Լրահոս

2025-03-11
  • Հասարակական
    Ողբում ենք, ցավալի բան կատարվեց. մայրն է գտել իրենց տան տանիքում կախված 14-ամյա որդուն
    Այսօր Դվին գյուղում հուղարկավորություն էր: Տան տանիքում կախված հայտնաբերված 14-ամյա տղային են վերջին հրաժեշտը տվել: Ինչ է պատահել պատանուն, որը, համագյուղացիներից շատերի խոսքով, ոչնչով չէր տարբերվում տարեկիցներից:
    19:25
    11.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, մարտի 11-ին սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի (ԳՀԽ) ժողովը: Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռից, ժողովը բացվել է Տերունական աղոթքով, որից հետո Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական և աշխարհական անդամներին իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է փոխանցել Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ գոհունակությամբ ընդգծելով Կ. Պոլսի Հայոց Պատրիարքի մասնակցությունը ԳՀԽ-ին: «Նորին Սրբությունը, իր գնահատանքը հայտնելով ԳՀԽ անդամներին Սուրբ Եկեղեցուն բերվող օգտակար ծառայության համար, հայցեց Սուրբ Հոգու առաջնորդությունը ժողովի բարեհաջող և արդյունավետ ընթացքի համար։ Քառօրյա ժողովի օրակարգում ընդգրկված են Ազգային-եկեղեցական ժողովի կազմակերպական աշխատանքներին, Եկեղեցու հովվական, կրթական, կանոնական, վարչական, կարգապահական, սոցիալական ու Եկեղեցու առաքելության արդյունավորմանն առնչված այլ հարցեր: Քննարկման առարկա կդառնան hայրենական կյանքի արտաքին և ներքին մարտահրավերները, Ադրբեջանում ապօրինաբար պահվող գերիների և Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական խնդիրները»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ Գերագույն հոգևոր խորհրդին կներկայացվի նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 2024 թվականի գործունեության տեղեկագիրը, կլսվեն հոգևոր-վարչական գործունեության զեկույցը, ֆինանսական հաշվետվությունը և վերստուգիչ հանձնախմբի տարեկան հաշվետվությունը:
    19:15
    11.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ՌԴ-ն մտահոգված է Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններով․ բռնության այս բռնկումն անընդունելի է․ Լավրով
    «Իհարկե, մենք անհանգստացած ենք Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններով՝ հաշվի առնելով այն ջանքերը, որ մենք երկար տարիներ մեր գործընկերների, միջազգային հանրության անդամների հետ միասին գործադրել ենք՝ ապահովելու համար այս բարեկամ երկրի բոլոր քաղաքական և էթնոդավանանքային խմբերի անվտանգությունը, որպեսզի այն զերծ մնա ահաբեկչական սպառնալիքներից»,- ասել է նախարարը։
    19:00
    11.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Խուզարկությամբ հայտնաբերվել է մեքենայի բենզաբակի 20 կափարիչ․ 36-ամյա երիտասարդը խոստովանել է արարքը
    Մարտի 10-ին, ժամը 8.05-ին, Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին է զանգահարել Սեբաստիայի փողոցի մի բնակիչ և հայտնել, որ գիշերը գողացել են բակում կայանված «Նիսան» մակնիշի իր մեքենայի հետևի համարանիշը: Ստացած օպերատիվ տվյալներն իրացնելիս Մալաթիայի բաժնի ծառայողները պարզել են, որ հանցագործությունը կատարել է նույն փողոցում հաշվառված 36-ամյա մի երիտասարդ: Նույն օրը, ժամը 9.40-ի սահմաններում, գողություն կատարելու կասկածանքով նա ձերբակալվել և տեղափոխվել է բաժին, որտեղ խոստովանել է արարքը: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մեքենայի բենզաբակի 20 կափարիչ, որոնք, ըստ նրա, նույն օրը, առավոտյան ժամը 5-ից 7-ը, գողացել է իրենց փողոցում կայանված տարբեր մեքենաներից: 36-ամյա տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:
    18:45
    11.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Սուգ է Դվինում. ինչո՞ւ է 14-ամյա տղան վերջ տվել կյանքին
