Լրահոս
2025-02-24
-
ԻրավականԲացահայտվել է պարեկների կողմից վարչական իրավախախտման ավելի քան 280 կեղծ արձանագրություններ կազմելու շուրջ 50 դեպքՀՀ ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված բազմադրվագ քրեական վարույթով կատարված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է պարեկների կողմից մի շարք վարորդների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ 286 կեղծ արձանագրություններ կազմելու շուրջ 50 դեպք:Ավելին17:1724.02.25 -
ՄշակույթԴերասանուհի Ջուլիետա Բաբայանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ մեդալովՀայ բեմարվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և ակտիվ գործունեության համար, ինչպես նաև ծննդյան 80-ամյա հոբելյանի կապակցությամբ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Ջուլիետա Բաբայանը պարգևատրվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով:Ավելին17:0524.02.25 -
ՔաղաքականՎահագն Խաչատուրյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը:Ավելին16:5724.02.25 -
ՄշակույթԱլեքսանդրապոլի անկումից 107 տարի անց Գյումրիում ցուցադրվեց «Կեղծ խաղաղության գինը»Գյումրեցիներին է ներկայացվել 5-րդ ալիքի «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը: Ավելի քան 100 տարի առաջ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին փաստավավերագրական պատմության զգալի մասը Ալեքսանդրապոլում է տեղի ունեցել, Գյումրիում՝ նկարահանվել:Ավելին16:4324.02.25 -
ՏնտեսականԹվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը․ Աղասի ԹավադյանԹվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։Ավելին16:3924.02.25 -
ՔաղաքականԱրարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջՓետրվարի 24-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստի շրջանակներում:Ավելին16:2824.02.25 -
ԱռողջապահականԱրձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում. ՀՎԿԱԿ2025 թվականի 8-րդ շաբաթվա (17.02-23.02.2025թ) ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:Ավելին16:1524.02.25 -
ՀասարակականԱրմավիրում բախվել են «Lexus»-ը և «BMW»-ն. կան տուժածներԱյսօր՝ փետրվարի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12:00-ի սահմաններում Արմավիր քաղաքի Շահումյան և Մաշտոց փողոցների խաչմերուկում բախվել են «Lexus» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները:Ավելին15:5924.02.25 -
ՀասարակականՆԳՆ-ն հերքում է Տիգրան Ավինյանին․ MediaHubԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց, որ առատ ձյան ժամանակ առաջացած խցանումների 80%-ն ամառային անվադողերով երթևեկելու և ԱՊՊԱ-ների հետևանքով է եղել։ Նրա խոսքով «իրար մի թեթև քսված մեքենաները ստիպված են եղել ժամերով սպասել», և որ ԱՊՊԱ համակարգը Երևանի համար աղետ է։Ավելին15:4324.02.25 -
ՀայլուրՀայլուր 15։30 Քանի՞ մարդ է անհետ կորած համարվում 2020-23-ից հետո. «Կարմիր խաչը» թվեր է հայտնելՀայլուր 15։30 Քանի՞ մարդ է անհետ կորած համարվում 2020-23-ից հետո. «Կարմիր խաչը» թվեր է հայտնելԱվելին15:3024.02.25 -
Կրթություն և գիտությունՎերջին զանգի միջոցառումների կազմակերպման շրջանակում անհրաժեշտ է բացառել դրամահավաքը․ հայտարարությունԿրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով իրենց ենթակայության տակ գտնվող հանրակրթական դպրոցներին հանձնարարել ավարտական դասարաններում կազմակերպվող «Վերջին դաս» միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում:Ավելին15:1624.02.25 -
