Լրահոս
Մամուլի տեսություն
09:25
12.03.25
113

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Փաշինյանը սերտ շփումներ ունի Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ եւ պատրաստ է իր իշխանությունը պահելու դիմաց Ռուսաստանին փոխարինել Թուրքիայով:

«Ժողովուրդ»

Գյումրիում ընդդիմադիր դաշտում ամենաշատ ձայն ստացող Վարդան Ղուկասյանի շուրջ կձեւավորվի հնարավոր կոալիցիան, եւ վերջինս երկար դադարից հետո նորից կնստի քաղաքապետի աթոռին։

«Հրապարակ»

ՔՊ-ում կարծում են, որ ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի ազատումը դրսի պահանջով է եղել:

«Ժողովուրդ»

Իշխան Սաղաթելյանի հայրն արդարացվել է դատարանում:

«Հրապարակ»

ՌԴ-ում չեն հավատում Փաշինյանի անկեղծությանը. ՌԴ-ում սպասում են, տեսնեն՝ Փաշինյանը կմասնակցի՞ մայիսի 9-ին Կարմիր հրապարակի միջոցառումներին։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ: