Լրահոս
Քաղաքական
21:08
24.02.25
209

Ասի՞, թե՞ չասի. դատարանը սահմանափակել է ընդդիմադիր գործչի խոսքի ազատությունը

 

Ժողովրդավարական արժեքներով Եվրոպա գնացող Հայաստանում դատարանը սահմանափակել է հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի խոսքը: Նա այլևս իրավունք չունի քննադատել դատական իշխանության ներկայացուցիչներին: Ղազարյանը պատրաստվում է բողոքարկել այս որոշումը, բայց մինչ այդ դիմելու է պրոբացիայի ծառայություն՝ Հայաստանի բոլոր դատավորների, դատախազների, քննիչների, հետաքննողների ու փորձագետների անունները պարզելու համար: