Լրահոս
Զինված ուժեր
21:40
24.02.25
253

Երկու ողբերգություն՝ մեկ շաբաթում. զինվորի մահից 4 օր անց Քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել

 

Ժամկետային զինծառայող Արտակ Վարդանյանի՝ հոսպիտալում մահից 4 օր անց Քննչական կոմիտեն վարույթ է նախաձեռնել՝ բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հատկանիշներով: Գործով կասկածյալներ դեռ չկան: Բանակում դեռ սահմանափակված են տեսակցությունները սուր շնչառական վարակների ու եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով: