Լրահոս
Քաղաքական
19:20
13.03.25
1 325

Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք․ Փաշինյան

Img default alt hy

Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք։ Այս մասին ՔՊ գրասենյակի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե բացառո՞ւմ է, որ որեւէ փուլում Մեղրիով ճանապարհ, միջանցք կամ որեւէ տարածք եք տրամադրելու Ադրբեջանին:

«Հայաստանի մոտեցումը «խաղաղության խաչմերուկ» նախագիծն է եւ այն, ինչը տեղավորվում է այդ նախագծի մեջ, մենք պատրաստ ենք իրագործել։

Իսկ թե ինչպես ենք ճանապարհ տալու, իմ վերջին հոդվածում մանրամասն գրանցված ու ձեւակերպված է: Սպասում ենք Ադրբեջանի պաշտոնական պատասխանին, եւ երբ մեր առաջարկին այդ պատասխանը լինի, հենց հաջորդ վայրկյանին պատրաստ ենք մեր առաջարկի իրագործմանը»,-նշեց Փաշինյանը: