Լրահոս
Հասարակական
18:15
11.03.25
234

Անվտանգությունից ելնելով կոչ ենք անում խուսափել լեռներ այցելություններից․ ՇՄՆ

Img default alt hy

Հանրապետությունում դիտվող բարձր ջերմաստիճանի պայմաններում, արևի ճառագայթների ազդեցությամբ ձյան զանգվածները լեռնային շրջաններում սկսում են ակտիվորեն հալվել, դրանց ջրապարունակությունը և զանգվածը մեծանում է, ինչը հանգեցնում է ձնահյուսերի վտանգի հավանականության բարձրացման։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը:

Մարտի 11-18-ը հանրապետությունում կանխատեսվում է օդի ջերմաստիճանի բարձրացում 6-10 աստիճանով, ինչով պայմանավորված հանրապետության լեռնային և բարձրալեռնային շրջաններում (2500 մետրից ավել բարձրություններում) մեծ թեքություն ունեցող լեռնալանջերում մեծանալու է ձնահյուսերի առաջացման հավանականությունը։

Անվտանգությունից ելնելով կոչ ենք անում խուսափել լեռներ այցելություններից։