    Հայլուր 18։30 Սուգ է Դվինում. ինչո՞ւ է 14-ամյա տղան վերջ տվել կյանքին
    18:30
    11.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Այդ մասին նա հայտնում է սոցցանցի իր էջերում։ «Հարցազրույց եմ տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին»,-գրառմանը կից նա նաև տեսանյութ է հրապարալկել։
    18:27
    11.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Անվտանգությունից ելնելով կոչ ենք անում խուսափել լեռներ այցելություններից․ ՇՄՆ
    Հանրապետությունում դիտվող բարձր ջերմաստիճանի պայմաններում, արևի ճառագայթների ազդեցությամբ ձյան զանգվածները լեռնային շրջաններում սկսում են ակտիվորեն հալվել, դրանց ջրապարունակությունը և զանգվածը մեծանում է, ինչը հանգեցնում է ձնահյուսերի վտանգի հավանականության բարձրացման։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը: Մարտի 11-18-ը հանրապետությունում կանխատեսվում է օդի ջերմաստիճանի բարձրացում 6-10 աստիճանով, ինչով պայմանավորված հանրապետության լեռնային և բարձրալեռնային շրջաններում (2500 մետրից ավել բարձրություններում) մեծ թեքություն ունեցող լեռնալանջերում մեծանալու է ձնահյուսերի առաջացման հավանականությունը։ Անվտանգությունից ելնելով կոչ ենք անում խուսափել լեռներ այցելություններից։
    18:15
    11.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Վերակենդանացման բաժանմունքում հոսպիտալացված բուժառուների 82%-ը 0-18 տարեկան երեխաներ են
    Հանրապետությունում շարունակում են շրջանառվել H1N1 վիրուսի A և B ենթատեսակները: Այս մասին Tert.am-ին տեղեկացրել են ՀՎԿԱԿ-ից: Մինչ անչափահաս երեխաների ունեցող ծնողները վերջին շրջանում սոցցանցերում հաճախ են իրենց բողոքը հայտնում, նաև պատկան գերատեսչություններից պահանջում, որ որոշ ժամանակով դպրոցներում դասերը հետաձգվեն, քանի որ վիրուսը գնալով ավելի է տարածվում, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը փետրվարին հայտարարել էր, որ հնարավոր չէ ՍՇՎ-ների պատճառով ամեն տարի մի ամբողջ սեզոն փակել դպրոցները: «Մարտի 3-ից մարտի 9-ն ընկած ժամանակահատվածում՝ ՍՇՎ-ով պայմանավորված տասներորդ շաբաթվա ընթացքում առողջության առաջնային պահպանման օղակներ դիմել են 8,716 բուժառու, ինչը նախորդ շաբաթվա համեմատ ցածր է 1, 1 անգամ, դեպքերի 74, 7 % -ը կազմում են 0-18 տարեկան երեխաները»- նշել է ՀՎԿԱԿ Վերլուծության և վիճակագրության բաժնի պետ Աիդա Հովհաննիսյանը: «Թոքաբորբով պայմանավորված, առողջության առաջնային պահպանման օղակներ դիմել է 710 բուժառու, ինչը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 1, 2 անգամ: Իսկ վերակենդանացման բաժանմունքում՝ մարտի 10-ի տվյալներով, հոսպիտալացված է 76 բուժառու, որոնց 82 %-ը կազմում են 0-18 տարեկան երեխաները: Շրջանառվում է գրիպ Ա տեսակը, այլ շնչառական վարակներից՝ կորոնավիրուսային հիվանդության հարուցիչներ»,-ընդգծել է Աիդա Հովհաննիսյանը՝ ծնողներին խորհուրդ տալով հիվանդ երեխաներին դպրոց չուղարկել, խուսափել շփումից, և հետևել հակահամաճարակային միջոցառումներին. հաճախ լվանալ ձեռքերը , սենյակը հաճախ օդափոխել, քանի որ սուր շնչառական վիրուսային հիվանդություններն ամենատարածվածն են ոչ միայն վարակիչ, այլև ընդհանուր հիվանդացության կազմում: «Գրիպի դեպքում, երեխաները, հղի կանայք, ծերերը և լուրջ քրոնիկ հիվանդություն ունեցող մարդիկ առավել խոցելի խումբ են համարվում»,- նշել է նա:
    18:07
    11.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Հյուսիսային ծովում բախումից մեկ օր անց բեռնանավում բռնկված հրդեհը դեռ չի մարվել
    Հյուսիսային ծովում մարտի 10-ին նավթատար տանկերի և բեռնանավի բախումից մեկ օր անց բեռնատար նավում հրդեհը դեռ շարունակվում է։ Անձնակազմի անդամներից մեկն անհետ կորած է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։ Պորտուգալական դրոշի տակ նավարկող Solong բեռնանավի սեփականատերերը հայտնել են, որ նավը չէր տեղափոխում նատրիումի ցիանիդ, ինչպես ավելի վաղ հաղորդվել էր. նավում եղել է 4 դատարկ կոնտեյներ, որոնցում ժամանակին տեղափոխվել էր այդ թունավոր քիմիական նյութը։ Մարտի 10-ին Արևելյան Յորքշիրի ափերի մոտ Solong-ը բախվել էր ԱՄՆ-ի դրոշի տակ նավարկող Stena Immaculate լցանավին, որից հետո լցանավում ևս հրդեհ էր բռնկվել։ Մեծ Բրիտանիայի նախարարներից մեկը հայտնել է, որ Solong-ի անձնակազմի անդամներից մեկն անհետ կորած է։ Ենթադրվում է, որ նա մահացել է։ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատում լսումներ տեղի կունենան, որոնց ընթացքում տրանսպորտի փոխնախարարը հայտարարություն կանի երկու նավերի բախման վերաբերյալ։ ​
    18:00
    11.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Աշտարակ համայնքին Է վերադարձվել 4 հա մակերեսով հողամասը. Հակակոռուպցիոն դատարանի վճիռը մտել Է օրինական ուժի մեջ
    Արագածոտնի մարզի Աշտարակ խոշորացված համայնքին է վերադարձվել Օրգով համայնքի գյուղատնտեսական նշանակության 4 հա մակերեսով հողամասը. Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հունվարի 13-ի վճիռը մտել է օրինական ուժի մեջ: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից: Գլխավոր դատախազությունը 2025 թվականի փետրվարի 18-ին տեղեկացրել էր, որ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Արագածոտնի մարզի դատախազության՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցը: Դատախազությունը հայցով պահաջել էր անվավեր ճանաչել Օրգով համայնքի նախկին ղեկավարի կողմից օրենքի խախտմամբ իր որդուն 4 հա մակերեսով հողամասն օտարելու վերաբերյալ՝ 2005 թվականի ապրիլի 25-ի աճուրդը:
    17:49
    11.03.25
    Ավելին
  • Հասարակական
    Մռայլ կյանքը նորից մոտենում է. արցախցիները կդժվարանան հոգալ կենսական խնդիրները
    Մտահոգությունների ալիքը նոր թափ է հավաքում բռնի տեղահանված արցախահայության շրջանում: Եթե Հայաստանի կառավարությունը ապրիլից կրճատի արցախցիներին տրվող 50 հազարական դրամի աջակցության ծրագիրը, որը հիմնականում բնակարանների վարձավճարներին է ուղղվում, հազարավոր մարդիկ պարզապես անծածկ են մնալու:
    17:45
    11.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները կառուցողական են մեկնարկել․ Երմակ
    Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունները մեկնարկել են «շատ կառուցողական»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի գլխավոր օգնական Անդրեյ Երմակը՝ անդրադառնալով Ուկրաինա-ԱՄՆ բանակցություններին։ «ԱՄՆ-ի թիմի հետ հանդիպումը մեկնարկել է շատ կառուցողական ձևով։ Մենք աշխատում ենք արդար և տևական խաղաղության ուղղությամբ», - գրել է նա Telegram-ում։ Հանդիպումից առաջ նա նշել էր, որ «ոչ ոք ավելի շատ խաղաղություն չի ուզում, քան Ուկրաինան»։ Երմակն ասել էր, որ Ուկրաինան «պատրաստ է առաջ գնալու»՝ հավելելով, որ ԱՄՆ անվտանգության երաշխիքները «շատ կարևոր» են, սակայն առայժմ անհրաժեշտ է քննարկել «ինչպես սկսել այս գործընթացը» խաղաղության համար։ Իր հերթին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն BBC-ի հետ զրույցում նշել է, որ բանակցությունները «լավ» են ընթանալու։ Բանակցությունները դեռ շարունակվում են։ Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում բանակցություններ անցկացնելու նպատակով ուկրաինական պատվիրակության կազմում ընդգրկվել են նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, արտգործնախարար Անդրեյ Սիբիհան և պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։ ԱՄՆ-ի կողմից բանակցություններին մասնակցում են պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և ԱՄՆ նախագահի հատուկ պատվիրակ Սթիվ Ուիթքոֆը։ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը մարտի 7-ին հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ բանակցությունների վայրը Կարմիր ծովի նավահանգստային Ջիդդա քաղաքն է: Ռուս-ամերիկյան բանակցությունները Սաուդյան Արաբիան հյուրընկալել էր մայրաքաղաք Էր Ռիադում։
    17:30
    11.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Իշխանությունը վախենում է ինձ ՀՀ քաղաքացիություն տրամադրել. Արթուր Չախոյան
    Բլոգեր Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ներքին գործերի նախարարությունից քիչ առաջ ինձ տեղեկացրին, որ ինձ ՀՀ քաղաքացիություն չտրամադրելու որևէ իրավական հիմք չկա, սակայն, առանց որևէ օրինական պատճառաբանության, շարունակում են մերժել ինձ ՀՀ քաղաքացիություն տրամադրել։ Այս գործընթացը ես գնահատում եմ որպես քաղաքական ճնշում՝ պայմանավորված իմ կողմից իրականացված կոռուպցիոն բացահայտումներով, քանի որ իմ նման այլ անձինք, ովքեր դիմել են ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, օրենքով սահմանված ժամկետներում ստացել են այն։ Այս իրավիճակը հստակ վկայում է, որ իշխանությունը վախենում է ինձ ՀՀ քաղաքացիություն տրամադրել»:
    17:15
    11.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արագածոտնի մարզում հողային աշխատանքներ կատարելիս հայտնաբերվել են մարդու գանգ ու ոսկորներ
    Այսօր՝ մարտի 11-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի Կոշ վարչական բնակավայրի տարածքում հողային աշխատանքներ կատարելիս տրակտորիստը մարդկային ոսկորներ ու գանգ է հայտնաբերել, հայտնում է Shamshyan.com-ը: Ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտանբերել են մարդու ոսկորներ ու գանգ: Տարածքը պարեկներն ու ոստիկանները սահմանազատել են: Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Այս պահին հնարավոր չէ պարզել ո՛չ ինքնությունը, ոչ էլ տղամարդ է եղել, թե կին:
    17:00
    11.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դատախազությունը պահանջում է կրկին կալանավորել «Ֆազի» սպանության գործով մեղադրյալներ «Չաղ Ռուստամին» և Աշոտ Կյուրեղյանին. «Փաստինֆո»
    Դատախազությունը պահանջում է կրկին կալանավորել քրեական հեղինակություն «Ֆազի՝» Սերգեյ Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալներ «Չաղ Ռուստամին»՝ Ռուստամ Ստեփանյանին և Աշոտ Կյուրեղյանին։ «Փաստինֆո»-ն դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ դատախազն արդեն վերաքննիչ բողոքներ է ներկայացրել՝ պահանջելով բեկանել Ստեփանյանի և Կյուրեղյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը տնային կալանքով, գրավով և բացակայելու արգելքով փոխարինելու վերաբերյալ որոշումը և նրանց նկտամամբ որպես խափանման միջոց կիրառել կալանքը՝ երեք ամիս ժամկետով։ Բողոքներից մեկը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանին, մյուսը՝ դատավոր Վաչե Մարգարյանին։
    16:48
    11.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Կեղծ հաղորդագրություններ են տարածվում․ փող չփոխանցեք. ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է
    ՆԳՆ ոստիկանության ղեկավարության անունից էլ․ փոստի միջոցով կեղծ հաղորդագրություններ են տարածվում, որոնցում նշվում է, թե իբր ձեր համակարգչից մուտք եք գործել որոշ կայքեր, պահպանել տեսանյութեր և նկարներ ու տարածել դրանք։ Խարդախները պահանջում են, որ 24 ժամվա ընթացքում պատասխանեք և ընտրեք առաջարկվող տարբերակներից մեկը՝ վճարել 400 000 դրամ՝ իբր դատական գործից խուսափելու համար։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՆԳՆ-ն: «Տեղեկացնում ենք, որ սա խարդախություն է և չի համապատասխանում իրականությանը։ Եթե ստացել եք նման հաղորդագրություն մի՛ պատասխանեք և մի՛ փոխանցեք գումար։ Հորդորում ենք անտեսել կասկածելի հաղորդագրությունները, զերծ մնալ անծանոթ կայքերում կամ էջերում անձնական տվյալներ լրացնելուց: Իսկ եթե արդեն դարձել եք խաբեության զոհ, ապա անհապաղ դիմեք Ոստիկանություն կամ զանգահարեք ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարին՝ 011 52 52 52 (թեժ գիծը գործում է աշխատանքային օրերին՝ ժամը 09։00-ից 18։00-ն)։ Ոստիկանության անունից ցանկացած տեղեկատվության հետևել բացառապես պաշտոնական լրահոսի միջոցով»,-ասված է հաղորդագրության մեջ:
