Լրահոս
Հասարակական
13:00
23.02.25
504

Հրդեհ՝ Արտաշատում․ բնակարաններից մեկի խոհանոցում առաջացած կրակը հրշեջների շնորհիվ տունը մոխրակույտի չվերածեց

Img default alt hy

Այսօր՝ փետրվարի 23-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցի շենքերից մեկում բնակարան է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները նախ կանխել են 5 հարկանի շենքի 2-րդ հարկի բնակարանի խոհանոցում առաջացած կրակի տարածումը, ապա մարել այն։

Հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են բնակարանի սեփականատիրոջ ինքնությունը։