Լրահոս
Հասարակական
22:17
11.03.25
273

Շղթայական ավտովթար՝ Գայի պողոտայում. կա վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ մարտի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում Գայի պողոտայում բախվել են «BMW» «Mazda», «Nissan», և «Lada» մակնիշի ավտոմեքենաները: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: 
 
Վթարի փաստով նույն գումարտկում փաստաթղթեր են ձևակերպում, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը: