Լրահոս
Հասարակական
23:00
07.03.25
383

«Ուրարտու» համալսարանում հայտնաբերվել է տղամարդու դի

Img default alt hy

Այսօր՝ մարտի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններերում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Ուրարտու» համալսարանում տղամարդու դի կա, հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու պարեկները նշված համալսարանի աստիճանների մոտ հայտնաբերել են Շիրակի մարզի բնակիչ 45-ամյա Նորիկ Ջ․-ի դին։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։