    16:45
    11.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արարատում կանխվել է 64 փաթեթ մարիխուանայի իրացումը (տեսանյութ)
    Արարատի բաժնի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Երևանի Րաֆֆու փողոցի բնակիչ 34-ամյա երիտասարդը, որը մեքենայով գտնվում էր ՈԿՖ բանավանում, իր մոտ և մեքենայում պահում և օգտագործում է թմրանյութ: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից: Մարտի 5-ն, ժամը 20.50-ին, բանավանից ցեմենտի գործարան տանող ճանապարհին համայնքային ոստիկանները ձերբակալեցին և, «Հյունդայի» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին տեղափոխեցին 34-ամյա երևանցուն: Պարզվեց, որ պահելուց և օգտագործելուց բացի երիտասարդը նաև իրացնում է թմրանյութ: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց կտորե երկու տոպրակ, որոնցից մեկը՝ 40 կարմիր, մյուսը` 24 կապույտ կպչուն ժապավենի փաթեթներով: Սրանց մեջ եղած դեղնականաչավուն զանգվածի ընդհանուր քաշը մոտ 114 գրամ էր: Հայտնաբերվեցին նաև նույն զանգվածով թղթե փաթեթ և մոխրացած հետքերով կաթուցիչ: Երիտասարդը հայտնեց, որ մարիխուանան ձեռք է բերել «Տելեգրամ» հավելվածի միջոցով` դրանք տարբեր վայրերում տեղադրելու և գումար վաստակելու նպատակով, իսկ թղթե փաթեթն ու կաթուցիչն իրենն են: Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք, իսկ երիտասարդը ներկայացվել է Վեդիի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ` քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի հատկանիշներով:
    16:30
    11.03.25
    Ավելին
  • Միջազգային
    Ոխի, վրեժխնդրության երևույթներ կան. ի՞նչ վիճակ է Հալեպում՝ Լաթաքիայի արյունալի բախումներից հետո
    Արյունոտ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը ուժեղացրել է Հալեպում Սիրիայի ժողովրդավարական ուժերի հսկողության տակ գտնվող տարածքների վերահսկողությունը: Սա մի քիչ հանգստացրել է տեղի հայերին, սակայն նրանք շարունակում են լարված մնալ: Ամեն պահի անկարգությունները կարող են վերսկսվել:
    16:15
    11.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Աշխարհի միայն 7 երկիր է համապատասխանել ԱՀԿ-ի օդի որակի չափանիշներին
    2024 թվականին աշխարհի միայն յոթ երկիր է համապատասխանել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից սահմանված օդի որակի չափանիշներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով շվեյցարական IQAir ընկերության մոնիթորինգի տվյալները։ Սահմանված չափանիշին համապատասխանել են միայն Ավստրալիան, Նոր Զելանդիան, Բահամյան կղզիները, Բարբադոսը, Գրենադան, Էստոնիան և Իսլանդիան: 2024 թվականին աշխարհի ամենաաղտոտված օդով երկրներն են եղել Չադը և Բանգլադեշը, որտեղ ծխամշուշի միջին մակարդակը 15 անգամ ավելի բարձր է եղել ԱՀԿ-ի ուղեցույցներով սահմանված թվից (5 մգ/մ3)։ Այս երկու երկրներին աղտոտվածության մակարդակով հաջորդում են Պակիստանը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը և Հնդկաստանը։ Միևնույն ժամանակ աշխարհի ամենաաղտոտված 20 քաղաքներից 12-ը բաժին են ընկնում Հնդկաստանին։
    16:00
    11.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ուշադրություն․ գործարկվելու է էլեկտրական շչակ
    Մարտի 12-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Թեղենիք բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով դասախոսություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ, հայտնում են ՆԳՆ-ից։
    15:45
    11.03.25
    Ավելին