Լրահոս
Արտաքին քաղաքականություն
14:55
13.03.25
279

Եվրոպական դիտորդական առաքելությունը գիշեր ու ցերեկ լրտեսների պես կանգնած են մեր սահմաններին․ Ալիև

Img default alt hy

Եվրոպական դիտորդական առաքելությունն իրականում ԵՄ «հետախուզական առաքելություն» է: Այս մասին Բաքվի XII գլոբալ ֆորումի բացման ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Նրանք գիշեր ու ցերեկ լրտեսների պես կանգնած են մեր սահմաններին: Մենք ունենք բավականաչափ հետախուզական տվյալներ նման ընտրովի հսկողության առաքելության մասին», — ասել է նա:

Հիշեցնենք, որ Եվրամիության երկրների դեսպանները հունվարին Բրյուսելում հավանություն են տվել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության մասին որոշմանը, որով եվրոպացի դիտորդները կմնան Հայաստանի սահմանամերձ շրջաններում ևս երկու տարի ՝ մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։