Լրահոս
Հասարակական
23:09
24.02.25
258

Կամազով հայհոյանք՝ Ավինյանի ուղղությամբ. քաղաքագլուխը և ստի կարճ ոտքը

 

Երևանի քաղաքապետը գտել է շաբաթավերջի ճանապարհային կոլապսի մեղավորներին: Ամառային անվադողերով երթևեկող վարորդներն են մեղավոր: Նրանք վթարների մեջ էին հայտնվում, ԱՊՊԱ կանչում՝ այդպես կաթվածահար անելով քաղաքը: Սուտ է՝ պնդում են Ավինյանի ընդդիմախոսները՝ վկայակոչելով նաև Ներքին գործերի նախարարության հրապարակած տվյալները՝ փետրվարի 20-ից 24-ը՝ 482 ճանապարհատրանսպորտային պատահար է եղել, և միայն մեկի դեպքում է մեքենան ամառային անվադողերով եղել: 15 մեքենա էլ երթևեկել է՝ մաշված, բայց ձմեռային անվադողերով: