Լրահոս

2025-03-08
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Հիմա էլ բոլոլան Մեղրի է տեղափոխվել. «Հրապարակ»
    Մեր աղբյուրների պատմելով, Թումանյանը ինչ–ինչ հարցերում «քցել» է մեղրեցիներին, կուսակցության վերնախավին տեղեկացրել են Թումանյանի գործունեության մասին եւ հնարավոր է իրավապահները զբաղվեն նրանով, անգամ հեռացնեն կուսակցությունից։ Մեր տեղեկություններով՝ նրան թույլ չեն տալու մասնակցել ընտրությանը։
    09:38
    08.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ուժգին երկրաշարժ՝ Գյումրիում
    Քիչ առաջ համացանցում քաղաքացիները ահազանգում են, որ ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Գյումրի քաղաքում։ Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։ Պաշտոնական որևէ հրապարակում դեռ չկա։
    09:36
    08.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ինչից է նեղացել Եղիշե Կիրակոսյանը. «Ժողովուրդ»
    Մեր աղբյուրները նշում են նաեւ, որ Կիրակոսյանը վրդովված ու նեղացած է այն բանից, որ Փաշինյանը իրեն խոստացել էր նշանակել ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում ու հանկարծակի ՔՊ վարչության նիստում մտափոխվել ու նախարար է նշանակել Սրբուհի Գալյանին: Ինչո՞ւ, որովհետեւ Կիրակոսյանն իր խոսքում ՔՊ վարչության նիստի ժամանակ հայտարարել է, թե պետք է Հայաստանն իր հայցերից հետ չկանգնի եւ, որպես նախարարի թեկնածու, ասել է, որ պետք է առաջ տանի այդ գործերը:
    09:34
    08.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Խարդախություն՝ բանկային քարտի միջոցով. ինչպե՞ս չդառնալ հանցագործության զոհ. ՆԳՆ տեսանյութ է հրապարակել
    Կիբեռմարտահրավերի թեման այս անգամ բանկային քարտի միջոցով խարդախությունների իրականացումն է։ Այս հանցատեսակի դեպքում հանցագործները հավաքագրում են քաղաքացիների բանկային քարտի տվյալները, ինչը վերջնարդյունքում հնարավորություն է տալիս նրանց հափշտակել քարտում առկա դրամական միջոցները։ Հանցագործությունն իրականացվում է երկու շատ տարածված եղանակով․ տեխնիկական միջոցներ տեղադրելով բանկոմատների վրա և հատուկ սարքերի միջոցով կլոնավորելով բանկային քարտի տվյալները։ Իսկ թե ինչպես չդառնալ նման հանցագործության զոհ, պատմում է ՆԳՆ քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Հայկ Մկրտչյանը։ Կիբեռհանցագործությունների զոհ չդառնալու համար ձեզ կօգնի ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարը՝ 011 52 52 52 (թեժ գիծը գործում է աշխատանքային օրերին՝ ժամը 09։00-ից 18։00-ն)։
    09:30
    08.03.25
    Ավելին
2025-03-07
  • Img default alt hy
    Միջազգային
    Ինձ համար ավելի դժվար է գործ ունենալ Ուկրաինայի հետ․ նրանք հաղթաթղթեր չունեն․ Թրամփ
    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անդրադարձել է Ուկրաինայում շարունակվող պատերազմի և Ռուսաստանի հետ հարաբերությունների թեմային։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողի հարցին՝ արդյոք նա դեռ հավատում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, երբ վերջինս հայտարարում է, որ ցանկանում է խաղաղություն, Թրամփը պատասխանել է․ «Այո, ես հավատում եմ նրան: Կարծում եմ՝ մենք շատ լավ հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ»։ Սակայն Թրամփն ընդգծել է, որ Ռուսաստանը այս պահին շարունակում է ռմբակոծել Ուկրաինան, ինչն էլ բարդացնում է իրավիճակը։ «Անկեղծ ասած, ինձ համար ավելի դժվար է գործ ունենալ Ուկրաինայի հետ: Նրանք հաղթաթղթեր չունեն: Մենք հաջորդ շաբաթ հանդիպում ենք Սաուդյան Արաբիայում, որտեղ կքննարկենք վերջնական կարգավորման տարբերակները։ Գուցե դրանից հետո ավելի հեշտ լինի գործ ունենալ Ռուսաստանի հետ, քանի որ նրանք այժմ ունեն բոլոր հաղթաթղթերը»,- ասել է Թրամփը։ Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ իր վարչակազմը շարունակում է փորձել օգնել Ուկրաինային, բայց նաև ակնկալում է, որ Կիևը «պետք է հավաքի իրեն և կատարի իր աշխատանքը»։
    23:58
    07.03.25
    Ավելին
  • Միջազգային
    Ուկրաինացի զինվորները անխնա զոհվում են և վայր դնում զենքերը. հրթիռային կարկուտ՝ Դոնեցկի հարավում
    Մինչ Եվրամիությունը առանց ԱՄՆ մասնակցության Ուկրաինային ռազմական աջակցության հերթական փաթեթն է քննարկում, Ռուսաստանը առաջխաղացման նոր սցենարներ է փորձում: Ռուսական բանակը ուզում է ճեղքել Սունի պաշտպանական գիծը, վերցնել Սուջա տանող մայրուղին, և Դոնեցկի հարավում արդեն ջախջախում է ուկրաինական զորքին: Կորուստներ է կրում նաև Ռուսաստանը:
    23:45
    07.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արարատի մարզում բախվել են «BMW X5»-ը և «Լադա»-ն․ կա վիրավոր
    Այսօր՝ մարտի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Ղուկասավան գյուղի կենտրոնական հատվածում բախվել են «BMW X5» մակնիշի և «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը։ Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը։
    23:30
    07.03.25
    Ավելին
  • Քաղաքական
    Ռուսաստանի դուռը առաջինը կվազի այս իշխանությունը. առնետավազք՝ անծանոթ տախտակամածում
    Եվրաօրենքն այս շաբաթ չվերադարձավ խորհրդարանի եվրաինտեգրման հանձնաժողով: Ու սա՝ ՔՊ-ի ընդդիմախոսների կարծիքով՝ պատահական չէ: Խորհրդարանական ընդդիմությունը կարծում է, որ Փաշինյանի թիմը որոշել է ոտքը կախ գցել և սպասել աշխարհաքաղաքական խմորումների ավարտին: Թեպետ իշխանականները բացառում են ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների վերանայումը, ընդդիմոթյունը համոզված է՝ Ռուսաստանի դուռը առաջինը իրենք են վազելու, երբ ավելի պարզ դառնա, թե ինչ ուղղությամբ են զարգանում Մոսկվա-Վաշինգտոն հարաբերությունները: Այսօր է Մոսկվան Երևանին զգուշացրել վճարել ՀԱՊԿ-ում անդամության իր հասանելիք գումարը՝ տհաճ սցենարներից խուսափելու համար:
    23:15
    07.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Ուրարտու» համալսարանում հայտնաբերվել է տղամարդու դի
    Այսօր՝ մարտի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններերում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Ուրարտու» համալսարանում տղամարդու դի կա, հայտնում է Shamshyan.com-ը։ Ոստիկաններն ու պարեկները նշված համալսարանի աստիճանների մոտ հայտնաբերել են Շիրակի մարզի բնակիչ 45-ամյա Նորիկ Ջ․-ի դին։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
    23:00
    07.03.25
    Ավելին
  • Քաղաքական
    Գյումրիի քաղաքապետ դառնալու շանս ո՞վ ունի, ո՞վ՝ չէ. պայքարը թեժանում է
    Սոցիալոգներն արդեն մոտավոր պատկեր ունեն, թե ինչպիսի ավագանու կազմ է ձևավորվելու Գյումրիում: Ինչպես հայտնի է՝ Գյումրու ղեկավարությունը ստանձնելու համար 9 ուժ է պայքարում: 33-հոգանոց ավագանու կազմում իրենց տեղն ունենալու համար պայքարում է 372 թեկնածու: Ըստ սոցհարցումների՝ ընտրություններից երեք շաբաթ առաջ գյումրեցիներն արդեն ունեն ֆավորիտներ: Առաջատարների եռյակ կա, որտեղ, իհարկե, տեղ գտել է «Քաղաքացիական պայմանագիր»-ը, բայց հարցման հեղինակները կասկած չունեն՝ Փաշինյանի կուսակցությունը Գյումրիում պարտվելու է:
    22:45
    07.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Անհապաղ վերահսկողության տակ առնել Բաքվում ապօրինի պահվող հայերի հետ կապված իրավիճակը. Արմեն Գևորգյանի կոչը՝ ԵԽԽՎ նախագահին
    ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ-ի Սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի հերթական նիստում հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է։ «Հունվարին բանաձև ընդունեցինք Գազայում հումանիտար իրավիճակի վերաբերյալ, որտեղ ասվում է, որ «Վեհաժողովը չի կարող ընդունել, որ այս հումանիտար ճգնաժամը ներկայացվի կամ դիտվի անխուսափելի կամ էլ դառնալ «նոր նորմա» »: Այսօր ձեզ եմ ներկայացնում Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախում (Լեռնային Ղարաբաղում) աղետալի իրավիճակը, ինչը փաստացի անտեսվում է միջազգային հանրության կողմից և դառնում «նոր նորմա»։ Հայերի էթնիկ զտումներից և հայկական հողերի օկուպացումից հետո Իլհամ Ալիևը շարունակել է հայերի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը, որի նպատակն է բացառել նրանց վերադարձն իրենց պատմական հայրենիք։ Արդեն ավերվել են մի շարք հայկական եկեղեցիներ, հայոց պատմությանը նվիրված հուշահամալիրներ, մշակութային կենտրոններ, գրադարաններ և դպրոցներ, հարյուրավոր խաչքարեր։ Պղծվում են հայկական հոգևոր կենտրոնները, թալանվել են ավելի քան 30 արվեստի ու թանգարանային հավաքածուներ։ Շուրջ մեկ տասնյակ հայկական բնակավայրեր նույնպես ավերվել են։ Վերջին տարիներին Լեռնային Ղարաբաղի ավելի քան 24 հազար հայ արդեն լքել է տարածաշրջանը։ Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ Ղարաբաղի հայերի` իրենց պատմական հայրենիք վերադառնալու իրավունքն անկատար է մնում Բաքվում հայ գերիների նկատմամբ ընթացող խայտառակ դատավարությունների պատճառով։ Դա հոգեբանական բռնություն է հայերի նկատմամբ, որոնց ասում են՝ եթե ձեր ղեկավարները նման վիճակում են, պատկերացրեք, թե ինչ կլինի ձեզ հետ, եթե որոշեք վերադառնալ Ղարաբաղ։ Այդ մարդկանց Բաքվում դատում են առաջին հերթին այն պատճառով, որ հայ են, քրիստոնյա են։ Նրանց նվաստացնում են, որովհետև լինելով փոքր, բայց հպարտ ազգի առաջնորդներ՝ կարողացել են ավելի քան 30 տարի ապրել ազատ ու ժողովրդավարական հասարակության մեջ՝ դիմակայելով ավտորիտար Ադրբեջանին։ Նրանք չեն կորցնում իրենց արժանապատվությունն ու քաջությունը, ինչի համար էլ ենթարկվում են խոշտանգումների ու նվաստացման։ Արևմտյան նավթադոլարներով աճեցված ադրբեջանական ավտորիտար ռեժիմը փաստացի ոչնչացնում է հայկական քաղաքակրթության հետքերն Արցախում։ Սա 20-րդ դարի կեսերին Նախիջևանում սկսված Հայոց նոր ցեղասպանության շարունակությունն է։ Արցախում զարգացող աղետալի իրավիճակը վերացնելու համար նախատեսված միջազգային նորմերը, մեխանիզմներն ու ինստիտուտներն ընդհանրապես չեն գործում։ Ադրբեջանը միտումնավոր խախտում և անտեսում է միջազգային դատարանների որոշումները, իսկ միջազգային հանրությունը ակնհայտ անտարբերություն է ցուցաբերում 150 հազար հայերի` իրենց պատմական հայրենիք վերադառնալու իրավունքների ապահովման խնդրի նկատմամբ։ Մեծ մտահոգություն պետք է հարուցի նաև այն, որ Բաքվում փակվում են բազմաթիվ միջազգային հումանիտար, իրավապաշտպան և լրատվամիջոցների գրասենյակներ։ Այսպես, ԿԽՄԿ-ն, ՄԱԿ-ի չորս գործակալություններ, Թրանսփարենսի Ինթերնեշնլը դադարեցնում են իրենց աշխատանքը, իսկ BBC-ի գրասենյակը փակվել է։ Ակնհայտ է, որ այս ամենն արվում է Արցախի հայերի վերադարձի թեման փակելու և տարածաշրջանային անվտանգության հետագա ապակայունացման համար նոր սադրանքներ նախապատրաստելու համար։ Խնդրում եմ աջակցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին, ԵԽԽՎ նախագահին և մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին ուղղված իմ կոչին՝ անհապաղ վերահսկողության տակ առնել Բաքվում հայ գերիների հետ կապված իրավիճակը, հատուկ բանագնաց ուղարկել այնտեղ՝ Ադրբեջանի հետ քննարկելու նրա միջազգային պարտավորությունները և պարտադրելու նրան կատարել դրանք»։
    22:30
    07.03.25
    Ավելին
  • Հասարակական
    Դասի ժամին աշակերտը թռել է երրորդ հարկի պատուհանից. ամենաթողություն կամ հայացք՝ մատների արանքից
    Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի դպրոցի պատուհանից նետված 12-ամյա տղայի վիճակը վիրահատությունից հետո կայուն է: Դասաժամին 3-րդ հարկից է թռել աշակերտը՝ դասընկերների աչքի առաջ: Այսօր աշակերտների կեսը բացակայել է՝ շոկի մեջ գտնվող երեխաների հետ հոգեբաններն են աշխատում: Մխիթարի արարքի պատճառները պարզվում են:
    22:15
