Լրահոս
Քաղաքական
23:15
22.02.25
263

Քննարկվել են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման հեռանկարները, տարածաշրջանային անվտանգության հարցերը

Img default alt hy

Փետրվարի 22-ին ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի հետ։ Այդ մասին հայտնել է Իրանում ՀՀ դեսպանությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման հեռանկարները, տարածաշրջանային անվտանգության հարցերը և երկկողմ համագործակցության խորացման հնարավորությունները։ Կողմերը կարևորել են քաղաքական ակտիվ երկխոսության շարունակականությունը, ինչպես նաև տնտեսական, ենթակառուցվածքային կապերի ամրապնդումը։

Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան վերահաստատել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունն անվերապահորեն հարգելու Իրանի Իսլամական Հանրապետության հստակ դիրքորոշումը՝ ընդգծելով Թեհրանի պատրաստակամությունը տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու ուղղությամբ:

Դեսպան Հակոբյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության խաղաղության օրակարգը և տարածաշրջանային կայունության հաստատմանն ուղղված ջանքերը՝ վերահաստատելով Երևանի հանձնառությունը կառուցողական երկխոսության ու փոխշահավետ համագործակցության ճանապարհով հասնելու տարածաշրջանային խաղաղության: