Լրահոս
Մամուլի տեսություն
10:08
08.03.25
159

Օրը սկսենք մամուլի 3 կարևոր լուրով

Img default alt hy

«Ժողովուրդ»

Երեւանում մարտի 1-ին եւ 2-ին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում տեղի ունեցավ «Երեւանը կարդում է» գրական-երաժշտական միջոցառումը, որը Երեւանի քաղաքապետարանի եւ հպարտ հարկատու քաղաքացու համար արժեցավ 54 մլն 991 հազար (գրեթե 55 մլն) դրամ, որը համարժեք է 140 հազար դոլարի։

«Հրապարակ»

Փետրվարի 17-ի իր ասուլիսում Քոչարյանն ազդարարեց ակտիվ քաղաքական գործունեության մասին, թեպետ մոտ 2 տարի պասիվ էր եւ թիմում անգամ տպավորություն ունեին, որ նա որոշել է հեռանալ քաղաքականությունից:

«Ժողովուրդ»

Եղիշե Կիրակոսյանը Փաշինյանի հետ լուրջ տարաձայնություններ է ունեցել. Նա ամեն բան արել է, որպեսզի միջազգային ատյաններում քննվեն հայ ռազմագերիների, Արցախում տեղի ունեցած հանցանքների դեպքերը, իսկ Փաշինյանը հորդորել է «հետ քայլ անել» քանի որ այդպես է ուզում Ադրբեջանը:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ՀՅԴ Բյուրոյի անդամ, ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի հետ: