Լրահոս

2025-03-13
  • Միջազգային
    Զինվորական համազգեստով Պուտինը հրամայում է արագ ազատագրել Կուրսկը
    Ռուսաստանի նախագահ Պուտինն առաջին անգամ զինվորական համազգեստ է հագել՝ ոչ զորավարժությունների համար: Նա այդ համազգեստով գնացել է Կուրսկի մարզի հրամանատարական կետերից մեկը, այնտեղ հրամայել՝ «մոտ ժամանակներս Կուրսկի մարզի տարածքը պետք է ամբողջությամբ ազատագրվի թշնամուց»: Պուտինը նոր մարտական առաջադրանքներ է տվել բանակին՝ լուրերի ֆոնին, թե Վաշիտոնում 30-օրյա հրադադարի դրական արձագանքին են սպասում:
    13:15
    13.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՍԿԱՆԴԱԼ. Աննա Հակոբյանի ազգական, Գյումրիում ՔՊ-ի ցուցակի 2-րդ համարն իր ձեռքով փաստաթուղթ է կեղծել. 168.am
    Դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի սկզբին 168.am-ը տեղեկացրել էր, որ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռան՝ Գյումրիի նախկին փոխքաղաքապետ, ներկայումս այս ամսվա վերջում Գյումրիում կայանալիք ավագանու արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության նախընտրական ցուցակի 2-րդ համարը՝ Վահագն Մկրտչյանը, հարևանի հետ պատի վեճ ունի: Գյումրու Մայակովսկի փողոց 75 տան սեփականատեր Գագիկ Հարթենյանը հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն և Շիրակի մարզի դատախազություն առ այն, որ իր ու իր մահացած հորեղբոր աղջկա անունից, ով տան համասեփականատեր է, կեղծ փաստաթուղթ են սարքել, որով իր տան հիմնական պատերից մեկն անցնում է հարևանին։ Իսկ հարևանը Գյումրու փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանի՝ Նիկոլ Փաշինյանի կնոջ մորաքրոջ ընտանիքն է։ Գագիկ Հարթենյանն այդ մասին խոսել էր փաստաթղթավորված, ներկայացնելով համապատասխան ապացույցներ: «Չկա նման բան, որ մենք հավակնենք հարևանի պատին»,- ավելի վաղ «Առավոտին» ասել էր Վահագն Մկրտչյանը։ Մինչդեռ 168.am-ը տիրապետում է փաստաթղթերի, համաձայն որոնց՝ այն համաձայնագիրը, որը հանգուցյալ Կարինե Մախսոյան-Հարթենյանը, ում ազգանունն ի դեպ տարբեր փաստաթղթերում տարբեր կերպ է ներկայացված, տվել է, որ Գագիկ Հարթենյանի հետ համատեղ օգտագործվող պատն անցնի Փաշինյանի կնոջ մորաքրոջ ընտանիքին, կեղծ է: Եվ դա փաստում է թե՛ Գագիկ Հարթենյանը, թե՛ փորձագետը: Այդ ժամանակ մենք չէինք կարողացել պարզել՝ ի վերջո, ո՞վ է կեղծ փաստաթղթի հեղինակը, ո՞ւմ ձեռքով է գրվել կեղծ համաձայնագիրը: Եվ ահա 168.am-ի տիրապետության տակ է հայտնվել ձեռագրաբան-փորձագետի եզրակացությունը, համաձայն որի՝ «համաձայնագրի» հայատառ տեքստային գրառումները կատարված են Վահագն Մկրտչյանի կողմից, նույն այն Վահագն Մկրտչյանի, ով ասում էր, որ ինքը չի հավակնում հարևանի պատին, նույն այն Վահագն Մկրտչյանի, ով փաստորեն փաստաթուղթ է կեղծել Աննա Հակոբյանի բարձր հովանու ներքո փոխքաղաքապետ եղած ժամանակ: Նկատենք, որ այս գործի կուրատորը Շիրակի մարզի դատախազի տեղակալ Արծրուն Ալեքսանյանն է, Քննչական կոմիտեում գործը ծածկադմփոց անելու պարտավորությունը ՔԿ Շիրակի մարզային վարչության պետի տեղակալ Արայիկ Դարբինյանինն է, իսկ գործը քննող քննիչը Վիրաբ Սաֆարյանն է, ով էլ հենց ամբողջ այս կեղծիքն առաջ տանելու հեղինակն է: Տրամաբանական է, որ այս մարդիկ չեն այս գործի իրական շահառուները. Հանձնարարել են, անում են: Շիրակի մարզի դատախազն Արմեն Չիչոյանն է, ՔԿ մարզային վարչության պետը՝ Աղասի Իսահակյանը: Ըստ Գյումրիում տարածված տեղեկությունների՝ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռանը լավություն անելու կնքահայրերը հենց նրանք են, ու նրանք են նաև ամեն ինչ արել, որ վերոնշյալ եզրակացությունը ջրի երես դուրս չգա: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում ու լուսանկարներում։
    13:00
    13.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում 33-ամյա տղամարդու են դանակահարել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
    Երեկ՝ մարտի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում տեղեկություն է ստացվել, որ դանակահարության հետևանքով «կրծքավանդակի և որովայնի շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ շտապօգնության թիվ 74 խումբը «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց մեկնած ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության և ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներին բժիշկները հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։ Ոստիկաններին հաջողվել է պարզել, որ բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ 33-ամյա Գնել Խ․-ն է, ով անծանոթ անձանց կողմից է դանակահարվել: Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին:
    12:45
    13.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Բաքուն և Երևանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի կետերի մեծ մասի շուրջ․ Ալիև
    Բաքուն և Երևանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի կետերի մեծ մասի շուրջ։ Այս մասին Բաքվում միջազգային Գլոբալ ֆորումի բացման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Ներկայումս քննարկումներ են ընթանում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ, որի կետերի մեծ մասն արդեն համաձայնեցված է»,- ասել է Ալիևը։
    12:40
    13.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Կրակել են երեխայի վրա. 13-ամյա տղային հոսպիտալացրել են Երևանում
    Հայլուր 12։30 Կրակել են երեխայի վրա. 13-ամյա տղային հոսպիտալացրել են Երևանում
    12:30
    13.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինչ է իրենից ներկայացնում «իրական Հայաստան» ասված «գաղափարախոսությունը». Ստեփան Դանիելյան
    Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «իրական Հայաստան» գաղափարախոսության քննարկումներին, գրում է. «Ովքեր դեռ այդպես էլ չեն հասկացել, թե ինչ է իրենից ներկայացնում «իրական Հայաստան» ասված «գաղափարախոսությունն», ապա մի քանի թեզերով դա պարզ ներկայացնեմ։ - Մենք շրջափակված ենք Թուրքիայով և Ադրբեջանով և այս «իրողությունը« չենք կարող փոխել։ - Մեր ոչ հեռավոր նախնիները դա չեն հասկացել, չեն ցանկացել ապրել Թուրքիայի ու Ադրբեջանի կազմում, ապստամբել են ու պատժվել են։ - Մեր թշնամությունը թուրքերի հանդեպ օգտագործել են օտար ուժերն իրենց իմպերիալիատական նպատակների համար։ Դրա համար մենք պետք է ընկալենք այս «իրողությունն» ու. - կատարենք բոլոր պահանջները, - մոռանալ Ցեղասպանությունը, որի համար մենք ինքներս ենք մեղավոր, քանի որ անկախ պետականություն ենք ցանկացել, - հրաժարվել Արցախից, ինչը գիտակցված կերպով արել է «Իրական Հայաստան» կառուցող գործող իշխանությունը, - փոխել մշակույթը, պատմությսն դասագրքերը, ջնջել անցյալի գրականությունը, որոնք ներծծված են ազգայնականությամբ և հակաթրկությամբ, - այս, թե այն ձևակերպմամբ զիջել Սյունիքը, որը թյուրքական աշխարհի խոչընդոտն է, գուցե նաև Սևանի մի հատվածը, Այս ամենն անելուց հետո, թուրքերը մեզ կխղճան, հիմնավոր պատճառ չեն ունենա մեզ հետ թշնամություն անելու և մենք ներկա Հայաստանի որոշ հատվածից կստանանք «Իրական Հայաստան« և, գուցե, կկարողանանք գոյություն պահպանել։ Սա մշակված թեզեր են, որի գաղափարախոսն է Ժիրայր Լիպարիտյանը, ՔՊ-ի, և ոչ միայն ՔՊ-ի, հոգևոր հայրը»։
    12:15
    13.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Երիտասարդը սպառնացել է նռնակները պայթեցնել
    Այսօր, ժամը 05:20-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Նոր Խարբերդի տներից մեկում տղամարդը, իր մոտ ունենալով 2 մարտական նռնակ, սպառնում է այն պայթեցնել, հայտնել է Shamshyan.com-ը: Տեղում պարզվել է, որ 28-ամյա Նարեկ Մ.-ն, ձեռքում պահելով նռնակներ, պահանջել է, որ ոչ ոք չմոտենա իրեն՝ անընդհատ կրկնելով, որ «գրավի տունը պայթեցնելու է, քանի որ քեռի Հովոն պետք է պատասխան տա»: Մոտ 1 ու կես ժամ տևած բանակցություններից հետո քաղաքացին վնասազերծվել է և տեղափոխվել ոստիկանության Շենգավիթի բաժին: Հարևանների խոսքով, Նարեկ Մ.-ն եղել է 44-օրյա պատերազմի մասնակից և հավանաբար նռնակները պատերազմից հետո է հետը բերել: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
    12:00
    13.03.25
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 13.03.2025
    Մամուլի տեսություն 13.03.2025
    11:49
    13.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մանրամասներ՝ Արզնի ՀԷԿ-ում տղամարդու դիի հայտնաբերման դեպքից
    Մարտի 12-ին, ժամը 21:25-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արզնի ՀԷԿ-ի ճնշման ավազանում մաքրման աշխատանքներ իրականացնելիս տղամարդու դի է հայտնաբերվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ճնշման ավազանից (մոտ 4 մետր) դուրս են բերել դին և մոտեցրել շտապօգնության մեքենային։
    11:45
    13.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    15 վիրավոր․ անցած 1 օրվա ընթացքում արձանագրվել է տրանսպորտային 9 պատահար
    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 12-13-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 138 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից: Մասնավորապես, բացահայտվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 31, թմրանյութի հայտնաբերման՝ 20, մարմնական վնասվածք պատճառելու՝ 13, անձնական ունեցվածքի գողության ու խարդախության՝ 10-ական, հոգեկան ներգործության և կեղծ փաստաթղթի՝ 6-ական, սառը զենք կրելու՝ 4, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու՝ 3-ական, ինքնիրավչության և պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու՝ 2-ական, կողոպուտի, բնակարանային գողության, վստահված գույքի հափշտակման, համակարգչային հափշտակության, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման, 16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, թմրամիջոցի մաքսանենգության, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու և երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ 1-ական դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, դրամանենգության՝ 1 դեպք։ Հայտնաբերվել է 13 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 7 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է մարմնական վնասվածքներով ճանապարհատրանսպորտային 9 պատահար․ 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
    11:30
    13.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Բաքվում պահվող հայերի նկատմամբ խոշտանգումների վերաբերյալ զեկույցները պետք է անհապաղ հետաքննվեն․ ԵՄ հանձնակատար
    Եվրամիության էներգետիկայի հարցերով հանձնակատար Դան Յորգենսենը հայտարարել է, որ Բաքվում պահվող հայ գերիների նկատմամբ խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ զեկույցները պետք է անհապաղ ու անկողմնակալ ձևով հետաքննվեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Յորգենսենն այդ մասին ասել է Եվրախորհրդարանում հայ գերիների վերաբերյալ հրատապ բանաձևի քննարկման ժամանակ։ «Եվրոպական հանձնաժողովը հետևում է Լեռնային Ղարաբաղից 16 հայ մեղադրյալների դեմ ընթացող դատավարություններին, որոնք մեկնարկել են այս տարվա հունվարի 17-ից Բաքվի ռազմական դատարանում։ Մենք տեղյակ ենք, որ մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունները մտահոգություն են հայտնել այս դատավարությունների արդարության և մեղադրյալների նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ։ Շատերդ նույն մտահոգություններն եք արտահայտել, և այսօր մենք այս հարցերը շատ լուրջ ենք ընդունում՝ հետևելով զարգացումներին։ Արդար դատաքննության իրավունքը պետք է երաշխավորվի և հարգվի։ Եվրամիության հատուկ ներկայացուցիչը Հարավային Կովկասում նույնպես ուշադիր հետևում է այս հարցերին և մեր մտահոգությունները փոխանցում Բաքվի իշխանություններին», - ասել է հանձնակատար Յորգենսենը՝ հավելելով, որ ԵՄ հարաբերություններն Ադրբեջանի հետ հիմնված են սկզբունքների վրա, որոնց երկու կողմերն էլ պարտավորվել են հավատարիմ մնալ։ Առաջին հերթին դա մարդու իրավունքների և օրենքի գերակայության հարգումն է։ «Ուստի, Եվրամիությունը շարունակելու է կոչ անել Ադրբեջանի կառավարությանը կատարել իր միջազգային պարտավորությունները, որոնք ներառում են օրինական դատավարության և արդար դատաքննության իրավունքը։ Մենք կօգտագործենք բոլոր հնարավորությունները, որպեսզի Ադրբեջանը պարտավորվի ապահովել կալանավորվածների համար արժանապատիվ եւ անվտանգ պայմաններ։ Խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ զեկույցները պետք է անհապաղ և անկողմնակալ կերպով հետաքննվեն», - նշել է հանձնակատարը։ Հանձնակատար Յորգենսենը հավելել է, որ ԵՄ-ն շարունակելու է կոչ անել, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը, հիմնվելով արդեն ձեռք բերված հաջողությունների վրա, շարունակեն առաջընթացը հարաբերությունների ամբողջական կարգավորման ուղղությամբ։ «Եվրամիությունը կշարունակի աջակցել այս գործընթացին՝ կիրառելով մեր ունեցած բոլոր գործիքները։ Մենք պատրաստ ենք աջակցել կողմերին երկխոսության մեջ՝ ուղղված երկարատև և կայուն խաղաղության հաստատմանը», - եզրափակել է Յորգենսենը։ Եվրախորհրդարանի լիագումար նիստում մարտի 12-ին քննարկվել է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների վերաբերյալ հրատապ բանաձևը, որը քվեարկության կդրվի մարտի 13-ին։
    11:15
    13.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ավտովթար՝ Արարատի մարզում․ 8 վիրավոր կա
    Այսօր՝ մարտի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 45 կմ հատվածում բախվել են «Nissan» մակնիշի և «Ford Focus» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 8 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են 2-ը՝ «Արարատ» բժշկական կենտրոն, 5-ը՝ «Վեդի» բժշկական կենտրոն և 1-ը՝ Երևանի հիվանդանոցներից մեկը։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Վեդի» և «Արարատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
    11:00
    13.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․46 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․59 դրամ:
    10:45
    13.03.25
    Ավելին
  • Միջազգային
    Մարդկության դեմ հանցագործությունների համար մեղադրվող Ֆիլիպինների նախկին նախագահին Հաագա են տեղափոխել
    Ֆիլիպիններում դժգոհության մեծ ալիք է բարձրացրել Միջազգային քրեական դատարանի որոշումը: Հաագայում Ֆիլիպինների նախկին նախագահին ձերբակալելու օրդեր են տրվել: Էքս նախագահը մեղադրվում է մարդկության դեմ հանցագործությունների համար, կասկածվում է 30 հազար մարդ սպանելու համար: Ֆիլիպինցիներն էլ պահանջում իրենց երկրում դատել Ռոդրիգո Դուտերտեին:
    10:30
    13.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյանին անհանգստացնում է գերիների վերադարձի թեմայի տարածումը. նա շեղելու օրակարգեր է մշակում․ «Ժողովուրդ»
    Տարբեր հարցումներով ամենամտահոգիչ թեման վերջին օրերին հայ գերիների վերադարձն է, որի մասին քննարկումներ են իրականացվում եվրոպական կառույցներում, Փարիզում է ընթրիք կազմակերպվել Ֆրանսիայի իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությամբ, ԱՄՆ նախագահին նամակ է ուղարկվել` քրիստոնյա հայերին ազատ արձակելու խնդրանքով:
    10:15
    13.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Ամիսներ առաջ վառելանյութի գործով արդարացված ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին երեկ նոր մեղադրանք ներկայացվեց՝ առանձնապես խոշոր չափերով յուրացման կամ վատնման, պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։
    10:08
    13.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Բաքվից գնված գազը չի կարող կարևոր լինել մարդու իրավունքներից. Եվրախորհրդարանում քննարկվել է հայ գերիների վերաբերյալ հրատապ բանաձևը
    Եվրոպական խորհրդարանի մարտի 12-ի լիագումար նիստում քննարկվեց Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների նկատմամբ շինծու դատավարությունների վերաբերյալ բանաձևը՝ հրատապ ընթացակարգի ներքո։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Հայաստանի հարցերով մշտական զեկուցող և բանաձեւի համահեղինակներից Միրիամ Լեքսմանն իր ելույթում նշեց, որ Բաքվում տեղի ունեցող կեղծ դատավարություններն ու գերիների անմարդկային պայմանները ցույց են տալիս Ալիևի իրական դեմքը՝ ռեժիմ, որն անտեսում է միջազգային պարտավորությունները։ «Մինչ Եվրոպական միությունը ձգտում է ռազմավարական գործընկերության, Բաքվի ռեժիմը շարունակում է սպառնալ իր հարևաններին և խոչընդոտել տարածաշրջանային խաղաղությանն ուղղված ջանքերը։ Ներկայիս աշխարհաքաղաքական միջավայրում հրատապ անհրաժեշտություն կա, որ Եվրամիությունը պաշտպանի իր արժեքները, հատկապես իր անմիջական հարևանությամբ։ Փոխարենը, մենք կրկին փորձում ենք բավարարել բռնապետին և խրախուսել Ալիևի գործողությունները՝ ընդլայնելով առևտրային համագործակցությունը։ Մի՞թե մենք դասեր չենք քաղել։ Ժամանակն է դադարեցնել ռազմավարական գործընկերության պատրանքները, առերեսվել իրականության հետ և գործել՝ ըստ մեր արժեքների և սկզբունքների», - իր ելույթում ասել է եվրախորհրդարանական Միրիամ Լեքսմանը։ Հայաստանի հարցերով համազեկուցող և բանաձեւի համահեղինակներից Վասիլե Դինկուն իր ելույթում նշեց՝ հայ քաղաքական բանտարկյալների վիճակը մեծ հարցական նշան է Կովկասի այս հատվածում արդարության, կայունության և խաղաղության վերաբերյալ։ Նա հիշեցրեց, որ Եվրոպական խորհրդարանը վերոնշյալ հարցերում երբեք չի շեղվել իր սկզբունքներից՝ այդ թվում Հայաստանի ինքնիշխանության և անկախության հարցում։ «Մենք ցանկանում ենք լինել այս դատավարությունների մասը և աջակցել այն հնարավոր պատժամիջոցներին, որոնք կուղղվեն ադրբեջանական այն պաշտոնյաների դեմ, որոնք կատարում են դատական բռնություններ։ Մենք պետք է խիստ պատժամիջոցներ կիրառենք այս պաշտոնյաների նկատմամբ և խրախուսենք ապագայում նման բռնությունների կանխարգելումը։ Ապագան հեռու է դրականից։ Տարածաշրջանում ռազմական իրավիճակը հաշվի առնելով՝ մենք պետք է գործենք հիմա և ընդունենք կոնկրետ միջոցներ՝ապագա ողբերգություն թույլ չտալու համար», - իր ելույթում նշեց եվրապատգամավորը։ Առաջարկված բանաձևի համահեղինակ, Հայաստանի հարցերով համազեկուցող Նատալի Լուազոն իր ելույթում նշեց, որ Բաքվում տեղի ունեցող դատավարությունները ոչնչով չեն զիջում ստալինյան դատավարություններին, և որ գերիների միակ «մեղքը» հայ լինելն է։ Լուազոն, դիմելով ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին, ափսոսանք հայտնեց, որ նա հերթական անգամ ներկա չէ լիագումար նիստին և չի լսում իրենց։ Պատգամավորը Կայա Կալասին հորդորեց գնալ Հայաստան և տեղում տեսնել, որ կա մի երկիր՝ խաղաղության ձգտումով ու Եվրոպայի երազով։ Եվրախորհրդարանականը կոչ արեց լսել ու իրականացնել այն, ինչ երկար ժամանակ է անընդհատ պահանջում է Եվրոպական խորհրդարանը։ ԵԽ քաղաքական բոլոր խմբակցություններից ելույթ ունեցած ավելի քան մեկ տասնյակ պատգամավորներն կարեւորեցին ԵՄ-ի խիստ դիրքորոշման, Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու, պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությունը և ստեղծված քաղաքական իրավիճակն անվանեցին ամոթալի։ Պատգամավորները