Լրահոս

2025-03-07
  • Img default alt hy
    Հասարակական
    Արարատի մարզում բախվել են «BMW X5»-ը և «Լադա»-ն․ կա վիրավոր
    Այսօր՝ մարտի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Ղուկասավան գյուղի կենտրոնական հատվածում բախվել են «BMW X5» մակնիշի և «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը։ Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը։
    23:30
    07.03.25
    Ավելին
  • Քաղաքական
    Ռուսաստանի դուռը առաջինը կվազի այս իշխանությունը. առնետավազք՝ անծանոթ տախտակամածում
    Եվրաօրենքն այս շաբաթ չվերադարձավ խորհրդարանի եվրաինտեգրման հանձնաժողով: Ու սա՝ ՔՊ-ի ընդդիմախոսների կարծիքով՝ պատահական չէ: Խորհրդարանական ընդդիմությունը կարծում է, որ Փաշինյանի թիմը որոշել է ոտքը կախ գցել և սպասել աշխարհաքաղաքական խմորումների ավարտին: Թեպետ իշխանականները բացառում են ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների վերանայումը, ընդդիմոթյունը համոզված է՝ Ռուսաստանի դուռը առաջինը իրենք են վազելու, երբ ավելի պարզ դառնա, թե ինչ ուղղությամբ են զարգանում Մոսկվա-Վաշինգտոն հարաբերությունները: Այսօր է Մոսկվան Երևանին զգուշացրել վճարել ՀԱՊԿ-ում անդամության իր հասանելիք գումարը՝ տհաճ սցենարներից խուսափելու համար:
    23:15
    07.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Ուրարտու» համալսարանում հայտնաբերվել է տղամարդու դի
    Այսօր՝ մարտի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններերում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Ուրարտու» համալսարանում տղամարդու դի կա, հայտնում է Shamshyan.com-ը։ Ոստիկաններն ու պարեկները նշված համալսարանի աստիճանների մոտ հայտնաբերել են Շիրակի մարզի բնակիչ 45-ամյա Նորիկ Ջ․-ի դին։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
    23:00
    07.03.25
    Ավելին
  • Քաղաքական
    Գյումրիի քաղաքապետ դառնալու շանս ո՞վ ունի, ո՞վ՝ չէ. պայքարը թեժանում է
    Սոցիալոգներն արդեն մոտավոր պատկեր ունեն, թե ինչպիսի ավագանու կազմ է ձևավորվելու Գյումրիում: Ինչպես հայտնի է՝ Գյումրու ղեկավարությունը ստանձնելու համար 9 ուժ է պայքարում: 33-հոգանոց ավագանու կազմում իրենց տեղն ունենալու համար պայքարում է 372 թեկնածու: Ըստ սոցհարցումների՝ ընտրություններից երեք շաբաթ առաջ գյումրեցիներն արդեն ունեն ֆավորիտներ: Առաջատարների եռյակ կա, որտեղ, իհարկե, տեղ գտել է «Քաղաքացիական պայմանագիր»-ը, բայց հարցման հեղինակները կասկած չունեն՝ Փաշինյանի կուսակցությունը Գյումրիում պարտվելու է:
    22:45
    07.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Անհապաղ վերահսկողության տակ առնել Բաքվում ապօրինի պահվող հայերի հետ կապված իրավիճակը. Արմեն Գևորգյանի կոչը՝ ԵԽԽՎ նախագահին
    ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ-ի Սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի հերթական նիստում հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է։ «Հունվարին բանաձև ընդունեցինք Գազայում հումանիտար իրավիճակի վերաբերյալ, որտեղ ասվում է, որ «Վեհաժողովը չի կարող ընդունել, որ այս հումանիտար ճգնաժամը ներկայացվի կամ դիտվի անխուսափելի կամ էլ դառնալ «նոր նորմա» »: Այսօր ձեզ եմ ներկայացնում Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախում (Լեռնային Ղարաբաղում) աղետալի իրավիճակը, ինչը փաստացի անտեսվում է միջազգային հանրության կողմից և դառնում «նոր նորմա»։ Հայերի էթնիկ զտումներից և հայկական հողերի օկուպացումից հետո Իլհամ Ալիևը շարունակել է հայերի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը, որի նպատակն է բացառել նրանց վերադարձն իրենց պատմական հայրենիք։ Արդեն ավերվել են մի շարք հայկական եկեղեցիներ, հայոց պատմությանը նվիրված հուշահամալիրներ, մշակութային կենտրոններ, գրադարաններ և դպրոցներ, հարյուրավոր խաչքարեր։ Պղծվում են հայկական հոգևոր կենտրոնները, թալանվել են ավելի քան 30 արվեստի ու թանգարանային հավաքածուներ։ Շուրջ մեկ տասնյակ հայկական բնակավայրեր նույնպես ավերվել են։ Վերջին տարիներին Լեռնային Ղարաբաղի ավելի քան 24 հազար հայ արդեն լքել է տարածաշրջանը։ Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ Ղարաբաղի հայերի` իրենց պատմական հայրենիք վերադառնալու իրավունքն անկատար է մնում Բաքվում հայ գերիների նկատմամբ ընթացող խայտառակ դատավարությունների պատճառով։ Դա հոգեբանական բռնություն է հայերի նկատմամբ, որոնց ասում են՝ եթե ձեր ղեկավարները նման վիճակում են, պատկերացրեք, թե ինչ կլինի ձեզ հետ, եթե որոշեք վերադառնալ Ղարաբաղ։ Այդ մարդկանց Բաքվում դատում են առաջին հերթին այն պատճառով, որ հայ են, քրիստոնյա են։ Նրանց նվաստացնում են, որովհետև լինելով փոքր, բայց հպարտ ազգի առաջնորդներ՝ կարողացել են ավելի քան 30 տարի ապրել ազատ ու ժողովրդավարական հասարակության մեջ՝ դիմակայելով ավտորիտար Ադրբեջանին։ Նրանք չեն կորցնում իրենց արժանապատվությունն ու քաջությունը, ինչի համար էլ ենթարկվում են խոշտանգումների ու նվաստացման։ Արևմտյան նավթադոլարներով աճեցված ադրբեջանական ավտորիտար ռեժիմը փաստացի ոչնչացնում է հայկական քաղաքակրթության հետքերն Արցախում։ Սա 20-րդ դարի կեսերին Նախիջևանում սկսված Հայոց նոր ցեղասպանության շարունակությունն է։ Արցախում զարգացող աղետալի իրավիճակը վերացնելու համար նախատեսված միջազգային նորմերը, մեխանիզմներն ու ինստիտուտներն ընդհանրապես չեն գործում։ Ադրբեջանը միտումնավոր խախտում և անտեսում է միջազգային դատարանների որոշումները, իսկ միջազգային հանրությունը ակնհայտ անտարբերություն է ցուցաբերում 150 հազար հայերի` իրենց պատմական հայրենիք վերադառնալու իրավունքների ապահովման խնդրի նկատմամբ։ Մեծ մտահոգություն պետք է հարուցի նաև այն, որ Բաքվում փակվում են բազմաթիվ միջազգային հումանիտար, իրավապաշտպան և լրատվամիջոցների գրասենյակներ։ Այսպես, ԿԽՄԿ-ն, ՄԱԿ-ի չորս գործակալություններ, Թրանսփարենսի Ինթերնեշնլը դադարեցնում են իրենց աշխատանքը, իսկ BBC-ի գրասենյակը փակվել է։ Ակնհայտ է, որ այս ամենն արվում է Արցախի հայերի վերադարձի թեման փակելու և տարածաշրջանային անվտանգության հետագա ապակայունացման համար նոր սադրանքներ նախապատրաստելու համար։ Խնդրում եմ աջակցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին, ԵԽԽՎ նախագահին և մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին ուղղված իմ կոչին՝ անհապաղ վերահսկողության տակ առնել Բաքվում հայ գերիների հետ կապված իրավիճակը, հատուկ բանագնաց ուղարկել այնտեղ՝ Ադրբեջանի հետ քննարկելու նրա միջազգային պարտավորությունները և պարտադրելու նրան կատարել դրանք»։
    22:30
    07.03.25
    Ավելին
  • Հասարակական
    Դասի ժամին աշակերտը թռել է երրորդ հարկի պատուհանից. ամենաթողություն կամ հայացք՝ մատների արանքից
    Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի դպրոցի պատուհանից նետված 12-ամյա տղայի վիճակը վիրահատությունից հետո կայուն է: Դասաժամին 3-րդ հարկից է թռել աշակերտը՝ դասընկերների աչքի առաջ: Այսօր աշակերտների կեսը բացակայել է՝ շոկի մեջ գտնվող երեխաների հետ հոգեբաններն են աշխատում: Մխիթարի արարքի պատճառները պարզվում են:
    22:15
    07.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գիշերային ստուգայցեր են իրականացվել մերսման սրահներում, խախտումներ են հայտնաբերվել
    Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը գիշերային ստուգայցեր է իրականացրել մայրաքաղաքի մերսման սրահներում։ Հայտնաբերվել են խախտումներ, և տեղում կազմվել են համապատասխան արձանագրություններ։ Օրենքում նոր փոփոխություններ կատարելով Երևանի քաղաքապետարանն առաջիկայում կստանա լիազորություն՝ կասեցնելու այն մերսման սրահների գործունեությունը, որոնք մի քանի զգուշացումներից հետո շարունակում են գործել առանց համապատասխան թույլտվության։ Ներկայումս վարչական իրավախախտման համար նախատեսված տուգանքները սահմանված են 50 000-300 000 ՀՀ դրամի չափով։
    22:00
    07.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ղարիբ Բաբայանի գործով դատահոգեբանական-դատալեզվաբանական համալիր փորձաքննություն է նշանակվել
    Հանրապետության Հրապարակում օտարերկրացիների կողմից ադրբեջաներեն «Ղարաբաղ» երգելու տեսանյութը տարածելու վերաբերյալ Ղարիբ Բաբայանի գործով դատահոգեբանական-դատալեզվաբանական համալիր փորձաքննություն է նշանակվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց պաշտպան Աբգար Պողոսյանը։ Հիշեցնենք, որ հունվարի 31-ին համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ օտարազգիների կողմից հրապարակում երգում էին «Ղարաբաղ», ընդ որում՝ ադրբեջաներեն: Իրավապահ մարմիններն արձագանքեցին տեսայնութին, բայց ոչ թե ներկայացնելու, թե ովքեր եւ ինչու էին Երեւանի սրտում ադրբեջաներեն երգում «Ղարաբաղ», այլ հայտարարելու, որ վարույթ է նախաձեռնվելու այդ խայտառակ դեպքի մասին բարձրաձայնողի, այն է՝ «Ռազմավարական Հետազոտությունների Անկախ Կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Ղարիբ Բաբայանի նկատմամբ՝ իբր, քաղաքական և սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված՝ ատելություն և անհանդուրժողականություն հրահրելուն և/կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքով։ Թե ատելության խոսքը ում էր ուղղված ԱԱԾ-ն չէր մանրամասնել, բայց ՔԿ-ն անմիջապես հայտնեց քրեական վարույթ հարուցելու եւ Ղարիբ Բաբայանի նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) քրեական հետապնդում հարուցելու համար։ Ղարիբ Բաբայանը, ով արցախցի է, 70 տարեկան, անվանի գիտնական ու կրթության կազմակերպիչ, ձերբակալվել էր, ավելին, ՔԿ-ն ներկայացրել էր նրան կալանավորելու միջնորդություն։ Դատարանը մասնակի էր բավարարել միջնորդությունը ու որպես խափանման միջոց կիրառել վարչական հսկողությունը։ Այդուհանդերձ, Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, բավարարել է Ղարիբ Բաբայանի նկատմամբ որպես խափանման միջոց վարչական հսկողությունը կիրառելու որոշման դեմ պաշտպանի բողոքը՝ արձանագրելով հիմնավոր կասկածի բացակայությունը։ Բաբայանի նկատմամբ կիրառված սահմանափակումները ենթակա են վերացման։
    21:45
    07.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՄԻՊ-ը ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի հետ գերիների, անհետ կորածների իրավունքների հետ կապված հարցեր է քննարկել
    Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 7-ին այցելել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության գրասենյակ և հանդիպել պատվիրակության ղեկավար Դաֆնե Մարեի հետ: Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել Հայաստանում ԿԽՄԿ-ի հետ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության համագործակցության մակարդակը և ընդգծել կազմակերպության իրականացրած աշխատանքների կարևորությունը: Քննարկվել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող, այդ թվում՝ գերիների, անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների իրավունքների հետ կապված մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում համատեղ իրականացվող ծրագրերին: Պաշտպանը վերահաստատել է իր հանձնառությունը համագործակցությունը շարունակելու հարցում։
    21:30
    07.03.25
    Ավելին
  • Քաղաքական
    Ռուբեն Վարդանյանի ձայնը՝ Բաքվի բանտից. ընդվզում՝ կեղծիքի դեմ և լավատեսություն
    Բաքվի մեկուսարանից իրեն չխղճալու, խաղաղության ու արժանապատվության կոչ է հղել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը: 11 րոպե տևած աուդիոուղերձում Վարդանյանը ներողություն է խնդրել շատերից, շնորհակալություն հայտնել իրեն աջակցողներին և մի պահանջ ներկայացրել Ադրբեջանին՝ բաց, հրապարակային և արդար դատավարություն:
    21:15
    07.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արարատի մարզում երեխաների միջև ծեծկռտnւք է տեղի ունեցել․ 11-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց
    Մարտի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մարզի գյուղերից մեկից վայր ընկնելու հետևանքով «գանգուղեղային, ողնաշարի, պարանոցի վնասվածք հարցականով» ախտորոշմամբ «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտավազդ Սարգսյանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Արարատի մարզի բնակիչ 11-ամյա Հ․ Ս․-ն է։ Գ․ Շամշյանի տեղեկություններով, Արտաշատի համայնքային ոստիկաններին կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը ժամը 09։50-ի սահմաններում մարզի գյուղերից մեկում երեխան վիճաբանել է Արարատի մարզի բնակիչներ 12-ամյա Կ․ Ս․-ի և 11-ամյա Գ․ Դ․-ի հետ, որի ընթացքում միմյանց հասցրել են փոխադարձ հարվածներ՝ պատճառելով մարմնական վնասվածք: Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն:
    21:00
    07.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ում ձերբակալվել է «Կրոկուս Սիթի Հոլ»-ի հարձակումը կազմակերպելու մեջ կասկածվողը
    Միացյալ Նահանգներում ձերբակալվել է Մոհամմադ Շարիֆուլլան, որը մեղադրվում է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորմանն աջակցելու և մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահի վրա հարձակման կազմակերպման մեջ ներգրավված լինելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ արդարադատության նախարարությունը։ Նշվում է, որ Շարիֆուլլան ձերբակալվել է Պակիստանում և տեղափոխվել է Վիրջինիա, որտեղ կանգնելու է դատարանի առաջ։ Հետաքննությունների դաշնային բյուրոյի հետ զրույցում նա խոստովանել է, որ զենքի տիրապետում է սովորեցրել հարձակման չորս մասնակիցներից երկուսին։ Հետաքննության վարկածով՝ նա ԻՊ-ի «Վիլայաթ Խորասան» մասնաճյուղի հանձնարարությամբ պատրաստել է ահաբեկչական գործողությունների մասնակիցներին։ Նա նաև խոստովանել է, որ մասնակցել է ԻՊ-ի կողմից կազմակերպված մի քանի այլ հարձակումների, այդ թվում՝ 2021 թվականին Քաբուլի օդանավակայանի վրա հարձակման նախապատրաստմանը, որի հետևանքով զոհվել էր 183 մարդ։ Շարիֆուլլային սպառնում է ցմահ ազատազրկում։ Մոսկվան դեռևս չի մեկնաբանել նրա ձերբակալությունը։ 2024 թվականի մարտի 22-ին Մոսկվայի մերձակայքում գտնվող «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահի վրա իրականացված ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել էր 145 մարդ։
    20:45
    07.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ձերբակալվել է ԱԱԾ սպա Արամ Գասպարյանը․ Para TV
