Լրահոս
2025-03-26
-
ՔաղաքականՀայաստանում, եթե մի մարդ կա, ում վերագրվում է դեղեր խմելը, դո՛ւք եք. Աննա Գրիգորյանը՝ Փաշինյանին«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը հարցուպատասխանի ժամանակ թվարկել է այն զիջումները, որոնք 2020-ից հետո արել է Ադրբեջանին Նիկոլ Փաշինյանը, նորից հարց ուղղել, թե՝ ի՞նչ է զիջել Բաքուն: Փաշինյանը վստահեցրել է, որ արված բոլոր քայլերը Հայաստանի անվտանգությունն են ավելացրել: Հետո ընդդիմադիր պատգամավորներին մեղադրել է, թե նիստից առաջ դոպինգ են ընդունում ու պաթոսով հարցեր ուղղում: «Հայաստանում, եթե մի մարդ կա, ում վերագրվում է որոշակի դեղեր խմելը, դա դուք եք»,- հակադարձել է Աննա Գրիգորյանը, հորդորելով կոռեկտ արտահայտվել:Ավելին20:5126.03.25 -
ՔաղաքականԱյսօր ազդարարվեց հայկական պետականության լուծարման ավարտական փուլի հետհաշվարկը․ Հայկ ԴեմոյանՊատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանն անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, թե «Ղարաբաղյան շարժումը չենք շարունակում, գնում ենք ուրիշ ճանապարհով»։Ավելին20:4726.03.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Ո՞վ է ավելի անբարոյական. նախկին թիմակցին ոչնչացնելու օպերացիա՝ դատախազի մասնակցությամբՀայլուր 20։30 Ո՞վ է ավելի անբարոյական. նախկին թիմակցին ոչնչացնելու օպերացիա՝ դատախազի մասնակցությամբԱվելին20:3026.03.25 -
ՀասարակականՀայաստանի ժուռնալիստների միությունը հաղորդում է ներկայացնում հանցագործության մասին«Այսօր Ազգային ժողովում՝ իրենց համար նախատեսված օթյակում, լրագրողներն ակցիա են իրականացրել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի և լրագրողների նկատմամբ նրա լկտի պահվածքի դեմ։Ավելին20:1526.03.25 -
ԻրավականՈրդին մոր ոսկեղենը գրավադրել էր բանկում ու խաղադրույքներ կատարելՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Վանաձոր քաղաքի բնակիչ 53-ամյա մի տղամարդ և հայտնել, որ կնոջ ոսկյա որոշ զարդեր բացակայում են, իսկ տանը պահվող՝ մեքենայի վաճառքից ստացած 5400 դոլարը կեղծ է։ Ոստիկանությունից հայտնում են, որ Լոռու մարզի քրեական ոստիկանների ու Համայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում տանտիրոջ 26-ամյա որդին հայտնել է, որ 5400 դոլարը մարտ ամսվա ընթացքում մաս-մաս վերցրել, փոխանակել է դրամով և խաղադրույքներ կատարել:Ավելին20:0026.03.25 -
ՀասարակականՕրական 7 ժամ կրակում են, անտեր գյուղ ա. ադրբեջանական կրակոցները չեն լռում Խնածախի մոտՍյունիքի սահմանային գյուղերում իրավիճակը, եթե հավատանք պաշտոնական լրահոսին, արտասովոր չէ: Կրակում են ադրբեջանցիները, բայց չեն թիրախավորում գյուղերը, հետևաբար՝ վախենալու ոչինչ չկա: Սա այն է, ինչ համոզում է մեզ պաշտպանության նախարարությունը: Լրիվ հակառակն են զգում ու ապրում արդեն 6-րդ գիշերը գրեթե 7 ժամ ադրբեջանցիների կրակոցների ձայները լսող խնածախցիները: Մարդիկ գիշերները այդ կրակոցներից կարմրած երկինքն են տեսնում ու աշխատում տնից դուրս չգալ:Ավելին19:4426.03.25 -
ՔաղաքականՄհեր Գրիգորյանն ընդունել է Իտալիայի դեսպան Ալեսսանդրո ՖերրանտիինՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին:Ավելին19:3526.03.25 -
ՔաղաքականԻ՞նչ է զիջել Ադրբեջանը. Աննա Գրիգորյանի հարցը հունից հանեց Փաշինյանին«Կոռեկտ արտահայտվեք, Հայաստանում, եթե մի մարդ կա, ում վերագրվում է որոշակի դեղեր խմելը, դա դուք եք»,- այս մասին ԱԺ հարցուպատասխանի ժաանակ ասաց Հայաստան խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին:Ավելին19:1826.03.25 -
Հասարակական«Սևան ազգային պարկ»-ի մոտ կայանված «Nissan»-ում 32-ամյա տղամարդու դի է հայտնաբերվելՄարտի 24-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի ոստիկանության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից դեպի Գոմաձոր թաղամաս տանող հատվածում կայանված ավտոմեքենայում դի կա։Ավելին19:0426.03.25 -
ՔաղաքականԿևորկովը, Էլչիբեյը, Մութալիբովն էլ էին ասում , բայց ղարաբաղյան շարժումը կար․ Գեղամ ՄանուկյանԴեռ 21 թվականին Ստալին, Բաղիրով, Բերիա, Ավիս Նուրիջանյանն էին ասում՝ Ղարաբաղյան շարժում չպետք է լինի, հետո Սուսլովն էր ասում՝ չպետք է լինի, Գևորգովը, Էլչիբեյը, Մութալիբովը ասում էին, բայց ղարաբաղյան շարժումը կար։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։Ավելին18:4926.03.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Վեց օր է՝ կրակոցները չեն լռում Սյունիքի սահմանին. խուլ տագնապ ու զայրույթ՝ ԽնածախումՀայլուր 18։30 Վեց օր է՝ կրակոցները չեն լռում Սյունիքի սահմանին. խուլ տագնապ ու զայրույթ՝ ԽնածախումԱվելին18:3026.03.25 -
ՀասարակականԱրդեն մի քանի օր է՝ կրակում են․ Արավուսի նախկին համայնքապետՍյունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական կողմի անկանոն կրակոցները վերջին օրերին արդեն սովորական են դարձել։Ավելին18:1926.03.25 -
ՀասարակականՊՊԾ աշխատակիցները կոշտ մեթոդներով թույլ չեն տվել լրագրողներին ԱԺ-ում ակցիա անելԼրագրողները Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ փորձել են լուռ ակցիա իրականացնել՝ ցուցադրելով պաստառներ՝ այդպես իրենց բողոքն արտահայտելով ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ լրագրող Հռփսիմե Ջեբեջյանի նկատմամբ դրսևորած վարքագծի դեմ։ Սակայն անվտանգության աշխատակիցները քաշքշելով նրանց՝ խլել են պաստառները։Ավելին18:0326.03.25 -
ՔաղաքականԴուք պարզապես վարչապետի խորհրդականի աթոռը փոխել եք գլխավոր դատախազի աթոռով. Գալստյանը՝ ՎարդապետյանինԴուք պարզապես վարչապետի խորհրդականի աթոռը փոխել եք գլխավոր դատախազի աթոռով՝ շարունակելով իրականացնել վարչապետի հանձնակատարի առաքելությունը։ Այս մասին այսօր՝ մարտի 26-ին, ԱԺ-ում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։Ավելին17:4526.03.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 394 դրամ:Ավելին17:3026.03.25 -
ՍպորտԿանանց Մ-19 հավաքականը մարզական հավաք կանցկացնիԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը մարտի 27-30-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ-ից:Ավելին17:1626.03.25 -
ՀասարակականԱրգելվել է դաբաղի նկատմամբ ընկալունակ կենդանիների ներմուծումը ԳերմանիայիցՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝ 2025թ. մարտի 26-ից ժամանակավորապես արգելվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից, ինչպես նաև այլ երկրներից գերմանական ծագում ունեցող, Գերմանիայով տարանցիկ փոխադրվող դաբաղ հիվանդության նկատմամբ ընկալունակ կենդանիների (խոշոր և մանր եղջերավոր կենդանիների, խոզերի և ուղտազգիների), ինչպես նաև դրանցից ստացված թարմ, պաղեցված, սառեցված մսի և ենթամթերքների, խոշոր եղջերավոր կենդանիների (ներառյալ գոմեշների) չմշակված մորթերի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն:Ավելին17:0026.03.25 -
ՄիջազգայինԹաղման ծեսեր են ամենուր. Գազայում վերսկսված դժոխքի 9-րդ օրն էԳազայում ուշքի չեն գալիս Իսրայելի կիրակնօրյա հարվածներից: Թել Ավիվը չի ժխտում՝ թիրախը Նասերի հիվանդանոցն էր, որտեղ բեկորային վնասվածքներից բուժվում էր ՀԱՄԱՍ-ի հրամանատարներից մեկը: Հիվանդանոցում այդ օրը երկու մարդ է զոհվել, ավելի քան մեկ տասնյակը վիրավորվել: Իսկ Գազայի Ալ-Շուջայա թաղամասում դեռ հուղարկավորում են ավելի քան մեկ շաբաթ առաջ վերսկսված օդային հարձակումների զոհերին:Ավելին16:4826.03.25 -
ՀասարակականԳուգարքի «Երազիկ» մանկապարտեզի խոհանոցը ժամանակավորապես չի աշխատիԳուգարքի «Երազիկ» մանկապարտեզի խոհանոցը ժամանակավորապես չի աշխատի: Այս մասին հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:Ավելին16:3226.03.25 -
ՀասարակականԱրարատում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիտnնինԵրեկ՝ մարտի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 23:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 30-ամյա Վահե Դ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Մասիսի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել հետիոտն, Սյունիքի մարզի բնակիչ 66-ամյա Ռազմիկ Բ.-ին:Ավելին16:1526.03.25