Լրահոս
Միջազգային
23:30
22.02.25
1 973

Զելենսկին այլևս Ուկրաինայի նախագահը չէ․ Իլոն Մասկ

Img default alt hy

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին այլևս Ուկրաինայի նախագահը չէ։

«Զելենսկին հեռացվել է այն աշխատանքից, որը նա անում է»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ գրել է նա։

Չորեքշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուղերձ է հրապարակել, որում Զելենսկին անվանել է «բռնապետ առանց ընտրությունների» և աջակցել Ուկրաինայում ընտրությունների անհրաժեշտությանը։

Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ Զելենսկու վարկանիշն իջել է մինչև 4 տոկոս։ Զելենսկու լիազորությունների ժամկետը լրացել է անցյալ տարվա մայիսի 20-ին։

Ուկրաինայում 2024 թվականի նախագահական ընտրությունները չեղարկվել են՝ ռազմական դրության և համընդհանուր մոբիլիզացիայի պատճառաբանությամբ։