    Հենց նոր հայտնի դարձավ, որ շուրջ 20 տարվա ծառայության փորձ ունեցող ԱԱԾ սպա Արամ Ռոբերտի Գասպարյանը ձերբակալվել է, նրա նկատմամբ ներկայացվել է կալանավորման միջնորդություն, հայտնում է Para TV-ն։
    20:38
    07.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20։30 Նոր սպառնալիք, նոր պատերազմի ակնարկ. սրվում է Պուտին-Մակրոն հակամարտությունը
    Հայլուր 20։30 Նոր սպառնալիք, նոր պատերազմի ակնարկ. սրվում է Պուտին-Մակրոն հակամարտությունը
    20:30
    07.03.25
    Ավելին
  • Քաղաքական
    Ալիևը Հայաստանին հարվածելու, երկիրը մասնատելու իր ծրագիրն է պաշտպանել Էրդողանի առաջ
    Սյունիքը Հայաստանից պոկելու համար Ալիևը կեղծ հիմքեր է ստեղծում և Անկարայից հայտարարում՝ հայկական տարածքը գրավելու մտադրության մասին: Պատահական չէ, որ նորից ակտիվացել է ադրբեջանական քարոզչամեքենան: Այս շաբաթ Բաքուն կեղծ տեղեկություն տարածեց, թե իբր հայկական զինված ուժերին Սյունիքի Խնածախ գյուղից գնդակոծել են ադրբեջանական դիրքերը: Քաղաքագետները համոզված են, որ սա էսկալացիայի նախապատարաստություն է, որքան էլ Հայաստանի ազգային հետախուզական ծառայությունը նշի, թե պատերազմի վտանգ չկա:
    20:15
    07.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արարատի համայնքապետարաններից մեկի պաշտոնատար անձինք քաղաքացիներից կաշառք են ստացել
    ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Արարատի մարզի համայնքապետարաններից մեկի ղեկավարի տեղակալ Ա. Հ.-ն նույն համայնքապետարանի համապատասխան ստորաբաժանման պետ Հ. Դ.-ի հետ՝ խմբի կազմում, օգտագործելով ծառայողական լիազորությունները, մի շարք անձանց օժանդակությամբ, ինչպես նաև անձամբ, պահանջել և ստացել են տարբեր չափերի կաշառք: Մասնավորապես՝ հիշյալ պաշտոնատար անձինք 2024 թվականի օգոստոսին իրենց մարզի բնակավայրերից մեկի վարչական ղեկավարի միջոցով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը նույն բնակավայրի բնակչին աճուրդ-վաճառքով, առանց մասերի բաժանելու, օտարելու համար ստացել են 150.000 ՀՀ դրամ կաշառք: Պարզվել է նաև, որ Ա. Հ. -ն և Հ. Դ.-ն 2024 թ. մայիսից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում նույն համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովի անդամի օժանդակությամբ ձևական աճուրդ-վաճառք կազմակերպելու միջոցով մարզի բնակավայրերից մեկում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը բնակչին օտարելու համար նրանից պահանջել և ստացել են 70.000 ՀՀ դրամ կաշառք: Բացի այդ, 2024 թվականի հուլիսին նույն մարզում գտնվող հողամասում բնակելի տուն կառուցելու նախագիծ կազմելու և շինարարության թույլտվությունն անխոչընդոտ տրամադրելու համար Հ. Դ.-ն հողամասի սեփականատիրոջից պահանջել և ստացել է 150.000 ՀՀ դրամ կաշառք: Պարզվել է նաև, որ վերը նշված պաշտոնատար անձինք 2024 թվականի հոկտեմբերի 11-ին մեկ այլ քաղաքացուց պահանջել և ստացել են 55.000 ՀՀ դրամ կաշառք՝ նույն համայնքի բնակավայրում վերջինիս պատկանող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու դիմաց: Նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ համայնքի ղեկավարի տեղակալ Ա. Հ.-ն 2024 թվականի հոկտեմբերի 22-ին կայանալիք՝ քաղաքին նվիրված տոնակատարության ժամանակ համայնքում բիզնես գործունեություն իրականացնող անձին մեդալով պարգևատրելու համար նրանից պահանջել և ստացել է 120.000 ՀՀ դրամ: Խմբի կազմում կաշառք ստանալու համար վերը նշված պաշտոնատար անձանց՝ Ա. Հ.-ին և Հ. Դ.-ին, մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 435-րդ հոդվածի 1-ին մասով: Նշված երկու մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Եվս 8 անձի մեղադրանք է ներկայացվել կաշառք տալու և կաշառք ստանալուն օժանդակելու՝ ենթադրյալ հանցանքներ կատարելու հոդվածներով: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    20:00
