Լրահոս
Իրավական
22:45
11.03.25
250

Աղբում փող «փնտրող» իշխանությունը. Ավինյանը կկանգնի՞ դատարանի առաջ

 

Աղբի վճարը բնակարանի քառակուսիներով հաշվող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հնարավոր է կանգնի դատարանի առաջ: Հունվարից են մայրաքաղաքի բնակիչները ոչ թե մեկ անձի համար, այլ բնակտարածքի չափով աղբի համար վճարում: Քաղաքային իշխանության այդ որոշումը, կառավարման մասնագետների խոսքով, խախտում է հավասարության սկզբունքը, որը սահմանված է Մայր օրենքով: