Լրահոս
Հասարակական
17:00
11.03.25
862

Արագածոտնի մարզում հողային աշխատանքներ կատարելիս հայտնաբերվել են մարդու գանգ ու ոսկորներ

Img default alt hy

Այսօր՝ մարտի 11-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի Կոշ վարչական բնակավայրի տարածքում հողային աշխատանքներ կատարելիս տրակտորիստը մարդկային ոսկորներ ու գանգ է հայտնաբերել, հայտնում է Shamshyan.com-ը: 

Ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտանբերել են մարդու ոսկորներ ու գանգ: 
 
Տարածքը պարեկներն ու ոստիկանները սահմանազատել են: 

Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: 

Այս պահին հնարավոր չէ պարզել ո՛չ ինքնությունը, ոչ էլ տղամարդ է եղել, թե կին: