Լրահոս

2025-03-12
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Սահակաշվիլին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման
    Միխայիլ Սահակաշվիլին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման՝ բյուջետային միջոցների խոշոր չափերի յուրացման համար։
    11:35
    12.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վարորդը փակել է ավտոբուսի դռները, 65-ամյա ուղևորը մնացել է դռների արանքում
    SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Տեղեկություն է ստացվել, որ մարտի 6-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, Ջանիբեկյան փողոցի 65 հասցեի դիմացի կանգառում Վայոց ձորի մարզի բնակիչ 49-ամյա Արմեն Մ․-ն, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված, իր կողմից վարած «Zhongtong» մակնիշի ավտոբուսի դռները փակել է, ինչի հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ 65-ամյա Ռուզաննա Ն․-ն մնացել է դռների արանքում։
    11:19
    12.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կասկածի տակ դնելով Ցեղասպանությունը՝ Փաշինյանը խրախուսում է թուրք և ադրբեջանցի ժխտողականներին. Հարութ Սասունյան
    Փաշինյանի կողմնակիցները պնդում են, որ նա չի ժխտել Հայոց ցեղասպանությունը, այլ պարզապես հարցեր է տվել։ Մինչդեռ նրա ընդդիմախոսները դատապարտում են նրան Ցեղասպանությունը ժխտելու կամ հիմնավորված պատմական փաստի վերաբերյալ ավելորդ հարցեր բարձրացնելու համար։
    11:07
    12.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարները հայտնաբերել են Արագածի գագաթին որոնվող քաղաքացու դին
    Ժամը 10։15-ին փրկարարները հայտնաբերել են որոնվող քաղաքացու դին։
    10:54
    12.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանը քանդել է Արցախի Կառավարության շենքը
    Ադրբեջանցիները քանդել են օկուպացված Արցախի Հանրապետության կառավարության շենքը։
    10:52
    12.03.25
    Ավելին
  • Աշխարհ
    Մեծ ողորմության ծեսը. բուդդայական լռություն՝ աղմկոտ աշխարհում
    Թաիլանդի Նախխոն Ռաչասիմա նահանգում հազարավոր բուդդայական վանականներ դուրս են եկել փողոցներ՝ հավատացյալների բարությունն ու առատաձեռնությունը վայելելու: Ըստ ավանդույթի՝ բուդդայական վանականները լուսաբացից քայլում են քաղաքներով ու գյուղերով, իսկ մարդիկ նրանց սնունդ կամ այլ անհրաժեշտ իրեր են նվիրաբերում: Փոխարենը հոգու հանգստություն են ստանում և օրհնվում:
    10:45
    12.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔՊ-ում եզրակացրել են, որ Կիրակոսյանի ազատման պահանջը գուցե դրել է Ադրբեջանը․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում կարծում են, որ ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի ազատումը դրսի պահանջով է եղել։ Ուրբաթ օրը ԱԺ-ում ՔՊ ֆրակցիայի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Եղիշե Կիրակոսյանին ազատել է ինքը, քանի որ դժգոհություններ ունի նրա աշխատանքից։ Այն դեպքում, որ պաշտոնապես հաղորդվել էր, թե Կիրակոսյանն ազատվել է սեփական դիմումի համաձայն, եւ նման պայմանավորվածություն է ձեռք բերվել ամիսներ առաջ:
    10:41
    12.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ:
    10:35
    12.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    10:18
    12.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    «Դոմուս» ՓԲԸ-ի սեփականատերերը ընկել են դատարանի դռները․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2024 թվականի հոկտեմբերի 7-ին Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» էլեկտրոնիկայի պահեստում առաջացած հրդեհից հետո «Դոմուս» ՓԲԸ-ի սեփականատերերը ընկել են դատարանի դռները։
    10:09
    12.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Տնտեսական ազատությամբ Հայաստանի դիրքը վատթարացել է 10 հորիզոնականով. «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարի եւս Հայաստանը տնտեսական ազատության ինդեքսով հարեւան 4 երկրներից զիջում է միայն Վրաստանին։
    10:00
