Լրահոս

2025-03-11
  • Img default alt hy
    Սպորտ
    Բանակցությունները սկսված են․ Ման Սիթին աստղային տրանսֆեր է նախապատրաստում
    «Մանչեսթեր Սիթին» բանակցություններ է սկսել Լևերկուզենի «Բայերի» 21-ամյա կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի ներկայացուցիչների հետ՝ այս ամառ հնարավոր տեղափոխության վերաբերյալ։ Armsport-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Football Insider-ը։ Աղբյուրի համաձայն՝ գերմանացի կիսապաշտպանի ձեռքբերմամբ հետաքրքրված է նաև Մյունխենի «Բավարիան»։ Այնուամենայնիվ, «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է մրցակցել մյունխենյան ակումբի հետ՝ Վիրցի հետ պայմանագիր կնքելու համար։ Ընթացիկ մրցաշրջանում Վիրցը «դեղագործների» կազմում անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը լևերկուզյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 140 միլիոն եվրո։
    22:00
    11.03.25
    Ավելին
  • Քաղաքական
    Նիկոլը հրահանգել է՝ եթե Սարիկը չանցնի, բոլորն են պատասխան տալու. նախընտրական Գյումրին
    Գյումրիում, ընտրապայքարը դեռ չսկսած, հնարավոր ընտրակեղծիքների մասին լուրեր են հասնում գյումրեցիներին: Քաղաքում անհանգիստ են, որ ՔՊ-ն ոչնչի առաջ կանգ չի առնի՝ Գյումրիում իշխանությունը զավթելու համար:
    21:45
    11.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մեծամորում 28-ամյա վարորդը «Toyota»-ով բախվել էլեկտրասյանը և հայտնվել գնացքի գծերի վրա․ 2 հոգի դիմել է հիվանդանոց
    Այսօր՝ մարտի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մեծամորի վարչական տարածքում, Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Աշոտ Գ․-ն իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյուներին և հայտնվել գնացքի գծերի վրա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 ուղևորներ հետազոտման նպատակով դիմել են «Արմավիր» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվում են բուժօգնության դիմած ուղևորների ինքնությունը։
    21:30
    11.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ուշադիր հետևում եմ ՀՀ-ում ձնահյուսից տուժած իսպանացի լեռնագնացների խմբի փրկության ջանքերին․ Իսպանիայի ԱԳ նախարար
    Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը ուշադիր հետևում է Հայաստանում ձնահյուսից տուժած իսպանացի լեռնագնացների խմբի փրկությանն ուղղված ջանքերին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարն այդ մասին գրառում է կատարել սոցցանցի X հարթակում։ «Շնորհակալ եմ Հայաստանի իշխանություններին, Արարատ Միրզոյանին համագործակցության համար։ Հյուպատոսական շտապ օգնության ստորաբաժանումը մոբիլիզացվել է՝ մեր քաղաքացիներին ամենայն աջակցություն ցուցաբերելու համար»,- հայտնել է Իսպանիայի ԱԳ նախարարը։ Ավելի վաղ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը հայտնել էր, որ, նախնական տվյալներով, Արագածի գագաթին մարտի 11-ին ձնահյուսի տակ մնացած 8 լեռնագնացներ (Իսպանիայի Թագավորության քաղաքացիներ) փրկարարների օգնությամբ ուղղաթիռով տեղափոխվել են Արագած գյուղ, այնուհետև վերջիններս տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ․ մեկ քաղաքացի շարունակում է մնալ անհայտ կորած, որի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ «Մարտի 11-ին, ժամը 15:26-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի է ունեցել ձնահյուս․ 9 անձից բաղկացած արշավախումբը մնացել է ձնահյուսի տակ, 8-ը դուրս են բերվել, իսկ 1-ն անհետ կորել է։ Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը»,- ասվել էր հաղորդագրության մեջ։ Ըստ աղբյուրի՝ որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել է 51 փրկարարական ծառայող և «Արմենիան ՀԵլիքոփթերս» ընկերության երկու ուղղաթիռ։
    21:23
    11.03.25
    Ավելին
  • Քաղաքական
    Փաշինյանի թաքուն «խոստովանությունները» և Ալիևի բացահայտ «հրամանները». ինչպե՞ս կտրել զիջումների շղթան
