյութական վնաս: Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժին։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Հովհաննես Պողոսյանը «Սոֆի Դևոյան Մշակույթի Կենտրոն» ՍՊԸ-ի տնօրենն է։
    10:00
    23.02.25
    Ավելին
2025-02-22
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է -15․․․-17 աստիճան ցուրտ․ Լևոն Ազիզյան
    Մայրաքաղաք Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է -15...-17 աստիճան։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ Հանրապետության տարածքում փետրվարի 22-ի ցերեկը, 23-ին և 27-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 23-24-ի հատկապես գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի ևս՝ 7-10 աստիճանով։
    23:58
    22.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հոսպիտալում կյանքից զրկված զինվորը Սիսիանից էր, հորը վերջերս էր կորցրել. News.am
    Երեկ Երևանի զինվորական հոսպիտալում մահացած ժամկետային զինծառայող Արտակ Վարդանյանը Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից էր, ընտանքի միակ որդին: Սիսիանի բնակիչները News.am-ի հետ զրույցում հայտնեցին, որ նախնական տեղեկություններով տղան մահացել է թոքաբորբի հետևանքով:
    23:45
    22.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Զելենսկին այլևս Ուկրաինայի նախագահը չէ․ Իլոն Մասկ
    Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին այլևս Ուկրաինայի նախագահը չէ։ «Զելենսկին հեռացվել է այն աշխատանքից, որը նա անում է»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ գրել է նա։ Չորեքշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուղերձ է հրապարակել, որում Զելենսկին անվանել է «բռնապետ առանց ընտրությունների» և աջակցել Ուկրաինայում ընտրությունների անհրաժեշտությանը։ Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ Զելենսկու վարկանիշն իջել է մինչև 4 տոկոս։ Զելենսկու լիազորությունների ժամկետը լրացել է անցյալ տարվա մայիսի 20-ին։ Ուկրաինայում 2024 թվականի նախագահական ընտրությունները չեղարկվել են՝ ռազմական դրության և համընդհանուր մոբիլիզացիայի պատճառաբանությամբ։
    23:30
    22.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քննարկվել են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման հեռանկարները, տարածաշրջանային անվտանգության հարցերը
    Փետրվարի 22-ին ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի հետ։ Այդ մասին հայտնել է Իրանում ՀՀ դեսպանությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման հեռանկարները, տարածաշրջանային անվտանգության հարցերը և երկկողմ համագործակցության խորացման հնարավորությունները։ Կողմերը կարևորել են քաղաքական ակտիվ երկխոսության շարունակականությունը, ինչպես նաև տնտեսական, ենթակառուցվածքային կապերի ամրապնդումը։ Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան վերահաստատել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունն անվերապահորեն հարգելու Իրանի Իսլամական Հանրապետության հստակ դիրքորոշումը՝ ընդգծելով Թեհրանի պատրաստակամությունը տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու ուղղությամբ: Դեսպան Հակոբյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության խաղաղության օրակարգը և տարածաշրջանային կայունության հաստատմանն ուղղված ջանքերը՝ վերահաստատելով Երևանի հանձնառությունը կառուցողական երկխոսության ու փոխշահավետ համագործակցության ճանապարհով հասնելու տարածաշրջանային խաղաղության:
    23:15
    22.02.25
    Ավելին
  • Միջազգային
    ԱՄՆ-ը փող է ծախսում, Կիևը՝ արյուն. հուսալքված Զելենսկին կստորագրի՞ Թրամփի համաձայնագիրը
    Թրամփը սպառնում է Ուկրաինային «բազում խնդիրներով», եթե հանքային պաշարների մասին համաձայնագիրը չստորագրվի։ ԱՄՆ նախագահը, կարծես, չի կողմնորոշվել, ի վերջո, Զելենսկին պե՞տք է նստի բանակցային սեղանի շուրջ, թե՞ ոչ. մե՛կ հրավիրում է, մե՛կ՝ ոչ:
    23:00
    22.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հռոմի պապի առողջական վիճակը վատացել է․ նրան արյան փոխներարկում են արել
    Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապ Ֆրանցիսկոսը շնչառական նոպա է ունեցել, նրան արյան փոխներարկում է արվել։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել Է Վատիկանի մամուլի ծառայությունը: Ուրբաթ երեկոյան Associated Press գործակալությունը հաղորդել Է, որ Հռոմի Պապը, Ամենայն հավանականությամբ, հիվանդանոցում կմնա առնվազն հաջորդ ամբողջ շաբաթվա ընթացքում: Բժիշկները հերքում են, որ քահանայապետին վտանգ չի սպառնում, սակայն հայտարարում են, որ նրա վիճակը կյանքին չի սպառնում: Վատիկանի մամուլի ծառայության հայտարարության մեջ նշվում է, որ Պապի վիճակը շարունակում է մնալ կրիտիկական: «Այսօր առավոտյան Հռոմի պապ Ֆրանցիսկոսը երկարատև ասթմատիկ շնչառական նոպա է ունեցել, որը նույնպես պահանջում է թթվածնի բարձր հոսք: Այսօրվա արյան թեստերը նաև բացահայտեցին թրոմբոցիտոպենիա (թրոմբոցիտների քանակի նվազում), կապված անեմիայի, սակավարյունության հետ, որը պահանջում էր արյան փոխներարկում»,- ասվում է Վատիկանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Փետրվարի 14-ին, հանդիսությունների ավարտից հետո, 88-ամյա Ֆրանցիսկոս պապն ուղեւորվել է Հռոմի Gemelli կլինիկա՝ հետազոտություն անցկացնելու եւ հիվանդանոցային պայմաններում բրոնխիտի բուժումը շարունակելու համար: Պոնտիֆիկոսի մասնակցությամբ միջոցառումները չեղարկվել են։ Ավելի ուշ հետազոտությունները ցույց են տվել երկկողմանի թոքաբորբի սկիզբը։
    22:45
    22.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Սուրեն Քոսակյանը դարձել է կարատեի աշխարհի երիտասարդական լիգայի հաղթող
    ԱՄԷ-ի Ֆուջեյրա քաղաքում ընթացող կարատեի աշխարհի երիտասարդական լիգա - Fujairah 2025 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սուրեն Քոսակյանը, Junior -76 կգ քաշային կարգում հաղթելով բոլոր մենամարտերը, դարձել է մրցաշարի հաղթող: Այս մասին հայտնում է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մամուլի քարտուղարութունը: Քոսակյանը 16-17 տ. -76 կգ քաշային կարգի եզրափակիչ էր դուրս եկել՝ հաղթելով 5 մենամարտ, այդ թվում` նույն քաշային կարգում աշխարհի գործող չեմպիոն, ղազախ մարզիկ Ալիխան Կադիրգալիին: Նշենք նաև, որ Ֆրանսիան ներկայացնող մեր հայրենակցուհի Մոնիկա Արզումյանը Junior -59 կգ քաշային կարգում զբաղեցրել է 3-րդ տեղը:
    22:30
    22.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինչո՞ւ է Փաշինյանը «պոպուլիստ բռնապետ»․ Քրիստինե Վարդանյան
    Ի տարբերություն դասական բռնապետերի, որոնք գործում են բացահայտ ռեպրեսիվ մեթոդներով՝ անտեսելով հասարակական կարծիքը, պոպուլիստ բռնապետերի առանձնահատկություններից մեկն այն է, որ նրանք շատ զգայուն են հանրային տրամադրությունների նկատմամբ։ Նրանք վարպետորեն օգտագործում են հանրային կարծիքը՝ իրենց իշխանությունը պահպանելու համար։
    22:15
    22.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հոսպիտալում զինծառայող է մահացել. ՊՆ-ից հաստատում են․ «Սպուտնիկ Արմենիա»
    Հոսպիտալում հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք արձանագրվել է, «Սպուտնիկ Արմենիա»-ին ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը՝ մեկնաբանելով սոցցանցերում տարածված տեղեկությունը, որ օրերս հոսպիտալում հիվանդության հետևանքով զինծառայող է մահացել:
    22:00
    22.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Քաղաքացին իր մոտ պահվող մի ամբողջ զինանոց ինքնակամ հանձնել է ոստիկաններին
    Փետրվարի 20-ին զենքի, ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնի ծառայողների կողմից բնակչության շրջանում տարված բացատրական աշխատանքների շնորհիվ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացին և հայտնել, որ ինքը 44-օրյա պատերազմի մասնակից է և պատերազմից բերված զենք-զինամթերք է թողել Արմավիր քաղաքի «Ջաջուռի գարաժներ» կոչվող տարածքում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 335 հոդվածի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում էլ զննություն է կատարվել նշված վայրում։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հայտնաբերվել է 1 հատ «ԱԿ-74» տիպի 5.45մմ տ/չ-ի ջնջված համարներով ինգնաձիգ, 1 հատ «ԱԿՄ» տիպի 7.62մմ տ/չ-ի ինգնաձիգ, 1 հատ 16մմ տ/չ-ի երկփողանի որսորդական հրացան, 1 հատ 16մմ տ/չ-ի երկփողանի որսորդական հրացան, 1 հատ 16մմ տ/չ-ի երկփողանի որսորդական հրացան, 1 հատ 16մմ տ/չ-ի երկփողանի որսորդական հրացան, 1 հատ 4.5մմ տ/չ-ի «ՎԱԼՏԵՐ» տիպի օդաճնշիչ ատրճանակ, 1 հատ 4.5մմ տ/չ-ի «ԳԼԵՏՉԵԳ» տիպի օդաճնշիչ ատրճանակ, 235 հատ 7.62մմ տ/չ-ի գնդացիրի փամփուշտներ, 100 հատ 7.62մմ տ/չ-ի ինգնաձիգի փամփուշտներ, 74 հատ 5.45մմ տ/չ-ի ինգնաձիգի փամփուշտներ, 11 հատ տարբեր տ/չ-ի որսորդական հրացանի փամփուշտներ, 5 հատ Գ-1 տեսակի նռնակ, 1 հատ Ֆ-1 տեսակի նռնակ, 1 հատ ՌԴԳ տեսակի ծխագլանակ, 5 հատ նռնակի ճայթուցիչ, 4 հատ նռնակի ճայթուցիչի բռնակ, 1 հատ Կ-68 համարի սվին դանակ իր պատյանով և 1 հատ զինվորական զրահաբաճկոն: Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն:
    21:45
    22.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Վահագն Դաթյանը ոսկե մեդալ է նվաճել աշխարհի գավաթի առաջին փուլում
    Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր, Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի մասնակից Վահագն Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Գերմանիայի Կոդբուս քաղաքում անցկացվող աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի օղակների վարժությունում: Եզրափակչում Դավթյանը վաստակել է 14,133 միավոր և զբաղեցրել առաջին հորիզոնականը: Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը 13,966 միավորով 4-րդն է:
    21:30
    22.02.25
    Ավելին
  • Քաղաքական
    Գյումրին դեռ չի կողմնորոշվել. թեժ ընտրապայքարն սկսվում է
    Անցած տարվա հոկտեմբերից կառավարման ճգնաժամում հայտնված Գյումրիում վերջապես օրինական ճանապարհով իշխանություն ձևավորելու հույս է արթնացել: Մարտի 30-ին հանրապետության երկրորդ քաղաքը ավագանի ու քաղաքապետ կընտրի: Այս պահին առնվազն 6 անվան շուրջ են ձևավորվել ընտրական տրամադրությունները: Մի բան հաստատ գիտեն գյումրեցիները՝ անպայման մասնակցելու են ընտրություններին ՝ իրենց պատիվը գետնով չեն տա:
    21:15
    22.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի քաղաքապետարանը զգուշացնում է
    Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի բնակիչների համար» վերնագրով կեղծ կայքէջ, որտեղ առաջարկվում է մատչելի տարբերակով տոմս ձեռք բերել։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հիշեցնում ենք, որ թվային տիրույթում տրանսպորտի տոմս կարելի է ձեռք բերել բացառապես Telcell Wallet բջջային հավելվածի և transport.yerevan.am (https://transport.yerevan.am/) կայքի միջոցով։ Հորդորում ենք չտրամադրել որևէ տվյալ անհայտ աղբյուրներին՝ հաշվի առնելով Ձեր անձնական տվյալների և ֆինանսական միջոցների անվտանգության նկատառումները»,- նշված է հաղորդագրության մեջ։
    21:00
    22.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ի օդուժի ավիահարվածի արդյունքում Սիրիայում «Ալ-Քաիդա»-ի հետ կապված բարձրաստիճան անդամ է ոչնչացվել
    Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարությունն հայտարարել է Սիրիայում իրականացված ավիահարվածի մասին, որի արդյունքում ոչնչացվել է «Հուրաս ադ-Դին» իսլամիստական ​​խմբավորման ղեկավարության բարձրաստիճան համակարգողն, ով կապեր է ունեցել նաև «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱՄՆ կենտրոնական հրամատարությունը հայտնել է X-ի միկրոբլոգում կատարած գրառման միջոցով: «Փետրվարի 21-ին ԱՄՆ կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ուժերը ճշգրիտ ավիահարված են հասցրել Սիրիայի հյուսիս-արևմուտքում, որի հետևանքով սպանվել է «Ալ-Քաիդայի» հետ կապված «Հուրաս ալ-Դին» ահաբեկչական կազմակերպության բարձրաստիճան ղեկավար Վասիմ Թահսին Բայրաքդարը»,-նշված է տարածված գրառման մեջ: CENTCOM-ը հավելել է, որ հարվածները տարածաշրջանի գործընկերների հետ համատեղ պարտավորությունների մի մասն է՝ խափանելու և նվազեցնելու ահաբեկիչների ջանքերը՝ ծրագրելու, կազմակերպելու և իրականացնելու ԱՄՆ-ի, նրա դաշնակիցների և գործընկերների դեմ ուղղված հարձակումները՝ խաղաղ բնակիչների և զինվորականների դեմ ողջ տարածաշրջանում և դրանից դուրս: «Մենք անխնա հետապնդելու և ոչնչացնելու ենք ահաբեկչական սպառնալիքները՝ անկախ դրանց գտնվելու վայրից, որպեսզի պաշտպանենք մեր հայրենիքը և մեր դաշնակիցներին ու գործընկերներին»,-ասել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հրամանատար, գեներալ Մայքլ Էրիկ Կուրիլյան: «Հուրաս ադ-Դին»-ն «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության ճյուղերից մեկն է, որը գործում է Սիրիայում՝ քարոզելով արմատական ​​իսլամիստական ​​գաղափարախոսությունը։ Ըստ ԱՄՆ-ի՝ խմբավորումը ակտիվորեն ներգրավված է ռազմական գործողություններում՝ սպառնալով տարածաշրջանում կայունությանն ու անվտանգությանը։
    20:45
    22.02.25
    Ավելին