Լրահոս
2025-02-25
-
Մամուլի տեսությունԲոլորն ուզում են իրենց ուսերից «գցել» պատասխանատվությունը. «Փաստ»Բնականաբար, նրա այս հայտարարությունը, որ նույնությամբ կրկնում է Արցախն ուրացած Փաշինյանի ինքնաարդարացման խախուտ թեզը, մեծ արձագանք ստացավ: Արձագանքող գործիչները ընդգծեցին, որ դեսպան Դըկոտինյին կա՛մ ստում է, կա՛մ անտեղյակ է Արցախի հիմնախնդրին, այդ խնդրի ընթացքին, նաև Ալմա Աթայի հռչակագրին: Դեսպանի անտեղյակության պահը սկզբունքորեն կարելի է բացառել ի սկզբանե: Չի կարող Հայաստանում դեսպան նշանակված դիվանագետը անտեղյակ լինել հայության համար ամենից կենսական հարցի մանրամասնություններին: Երկրորդ՝ որևէ դեսպան ինքնագլուխ հայտարարություններ, որպես կանոն, չի անում: Երրորդ՝ Ֆրանսիան ԵԱՀՄ Մինսկի համանախագահ երկիր է, ու նրա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները պետք է որ տեղեկացված լինեն բանակցային գործընթացին:Ավելին09:4225.02.25 -
Մամուլի տեսությունՓաշինյանը ԱԺ-ում ՔՊ-ականների հետ փակ հանդիպում կունենա. ինչ են քննարկելու. «Ժողովուրդ»Նիկոլ Փաշինյանը փետրվարի 26-ին կգնա խորհրդարան: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նա փակ հանդիպում կունենա ՔՊ խմբակցության պատգամավորների հետ:Ավելին09:3825.02.25 -
Մամուլի տեսությունՆիկոլի Սարիկը սպառնալիք է ՔՊ-ականների համար, կամ ինչո՞ւ են ներսից պայքարում նրա դեմ. «Ժողովուրդ»Փաստացի, ՔՊ-ի «հին» կազմը քաղաքական բեռ է Նիկոլի համար, իսկ այդ մարդկանց իր հետեւից տանելը դառնում է դժվար. ուստի թարմ դեմքերի հոսք է սպասվում 2026 թվականի ընտրություններից առաջ: Կարճ ասած, եթե Գյումրիում հաղթում է Սարիկ Մինասյանը, ապա մեկնարկելու է ՔՊ-ն քաղաքական 0-ներից մաքրելու գործընթացը, իսկ այս ամենը ողնաշարով զգացող կուսակցականների համար Սարիկն ու իր նմանները դառնում են ոխերիմ հակառակորդներ:Ավելին09:3425.02.25 -
Մամուլի տեսությունՓաշինյանը չի կարող բռնագանձել ապօրինի գույքը. կեղծիք է. մաս 3․ «Ժողովուրդ»Դատախազությունը 2023-ին արդեն պատասխանել է ՍԴ հարցերին: Իսկ Վենետիկի հանձնաժողովը, որը հանդիսանում է Եվրոպական կոնվենցիայի եւ սահմանադրության համապատասխանության հարցերը որոշող կարեւորագույն օղակ, ՀՀ ՍԴ-ի դիմումի մասով տվել է մասնագիտական կարծիք, ըստ որի՝ օրենքը, ընդհանուր առմամբ, համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, բայց բոլոր այն հիմքերը, հոդվածները, որոնց հիման վրա այսօր ՀՀ դատախազությունը բռնագանձումներ է տարածում, Վենետիկի հանձնաժողովը ճանաչել է Եվրոպական կոնվենցիային հակասող: Ավելին՝ կան նաեւ Եվրադատարանի հստակ նախադեպեր այս հարցի վերաբերյալ, որի մասին՝ հաջորդիվ:Ավելին09:3225.02.25 -
ՀասարակականԼույս չի լինի. հասցեներՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:3025.02.25 -
ՔաղաքականԱԳՆ-ն հրաժարվել է մեկնաբանել դիվանագետների հասցեին Աննա Հակոբյանի վիրավորական որակումները․ Sputnik ԱրմենիաՓետրվարի 11-ին Աննա Հակոբյանը սոցցանցերում հրապարակում էր արել և հայ դիվանագետներին բնութագրել որպես «քայլող, խոսող, շնչող-արտաշնչող մի մեծ բարդույթ։ Անվստահ, միշտ շփոթված, առանց հստակ պատկերացման, հստակ տեսլականի»։Ավելին09:2525.02.25
