Լրահոս
Հասարակական
15:45
13.03.25
973

Նոր Խարբերդի տներից մեկի հողամասում առաջացած կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են մոխրացած դի

Img default alt hy

Այսօր՝ մարտի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Խարբերդի Անտառային փողոցի տներից մեկի հողամասում դի կա, հայտնում է Shamshyan.com-ը: 

Հրշեջները մարել են սեփական տան տարածքում եղած չոր խոտում ու եղեգներում առաջացած հրդեհը, որտեղ էլ հայտնաբերել են մոխրացած դի:  

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 
 
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: