Լրահոս
Հասարակական
11:19
08.03.25
836

Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի՝ Սպիտակ, Ստեփանավան և Վանաձոր քաղաքներում․ հետցնցում

Img default alt hy

Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 9 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 3․2 մագնիտուդով երկրաշարժ (հետցնցում) է գրանցվել, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի՝ Սպիտակ, Ստեփանավան և Վանաձոր քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ։