Լրահոս
2025-03-12
-
ՀասարակականԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին10:1812.03.25 -
Մամուլի տեսություն«Դոմուս» ՓԲԸ-ի սեփականատերերը ընկել են դատարանի դռները․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2024 թվականի հոկտեմբերի 7-ին Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» էլեկտրոնիկայի պահեստում առաջացած հրդեհից հետո «Դոմուս» ՓԲԸ-ի սեփականատերերը ընկել են դատարանի դռները։Ավելին10:0912.03.25 -
Մամուլի տեսությունՏնտեսական ազատությամբ Հայաստանի դիրքը վատթարացել է 10 հորիզոնականով. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարի եւս Հայաստանը տնտեսական ազատության ինդեքսով հարեւան 4 երկրներից զիջում է միայն Վրաստանին։Ավելին10:0012.03.25 -
Մամուլի տեսությունԻ՞նչ է ասել Փաշինյանը թուրք լրագրողներին. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ ֆեյսբուքյան էջում կարճ տեսանյութ տարածեց՝ կից գրառմամբ, որ հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին։Ավելին09:5412.03.25 -
Մամուլի տեսությունՌԴ-ն ստուգողական թեստ է պատրաստել Փաշինյանի համար․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Գրել էինք, որ Փաշինյանը որոշել է կրկին ռեւերանսներ անել Ռուսաստանին, որի դիրքերն այսօր ամրապնդվում են։ Դրանով էին պայմանավորված եվրաքվեի նախագիծը 2 ամսով հետաձգելը եւ ՌԴ-ին ուղղված վերամերձեցման քայլերը, մասնավորապես` միջգերատեսչական հարաբերությունները վերականգնելու հրահանգը: Սակայն ՌԴ-ում չեն հավատում Փաշինյանի անկեղծությանը, եւ Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի այցի հետաձգումը, ըստ լուրերի, պայմանավորված է նրանով, որ ստուգեն Փաշինյանի գործողությունների անկեղծությունը եւ հասկանան՝ ինչպես են շարունակում համագործակցությունը ՀՀ հեղհեղուկ իշխանությունների հետ:Ավելին09:4712.03.25 -
Մամուլի տեսությունԻշխան Սաղաթելյանի հայրն արդարացվել է դատարանում․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գեղարքունիքի մարզի դատավոր Դավիթ Սարգսյանի վճռով «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հայրը արդարացվել է։Ավելին09:4412.03.25 -
ՔաղաքականՑավոք, 21-րդ դարում շարունակ տեսնում ենք՝ ինչպես են մարդիկ ենթարկվում կոտորածների․ ՀՀ ԱԳ նախարարԱյսօր Միավորված ազգերի կազմակերպության շրջանակում գործող բոլոր մեխանիզմներն, ինչպես նաև այն մեխանիզմները, որոնք գործում են ՄԱԿ-ի համակարգից դուրս, ցավոք, բավարար չեն և չեն երաշխավորում մեզ աշխարհի տարբեր հատվածներում հակամարտությունների կանխարգելում, կառավարում կամ դադարեցում։ Այդ մասին հնդկական WION պարբերականին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ, ամենայն հավանականությամբ, ՄԱԿ-ի համակարգը կարիք ունի որոշակի բարեփոխումների։ Հայաստանը շատ կենտրոնացած է խաղաղության կառուցման վրա, իհարկե, խաղաղություն կառուցելը` նախ և առաջ Հայաստանի, Հարավային Կովկասի, մեր հարևանների համար: Բայց մենք նաև կարծում ենք, որ խաղաղությունը միակ լուծումն է աշխարհի մյուս բոլոր երկրների համար ևս: Եվ այստեղ ես կցանկանայի առանձնացնել և կենտրոնանալ երկու առանձին ուղղությունների վրա: Նախ և առաջ, մարդասիրական ուղղությունը: Նկատի ունեմ, մարդկային տառապանքը, լինի դա Հայաստանում, լինի Ուկրաինայում, լինի Սիրիայում, որտեղ էլ որ նշեք, անընդունելի է»,- ասել է Միրզոյանը: Նրա պնդմամբ՝ մարդու իրավունքների կոպիտ խախտումները, լինեն դրանք աշխարհի ցանկացած վայրում, անընդունելի