    Մո՞տ են, թե՞ հեռու Երևանն ու Բաքուն խաղաղության համաձայնագրի ստորագրմանը: Երևանը մոտ է: Իսկ Բաքուն սպառնում է, նորից պահանջում վերանայել Հայաստանի Սահմանադրությունը, Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ` իբր հայկական սպառնալիքի մասին աղաղակում: Ու սա տեղի է ունենում ամեն անգամ, երբ Հայաստանի իշխանության որևէ ներկայացուցիչ խաղաղության պայմանագրի կնքմանը մոտ լինելու մասին է խոսում:
    21:15
    11.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դատախազությունը պահանջում է «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի նախկին տնօրենից բռնագանձել անշարժ գույքեր ու դրամական միջոցներ
    Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի մարտի 5-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Հայանտառ» ՊՈԱԿ–ի «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի նախկին տնօրեն Մուրադ Հարությունյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Ելփին 6-րդ փողոցում գտնվող խանութը. Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Երևանյան խճուղում գտնվող հողամասը. Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Անդրանիկի փողոցում գտնվող վարչական շենքը. Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Արսենյան փողոցում գտնվող բնակարանի 12,6 տոկոսը. Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Հ.Շիրազի փողոցում գտնվող անշարժ գույքի 97,5 տոկոսը. Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Մ.Մազմանյան փողոցում գտնվող բնակարանի 70 տոկոսը. Բանկերից մեկում ներդրված 12 միլիոն դրամ ավանդի 78 տոկոսը, 11 միլիոն 269 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ. 34 միլիոն 527 հազար 865 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել»,-ասված է հաղորդագրության մեջ:
    21:00
    11.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նոր մանրամասներ՝ Արագած լեռան գագաթին տեղի ունեցած ձնահյուսից
    Մարտի 11-ին, ժամը 15:26-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի է ունեցել ձնահյուս․ 9 անձից բաղկացած արշավախումբը մնացել է ձնահյուսի տակ, 8-ը դուրս են բերվել, իսկ 1-ն անհետ կորել է։ Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել են 51 փրկարարկան ծառայող և «ԱՐՄԵՆԻԱՆ ՀԵԼԻՔՈՓԹԵՐՍ» ընկերության երկու ուղղաթիռ։ Նախնական տվյալներով 8 լեռնագնացներ (Իսպանիայի Թագավորության քաղաքացիներ) փրկարարների օգնությամբ ուղղաթիռով տեղափոխվել են Արագած գյուղ, այնուհետև վերջիններս տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ․ մեկ քաղաքացի շարունակում է մնալ անհայտ կորած։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
    20:53
    11.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    34-ամյա կնոջ մոտ հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող զանգված (տեսանյութ)
    Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացած օպերատիվ տվյալներն իրացրին Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ-հետախուզական բաժնի ծառայողների, Արաբկիրի համայնքային ոստիկանների և մայրաքաղաքի պարեկների հետ: Մարտի 6-ին, ժամը 6.35-ին, ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, Երևանի Բաղրամյան պողոտայում ձերբակալվեց և իր վարած «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ Արաբկիրի բաժին տեղափոխվեց Նորք-Մարաշի բնակիչ 34-ամյա մի կին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց կպչուն ժապավենով փաթեթավորված սպիտակ բյուրեղանման` մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված, որի ընդհանուր քաշը 125 գրամ էր: Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում շարունակելով իրացնել օպերատիվ տվյալները` նույն օրը, ժամը 13.55-ին, մաքսանենգ ճանապարհով Հայաստան ապօրինի թմրամիջոց տեղափոխելու, պահելու և իրացնելու կասկածանքով, մայրաքաղաքի Կոմիտասի պողոտայում, բնակության վայրի մոտ, իրավապահները ձերբակալեցին և ոստիկանության Արաբկիրի բաժին տեղափոխեցին 45-ամյա մի օտարերկրացու: Անձնական խուզարկությամբ նրա ձեռքի պայուսակում հայտնաբերվեց մեթամֆետամինի նմանվող 2,36 գրամ զանգվածով փաթեթ, «Մեթադոն» տեսակի 25 դեղահաբ և բյուրեղանման հետքերով ապակյա երկու գլանակ: Երկուսն էլ ձերբակալվել են։ Դատարանի որոշմամբ խուզարկություն է կատարվել 34-ամյա կնոջ բնակության վայրում. հայտնաբերվել է 21,3 գրամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոց, ապակյա հինգ գլանակ և լիրիկա տեսակի հոգեմետ 12 դեղահաբ։
    20:45
    11.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ձնահյուսի հետևանքով տուժել է 8 անձ, վնասվածքներ են ստացել
    Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի ունեցած ձնահյուսի հետևանքով տուժել է 8 անձ: Հանրապետական շտապօգնության ծառայության աշխատախմբերի ուղեկցությամբ տուժածները հոսպիտալացվել են: ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ բժիշկների կողմից նախնական ախտորոշվել է պոլիտրավմաներ (միջին և թեթև): Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 11-ին, ժամը 15:26-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի է ունեցել ձնահյուս․ 9 անձից բաղկացած արշավախումբը մնացել է ձնահյուսի տակ, 8 անձ դուրս է եկել, իսկ 1-ն անհետ կորել է։
    20:35
    11.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20։30 Կոշտ ցուցումները՝ Փաշինյանին. թուրք լրագրողներ են հյուրընկալվել ՀՀ կառավարությունում
    Հայլուր 20։30 Կոշտ ցուցումները՝ Փաշինյանին. թուրք լրագրողներ են հյուրընկալվել ՀՀ կառավարությունում
    20:30
    11.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Հայաստանի տնտեսական ազատության ինդեքս-2025. առաջընթացի փոխարեն՝ դիրքերի կորուստ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
    - 2025 թվականին ՀՀ տնտեսական ազատության ինդեքսը կազմել է 65.4 միավոր՝ նախորդ տարվա ցուցանիշից 0.5 միավորով ավելի, սակայն 6.5 միավորով պակաս, քան 2021 թվականի ցուցանիշը։ Երեք տարի անընդմեջ նվազումից հետո 2025-ին Հայաստանի տնտեսական ազատության ինդեքսն աճ է գրանցել, սակայն այդ աճն ավելի քան կրկնակի դանդաղ է համաշխարհային միջին աճից։
    20:15
    11.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի է ունեցել ձնահյուս. մեկ մարդ անհետ կորել է
    Մարտի 11-ին, ժամը 15:26-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի է ունեցել ձնահյուս․ 9 անձից բաղկացած արշավախումբը մնացել է ձնահյուսի տակ, 8 անձ դուրս է եկել, իսկ 1-ն անհետ կորել է։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
    20:06
    11.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    18 վիրավոր․ անցած 1 օրվա ընթացքում արձանագրվել է տրանսպորտային 14 պատահար
    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 10-11-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 147 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 55, թմրանյութի հայտնաբերման՝ 21, խարդախության՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, անձնական ունեցվածքի գողության՝ 8, ֆիզիկական ներգործության՝ 6, հոգեկան ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասնելու և սառը զենքի հայտնաբերման՝ 3-ական, համակարգչային հափշտակության, խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման, ինքնիրավչության ու անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու՝ 2-ական, մարդու առևանգման, պետական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման և գրավառունի վնաս պատճառելու՝ 1-ական դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, համակարգչային հափշտակության և խարդախության՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 3 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է մարմնական վնասվածքներով ճանապարհատրանսպորտային 14 պատահար․ 18 մարդ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
    20:00
    11.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Փոքր բիզնեսի հարկային բեռի կրկնապատկման հետևանքները. Թադևոս Ավետիսյան
    Շրջանառության հարկի կրկնապատկված դրույքաչափերի կիրառումը հանգեցնում է փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի էական կրճատման, կա՛մ՝ ոլորտում ստվերի ավելացման, կա՛մ էլ՝ երկուսը միասին: Այս մասին իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Թադևոս Ավետիսյանը: Նա, մասնավորապես, նշել է. «2025 թվականի հունվարի 1-ից շրջանառության հարկի դրույքաչափը կրկնապատկվեց, մասնավորապես՝ առևտրային գործունեության շրջանառության հարկի դրունքաչափը 5-ից դարձել է 10 տոկոս, արտադրության ոլորտինը՝ 3,5-ից 7 տոկոս, հանրային սննդի ոլորտինը՝ 6-ից 12 տոկոս, այլ ոլորտներ՝ 5-ից 10 տոկոս։ Շրջանառության հարկի ոլորտից հանվեցին փաստաբանական և նոտարական գործունեությունները։ Զուգահեռաբար, միկրոձեռնարկատիրության առավել արտոնյալ հարման համակարգից շրջանառության հարկի ոլորտ տեղափոխվեցին տնտեսական գործունեության մի շարք տեսակներ՝ շարք անշարժ գույքի բրոկերները, վարսավիրները, ավտոտեխսպասարկում իրականացնողները, շինարարական աշխատանքներ կատարող վարպետները և այլ։ Այսպիսով, կառավարությունը նպատակ ուներ լրացուցիչ հավաքել 18,6 միլիարդ դրամ շրջանառության հարկ։ Ի՞նչ է արձանագրվում իրականում։ 2025 թվականի հունվարին՝ նախորդ տարվա հունվարի համեմատ պետական բյուջեի հարկային ընդհանուր մուտքերն աճել են 31,1 տոկոսով, իսկ դրա ընդամենը 6,6 տոկոսը կազմող շրաջանառության հարկի գծով մուտքերն աճել են 19,4 տոկոսով։ Եվ սա այն դեպքում, երբ շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնապատկվել են։ Հետևաբար, փաստացի արձանագրվում է այն, ինչը նաև օբյեկտիվորեն կանխատեսված էր․ շրջանառության հարկի կրկնապատկված դրույքաչափերի կիրառումը հանգեցնում է փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի էական կրճատման, կա՛մ՝ ոլորտում ստվերի ավելացման, կա՛մ էլ՝ երկուսը միասին։
    19:45
    11.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանը չունի ագրեսիայի մտադրություն որևէ երրորդ երկրի նկատմամբ․ Միրզոյան
    Հայաստանի մտադրությունը միայն իր սեփական պաշտպանական կարողությունները արդիականացնելն է, պաշտպանական համակարգը որպես ամբողջություն արդիականացնելը, և ոչ միայն Հնդկաստանից, այլև այլ տեղերից ներկրված սարքավորումները միտված են ավելի լավ պաշտպանական կարողություններով ավելի լավ բանակի ունենալուն: Հայաստանը չունի որևէ ագրեսիայի մտադրություն որևէ երրորդ երկրի նկատմամբ: Այդ մասին WION լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Ակնհայտ է, որ պաշտպանությունն այն ուղղություններից, այն ոլորտներից մեկն է, որտեղ մենք շատ սերտ համագործակցություն ունենք Հնդկաստանի հետ, և ես ենթադրում եմ, որ այս համագործակցությունը շարունակաբար կխորանա: Բայց ես կցանկանայի նշել, որ այս համագործակցությունը և, մասնավորապես, Հնդկաստանում արտադրված որոշ հատուկ սարքավորումների ձեռք բերումը Հայաստանի կողմից նախատեսված չէ օգտագործվելու կամ, այնուամենայնիվ, որևէ այլ իմաստով, այն ուղղված չէ որևէ այլ՝ երրորդ կողմի դեմ»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը: Նա հիշեցրել է, որ Հայաստանն ունի խաղաղության օրակարգ և ներգրավված է խաղաղության բանակցություններում արևելյան հարևանի հետ, բայց նաև ընդհանուր առմամբ, շատ կենտրոնացած է խաղաղություն և կայունություն հաստատելու և իր հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու վրա: «Այսպիսով, մենք գտնվում ենք մեր պաշտպանական ոլորտը, մեր բանակը բարեփոխելու, մեր բանակը արդիականացնելու գործընթացում, և այստեղ հնդկական փորձը որոշակի հատուկ ոլորտներում, ինչպես նաև Հնդկաստանում արտադրված սարքավորումները մեզ համար հետաքրքրություն են ներկայացնում: Բայց կրկին, սա հայկական պաշտպանական համակարգը բարեփոխելու համար է, և չկա մտադրություն օգտագործել այս համակարգերը որևէ այլ՝ երրորդ կողմի դեմ»,- ասել է Միրզոյանը:
    19:30
    11.03.25
    Ավելին
  • Հասարակական
    Ողբում ենք, ցավալի բան կատարվեց. մայրն է գտել իրենց տան տանիքում կախված 14-ամյա որդուն
    Այսօր Դվին գյուղում հուղարկավորություն էր: Տան տանիքում կախված հայտնաբերված 14-ամյա տղային են վերջին հրաժեշտը տվել: Ինչ է պատահել պատանուն, որը, համագյուղացիներից շատերի խոսքով, ոչնչով չէր տարբերվում տարեկիցներից:
    19:25
    11.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, մարտի 11-ին սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի (ԳՀԽ) ժողովը: Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռից, ժողովը բացվել է Տերունական աղոթքով, որից հետո Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական և աշխարհական անդամներին իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է փոխանցել Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ գոհունակությամբ ընդգծելով Կ. Պոլսի Հայոց Պատրիարքի մասնակցությունը ԳՀԽ-ին: «Նորին Սրբությունը, իր գնահատանքը հայտնելով ԳՀԽ անդամներին Սուրբ Եկեղեցուն բերվող օգտակար ծառայության համար, հայցեց Սուրբ Հոգու առաջնորդությունը ժողովի բարեհաջող և արդյունավետ ընթացքի համար։ Քառօրյա ժողովի օրակարգում ընդգրկված են Ազգային-եկեղեցական ժողովի կազմակերպական աշխատանքներին, Եկեղեցու հովվական, կրթական, կանոնական, վարչական, կարգապահական, սոցիալական ու Եկեղեցու առաքելության արդյունավորմանն առնչված այլ հարցեր: Քննարկման առարկա կդառնան hայրենական կյանքի արտաքին և ներքին մարտահրավերները, Ադրբեջանում ապօրինաբար պահվող գերիների և Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական խնդիրները»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ Գերագույն հոգևոր խորհրդին կներկայացվի նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 2024 թվականի գործունեության տեղեկագիրը, կլսվեն հոգևոր-վարչական գործունեության զեկույցը, ֆինանսական հաշվետվությունը և վերստուգիչ հանձնախմբի տարեկան հաշվետվությունը:
    19:15
    11.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ՌԴ-ն մտահոգված է Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններով․ բռնության այս բռնկումն անընդունելի է․ Լավրով
    «Իհարկե, մենք անհանգստացած ենք Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններով՝ հաշվի առնելով այն ջանքերը, որ մենք երկար տարիներ մեր գործընկերների, միջազգային հանրության անդամների հետ միասին գործադրել ենք՝ ապահովելու համար այս բարեկամ երկրի բոլոր քաղաքական և էթնոդավանանքային խմբերի անվտանգությունը, որպեսզի այն զերծ մնա ահաբեկչական սպառնալիքներից»,- ասել է նախարարը։
    19:00
    11.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Խուզարկությամբ հայտնաբերվել է մեքենայի բենզաբակի 20 կափարիչ․ 36-ամյա երիտասարդը խոստովանել է արարքը
    Մարտի 10-ին, ժամը 8.05-ին, Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին է զանգահարել Սեբաստիայի փողոցի մի բնակիչ և հայտնել, որ գիշերը գողացել են բակում կայանված «Նիսան» մակնիշի իր մեքենայի հետևի համարանիշը: Ստացած օպերատիվ տվյալներն իրացնելիս Մալաթիայի բաժնի ծառայողները պարզել են, որ հանցագործությունը կատարել է նույն փողոցում հաշվառված 36-ամյա մի երիտասարդ: Նույն օրը, ժամը 9.40-ի սահմաններում, գողություն կատարելու կասկածանքով նա ձերբակալվել և տեղափոխվել է բաժին, որտեղ խոստովանել է արարքը: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մեքենայի բենզաբակի 20 կափարիչ, որոնք, ըստ նրա, նույն օրը, առավոտյան ժամը 5-ից 7-ը, գողացել է իրենց փողոցում կայանված տարբեր մեքենաներից: 36-ամյա տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:
    18:45
    11.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Սուգ է Դվինում. ինչո՞ւ է 14-ամյա տղան վերջ տվել կյանքին
    Հայլուր 18։30 Սուգ է Դվինում. ինչո՞ւ է 14-ամյա տղան վերջ տվել կյանքին
    18:30
    11.03.25
    Ավելին