ՄշակույթԵրևանին է նվիրաբերվել ավելի քան 200 տարի առաջ հրատարակված աշխարհի եզակի ատլաս-քարտեզներից մեկը (Տեսանյութ)Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ շվեյցարահայ Ավետիք Պողոսյանը Երևանին է նվիրաբերել ավելի քան 200 տարի առաջ հրատարակված աշխարհի քարտեզներից մեկը:Ավելին15:0124.02.25 -
ՍպորտՀայաստանի բասկետբոլի հավաքականը չի շարունակի պայքարը բասկետբոլի աշխարհի առաջնությունումԱվարտվել են բասկետբոլի Աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլի C խմբի հանդիպումները, որոնց արդյունքներով՝ պայքարը կշարունակի միայն Ավստրիայի հավաքականը: Այս մասին հայտնում է ՀԲՖ մամուլի քարտուղարությունը:Ավելին14:4924.02.25 -
ՀասարակականՈղջաբերդցիները ճանապարհ են փակել. պահանջում են հետ բերել իրենց նախկին ղեկավարինՈղջաբերդի բնակիչները փակել են գյուղի ճանապարհը: Նրանք պահանջում են վերադարձնել գյուղի վարչական ղեկավար Աշոտ Մուշեղյանին: Գյուղապետին ութ ամիս առաջ են պաշտոնից ազատել, բնակիչների խոսքով` իրավապահների հետ խնդիրներ ունենալու պատճառով: Այդ ընթացքում օտարվել են հողեր, որից գյուղացիները տեղյակ չեն եղել: Դրանք գյուղնշանակության հողեր են եղել: Ողջաբերդցիները բողոքում են, որ նոր համայնքապետը թալանում է գյուղը:Ավելին14:3824.02.25 -
ԻրավականԴատարան հանձնված քրեական վարույթների եռակի աճ՝ Վայոց ձորի մարզի դատախազության կողմից. ամփոփվել են մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքներըՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Արամ Արամյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 20-ին ամփոփվել են Վայոց ձորի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները: Հայտնում են Դատախազությունից:Ավելին14:2924.02.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 391․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 395 դրամ:Ավելին14:1224.02.25 -
ՀասարակականԱվինյանը գտել է երևանյան կոլապսի մեղավորներին և մոռացել է աղմկոտ Կամազի մասինՓետրվարի 20-ին և 21-ին մայրաքաղաքում առատ ձյան տեղումների պատճառով կոլապասի մեղավորներին գտել է քաղաքագլուխ Տիգրան Ավինյանը: Կարծես մեղավոր են բոլորը, բայց ոչ քաղաքապետարնն ու նրա ենթակա կառույցները, որոնք պատասխանատու են քաղաքի համար: Այսօր քաղաքապետարանում խորհրդակցության ժամանակ Ավինյանը մեղադրանքի սլաքներն ուղղել է առանց ձմեռային անվադողերի երթևեկող վարորդների ու ԱՊՊԱ ընկերությունների կողմը: Զավեշտալին այն է, որ քաղաքապետը «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ընկերության ԿԱՄԱԶ-ի՝ փետրվարի 20-ի երեկոյան տեղի ունեցած վթարի մասին ընդհանրապես չի խոսել, մեղավորներ չի կարգել: Մինչդեռ հայտնի է, որ վթարի պատճառ դարձած այդ ԿԱՄԱԶ-ն ամառային անվադողերով է եղել: Աղ ու ավազով բեռնված «ԿԱՄԱԶ»-ը, որ Իսաբեկյան փողոցում սահելով 6 մեքենաների էր հարվածել, ինչի հետևանքով մեկ կին կոտրվածքներ էր ստացել, գնացել էր ավազ շաղ տալու Ավինյանների տան մոտ:Ավելին14:0024.02.25 -
ՔաղաքականՄենք գնահատում ենք մեր ամուր կապերը. ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել ԷստոնիայինՀայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը X-ի միկրոբլոգում շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Անկախության օրվա առթիվ։Ավելին13:5024.02.25 -
ՀասարակականԵրևանում իրանական համարանիշներով բեռնատարում հայտնաբերվել է տղամարդու մարմինԱյսօր՝ փետրվարի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բագրատունյաց 70/19 հասցեում կայանված բեռնատարում դի կա:Ավելին13:3824.02.25 -
ԱշխարհԱդրբեջանում «Russia Today»-ի ներկայացուցչությունը փակվել էԱդրբեջանում Russia Today-ի (Sputnik) ներկայացուցչությունը փակվել է։ Այս մասին հայտնել է ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։Ավելին13:2624.02.25