2025-02-24
-
ՔաղաքականՊետական պարտք և հարկային տեռոր. Հրայր ԿամենդատյանՕրեր առաջ Ֆբ օգտատերերը ՀՀ էկոնոմիկայի նախարարի անմիտ հրապարակման մեկնաբանություններում տարակասուսանք են հայտնել, որովհետև ֆիկտիվ հանրապետականը մոռացել էր 6.4 մլրդ ԱՄՆ դոլարի հասնող ներքին պարտքի մասին:Դրանցից մեկին նախարարը որոշել է այսպես պատասխանել. «Ներքին պարտքն այն է, որ պետությունը պարտք է իր քաղաքացիներին։ Ոնց որ դուք պարտք լինեք ձեր ընտանիքի անդամին։ Նույն բանն է, որ մի գրպանից հանես, մյուս գրպանը դնես»:Ավելին23:5724.02.25 -
ՀասարակականԳյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայում միջոցառումներ են անցկացվել՝ նվիրված Հայրենիքի պաշտպանի օրվանՓետրվարի 22-ին Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայում հանդիսավոր միջոցառումներ են անցկացվել՝ նվիրված Հայրենիքի պաշտպանի օրվան, հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը։Ավելին23:4624.02.25 -
ՔաղաքականՀայաստանը ՄԱԿ-ում ձեռնպահ է քվեարկել հակառուսական բանաձևինՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 93 երկիր, 18 դեմ և 65 ձեռնպահ ձայներով Ուկրաինայի վերաբերյալ հակառուսական բանաձև է ընդունել:Ավելին23:3024.02.25 -
ՀասարակականՎանաձոր-Ալավերդի ճանապարհին՝ «Սատանի կամուրջի» հատվածում, մեքենան գլորվել է ձորը, զոհ կաՓետրվարի 24-ին, ժամը 11։49-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում, ձորում նկատվում է ավտոմեքենա։Ավելին23:2224.02.25 -
ՄիջազգայինՌուս-ուկրաինական արյունալի պատերազմը. զոհեր, ուժգին պայթյուններ ու ավերիչ հրդեհ3 տարի առաջ սկսված ու դեռ շարունակվող արյունալի պատերազմում զոհերի մասին նոր ու իրարամերժ տվյալներ են տարածում Մոսկվան ու Կիևը: Մինչև հիմա զոհերի ու կորուստների հստակ թիվ չկա, քանի որ պատերազմական գործողությունները շարունակվում են: Դրոնային ինտենսիվ հարձակման են ենթարկվում ռուսական և ուկրաինական բազաները:Ավելին23:1724.02.25 -
ՀասարակականԿամազով հայհոյանք՝ Ավինյանի ուղղությամբ. քաղաքագլուխը և ստի կարճ ոտքըԵրևանի քաղաքապետը գտել է շաբաթավերջի ճանապարհային կոլապսի մեղավորներին: Ամառային անվադողերով երթևեկող վարորդներն են մեղավոր: Նրանք վթարների մեջ էին հայտնվում, ԱՊՊԱ կանչում՝ այդպես կաթվածահար անելով քաղաքը: Սուտ է՝ պնդում են Ավինյանի ընդդիմախոսները՝ վկայակոչելով նաև Ներքին գործերի նախարարության հրապարակած տվյալները՝ փետրվարի 20-ից 24-ը՝ 482 ճանապարհատրանսպորտային պատահար է եղել, և միայն մեկի դեպքում է մեքենան ամառային անվադողերով եղել: 15 մեքենա էլ երթևեկել է՝ մաշված, բայց ձմեռային անվադողերով:Ավելին23:0924.02.25 -
ՔաղաքականԱրարատ Միրզոյանը հանդիպել է ԿԽՄԿ նախագահի հետՓետրվարի 24-ին Ժնև աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։Ավելին22:5824.02.25 -