    07.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Պակիստանցի հայտնի իրավապաշտպանը մտադիր է մեկնել Բաքու՝ Ռուբեն Վարդանյանի գործով լսումներին մասնակցելու համար
    2016 թվականի «Ավրորա» մրցանակաբաշխության եզրափակիչի մասնակից, պակիստանցի հայտնի իրավապաշտպան Սայիդա Ղուլամ Ֆաթիման հայտարարել է, որ մտադիր է մեկնել Բաքու՝ անձամբ ներկա գտնվելու Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարությունը տարածվել է Free Armenian Prisoners X-ի միկրոբլոգում։ «Հեշտ է դատապարտել անարդարությունը հեռվից, բայց իրական փոփոխությունը գործողություն է պահանջում։ Ահա թե ինչու ես որոշեցի մեկնել Բաքու՝ ներկա գտնվելու Ռուբեն Վարդանյանի դատավարությանը: Խնդրում եմ, միացեք ինձ համերաշխության դրսևորման մեջ, եթե կարող եք», – գրել է Ֆաթիման։ Free Armenian Prisoners-ն իր հետևորդներին կոչ է արել այցելել freearmenianprisoners.com կայք՝ տեղեկանալու այն հնարավոր գործիքների մասին, որոնց միջոցով կարելի է ազդեցություն ունենալ իրավիճակի վրա։
    19:45
    07.03.25
    Ավելին
  • Միջազգային
    ԱՄՆ-ից արտաքսված առաջին հայերը. ինչո՞ւ են նրանց տարել Կոստա Ռիկա
    ԱՄՆ-ում ապօրինի միգրանտների որսը հասել է հայ միգրանտներին: Այս պահին 17 մարդու արտաքսման մասին է հայտնի, բայց հայ ապօրինի միգրանտների հստակ թիվը չգիտենք: Լոս Անջելեսում հայ միգրանտների հարցերով զբաղվող իրավաբանը «Հայլուր»-ի հետ հարցազրույցում ասել է, թե ովքեր են ԱՄՆ կառավարության թիրախում: Անգամ գրին քարտ ունեցող, բայց առայժմ քաղաքացիություն չունեցողներն էլ են արտաքսման վտանգի տակ:
    19:30
    07.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱԺ կին պատգամավորներն ու կին աշխատողները մարտի 8-ի առթիվ կպարգևատրվեն
    ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նախօրեին կարգադրություն է ստորագրել, ըստ որի կանանց միջազգային տոնի առթիվ Ազգային ժողովի կին պատգամավորներն ու կին աշխատողները կպարգևատրվեն 70 հազար դրամի չափով։ Կարգադրությամբ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Առաքելյանին հանձնարարվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը:
    19:15
    07.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ռուբենի կյանքը թանկ է մեզ համար. Թանդիլյանը շարունակելու է հացադուլը
    Այսօր հրապարակվեց Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանի ուղերձը՝ հայ ժողովրդին, իր ընտանիքին ու համակիրներին։ Ուղերձում հստակ գծով նշվում էր, որ Վարդանյանը որևէ վայրկյան չի զղջում՝ Արցախ գալու, հանուն հայրենիքի պայքարելու համար, եթե անգամ հիմա դրա համար դատում են իրեն։ Նրա միակ պահանջն այն էր, որ իրական դատավարություն լինի, այլ ոչ այնպիսի ֆարս, որը հիմա է։ Նա նաև նշել էր, որ գիտակցված է գնացել հացադուլի, հասկանում է՝ ինչ և ինչու է անում։ Արդյո՞ք այս ուղերձից հետո Հայաստանում հաջակցություն Ռուբեն Վարդանյանի հացադուլ իրականացնող Մանե Թանդիլյանը դադարեցնելու է իր ակցիան՝ հատկապես, երբ նախօրեին հայտնվել էր հիվանդանոցում և բժիշկներն էլ էին հորդորել դադարեցնել հացադուլը։ «Ես գիտեմ, որ իր գիտակցված որոշումն է, ու պատճառ ունի դա անելու։ Բայց միևնույն է, իր կյանքը թանկ է մեզ համար։ Եվ ես, այո, շարունակելու եմ հացադուլը»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Մանե Թանդիլյանը։
    19:00
    07.03.25
    Ավելին