հիշեցրեցին, որ Բաքվից գնված գազը չի կարող առավել կարևոր լինել մարդու իրավունքներից և Եվրոպական արժեքներից՝ հատկապես ընդգծելով, որ որևէ տարբերություն չկա ռուսական և ադրբեջանական գազի միջև։ Քննարկման ավարտին ելույթով հանդես եկավ Եվրոպական Հանձնաժողովի հանձնակատար Դան Յորգենսենը։ «Եվրոպական հանձնաժողովը հետևում է Լեռնային Ղարաբաղից 16 հայ մեղադրյալների դեմ ընթացող դատավարություններին, որոնք մեկնարկել են այս տարվա հունվարի 17-ից Բաքվի ռազմական դատարանում։ Մենք տեղյակ ենք, որ մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունները մտահոգություն են հայտնել այս դատավարությունների արդարության եւ մեղադրյալների նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ։ Շատերդ նույն մտահոգություններն եք արտահայտել, և այսօր մենք այս հարցերը շատ լուրջ ենք ընդունում՝ հետևելով զարգացումներին։ Արդար դատաքննության իրավունքը պետք է երաշխավորվի և հարգվի։ Եվրամիության հատուկ ներկայացուցիչը Հարավային Կովկասում նույնպես ուշադիր հետևում է այս հարցերին և մեր մտահոգությունները փոխանցում Բաքվի իշխանություններին», - ասաց հանձակատար Յորգենսենը՝ հավելելով, որ ԵՄ հարաբերություններն Ադրբեջանի հետ հիմնված են սկզբունքների վրա, որոնց երկու կողմերն էլ պարտավորվել են հավատարիմ մնալ։ Առաջին հերթին դա մարդու իրավունքների և օրենքի գերակայության հարգումն է։ «Ուստի, Եվրամիությունը շարունակելու է կոչ անել Ադրբեջանի կառավարությանը կատարել իր միջազգային պարտավորությունները, որոնք ներառում են օրինական դատավարության և եւ արդար դատաքննության իրավունքը։ Մենք կօգտագործենք բոլոր հնարավորությունները, որպեսզի Ադրբեջանը պարտավորվի ապահովել կալանավորվածների համար արժանապատիվ եւ անվտանգ պայմաններ։ Խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ զեկույցները պետք է անհապաղ և անկողմնակալ կերպով հետաքննվեն», - նշեց հանձնակատարը։ Հանձնակատար Յորգենսենը նշեց, որ ԵՄ-ն շարունակելու է կոչ անել, որպեսզի կողմերը, հիմնվելով արդեն ձեռք բերված հաջողությունների վրա, շարունակեն առաջընթացը հարաբերությունների ամբողջական կարգավորման ուղղությամբ։ «Եվրամիությունը կշարունակի աջակցել այս գործընթացին՝ կիրառելով մեր ունեցած բոլոր գործիքները։ Մենք պատրաստ ենք աջակցել կողմերին երկխոսության մեջ՝ ուղղված երկարատեւ եւ կայուն խաղաղության հաստատմանը», - եզրափակեց Դան Յորգենսենը։ Հրատապ ընթացակարգով առաջարկված բանաձեւը քվեարկության կդրվի այսօր՝ մարտի 13-ին։
    10:05
    13.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին հարավարևելյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 13-17-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
    10:00
    13.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ստերն ու մանիպուլյացիաները մերկացնե՞լ, թե՞ անտեսել. «Փաստ»
    Բայց...Լրատվամիջոցները, մեծ հաշվով, չեն կարող չանդրադառնալ: Դա իրենց աշխատանքի մի մասն է: Ինչ վերաբերում է քաղաքական դաշտին կամ գործիչներին, ապա այստեղ պետք է մի քանի հակա-դիտողություն անել: Տեսեք, եթե չեն հակադարձում ստերին, դրանք չեն մերկացնում, հասարակությանը չեն բացատրում, թե ինչն է սուտ, կամ որտեղ ու ինչով են իրեն մոլորեցնում, դա նշանակում է, որ թույլ են տալիս, որ այդ սուտը հանրային ընկալման մեջ ավելի արմատավորվի:
    09:55
    13.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Հետապնդումները հասան հեղափոխականներին. «Հրապարակ»
    2021-ին առաջադրված այդ մեղադրանքը ստիպված են եղել վերաորակել՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման հոդվածին ավելացնելով փողերի լվացումը եւ նախընտրական թատրոն բեմադրել։ Եթե անգամ 2 թիրախ պատգամավորները զրկվեն անձեռնմխելիությունից, այդ գործերի քննությունը տեղից չի շարժվելու։
    09:52
    13.03.25
    Ավելին