ՄիջազգայինԶելենսկին չի խռովել, բայց պատրաստ է թողնել պաշտոնը. Ուկրաինան՝ համաշխարհային տուպիկի առաջԹուրքիան պատրաստ է աջակցել ռուս-ուկրաինական հարաբերությունների կարգավորմանը: Այդ երկրի արտգործնախարարն է հայտնել ռուս պաշտոնակցի հետ հանդիպմանը: Մոսկվան Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին չանդամակցելու «երկաթբետոնե» պայմանավորվածություն է պահանջել: Արյունալի պատերազմի երրորդ տարելիցի օրը Կիև են ժամանել եվրոպական մի շարք երկրների առաջնորդներ՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթով՝ քննարկելու ԱՄՆ քաղաքականության փոփոխության պայմաններում Ուկրաինային հետագա աջակցության հարցը:Ավելին22:3624.02.25 -
ՔաղաքականԹուրքական սպանդանոց՝ ԵՄ դրոշի տակ. ո՞ւր են տանում Հայաստանը փոփոխվող աշխարհում«ԵՄ թե՞ ԵԱՏՄ. Հայաստանի ընտրությունը նոր աշխարհի ձևավորման պայմաններում» քննարկման ժամանակ ռուս քաղաքագետները հույս են հայտնել, որ անկախ բոլոր տարաձայնություններից Հայաստանը Հարավային Կովկասում ռուսական ազդեցությունը թուրքականով չի փոխի: Ըստ ռուսների՝ թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը ուղիղ կապ ունեն Եվրամիության շահերի հետ:Ավելին22:1424.02.25 -
ՀասարակականՄինչև վերջին պահն էլ մարտունեցիները մնացին աննահանջ ու պաշտպանեցին իրենց սահմանագիծը․ ԱբրահամյանՊատերազմից հետո, մերոնք նոր բնագիծ էին ձևավորում, փորձում ծառայություն կազմակերպել նոր իրողություններին համահունչ:Ավելին21:5824.02.25 -
Զինված ուժերԵրկու ողբերգություն՝ մեկ շաբաթում. զինվորի մահից 4 օր անց Քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվելԺամկետային զինծառայող Արտակ Վարդանյանի՝ հոսպիտալում մահից 4 օր անց Քննչական կոմիտեն վարույթ է նախաձեռնել՝ բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հատկանիշներով: Գործով կասկածյալներ դեռ չկան: Բանակում դեռ սահմանափակված են տեսակցությունները սուր շնչառական վարակների ու եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:Ավելին21:4024.02.25 -
Քաղաքական«Ֆլայ Արնա»-ն սնանկ է ճանաչվել. «Հետք»Հունվարի 27-ին «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ն, որն առավել հայտնի է «Ֆլայ Արնա» ապրանքանիշով, սնանկ է ճանաչվել Սնանկության դատարանի կողմից, հայտնում է «Հետք»-ը:Ավելին21:2224.02.25 -
ՔաղաքականԱսի՞, թե՞ չասի. դատարանը սահմանափակել է ընդդիմադիր գործչի խոսքի ազատությունըԺողովրդավարական արժեքներով Եվրոպա գնացող Հայաստանում դատարանը սահմանափակել է հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի խոսքը: Նա այլևս իրավունք չունի քննադատել դատական իշխանության ներկայացուցիչներին: Ղազարյանը պատրաստվում է բողոքարկել այս որոշումը, բայց մինչ այդ դիմելու է պրոբացիայի ծառայություն՝ Հայաստանի բոլոր դատավորների, դատախազների, քննիչների, հետաքննողների ու փորձագետների անունները պարզելու համար:Ավելին21:0824.02.25 -
ԻրավականԴատախազը 9-րդ անգամ չի ներկայացել նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է տվել վարել առողջ ապրելակերպ. Փաստաբան«Դատախազը հերթական (9-րդ) անգամ չի ներկայացել դատական նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է տվել վարել առողջ ապրելակերպ (ներկայացվել է ամբուլատոր քարտից քաղվածք` բառացի նույն նշումով)։Ավելին20:5924.02.25