    12.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ի՞նչ է ասել Փաշինյանը թուրք լրագրողներին. «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ ֆեյսբուքյան էջում կարճ տեսանյութ տարածեց՝ կից գրառմամբ, որ հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին։
    09:54
    12.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՌԴ-ն ստուգողական թեստ է պատրաստել Փաշինյանի համար․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Գրել էինք, որ Փաշինյանը որոշել է կրկին ռեւերանսներ անել Ռուսաստանին, որի դիրքերն այսօր ամրապնդվում են։ Դրանով էին պայմանավորված եվրաքվեի նախագիծը 2 ամսով հետաձգելը եւ ՌԴ-ին ուղղված վերամերձեցման քայլերը, մասնավորապես` միջգերատեսչական հարաբերությունները վերականգնելու հրահանգը: Սակայն ՌԴ-ում չեն հավատում Փաշինյանի անկեղծությանը, եւ Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի այցի հետաձգումը, ըստ լուրերի, պայմանավորված է նրանով, որ ստուգեն Փաշինյանի գործողությունների անկեղծությունը եւ հասկանան՝ ինչպես են շարունակում համագործակցությունը ՀՀ հեղհեղուկ իշխանությունների հետ:
    09:47
    12.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Իշխան Սաղաթելյանի հայրն արդարացվել է դատարանում․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գեղարքունիքի մարզի դատավոր Դավիթ Սարգսյանի վճռով «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հայրը արդարացվել է։
    09:44
    12.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ցավոք, 21-րդ դարում շարունակ տեսնում ենք՝ ինչպես են մարդիկ ենթարկվում կոտորածների․ ՀՀ ԱԳ նախարար
    Այսօր Միավորված ազգերի կազմակերպության շրջանակում գործող բոլոր մեխանիզմներն, ինչպես նաև այն մեխանիզմները, որոնք գործում են ՄԱԿ-ի համակարգից դուրս, ցավոք, բավարար չեն և չեն երաշխավորում մեզ աշխարհի տարբեր հատվածներում հակամարտությունների կանխարգելում, կառավարում կամ դադարեցում։ Այդ մասին հնդկական WION պարբերականին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ, ամենայն հավանականությամբ, ՄԱԿ-ի համակարգը կարիք ունի որոշակի բարեփոխումների։ Հայաստանը շատ կենտրոնացած է խաղաղության կառուցման վրա, իհարկե, խաղաղություն կառուցելը` նախ և առաջ Հայաստանի, Հարավային Կովկասի, մեր հարևանների համար: Բայց մենք նաև կարծում ենք, որ խաղաղությունը միակ լուծումն է աշխարհի մյուս բոլոր երկրների համար ևս: Եվ այստեղ ես կցանկանայի առանձնացնել և կենտրոնանալ երկու առանձին ուղղությունների վրա: Նախ և առաջ, մարդասիրական ուղղությունը: Նկատի ունեմ, մարդկային տառապանքը, լինի դա Հայաստանում, լինի Ուկրաինայում, լինի Սիրիայում, որտեղ էլ որ նշեք, անընդունելի է»,- ասել է Միրզոյանը: Նրա պնդմամբ՝ մարդու իրավունքների կոպիտ խախտումները, լինեն դրանք աշխարհի ցանկացած վայրում, անընդունելի են: «Մենք ապրում ենք 21-րդ դարում, և ցավոք, շարունակ տեսնում ենք, թե ինչպես են մարդիկ ենթարկվում կոտորածների, օրինակ, կամ ինչպես են ընտանիքները տեսնում իրենց ընտանիքի անդամների մահը հակամարտությունների պատճառով, դա անընդունելի է: Հուսով եմ համաձայն եք: Եվ երկրորդ շերտը. Հայաստանի, Հայաստանի շահերի համար, մենք շատ շահագրգռված ենք խաղաղությամբ Ուկրաինայում, Սիրիայում, Մերձավոր Արևելքում: Խաղաղությունը միակ ճանապարհն է, որը թույլ կտա ազգերին շարունակել համագործակցությունը, խորացնել իրենց փոխգործակցությունը, առևտուր անել միմյանց հետ և օգուտ քաղել միմյանցից»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը:
    09:30
    12.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը  կքննարկի քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ:
    09:25
    12.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Զելենսկին ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպումից հետո շնորհակալություն է հայտնել Դոնալդ Թրամփին
    Վլադիմիր Զելենսկին, Սաուդյան Արաբիայում, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպումից հետո շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Երեքշաբթի օրը Սաուդյան Արաբիայում կայացել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը։ Զելենսկու գրասենյակը բանակցություններից հետո հրապարակել է Կիևի և Վաշինգտոնի համատեղ հայտարարությունը, որում նշվում է, որ Կիևը պատրաստ է 30-օրյա հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկին, որը կարող է երկարաձգվել կողմերի համաձայնությամբ։ Փաստաթղթում նշվում է նաև, որ ԱՄՆ-ն անմիջապես վերացնում է հետախուզական տվյալների փոխանակման դադարը և վերսկսում Ուկրաինային տրամադրվող օգնությունը։ «Ամերիկյան կողմը հասկանում է մեր փաստարկները, ընդունում է մեր առաջարկները, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Թրամփին մեր թիմերի միջև կառուցողական զրույցի համար»,- ասել է Զելենսկին երեկոյան տեսաուղերձում։ Նա նաև մեկնաբանել է 30-օրյա հրադադարի մասին պայմանավորվածությունները՝ նշելով, որ երբ դրանք սկսեն աշխատել, Կիևի գործընկերների հետ հնարավոր կլինի աշխատանքային փաստաթղթերի մակարդակով նախապատրաստել «բոլոր ասպեկտները» խաղաղության հուսալիության և երկարաժամկետ անվտանգության համար։ Թրամփը փետրվարի 28-ին Սպիտակ տանը նախատել է Վլադիմիր Զելենսկիին, երբ նա ժամանել էր ուկրաինական հանքային ռեսուրսների համատեղ շահագործման մասին համաձայնագիր ստորագրելու։ Ամերիկացի առաջնորդը Կիևի ռեժիմի ղեկավարից պահանջել է համաձայնել հրադադարին և դադարեցնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին քննադատելը։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Զելենսկին անվանեց դեմոկրատների համար անշնորհակալ քարոզիչ, երբ նա սկսեց արդարացնել իր գործողությունները, մեղադրել Ռուսաստանին և նույնիսկ սպառնալ Միացյալ Նահանգներին, որ իրենք կզգան հակամարտության հետևանքները, թեև նրանց բաժանում է օվկիանոսը։ Արդյունքում ուկրաինական պատվիրակությանը խնդրել են լքել Սպիտակ տունը, իսկ համաձայնագիրը չի ստորագրվել։ Դրանից հետո ԱՄՆ պաշտպանության նախարարությունը «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել է, որ մարտի 4-ի դրությամբ գործակալությանը կարգադրվել է դադարեցնել Ուկրաինային տրամադրվող ողջ օգնությունը։ Պենտագոնի ներկայացուցիչը գործակալությանը հայտնել է, որ զենքի մատակարարումը դադարեցնելու որոշումը վերաբերում է նաև այն զենքերին, որոնք ուղևորվում էին Ուկրաինա։
    00:34
    12.03.25
    Ավելին
2025-03-11
  • Img default alt hy
    Հասարակական
    Վանաձորում բախվել են «Opel Zafira» մակնիշի երկու մեքենաներ. կա տուժած
    Այսօր՝ մարտի 11-ին, ավտովթար է տեղի Լոռու մարզում։ ժամը 09։20-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում բախվել են 2 «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգու օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկները տեղում բուժօգնություն են ցուցաբերել, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։  Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։
    23:58
    11.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստան կժամանի Նիդերլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպը
    ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը:
    23:45
    11.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Էլմիրա Կարապետյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
    Խորվաթիայի Օսիեկ քաղաքում ընթացող մեծահասակների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց առաջին մեդալը։ 10մ օդամղիչ ատրճանակ սոլո մրցաձևի կանանց պայքարում Էլմիրա Կարապետյանը դարձավ փոխչեմպիոն։ Այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։ Մեր մարզուհին որակավորման փուլում 48 միավորով սահմանեց Եվրոպայի ռեկորդ և առաջին հորիզոնականով անցավ եզրափակիչ փուլ։ Ոսկե մեդալի համար պայքարում Կարապետյանը 13:15 հաշվով զիջեց չեզոք դրոշի ներքո հանդես եկող Լյուբով Յասկևիչին և դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։
    23:30
    11.03.25
    Ավելին