Լրահոս
Միջազգային
23:58
07.03.25
595

Ինձ համար ավելի դժվար է գործ ունենալ Ուկրաինայի հետ․ նրանք հաղթաթղթեր չունեն․ Թրամփ

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անդրադարձել է Ուկրաինայում շարունակվող պատերազմի և Ռուսաստանի հետ հարաբերությունների թեմային։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողի հարցին՝ արդյոք նա դեռ հավատում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, երբ վերջինս հայտարարում է, որ ցանկանում է խաղաղություն, Թրամփը պատասխանել է․

«Այո, ես հավատում եմ նրան: Կարծում եմ՝ մենք շատ լավ հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ»։

Սակայն Թրամփն ընդգծել է, որ Ռուսաստանը այս պահին շարունակում է ռմբակոծել Ուկրաինան, ինչն էլ բարդացնում է իրավիճակը։

«Անկեղծ ասած, ինձ համար ավելի դժվար է գործ ունենալ Ուկրաինայի հետ: Նրանք հաղթաթղթեր չունեն: Մենք հաջորդ շաբաթ հանդիպում ենք Սաուդյան Արաբիայում, որտեղ կքննարկենք վերջնական կարգավորման տարբերակները։ Գուցե դրանից հետո ավելի հեշտ լինի գործ ունենալ Ռուսաստանի հետ, քանի որ նրանք այժմ ունեն բոլոր հաղթաթղթերը»,- ասել է Թրամփը։

Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ իր վարչակազմը շարունակում է փորձել օգնել Ուկրաինային, բայց նաև ակնկալում է, որ Կիևը «պետք է հավաքի իրեն և կատարի իր աշխատանքը»։