    07.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գիշերային ստուգայցեր են իրականացվել մերսման սրահներում, խախտումներ են հայտնաբերվել
    Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը գիշերային ստուգայցեր է իրականացրել մայրաքաղաքի մերսման սրահներում։ Հայտնաբերվել են խախտումներ, և տեղում կազմվել են համապատասխան արձանագրություններ։ Օրենքում նոր փոփոխություններ կատարելով Երևանի քաղաքապետարանն առաջիկայում կստանա լիազորություն՝ կասեցնելու այն մերսման սրահների գործունեությունը, որոնք մի քանի զգուշացումներից հետո շարունակում են գործել առանց համապատասխան թույլտվության։ Ներկայումս վարչական իրավախախտման համար նախատեսված տուգանքները սահմանված են 50 000-300 000 ՀՀ դրամի չափով։
    22:00
    07.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ղարիբ Բաբայանի գործով դատահոգեբանական-դատալեզվաբանական համալիր փորձաքննություն է նշանակվել
    Հանրապետության Հրապարակում օտարերկրացիների կողմից ադրբեջաներեն «Ղարաբաղ» երգելու տեսանյութը տարածելու վերաբերյալ Ղարիբ Բաբայանի գործով դատահոգեբանական-դատալեզվաբանական համալիր փորձաքննություն է նշանակվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց պաշտպան Աբգար Պողոսյանը։ Հիշեցնենք, որ հունվարի 31-ին համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ օտարազգիների կողմից հրապարակում երգում էին «Ղարաբաղ», ընդ որում՝ ադրբեջաներեն: Իրավապահ մարմիններն արձագանքեցին տեսայնութին, բայց ոչ թե ներկայացնելու, թե ովքեր եւ ինչու էին Երեւանի սրտում ադրբեջաներեն երգում «Ղարաբաղ», այլ հայտարարելու, որ վարույթ է նախաձեռնվելու այդ խայտառակ դեպքի մասին բարձրաձայնողի, այն է՝ «Ռազմավարական Հետազոտությունների Անկախ Կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Ղարիբ Բաբայանի նկատմամբ՝ իբր, քաղաքական և սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված՝ ատելություն և անհանդուրժողականություն հրահրելուն և/կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքով։ Թե ատելության խոսքը ում էր ուղղված ԱԱԾ-ն չէր մանրամասնել, բայց ՔԿ-ն անմիջապես հայտնեց քրեական վարույթ հարուցելու եւ Ղարիբ Բաբայանի նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) քրեական հետապնդում հարուցելու համար։ Ղարիբ Բաբայանը, ով արցախցի է, 70 տարեկան, անվանի գիտնական ու կրթության կազմակերպիչ, ձերբակալվել էր, ավելին, ՔԿ-ն ներկայացրել էր նրան կալանավորելու միջնորդություն։ Դատարանը մասնակի էր բավարարել միջնորդությունը ու որպես խափանման միջոց կիրառել վարչական հսկողությունը։ Այդուհանդերձ, Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, բավարարել է Ղարիբ Բաբայանի նկատմամբ որպես խափանման միջոց վարչական հսկողությունը կիրառելու որոշման դեմ պաշտպանի բողոքը՝ արձանագրելով հիմնավոր կասկածի բացակայությունը։ Բաբայանի նկատմամբ կիրառված սահմանափակումները ենթակա են վերացման։
    21:45
    07.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՄԻՊ-ը ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի հետ գերիների, անհետ կորածների իրավունքների հետ կապված հարցեր է քննարկել
    Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 7-ին այցելել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության գրասենյակ և հանդիպել պատվիրակության ղեկավար Դաֆնե Մարեի հետ: Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել Հայաստանում ԿԽՄԿ-ի հետ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության համագործակցության մակարդակը և ընդգծել կազմակերպության իրականացրած աշխատանքների կարևորությունը: Քննարկվել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող, այդ թվում՝ գերիների, անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների իրավունքների հետ կապված մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում համատեղ իրականացվող ծրագրերին: Պաշտպանը վերահաստատել է իր հանձնառությունը համագործակցությունը շարունակելու հարցում։