են: «Մենք ապրում ենք 21-րդ դարում, և ցավոք, շարունակ տեսնում ենք, թե ինչպես են մարդիկ ենթարկվում կոտորածների, օրինակ, կամ ինչպես են ընտանիքները տեսնում իրենց ընտանիքի անդամների մահը հակամարտությունների պատճառով, դա անընդունելի է: Հուսով եմ համաձայն եք: Եվ երկրորդ շերտը. Հայաստանի, Հայաստանի շահերի համար, մենք շատ շահագրգռված ենք խաղաղությամբ Ուկրաինայում, Սիրիայում, Մերձավոր Արևելքում: Խաղաղությունը միակ ճանապարհն է, որը թույլ կտա ազգերին շարունակել համագործակցությունը, խորացնել իրենց փոխգործակցությունը, առևտուր անել միմյանց հետ և օգուտ քաղել միմյանցից»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը:Ավելին09:3012.03.25 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՕրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ:Ավելին09:2512.03.25 -
ՄիջազգայինԶելենսկին ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպումից հետո շնորհակալություն է հայտնել Դոնալդ ԹրամփինՎլադիմիր Զելենսկին, Սաուդյան Արաբիայում, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպումից հետո շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Երեքշաբթի օրը Սաուդյան Արաբիայում կայացել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը։ Զելենսկու գրասենյակը բանակցություններից հետո հրապարակել է Կիևի և Վաշինգտոնի համատեղ հայտարարությունը, որում նշվում է, որ Կիևը պատրաստ է 30-օրյա հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկին, որը կարող է երկարաձգվել կողմերի համաձայնությամբ։ Փաստաթղթում նշվում է նաև, որ ԱՄՆ-ն անմիջապես վերացնում է հետախուզական տվյալների փոխանակման դադարը և վերսկսում Ուկրաինային տրամադրվող օգնությունը։ «Ամերիկյան կողմը հասկանում է մեր փաստարկները, ընդունում է մեր առաջարկները, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Թրամփին մեր թիմերի միջև կառուցողական զրույցի համար»,- ասել է Զելենսկին երեկոյան տեսաուղերձում։ Նա նաև մեկնաբանել է 30-օրյա հրադադարի մասին պայմանավորվածությունները՝ նշելով, որ երբ դրանք սկսեն աշխատել, Կիևի գործընկերների հետ հնարավոր կլինի աշխատանքային փաստաթղթերի մակարդակով նախապատրաստել «բոլոր ասպեկտները» խաղաղության հուսալիության և երկարաժամկետ անվտանգության համար։ Թրամփը փետրվարի 28-ին Սպիտակ տանը նախատել է Վլադիմիր Զելենսկիին, երբ նա ժամանել էր ուկրաինական հանքային ռեսուրսների համատեղ շահագործման մասին համաձայնագիր ստորագրելու։ Ամերիկացի առաջնորդը Կիևի ռեժիմի ղեկավարից պահանջել է համաձայնել հրադադարին և դադարեցնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին քննադատելը։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Զելենսկին անվանեց դեմոկրատների համար անշնորհակալ քարոզիչ, երբ նա սկսեց արդարացնել իր գործողությունները, մեղադրել Ռուսաստանին և նույնիսկ սպառնալ Միացյալ Նահանգներին, որ իրենք կզգան հակամարտության հետևանքները, թեև նրանց բաժանում է օվկիանոսը։ Արդյունքում ուկրաինական պատվիրակությանը խնդրել են լքել Սպիտակ տունը, իսկ համաձայնագիրը չի ստորագրվել։ Դրանից հետո ԱՄՆ պաշտպանության նախարարությունը «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել է, որ մարտի 4-ի դրությամբ գործակալությանը կարգադրվել է դադարեցնել Ուկրաինային տրամադրվող ողջ օգնությունը։ Պենտագոնի ներկայացուցիչը գործակալությանը հայտնել է, որ զենքի մատակարարումը դադարեցնելու որոշումը վերաբերում է նաև այն զենքերին, որոնք ուղևորվում էին Ուկրաինա։Ավելին00:3412.03.25
2025-03-11
-
ՀասարակականՎանաձորում բախվել են «Opel Zafira» մակնիշի երկու մեքենաներ. կա տուժածԱյսօր՝ մարտի 11-ին, ավտովթար է տեղի Լոռու մարզում։ ժամը 09։20-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում բախվել են 2 «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգու օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկները տեղում բուժօգնություն են ցուցաբերել, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։ Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։Ավելին23:5811.03.25 -
ՔաղաքականՀայաստան կժամանի Նիդերլանդների ԱԳ նախարար Կասպար ՎելդկամպըԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը:Ավելին23:4511.03.25 -
ՍպորտԷլմիրա Կարապետյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոնԽորվաթիայի Օսիեկ քաղաքում ընթացող մեծահասակների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց առաջին մեդալը։ 10մ օդամղիչ ատրճանակ սոլո մրցաձևի կանանց պայքարում Էլմիրա Կարապետյանը դարձավ փոխչեմպիոն։ Այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։ Մեր մարզուհին որակավորման փուլում 48 միավորով սահմանեց Եվրոպայի ռեկորդ և առաջին հորիզոնականով անցավ եզրափակիչ փուլ։ Ոսկե մեդալի համար պայքարում Կարապետյանը 13:15 հաշվով զիջեց չեզոք դրոշի ներքո հանդես եկող Լյուբով Յասկևիչին և դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։Ավելին23:3011.03.25 -
ՄիջազգայինՄիջազգային քրեական դատարանը Ֆիլիպինների նախկին նախագահ Դուտերտեին ձերբակալելու օրդեր է տվելՀաագայի Միջազգային քրեական դատարանը ձերբակալության օրդեր է տվել Ֆիլիպինների նախկին նախագահ Ռոդրիգո Դուտերտեին՝ մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանքով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է դատարանի մամուլի ծառայությունը։ «Միջազգային քրեական դատարանի առաջին նախաքննական պալատը կալանքի օրդեր է տվել պարոն Ռոդրիգո Դուտերտեին՝ որպես մարդկության դեմ հանցագործություններ կատարած անձ, որոնք ենթադրաբար կատարվել են Ֆիլիպիններում 2011 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2019 թվականի մարտի 16-ը»,- տեղեկացրել է դատարանի մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ Ֆիլիպինների նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Հոնկոնգից Մանիլա ժամանելուց անմիջապես հետո երկրի նախկին ղեկավար Ռոդրիգո Դուտերտեն ձերբակալվել է մարդկության դեմ հանցագործությունների համար ՄՔԴ որոշմամբ։ Ֆիլիպինների ազգային ոստիկանությունը նրան ձերբակալել է։Ավելին23:1511.03.25 -
ՄիջազգայինՊուտինին զեկուցել են մոսկովյան մահաբեր մղձավանջի մասին. հուժկու հարձակում՝ Ռուսաստանի վրաՍաուդյան Արաբիայում Վաշինգտոն-Կիև բանակցությունները տեղի են ունեցել Մոսկվայի վրա ուկրաինական դրոնային հարձակման ֆոնին: Ռուսաստանի մայրաքաղաքի և մերձմոսկովյան շրջանների վրա ԱԹՍ-ների զանգվածային հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի: Տասնյակ վիրավորներից երեքը երեխաներ են: Ռուսական ՀՕՊ-ը Մոսկվայի երկնքում ավելի քան 9 տասնյակ ԱԹՍ է հետ մղել:Ավելին23:0011.03.25 -
ՄիջազգայինՈւկրաինան կիսում է խաղաղության հարցում Թրամփի տեսլականը. Մայք ՈւոլցԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցն ասել է, որ ուկրաինական պատվիրակությունը Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում կայացած հանդիպմանը «շատ հստակ» ցույց է տվել, որ կիսում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության տեսլականը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Ուկրաինական պատվիրակությունն այսօր շատ պարզ ասաց, որ իրենք կիսում են նախագահ Թրամփի աշխարհի տեսլականը: Նրանք կիսում են նրա վճռականությունը դադարեցնել մարտերը, դադարեցնել սպանությունները», - ասաց նա լրագրողներին՝ կիսվելով հանդիպման արդյունքներով:Ավելին22:5111.03.25 -
ԻրավականԱղբում փող «փնտրող» իշխանությունը. Ավինյանը կկանգնի՞ դատարանի առաջԱղբի վճարը բնակարանի քառակուսիներով հաշվող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հնարավոր է կանգնի դատարանի առաջ: Հունվարից են մայրաքաղաքի բնակիչները ոչ թե մեկ անձի համար, այլ բնակտարածքի չափով աղբի համար վճարում: Քաղաքային իշխանության այդ որոշումը, կառավարման մասնագետների խոսքով, խախտում է հավասարության սկզբունքը, որը սահմանված է Մայր օրենքով:Ավելին22:4511.03.25 -
ՄիջազգայինՈւկրաինան համաձայնել է ընդունել ԱՄՆ-ի առաջարկը«Ուկրաինան համաձայնել է ընդունել ԱՄՆ-ի առաջարկը՝ անհապաղ կնքել 30-օրյա հրադադար և քայլեր ձեռնարկել կայուն խաղաղությունը վերականգնելու ուղղությամբ»,- ասվում է ԱՄՆ-ի և Ուկրաինայի համատեղ հայտարարության մեջ:Ավելին22:3511.03.25 -
ՀասարակականԻսպանացի արշավորդը պատմել է՝ ինչպես են Արագածում մնացել ձնահյուսի տակ ու 400 մետր ցած գլորվել․ News.amԱրագած լեռան հյուսիսային գագաթին տեղի ունեցած ձնահյուսի հետևանքով տուժած Իսպանացի արշավորդներից մեկը NEWS.am–ի հետ զրույցում մանրամասներ է հայտնել տեղի ունեցածից։ «Մենք հասնում էինք գագաթ, երբ ձնահյուս սկսվեց։ Այդ ողջ ձյունը լցվեց մեզ վրա, և մոտ 400 մետր ձնահյուսի մեջ գլորվել ենք դեպի ներքև։ Չգիտեմ՝ ինչ ասել... Ուզում եմ միայն շնորհակալությունս հայտնել մեզ փրկելու համար։ Այսօր վատ օր էր մեզ համար»,–ասաց նա՝ նշելով որ Հայաստան էին եկել դահուկներով սահելու։ Նշենք, որ Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի ունեցած ձնահյուսի հետևանքով տուժել է 8 անձ: ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ բժիշկների կողմից նախնական ախտորոշվել է պոլիտրավմաներ (միջին և թեթև): Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 11-ին՝ ժամը 15:26-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի է ունեցել ձնահյուս․ 9 անձից բաղկացած արշավախումբը մնացել է ձնահյուսի տակ, 8 անձ դուրս է եկել, իսկ 1-ն անհետ կորել է։ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ մեկ քաղաքացի շարունակում է մնալ անհայտ կորած։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել են 51 փրկարարական ծառայող և «ԱՐՄԵՆԻԱՆ ՀԵԼԻՔՈՓԹԵՐՍ» ընկերության երկու ուղղաթիռ։Ավելին22:2711.03.25 -
ՀասարակականՇղթայական ավտովթար՝ Գայի պողոտայում. կա վիրավորԱյսօր՝ մարտի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում Գայի պողոտայում բախվել են «BMW» «Mazda», «Nissan», և «Lada» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով նույն գումարտկում փաստաթղթեր են ձևակերպում, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը:Ավելին22:1711.03.25 -
ԻրավականՀատուկջոկատայինները կենտրոնում մեքենաներ են ստուգում (տեսանյութ)Համացանցում կադրեր է տարածվել, որտեղ երևում է՝ ինչպես են դիմակավորված հատուկջոկատայինները Երևանի կենտրոնում կանգնեցնում մեքենան և ստուգումներ անում: Այս պահին այլ մանրամասներ հայտնի չեն։Ավելին22:1011.03.25