    21:30
    07.03.25
    Ավելին
  • Քաղաքական
    Ռուբեն Վարդանյանի ձայնը՝ Բաքվի բանտից. ընդվզում՝ կեղծիքի դեմ և լավատեսություն
    Բաքվի մեկուսարանից իրեն չխղճալու, խաղաղության ու արժանապատվության կոչ է հղել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը: 11 րոպե տևած աուդիոուղերձում Վարդանյանը ներողություն է խնդրել շատերից, շնորհակալություն հայտնել իրեն աջակցողներին և մի պահանջ ներկայացրել Ադրբեջանին՝ բաց, հրապարակային և արդար դատավարություն:
    21:15
    07.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արարատի մարզում երեխաների միջև ծեծկռտnւք է տեղի ունեցել․ 11-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց
    Մարտի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մարզի գյուղերից մեկից վայր ընկնելու հետևանքով «գանգուղեղային, ողնաշարի, պարանոցի վնասվածք հարցականով» ախտորոշմամբ «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտավազդ Սարգսյանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Արարատի մարզի բնակիչ 11-ամյա Հ․ Ս․-ն է։ Գ․ Շամշյանի տեղեկություններով, Արտաշատի համայնքային ոստիկաններին կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը ժամը 09։50-ի սահմաններում մարզի գյուղերից մեկում երեխան վիճաբանել է Արարատի մարզի բնակիչներ 12-ամյա Կ․ Ս․-ի և 11-ամյա Գ․ Դ․-ի հետ, որի ընթացքում միմյանց հասցրել են փոխադարձ հարվածներ՝ պատճառելով մարմնական վնասվածք: Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն:
    21:00
    07.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ում ձերբակալվել է «Կրոկուս Սիթի Հոլ»-ի հարձակումը կազմակերպելու մեջ կասկածվողը
    Միացյալ Նահանգներում ձերբակալվել է Մոհամմադ Շարիֆուլլան, որը մեղադրվում է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորմանն աջակցելու և մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահի վրա հարձակման կազմակերպման մեջ ներգրավված լինելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ արդարադատության նախարարությունը։ Նշվում է, որ Շարիֆուլլան ձերբակալվել է Պակիստանում և տեղափոխվել է Վիրջինիա, որտեղ կանգնելու է դատարանի առաջ։ Հետաքննությունների դաշնային բյուրոյի հետ զրույցում նա խոստովանել է, որ զենքի տիրապետում է սովորեցրել հարձակման չորս մասնակիցներից երկուսին։ Հետաքննության վարկածով՝ նա ԻՊ-ի «Վիլայաթ Խորասան» մասնաճյուղի հանձնարարությամբ պատրաստել է ահաբեկչական գործողությունների մասնակիցներին։ Նա նաև խոստովանել է, որ մասնակցել է ԻՊ-ի կողմից կազմակերպված մի քանի այլ հարձակումների, այդ թվում՝ 2021 թվականին Քաբուլի օդանավակայանի վրա հարձակման նախապատրաստմանը, որի հետևանքով զոհվել էր 183 մարդ։ Շարիֆուլլային սպառնում է ցմահ ազատազրկում։ Մոսկվան դեռևս չի մեկնաբանել նրա ձերբակալությունը։ 2024 թվականի մարտի 22-ին Մոսկվայի մերձակայքում գտնվող «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահի վրա իրականացված ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել էր 145 մարդ։
    20:45
    07.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ձերբակալվել է ԱԱԾ սպա Արամ Գասպարյանը․ Para TV
    Հենց նոր հայտնի դարձավ, որ շուրջ 20 տարվա ծառայության փորձ ունեցող ԱԱԾ սպա Արամ Ռոբերտի Գասպարյանը ձերբակալվել է, նրա նկատմամբ ներկայացվել է կալանավորման միջնորդություն, հայտնում է Para TV-ն։
    20:38
    07.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20։30 Նոր սպառնալիք, նոր պատերազմի ակնարկ. սրվում է Պուտին-Մակրոն հակամարտությունը
    Հայլուր 20։30 Նոր սպառնալիք, նոր պատերազմի ակնարկ. սրվում է Պուտին-Մակրոն հակամարտությունը
    20:30
    07.03.25
    Ավելին